ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝
Համացանց, Հայկական Հանրագիտարան,
Դպրոցական Մեծ Հանրագիտարան,
www.encyclopedia.am, Վիքիպեդիա,
Armsoul.com ,lekmed.ru,med.practic,
med.practic,Հայկական միջնադարյան
դեղաբույսեր
Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Արևիկ
Տուղտ դեղատու
 Հայկական տարանունները -
աղթեկ, հարֆ, հարֆալ, շահմահլամ
 Դեղաբույսի նկարագրությունը:
Փիփերթազգիների կամ
տուղտազգիների ընտանիքին
պատկանող, 60-150 սմ
բարձրության, ճյուղավոր ցողունով
բազմամյա խոտաբույս է: Ունի
ճյուղավոր, մսալի արմատներով
կոճղարմատ: Ցողունները եզակի են
կամ բազմակի: Տերևները հերթադիր
են, ծաղիկները հնգաթերթիկ
են, կանոնավոր: Պսակը դալուկ
վարդագույն կամ սպիտակ է, իսկ
երբեմն էլ` կարմրավարդագույն:
Պտուղը սկավառակաձև է` մերկ:
Տուղտ դեղատու
 Տուղտը ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր,
պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբեր
ամիսներին: Բազմանում է սերմերով և
կոճղարմատներով: Նորմալ աճի համար
գերադասում է բավարար խոնավությամբ
հողերը: Հանդիպում է գետափերին, չորացած
գետահուներում, առվափերին, ձորաեզրերին,
այգիներում, խոնավ մարգագետիններում և
այլուր: Մեր հանրապետությունում, բացի
դեղորայքայինից, ավելի մեծ չափերով
հանդիպում է նաև հայկական տուղտը, որն իր
դեղորայքային հատկանիշներով ոչ մի բանով չի
զիջում առաջինին: Դեղաբույսը հիմնականում
հանդիպում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի,
Արարատի, Իջևանի, Դիլիջանի, Արտաշատի,
Մեղրու շրջաններում և այլուր: «Ալթեան» ծագել
է հունարեն «ալցեա» բառից, որը նշանակում է
բուժիչ:
Քիմիական բաղադրությունը
 Կոճղարմատն ու արմատները
պարունակում են մինչև 35%
լորձանյութ` պենտոզաների ու
հեքսոզաների խառնուրդի ձևով,
որոնք հիդրոլիզվելով, տալիս են
պենտոզներ և դեքստրոզներ,
այնուհետև, մինչև 37% օսլա,
10,2% սախարոզա, բետաին,
ճարպայուղ, պեկտին, լեցիտին,
ֆիտոստերին, ասպարագին,
4,88% հանքային աղեր,
գլխավորապես ֆոսֆատների
ձևով: Տերևներում
հայտնաբերված են վիտամին C,
կարոտին, եթերայուղ և
կաուչուկանման նյութեր,
ծաղիկներում` պիգմենտ
մալվիդին, իսկ սերմերում` մինչև
12% ճարպայուղ:
Բուժական նշանակությունը
 Բուժական նպատակով գլխավորապես
օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև
տերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում են
ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի
աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց
հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և
սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով
բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով
միայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերում
են նաև չկոշտած կոճղարմատը: Հավաքված
հումքը չորացնում են հով տեղում, լավ
քամհարվող սենյակում կամ չորանոցում` 35-40
աստիճանի տակ: Չոր հումքը պահում են փայտե
տուփերի մեջ կամ պարկերում, 3 տարի
ժամկետով: Տուղտի բուժական նշանակության
մասին կան տվյալներ դեռևս մ.թ.ա. IV դարից:
Դեղաբույսի անունը հիշատակվում է
Թեոֆրաստի, Դիոսկորիդի և Պլինիոսի
աշխատություններում: Թեոֆրաստը գինու հետ
խառնած դեղաբույսն առաջարկել է հազի և
ոսկրային կոտրվածքների
ժամանակ, թարախապալարի շուտ հասունացման
համար նրա վրա դրել է ձիթապտղի յուղով թրջված
Բարձր գնահատելով տուղտի բուժիչ
հատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվել
բոլոր տնտեսություններում աճեցնել
դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջին
դարերում հռոմեացի բժիշկ Ալեքսանդր
Տրալլիանուսը նշել է, որ տուղտը որպես
դեղաբույս հատուկ աճեցվում է վանքերի
այգիներում:
Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետ
միջոց:
Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսի
սերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատը
եփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլ
ձևերով բժշկապետն օգտագործել է
գլխացավերի, աչքի, ականջի, բերանի
խոռոչի, ստամոքսի, մկանների, թոքերի և
պլևրայի մի շարք հիվանդությունների
ժամանակ: Նա նշում է դեղաբույսի
օգտակարության մասին`
դժվարամիզության, միզապարկի
Բուժական նշանակությունը
 Մ. Հերացին դեղաբույսը
հաճախ օգտագործել է
հոգնայի ձևով «բորբոսային
ջերմով» հիվանդների մոտ,
մասնավորապես թոքային
պալարախտի դեպքում, իսկ
արտաքին և ներքին
կիրառման ձևով` որպես
խուխամուղ, ներծծող և
փափկեցնող միջոց: Տուղտի
վերաբերյալ հարուստ
տվյալներ է ներկայացնում
Ամիրդովլաթը:
Բուժական
նշանակությունը
 Դեղաբույսը («խաթմի», «հալպուպ»
իսկ սերմերը` «պզր խաթմի»
անվանումների տակ) նա տարբեր
ձևերով ու խառնուրդներով
օգտագործել է քոսի, ճաղատության,
գլխի մաշկի թեփոտության, ականջի
բորբի և ցավի, բքնածության, թութքի,
կրծքագեղձի բորբոքման, արգանդի և
երիկամների մի շարք
հիվանդությունների ժամանակ:
Բժշկապետի խորհրդով, «երբ ծեծված
արմատը դրվի ուռուցքի կամ խոցի
վրա` կակղեցնում և փլցնում է, գինով
կամ կաթով եփված վիճակում տալուց`
օգնում է ջարդվածքին, հետանցքի
ցավին և միզուղիների քարերին
Բուժական
նշանակությունը
 Արմատը, քացախով եփած
վիճակում, կտրում է ատամնացավը, իսկ
սերմերով կարելի է բուժել պիսակը:
Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթով
պատրաստված սերմերի եփուկով, կարելի է
անվնաս մնալ թունավորումներից: Ձեթով
թաթախված տերևները կարելի է դնել մաշկի
առաջացած բշտիկների վրա»: Այնուհետև
բժշկապետը նշում է, որ արմատաեփուկով
գլուխը լվանալուց` փափկում և երկարում են
մազերը, վերանում գլխի քորը և
թեփոտությունը: Ծաղիկները սպեղանու
ձևով դնելով գլխին` օգնում են
թուլամտության դեպքում: Սերմերը հազի
դեմ հիանալի միջոց են, նրանք կտրում են
աղիքային արյունահոսությունը, հալում
երիկամային քարերը
Բուժական
նշանակությունը
 Արմատաեփուկը օգնում է
միզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների և
միզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկը
հեշտացնում է
ծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց`
օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքային
խիթերին: Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսը
շրթնահերպեսը բուժելու համար վերցրել է
տուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ և
իշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսել
շրթունքների ախտահարված մասերին: Մասրճուեն
տուղտը խառնուրդների ձևով օգտագործել է
լեզվակի իջեցման, Զաքարիայի որդին`
պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքային
արյունահոսության, որովայնային
խիթերի, երիկամային
ախտահարումների, օրխիտի, երակների
լայնացման և թրոմբոֆլեբիտների. Գալենը`
երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկի
խոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը և
Արճիճանիսը` միզապարկի
ուռուցքների, Հիպոկրատը` արգանդային
բորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան`
արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն:
Բուժական
նշանակությունը
Հայկական ժողովրդական բժշկության
մեջ արմատի եփուկը ողողումների ձևով
օգտագործվել է կոկորդի բորբոքումների
ժամանակ, նույն եփուկը` գինով կամ
կաթով, օգտագործվել է միզուղիների
քարերի դեպքում, տերևների կամ
արմատի հյութը` ձվի սպիտակուցի հետ
խառնած, գլխացավերի ժամանակ քսել
են գլխի ցավոտ մասերին: Մաստիտների
ժամանակ արմատաեփուկը` սագի
ճարպի կամ բևեկնայուղի հետ
խառնված, օգտագործվել է սպեղանու
ձևով: Նույն եփուկը նշանակվել է
ծննդաբերության դեպքում` ցավերը
մեղմացնելու նպատակով: Տրորված
տերևները` ձեթի հետ խառնած, դրել են
քրտնախաշ օջախների, իսկ
արմատափոշին` կաթնաշփոթի
ձևով, գեղձախտային վերքերի վրա:
Բուժական
նշանակությունը
 Ռուսական ժողովրդական
բժշկության մեջ
արմատաեփուկը կոմպրեսի
ձևով դրվել է այրվածքների և
մաշկային բորբոքական
օջախների վրա, իսկ ներքին
ընդունման ձևով այն
օգտագործվել է գրիպի, վերին
շնչուղիների և
ստամոքսաաղիքային տրակտի
կատառի, անգինայի և
դեղնուկի ժամանակ: Այն
թրջոցների ձևով կիրառվել է
կոնյուկտիվիտների, իսկ
ներլվացման ձևով` կանանց
մոտ սպիտակաթորանքի
դեպքում
Բուժական նշանակությունը
 Ուկրաինական ժողովրդական բժշկության
մեջ դեղաբույսը տարբեր ձևերով
օգտագործվել է
արյունալուծի, էնտերոկոլիտների, ցիստիտնե
րի և բազմաթիվ այլ հիվանդությունների
ժամանակ: Ա.Պ. Պոպովի
տվյալներով, ժողովրդական բժշկության մեջ
տուղտը լայնորեն օգտագործվում է
շնչուղիների, ստամոքսաաղիքային
տրակտի, միզուղիների, լեղուղիների մի շարք
բորբոքումների, խոլերայի, էնուրեզի
ժամանակ և այլն: Դեղաբույսի արմատները
օֆիցինալ են մեզ մոտ և աշխարհի
26, տերևները` 10, իսկ ծաղիկները` 3
երկրներում: Դեղաբույսի պատրաստուկները
գիտական բժշկության մեջ համարվում են
որպես
փափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազ
րկող և խուխամուղ: Հիմնավորված է, որ
դեղաբույսը նվազեցնում է բորբոքական և
խոցային պրոցեսների գրգռվածությունը`
կոլոիդ նյութերով մածելով տվյալ
օջախները, միաժամանակ դանդաղեցնելով
ներծծական պրոցեսներն աղիներում`
բարենպաստ հող է ստեղծում տեղային
ներգործող հակաբորբոքիչ դեղանյութերի
համար:
Բուժական նշանակությունը
 Կլինիկական պայմաններում
տուղտի պատրաստուկներն
օգտագործվում են բրոնխիտների,
տրախեիտների, կապույտ հազի,
թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի,
սուր գաստրիտների, ստամոքսի և
12-մատնյա աղիքի խոցային
հիվանդության, էնտերոկոլիտների,
ցիստիտների, ցավոտ և ակամա
միզարձակումների, երեխաների
լուծերի, երիկամային
հիվանդությունների ժամանակ և
այլն: Գրեթե նույն նպատակներով
դեղաբույսը կիրառվում է
հոմեոպաթիայում և
անասնաբուժության մեջ: Այն
մտնում է Զդրենկոյի միքստուրայի
բաղադրության մեջ: Դեղահատեր
պատրաստելու գործում
արմատափոշին օգտագործվում է
որպես կազմիչ: Դեղաբույսը մտնում
է նաև կրծքային թեյերի, կոկորդի
ողողման և փափկացնող
հավաքածուների
բաղադրությունների մեջ:
Բուժական նշանակությունը
 Մեր կողմից տուղտարմատի թուրմը օգտագործվել
է սուր գաստրիտների, տրախեաբրոնխիտների,
թունավոր միջատների խայթման և թունավոր
բույսերի հետ շփման դեպքերում առաջ եկած
բորբոքումների ժամանակ: Սուր գաստրիտների
դեպքում դեղաբույսի ազդեցության տակ կարճ
ժամանակում դադարել են վերփորի շրջանի
ցավերը, մեղմացել, ապա վերացել նողկանքն ու
փսխումը, ստամոքսի հատվածի ճնշման և
ծանրության զգացումները: Բերանի
այլահամության և համզգացման խանգարման
երևույթներն այս բուժման ընթացքում ավելի շուտ
են նորմալացել, քան սուր գաստրիտներն այլ
մեթոդներով բուժման դեպքերում: Սուր
տրախեաբրոնխիտների դեպքում տուղտի
ջրաթուրմը հիվանդների մի մասը ստացել է միայն
ըմպելով, իսկ մյուս մասը, բացի ըմպելուց, նաև
ինհալացիայի ձևով: Երկրորդ խմբի հիվանդների
մոտ ստացված արդյունքն ավելի ակնհայտ է եղել,
անհամեմատ ավելի շուտ են վերացել տվյալ
հիվանդության կլինիկական նշանները, քան
առաջին խմբի հիվանդների մոտ:
Բուժական նշանակությունը
 Թունավոր միջատների խայթման
(մեղու, պիծակ, մոծակ և այլն) և
թունավոր բույսերի
(կոծուկ, ողկուզակ, վագրենի
շուշան, կծու հրանունկ և այլն) հետ
շփվելուց առաջ եկած բորբոքումների
դեպքերում ախտահարված մասի
վրա դրել ենք բույսի արմատի
ջրաթուրմից պատրաստված
թրջոցներ: Բուժման հետևանքով 1-2-
րդ օրերից պակասել են մաշկի
այրոցներն ու
ցավերը, կարմրությունն, այտուցը, ն
վազել տեղային ջերմային
ռեակցիան, որը չափվել է
էլեկտրաթերմոմետրով: Մենք եկել
ենք այն եզրակացության, որ
դեղաբույսն ունի ոչ միայն տեղային
հակաբորբոքիչ և ցավազրկող, այլև
ներծծող և հակաալերգիկ
հատկություններ:
Բուժական նշանակությունը
Կիրառման եղանակները
 Արմատից ջրաթուրմ պատրաստելու
համար 10 գ հումքը 30 րոպե թրմում են
եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ`
օրական 2-3 անգամ: Ծաղիկներից ջրաթուրմ
պատրաստում և օգտագործում են նույն
եղանակով, հումքը վերցնում են կրկնակի
դոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլ
ջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում են
ջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում:
Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական
5-6 անգամ, ապա ըմպում 1-ական ճաշի
գդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներին
տալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 - 5
անգամ քամում ու ընդունում 1-ական թեյի
գդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում:
Նույն դոզայով ու եղանակով պատրաստում
են տերևաթուրմը:
Կիրառման եղանակները
 Ջրիկ մզվածք պատրաստելու համար
ջրաթուրմը ջրային բաղնիքում
գոլորշացնում են այնքան, մինչև որ
կիսվի ծավալով: Այն ըմպում են 2-
ական թեյի գդալ` օրական 3 անգամ:
Օշարակ պատրաստելու համար 98%-
անոց ավելացնում են 2 գ չոր մզվածք:
Տուղտը դեղատներում բաց է թողնվում
շաքարալուծույթին նաև փոշու և չոր
մզվածքի ձևերով: Կրծքային № 1 թեյը
պարունակում է 2-ական մաս տուղտ և
տատրակ, 1 մաս խնկածաղիկ, № 3
թեյը` հավասարաչափ տուղտի և
մատուտակի արմատներ, սոճու
բողբոջներ, անիսոնի սերմ և եղեսպակ,
№ 4 թեյը` 2-ական մաս տուղտ և
ժամանակ:
 Կրծքային № 6 թեյի մեջ մտնում են 4-ական
մաս տուղտ, անիսոնի մատուտակ, 1 մաս
սամիթ, № 5 թեյը` 8 մաս տուղտ, 2-ական
մաս խռնդատի ծաղիկ և անիսոնի սերմ, 4
մաս տատրակ, 3 մաս մատուտակի և 1 մաս
մանուշակի արմատներ: Բոլոր այս թեյերն
ընպում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալ
հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման
ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ, 3 ժամը մեկ
անգամ, հիմնականում շնչական օրգանների
բորբոքումների սերմ և սոճու բողբոջներ, 3-
ական մաս մատուտակի արմատ և
եղեսպակ, 2 մաս խռնդատի ծաղիկ: Այս
խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են
1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում
ուտելուց հետո, 1/2 ական բաժակ` օրական
2-3 անգամ: № 7 թեյի մեջ մտնում են 1-ական
մաս տուղտ, տատրակ, անիսոնի սերմեր և
մատուտակ:
Այլ օգտակար հատկանիշները
 Տուղտը դեկորատիվ
է, մեղրատու: Արմատները
երբեմն ուտում են հում կամ
խաշած` որպես դիետիկ միջոց:
Դրանցից պատրաստում են
սոսինձ, ցողուններից` թուղթ և
մանրաթել: Ծաղիկները բուրդը
ներկում են կարմիր: Սերմերից
ստացվող ճարպայուղը
օգտագործվում է ներկերի և
լաքերի արտադրության մեջ:
Դեղաբույսի արեալների
հետագա պահպանման
նպատակով այն վերցված է
մշակման:

հայաստանի դեղաբույսերը

  • 1.
    ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Համացանց, ՀայկականՀանրագիտարան, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Armsoul.com ,lekmed.ru,med.practic, med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Արևիկ
  • 2.
    Տուղտ դեղատու  Հայկականտարանունները - աղթեկ, հարֆ, հարֆալ, շահմահլամ  Դեղաբույսի նկարագրությունը: Փիփերթազգիների կամ տուղտազգիների ընտանիքին պատկանող, 60-150 սմ բարձրության, ճյուղավոր ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի ճյուղավոր, մսալի արմատներով կոճղարմատ: Ցողունները եզակի են կամ բազմակի: Տերևները հերթադիր են, ծաղիկները հնգաթերթիկ են, կանոնավոր: Պսակը դալուկ վարդագույն կամ սպիտակ է, իսկ երբեմն էլ` կարմրավարդագույն: Պտուղը սկավառակաձև է` մերկ:
  • 3.
    Տուղտ դեղատու  Տուղտըծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատներով: Նորմալ աճի համար գերադասում է բավարար խոնավությամբ հողերը: Հանդիպում է գետափերին, չորացած գետահուներում, առվափերին, ձորաեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում և այլուր: Մեր հանրապետությունում, բացի դեղորայքայինից, ավելի մեծ չափերով հանդիպում է նաև հայկական տուղտը, որն իր դեղորայքային հատկանիշներով ոչ մի բանով չի զիջում առաջինին: Դեղաբույսը հիմնականում հանդիպում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արարատի, Իջևանի, Դիլիջանի, Արտաշատի, Մեղրու շրջաններում և այլուր: «Ալթեան» ծագել է հունարեն «ալցեա» բառից, որը նշանակում է բուժիչ:
  • 4.
    Քիմիական բաղադրությունը  Կոճղարմատնու արմատները պարունակում են մինչև 35% լորձանյութ` պենտոզաների ու հեքսոզաների խառնուրդի ձևով, որոնք հիդրոլիզվելով, տալիս են պենտոզներ և դեքստրոզներ, այնուհետև, մինչև 37% օսլա, 10,2% սախարոզա, բետաին, ճարպայուղ, պեկտին, լեցիտին, ֆիտոստերին, ասպարագին, 4,88% հանքային աղեր, գլխավորապես ֆոսֆատների ձևով: Տերևներում հայտնաբերված են վիտամին C, կարոտին, եթերայուղ և կաուչուկանման նյութեր, ծաղիկներում` պիգմենտ մալվիդին, իսկ սերմերում` մինչև 12% ճարպայուղ:
  • 5.
    Բուժական նշանակությունը  Բուժականնպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերում են նաև չկոշտած կոճղարմատը: Հավաքված հումքը չորացնում են հով տեղում, լավ քամհարվող սենյակում կամ չորանոցում` 35-40 աստիճանի տակ: Չոր հումքը պահում են փայտե տուփերի մեջ կամ պարկերում, 3 տարի ժամկետով: Տուղտի բուժական նշանակության մասին կան տվյալներ դեռևս մ.թ.ա. IV դարից: Դեղաբույսի անունը հիշատակվում է Թեոֆրաստի, Դիոսկորիդի և Պլինիոսի աշխատություններում: Թեոֆրաստը գինու հետ խառնած դեղաբույսն առաջարկել է հազի և ոսկրային կոտրվածքների ժամանակ, թարախապալարի շուտ հասունացման համար նրա վրա դրել է ձիթապտղի յուղով թրջված
  • 6.
    Բարձր գնահատելով տուղտիբուժիչ հատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվել բոլոր տնտեսություններում աճեցնել դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջին դարերում հռոմեացի բժիշկ Ալեքսանդր Տրալլիանուսը նշել է, որ տուղտը որպես դեղաբույս հատուկ աճեցվում է վանքերի այգիներում: Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետ միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսի սերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատը եփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլ ձևերով բժշկապետն օգտագործել է գլխացավերի, աչքի, ականջի, բերանի խոռոչի, ստամոքսի, մկանների, թոքերի և պլևրայի մի շարք հիվանդությունների ժամանակ: Նա նշում է դեղաբույսի օգտակարության մասին` դժվարամիզության, միզապարկի Բուժական նշանակությունը
  • 7.
     Մ. Հերացինդեղաբույսը հաճախ օգտագործել է հոգնայի ձևով «բորբոսային ջերմով» հիվանդների մոտ, մասնավորապես թոքային պալարախտի դեպքում, իսկ արտաքին և ներքին կիրառման ձևով` որպես խուխամուղ, ներծծող և փափկեցնող միջոց: Տուղտի վերաբերյալ հարուստ տվյալներ է ներկայացնում Ամիրդովլաթը: Բուժական նշանակությունը
  • 8.
     Դեղաբույսը («խաթմի»,«հալպուպ» իսկ սերմերը` «պզր խաթմի» անվանումների տակ) նա տարբեր ձևերով ու խառնուրդներով օգտագործել է քոսի, ճաղատության, գլխի մաշկի թեփոտության, ականջի բորբի և ցավի, բքնածության, թութքի, կրծքագեղձի բորբոքման, արգանդի և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բժշկապետի խորհրդով, «երբ ծեծված արմատը դրվի ուռուցքի կամ խոցի վրա` կակղեցնում և փլցնում է, գինով կամ կաթով եփված վիճակում տալուց` օգնում է ջարդվածքին, հետանցքի ցավին և միզուղիների քարերին Բուժական նշանակությունը
  • 9.
     Արմատը, քացախովեփած վիճակում, կտրում է ատամնացավը, իսկ սերմերով կարելի է բուժել պիսակը: Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթով պատրաստված սերմերի եփուկով, կարելի է անվնաս մնալ թունավորումներից: Ձեթով թաթախված տերևները կարելի է դնել մաշկի առաջացած բշտիկների վրա»: Այնուհետև բժշկապետը նշում է, որ արմատաեփուկով գլուխը լվանալուց` փափկում և երկարում են մազերը, վերանում գլխի քորը և թեփոտությունը: Ծաղիկները սպեղանու ձևով դնելով գլխին` օգնում են թուլամտության դեպքում: Սերմերը հազի դեմ հիանալի միջոց են, նրանք կտրում են աղիքային արյունահոսությունը, հալում երիկամային քարերը Բուժական նշանակությունը
  • 10.
     Արմատաեփուկը օգնումէ միզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների և միզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկը հեշտացնում է ծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց` օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքային խիթերին: Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսը շրթնահերպեսը բուժելու համար վերցրել է տուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ և իշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսել շրթունքների ախտահարված մասերին: Մասրճուեն տուղտը խառնուրդների ձևով օգտագործել է լեզվակի իջեցման, Զաքարիայի որդին` պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքային արյունահոսության, որովայնային խիթերի, երիկամային ախտահարումների, օրխիտի, երակների լայնացման և թրոմբոֆլեբիտների. Գալենը` երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկի խոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը և Արճիճանիսը` միզապարկի ուռուցքների, Հիպոկրատը` արգանդային բորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան` արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն: Բուժական նշանակությունը
  • 11.
    Հայկական ժողովրդական բժշկության մեջարմատի եփուկը ողողումների ձևով օգտագործվել է կոկորդի բորբոքումների ժամանակ, նույն եփուկը` գինով կամ կաթով, օգտագործվել է միզուղիների քարերի դեպքում, տերևների կամ արմատի հյութը` ձվի սպիտակուցի հետ խառնած, գլխացավերի ժամանակ քսել են գլխի ցավոտ մասերին: Մաստիտների ժամանակ արմատաեփուկը` սագի ճարպի կամ բևեկնայուղի հետ խառնված, օգտագործվել է սպեղանու ձևով: Նույն եփուկը նշանակվել է ծննդաբերության դեպքում` ցավերը մեղմացնելու նպատակով: Տրորված տերևները` ձեթի հետ խառնած, դրել են քրտնախաշ օջախների, իսկ արմատափոշին` կաթնաշփոթի ձևով, գեղձախտային վերքերի վրա: Բուժական նշանակությունը
  • 12.
     Ռուսական ժողովրդական բժշկությանմեջ արմատաեփուկը կոմպրեսի ձևով դրվել է այրվածքների և մաշկային բորբոքական օջախների վրա, իսկ ներքին ընդունման ձևով այն օգտագործվել է գրիպի, վերին շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի կատառի, անգինայի և դեղնուկի ժամանակ: Այն թրջոցների ձևով կիրառվել է կոնյուկտիվիտների, իսկ ներլվացման ձևով` կանանց մոտ սպիտակաթորանքի դեպքում Բուժական նշանակությունը
  • 13.
     Ուկրաինական ժողովրդականբժշկության մեջ դեղաբույսը տարբեր ձևերով օգտագործվել է արյունալուծի, էնտերոկոլիտների, ցիստիտնե րի և բազմաթիվ այլ հիվանդությունների ժամանակ: Ա.Պ. Պոպովի տվյալներով, ժողովրդական բժշկության մեջ տուղտը լայնորեն օգտագործվում է շնչուղիների, ստամոքսաաղիքային տրակտի, միզուղիների, լեղուղիների մի շարք բորբոքումների, խոլերայի, էնուրեզի ժամանակ և այլն: Դեղաբույսի արմատները օֆիցինալ են մեզ մոտ և աշխարհի 26, տերևները` 10, իսկ ծաղիկները` 3 երկրներում: Դեղաբույսի պատրաստուկները գիտական բժշկության մեջ համարվում են որպես փափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազ րկող և խուխամուղ: Հիմնավորված է, որ դեղաբույսը նվազեցնում է բորբոքական և խոցային պրոցեսների գրգռվածությունը` կոլոիդ նյութերով մածելով տվյալ օջախները, միաժամանակ դանդաղեցնելով ներծծական պրոցեսներն աղիներում` բարենպաստ հող է ստեղծում տեղային ներգործող հակաբորբոքիչ դեղանյութերի համար: Բուժական նշանակությունը
  • 14.
     Կլինիկական պայմաններում տուղտիպատրաստուկներն օգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, ցիստիտների, ցավոտ և ակամա միզարձակումների, երեխաների լուծերի, երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն: Գրեթե նույն նպատակներով դեղաբույսը կիրառվում է հոմեոպաթիայում և անասնաբուժության մեջ: Այն մտնում է Զդրենկոյի միքստուրայի բաղադրության մեջ: Դեղահատեր պատրաստելու գործում արմատափոշին օգտագործվում է որպես կազմիչ: Դեղաբույսը մտնում է նաև կրծքային թեյերի, կոկորդի ողողման և փափկացնող հավաքածուների բաղադրությունների մեջ: Բուժական նշանակությունը
  • 15.
     Մեր կողմիցտուղտարմատի թուրմը օգտագործվել է սուր գաստրիտների, տրախեաբրոնխիտների, թունավոր միջատների խայթման և թունավոր բույսերի հետ շփման դեպքերում առաջ եկած բորբոքումների ժամանակ: Սուր գաստրիտների դեպքում դեղաբույսի ազդեցության տակ կարճ ժամանակում դադարել են վերփորի շրջանի ցավերը, մեղմացել, ապա վերացել նողկանքն ու փսխումը, ստամոքսի հատվածի ճնշման և ծանրության զգացումները: Բերանի այլահամության և համզգացման խանգարման երևույթներն այս բուժման ընթացքում ավելի շուտ են նորմալացել, քան սուր գաստրիտներն այլ մեթոդներով բուժման դեպքերում: Սուր տրախեաբրոնխիտների դեպքում տուղտի ջրաթուրմը հիվանդների մի մասը ստացել է միայն ըմպելով, իսկ մյուս մասը, բացի ըմպելուց, նաև ինհալացիայի ձևով: Երկրորդ խմբի հիվանդների մոտ ստացված արդյունքն ավելի ակնհայտ է եղել, անհամեմատ ավելի շուտ են վերացել տվյալ հիվանդության կլինիկական նշանները, քան առաջին խմբի հիվանդների մոտ: Բուժական նշանակությունը
  • 16.
     Թունավոր միջատներիխայթման (մեղու, պիծակ, մոծակ և այլն) և թունավոր բույսերի (կոծուկ, ողկուզակ, վագրենի շուշան, կծու հրանունկ և այլն) հետ շփվելուց առաջ եկած բորբոքումների դեպքերում ախտահարված մասի վրա դրել ենք բույսի արմատի ջրաթուրմից պատրաստված թրջոցներ: Բուժման հետևանքով 1-2- րդ օրերից պակասել են մաշկի այրոցներն ու ցավերը, կարմրությունն, այտուցը, ն վազել տեղային ջերմային ռեակցիան, որը չափվել է էլեկտրաթերմոմետրով: Մենք եկել ենք այն եզրակացության, որ դեղաբույսն ունի ոչ միայն տեղային հակաբորբոքիչ և ցավազրկող, այլև ներծծող և հակաալերգիկ հատկություններ: Բուժական նշանակությունը
  • 17.
    Կիրառման եղանակները  Արմատիցջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե թրմում են եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ: Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստում և օգտագործում են նույն եղանակով, հումքը վերցնում են կրկնակի դոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլ ջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում են ջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներին տալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 - 5 անգամ քամում ու ընդունում 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում: Նույն դոզայով ու եղանակով պատրաստում են տերևաթուրմը:
  • 18.
    Կիրառման եղանակները  Ջրիկմզվածք պատրաստելու համար ջրաթուրմը ջրային բաղնիքում գոլորշացնում են այնքան, մինչև որ կիսվի ծավալով: Այն ըմպում են 2- ական թեյի գդալ` օրական 3 անգամ: Օշարակ պատրաստելու համար 98%- անոց ավելացնում են 2 գ չոր մզվածք: Տուղտը դեղատներում բաց է թողնվում շաքարալուծույթին նաև փոշու և չոր մզվածքի ձևերով: Կրծքային № 1 թեյը պարունակում է 2-ական մաս տուղտ և տատրակ, 1 մաս խնկածաղիկ, № 3 թեյը` հավասարաչափ տուղտի և մատուտակի արմատներ, սոճու բողբոջներ, անիսոնի սերմ և եղեսպակ, № 4 թեյը` 2-ական մաս տուղտ և ժամանակ:
  • 19.
     Կրծքային №6 թեյի մեջ մտնում են 4-ական մաս տուղտ, անիսոնի մատուտակ, 1 մաս սամիթ, № 5 թեյը` 8 մաս տուղտ, 2-ական մաս խռնդատի ծաղիկ և անիսոնի սերմ, 4 մաս տատրակ, 3 մաս մատուտակի և 1 մաս մանուշակի արմատներ: Բոլոր այս թեյերն ընպում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ, 3 ժամը մեկ անգամ, հիմնականում շնչական օրգանների բորբոքումների սերմ և սոճու բողբոջներ, 3- ական մաս մատուտակի արմատ և եղեսպակ, 2 մաս խռնդատի ծաղիկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ուտելուց հետո, 1/2 ական բաժակ` օրական 2-3 անգամ: № 7 թեյի մեջ մտնում են 1-ական մաս տուղտ, տատրակ, անիսոնի սերմեր և մատուտակ:
  • 20.
    Այլ օգտակար հատկանիշները Տուղտը դեկորատիվ է, մեղրատու: Արմատները երբեմն ուտում են հում կամ խաշած` որպես դիետիկ միջոց: Դրանցից պատրաստում են սոսինձ, ցողուններից` թուղթ և մանրաթել: Ծաղիկները բուրդը ներկում են կարմիր: Սերմերից ստացվող ճարպայուղը օգտագործվում է ներկերի և լաքերի արտադրության մեջ: Դեղաբույսի արեալների հետագա պահպանման նպատակով այն վերցված է մշակման: