Օգտակար բույսեր
ՄԱՐԻԱՄ ՀՈՎՀԱՆՆԻԱՅԱՆ
ՄԻՋԻՆ ԴՐՈՑ
6-1
Ուրց
Ուրց, խուլեղինջազգիների ընտանիքի բազմամյա
խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ
տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս
է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։
Հայաստանում
Հայաստանում՝ 5 տեսակ՝
Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
Ուրց բլրակ այ ին (Thýmus collinus),
Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռն, գոտու չոր,
քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։
Ուրց
Կենսաբանական նկարագիր
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝
10-30 սմ, հիմքում՝ փայտացած։ Տերևները հակադիր են,
ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ
նշտարաձև։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող
հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն,
մանուշակագույն կամ սպիտակ։
Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կազմված է 4
ընկուզանման մասերից։
Ուրց
Քիմիական կազմ
Ուրցը պարունակում է 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն
են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբե
րենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական
տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում: Բուժման
նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը
կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա
պայմաններում։
Ուրց
Կիրառություն
Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։
Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի
ջրով։
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին
Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող
միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է
գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմային, ողողումների ձևով՝
բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ
նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում
է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց
օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում
շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ
որդերը։
Անանուխ
Անանուխը շրթնազգիների ընտանիքին պատկանող
կոճղարմատավոր, բազամյա խոտաբույս է։ Մշակովի
անանուխը ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով,
ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր
ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին
հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի
անունից։ Հայկական տարանունները-անանեխ, անուխ, դաղձ,
նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։
Անանուխ
Բաղադրություն
Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ,
որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6,
տերևներում՝ 2.4 - 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3
տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով
թրման եղանակով։ Նրա հիմնական մասը
երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան
նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ
արժեքավոր նյութեր։
Անանուխ
Օգտագործում
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է
ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի
ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ
անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը
լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության,
ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի
լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի,
շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Մխիթար Հերացին բույսը օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց,
նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անց կացնել փորացավը։
Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ։ Այն ավելացնում են
կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով
համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։
Անանուխ
Ռեհան
Ռեհան կամ շահասպրամ, արքայիկ, ասպրամ,
պատրուճ, խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող
խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված
կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում
է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է
50 տեսակ։
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակո վին։
Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ,
թեթև կավավազային հողերում։
Ռեհան
Կենսաբանական նկարագիր
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝
թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են,
ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են,
սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։
Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։
Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։
Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
Ռեհան
Կիրառումը բժշկության մեջ
Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու
բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես
համեմունք։
Բժշկության մեջ
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը
բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն
նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Ռեհան
Քիմիաական կազմ
Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ,
ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին
հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են
առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի
համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև
վիտամիններով և հանքային աղերով։
Համեմ
Նկարագրություն
Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ,
մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր,
կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս
է, ծաղկաբույլը հոնանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց
վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս
ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց
շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում
են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող
և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-
նախավիտամիններով, հանքային աղերով:
Համեմ
Կիրառությունը
Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և
այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում
է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և
լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական
նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի
հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ`
ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի
դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև
մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։
Համեմ
Բուժական նշանակությունը
Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաեւ
ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ
ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև
մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն այն վնասակար
է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը
դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։
Չափաբաժինը` 14,7 գրամ։Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի
թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական
փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր
է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։ Համեմը գերազանց մեղրատու է,
մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձեւ
փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը
գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ
փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի
հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք,
յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6ամիս անց։
Համեմ
Մաղադանոս
Ունի 2 տարատեսակ՝
արմատապտղային
տերևային,
որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների
վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է
կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց
դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։
Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ,
փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր,
դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ
է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։
Մաղադանոս
Ծագումը
Ըստ ավանդության՝ վայրի վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի
Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի
հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվում է սուրբ
բույս, խորհրդանշում հաղթանակի փառք և բերկրանք։ Բուրմունավետ բույս է, շատ նման է
նեխուրին, բերվել է հին Հելլադայի այգիներից ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն»։
Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով
զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները
կիրառվում էին՝ որպես միզամուղ և վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի
հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես
համեմունք։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է
տարվել վերաբնակների միջոցով։
Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են
անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է
«Պետրուշկա» բալետը։ Նա Կիևի Մարիինյան թատրոնի երգիչ Ֆեոդոր Իգնատևիչի որդին
է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային
հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները
զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։
Մաղադանոս
Քիմիական կազմ
Պտուղը պարունակում է եթերայուղեր, ճարպայուղեր,
ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով
ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ
արպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և
միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆո
սֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը միզամուղ են։
Մաղադանոս
Բուժական ազդեցություն
Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն
միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում
է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր
խթանիչ։
Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես
տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։
Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև
շագանակագեղձի հիվանդությունները։
Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է
կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։
Մաղադանոս
Վերջ․․․

օգտակար բույսեր

  • 1.
  • 2.
    Ուրց Ուրց, խուլեղինջազգիների ընտանիքիբազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։
  • 3.
    Հայաստանում Հայաստանում՝ 5 տեսակ՝ Ուրցնոսրածաղիկ (Thýmus rarifloarm), Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus), Ուրց բլրակ այ ին (Thýmus collinus), Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus), Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռն, գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։
  • 4.
  • 5.
    Կենսաբանական նկարագիր Ցողունը գետնամերձէ, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-30 սմ, հիմքում՝ փայտացած։ Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից։
  • 6.
  • 7.
    Քիմիական կազմ Ուրցը պարունակումէ 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբե րենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։
  • 8.
  • 9.
    Կիրառություն Այն օգտագործում էինդեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։ Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմային, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։
  • 10.
    Անանուխ Անանուխը շրթնազգիների ընտանիքինպատկանող կոճղարմատավոր, բազամյա խոտաբույս է։ Մշակովի անանուխը ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։ Հայկական տարանունները-անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։
  • 11.
  • 12.
    Բաղադրություն Բույսի վերգետնյա մասըպարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6, տերևներում՝ 2.4 - 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով։ Նրա հիմնական մասը երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։
  • 13.
  • 14.
    Օգտագործում Բուժման նպատակով օգտագործումեն բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։ Մխիթար Հերացին բույսը օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։ 2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անց կացնել փորացավը։ Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։
  • 15.
  • 16.
    Ռեհան Ռեհան կամ շահասպրամ,արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։ ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակո վին։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։
  • 17.
  • 18.
    Կենսաբանական նկարագիր Ցողունը քառանիստէ, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։ Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։ Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
  • 19.
  • 20.
    Կիրառումը բժշկության մեջ Օգտագործվումէ թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։ Բժշկության մեջ Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
  • 21.
  • 22.
    Քիմիաական կազմ Ծաղիկները պարունակումեն 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։
  • 23.
  • 24.
    Նկարագրություն Արմատն առանցքային է,ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հոնանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A- նախավիտամիններով, հանքային աղերով:
  • 25.
  • 26.
    Կիրառությունը Եթերայուղը կիրառում ենձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։
  • 27.
  • 28.
    Բուժական նշանակությունը Այն ունիհանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն այն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։ Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձեւ փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6ամիս անց։
  • 29.
  • 30.
    Մաղադանոս Ունի 2 տարատեսակ՝ արմատապտղային տերևային, որոնքերկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։
  • 31.
  • 32.
    Ծագումը Ըստ ավանդության՝ վայրիվիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվում է սուրբ բույս, խորհրդանշում հաղթանակի փառք և բերկրանք։ Բուրմունավետ բույս է, շատ նման է նեխուրին, բերվել է հին Հելլադայի այգիներից ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն»։ Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները կիրառվում էին՝ որպես միզամուղ և վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։ Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը։ Նա Կիևի Մարիինյան թատրոնի երգիչ Ֆեոդոր Իգնատևիչի որդին է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։
  • 33.
  • 34.
    Քիմիական կազմ Պտուղը պարունակումէ եթերայուղեր, ճարպայուղեր, ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ արպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆո սֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը միզամուղ են։
  • 35.
  • 36.
    Բուժական ազդեցություն Մաղադանոսի թարմարմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։ Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։ Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։
  • 37.
  • 38.