Աշխատանքների բաշխում(ըստ թեմաների)
Կատարված աշխատանքներ
§5-Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը(Արթուր
Ռուշանյան)
§6-Հաշվարկման մարմին: Հաշվարկման համակարգ: Մարմնի դիրքը
տարածության մեջ(Արշակ Թովմասյան)
§7-Գործողություններ վեկտորներով(Վոլոդյա Սերոբյան)
§8-Շառավիղ վեկտոր: Հետագիծ: Ճանապարհ(Սևակ Սերգեյան)
§9-Տեղափոխություն: Շարժման օրենք: Շարժումների դասակարգումն ըստ
հետագծի ձևի և ըստ շարժման օրենքի (Վոլոդյա Սերոբյան և Արթուր
Ռուշանյան)
§10-Նյութական կետ: Համընթաց շարժում: Պտտական շարժում(Սևակ
Սերգեյան և Արշակ Թովմասյան)
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ:
ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ:
Շարժումը մատերիայի հիմնական հատկություններից է: Ֆիզիկան
ուսումնասիրում է մատերիայի շարժման մի քանի՝ առավել
ընդհանուր ձևերը և անցումները մի ձևից մյուսը: Մատերիայի
շարժման ձևերի պարզագույնը մեխանիկանակն շարժումն է:
Դիտելով մեր շրջապատը՝ կարող ենք տեսնել, որ մարդիկ քայլում
են փողոցներով, ավտոմեքենաները սլանում են մայրուղիներով,
ինքնաթիռը թռչում է: Նշված և էլի շատ բառերի փոխարեն
ոգտագործում են նույն բառն ու պարզապես ասում շարժվում են:
Իսկ ինչն է ընդհանուր այդ մարմինների վարգագծում,
ընդհանուրն այն է, որ փոփոխվում է մի մարմնի դիրքը այլ
մարմինների նկատմամբ:
Մարդը, ավտոմեքենան,ինքնաթիռը փոխում են իրենց դիրքը Երկրի նկատմամբ:
Այս օրենքներից հետևում է մի շատ կարևոր պնդում. մարմինները կարող են
ժամանակի ընդացքում փողել իրենց դիրքը այլ մարմինների նկատմամբ:
Դիտարկենք այլ օրինակներ: Զինվորը քայլում է տեղում: Այս դեպքում
փոփոխվում են զինվորի ձեռքերի և ոտքերի դիրքերը նրա իրանի նկատմամբ:
Հրշեջ ավտոմեքենան բարձրացնում է շարժասանդուղքը: Միմյանց նկատմամ
դիրքերը փողում են շարժասանդուղքի առանձին մասերը: Այս օրինակներից
հետևում է երկրորդ կարևոր պնդումը՝ միմյանց նկատմամբ դիրքերը կարող են
փոխել նաև մարմինի մասերը: Փորձերից ու դիտումներից ստացված հենց այս
երկու արդյունքներն էլ ընկած են մեխանիկական շարժման սահմանման
հիմքում: Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընդացքում
տարածության մեջ մարմինի դիրքի փոփոխությունն այլ մարմինների կամ
մարմինի մասերի դիրքերի փոփոխությունը միմյանց նկատմամբ: Մեխանիկայի
հիմնական խնդիրը մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի կամայական
պահին որոշելն է:
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆ: ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳ: ՄԱՐՄՆԻ ԴԻՐՔԸ
ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մեխանիկական շարժման սահմանումից հետևում է, որ այն ուսումնասիրելու
համար անհրաժեշտ առնվազն երկու մարմնի առկայություն: Դրանից մեկը
պայմանականորեն ընդունվում է անշարժ, իսկ մյուս մարմնի դիրքը
որոշվում է հենց այդ մարմնի նկատմամբ, որն ընդունված է անվանել
հաշվարկման մարմին. հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի
նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը:
Եթե մարմնի դիրքը փոխվում է հաշվարկման մարմնի նկատմամբ, ապա
ասում են, որ այն շարժվում է:
Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին
կարող է լինել յուրաքանչյուր մարմին` ավտոմեքենան, որով
ճանապարհորդում ենք, Երկիրը, որի վրա կանգնած ենք և այլն:
Մարմնի դիրքը տարածության մեջ և այդ դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում
նկարագրելու համար անհրաժեշտ են ժամանակահատվածներ և հեռավորություններ
չափող գործիքներ և սարքեր: Հաշվարկման մարմնից և նրա հետ կապված
հեռավորություններ ու ժամանակ չափող գործիքներից կազմված համակարգը
մեխանիկայում անվանում են հաշվարկման համակարգ:
Կամայական մեխանիկական շարժում դիտարկվում է հաշվարկման որևէ համակարգում:
Միևնույն շարժումը կարելի է դիտարկել տարբեր հաշվարկման համակարգերում, ընդ
որում, դրանց շարժումը տեղի է ունենում տարբեր ձևերով: Օրինակ` տիեզերանավը երկրի
հետ կապված հաշվարկման համակարգում շարժվում է շրջանաձև ուղեծրով, իսկ Արեգակի
հետ կապված հաշվարկման համակարգում` Երկրի ուղեծրին «փաթաթված»
պարույրագծով:
Այն փաստը, որ շարժվող մարմնի վարքագիծը կախված է հաշվարկման համակարգի
ընտրությունից, նշանակում է, որ մեխանիկական շարժումը հարաբերական է: Հետևաբար`
շարժման վերաբերյալ որևէ խնդիր լուծելիս առաջին հերթին պետք նշել այն համակարգը,
որտեղ նկարագրվում է մարմնի շարժումը:
Մարնի դիրքը որոշելը բարդ խնդիր է, քանի որ մարնի տարբեր մասեր տարածության մեջ
տարբեր դիրքեր են գրավում: Սակայն կախված խնդրի պայմաններից , շատ դեպքերում
կամ մարմինը կարելի է դիտարկել որպես կետ, կամ բավական է որոշել մարմնի որևէ կետի
դիրքը, և մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն:
ՇԱՌԱՎԻՂ-ՎԵԿՏՈՐ: ՀԵՏԱԳԻԾ:
ՃԱՆԱՊԱՐՀ
Շառավիղ-վեկտոր կոչվում է հաշվարկման սկզբնակետը մարմնի դիրքին
միացնող ուղղորդված հատվածը: Շառավիղ-վեկտորը վեկտորական
մեծություն է, հետևաբար ունի ուղղություն և մեծություն: Շառավիղ-
վեկտորի ուղղություն է կոչվում հաշվարկման սկզբնակետը մարմնի
դիրքին միացնող ուղղությունը, իսկ մեծություն՝ մարմնի հեռավորությունը
սկզբնակետից: Շառավիղ-վեկտորով մարմնի դիրքի ներկայացման
եղանակը կոչվում է վեկտորական եղանակ:
Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկկման
համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:
Լինում են դեպքեր, երբ մարմնի շարժման հետագիծը տեսանելի է լինում:
Օրինակ, երբ երեխան մատիտով նկարում է թղթի վրա, մատիտի շարժման
հետագիծը տեսանելի է լինում: Այլ դեպքերում, օրինակ, երբ վազորդը
վազում է վազուղով, շարժման հետագիծը չի երևում, այսինքն՝
անտեսանելի է: Հետագիծը շարժումն ամբողջությամբ նկարագրող առաջին
կարևորագույն բնութագիրն է: Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև
մարմնի դիրքը l հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով,
կոչվում է դիրքաթիվ: Դիրքաթվի միջոցով մարմնի դիրքը որոշելու այս
եղանակը կոչվում է բնական եղանակ: Շարժման ընթացքում հետագծի
երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ:
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՆՔ: ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀԵՏԱԳԾԻ ՁԵՎԻ ԵՎ ԸՍՏ ՇԱՐԺՄԱՆ
ՕՐԵՆՔԻ:
Տեղափոխություն: Մեխանիկական շարժման սահմանումից բխում է, որ շարժման
արդյունքըմարմինների փոխադարձ դիրքիփոփոխությունն է: Սովորաբար եթե
ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել ժարժման հետեվանքով, ապա դա
անում ենք 2 եղանակով:
1. Նշում ենք, թե սկազբնական դիրքից որ որ ուղղությամբ և որքան է
տեղափոխվել մարմինը շարժման հետեվանքով:
2. Պարզապես ասում ենք թե ուր է հասել մարմինը շարժման վերջում, ընդ
որում , այս դեպքում ենթադրվում է, որ շարժման վերջնակետի դիրքն
սկզբնական դիրքի նկատմամբ հայտնի է: Եթե մարմինը շարժվելով M0 - կետից,
տեղափոխվել է M կետ, aապա մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին
միացնող -----------M-0-M կարող է դիտվել որպես շարժման հետեվանքով
կատարված դիրքի փոփոխության չափ: Այն կոչվում է Տեղափոխության
վեկտոր: Մարմնի սկզբնական դիրքը վերջնականին միզցնող վեկտորը կոչվում
է տեղափոխություն: Տեղափոխության վեկտորն արտահայտվում է մարմնի
սկզբնական և վերջնական դիրքերի շառավիղ-վեկտորների միջոցով՝
S=R+R-0:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ: ՀԱՄԸՆԹԱՑ ՇԱՐԺՈՒՄ:
ՊՏՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է աանտեսել,
անվանում ենք նյութական կետ: Մարմնի չափերը կարող ենք անտեսել,
երբ դիտարկվող շարժման համար մարմնի ձևն ու չափերը էական
նշանակություն չունեն: Օրինակ, երբ ավտոմեքենայի երթուղին գծում ենք
քարտեզի վրա, կարող ենք նրա չափերը անտեսել և համարել նյութական
կետ: Բայց, երբ մեքենան նորոգում են, մենք չենք կարող անտեսել նրա
չափերը: <<Նյութական կետ>> հասկացությունը հարաբերական է,
այսինքն՝ կախված է որոշակի խնդրի պայմաններից:
Մարմնի շարժման նկարագրությունը փոխարինել նրա որևէ կետի շարժման
նկարագրությամբ հնարավոր է պինդ մարմնի համընթաց շարժման
դեպքում: Մեխանիկայում <<պինդ մարմին>> ասելով հասկանում ենք
բացարձակ պինդ մարմին: Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի
երկու կամայական կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի
փոխվում: Եթե բացարձակ պինդ մարմնի բոլոր կետերը շարժվում են
միատեսակ, ապա մարմնի շարժումը նկարագրելու համար բավական է
որոշել մարմնի որևէ կետի դիրքերը ժամանակի տարբեր պահերին: Մյուս
կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն: Օրինակ՝ Միատեսակ են
շարժվում նավի բոլոր կետերը: Այս դեպքում մարմնի կամայական երկու
կետեր միացնող ուղիղը շարժման ընթացքում մնում է ինքն իրեն
զուգահեռ: Մարմնի այդպիսի շարժումն անվանում են համընթաց:
Համընթաց է կոչվում այն շարժումը, որի ընթացքում մարմնի երկու
կամայական կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ:
Պտտական է կոչվում այն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը
շարժվում են այնպիսի շրջանագծերով, որոնց կենտրոնները մի ուղղի վրա
են, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին և կոչվում է
պտտման առանցք: Օրինակ՝ մեքենայի անվադողերը շարժվելիս
կատարում են պտտական շարժում:

ընդհանուր տեղեկություններ շարժման մասին

  • 2.
    Աշխատանքների բաշխում(ըստ թեմաների) Կատարվածաշխատանքներ §5-Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը(Արթուր Ռուշանյան) §6-Հաշվարկման մարմին: Հաշվարկման համակարգ: Մարմնի դիրքը տարածության մեջ(Արշակ Թովմասյան) §7-Գործողություններ վեկտորներով(Վոլոդյա Սերոբյան) §8-Շառավիղ վեկտոր: Հետագիծ: Ճանապարհ(Սևակ Սերգեյան) §9-Տեղափոխություն: Շարժման օրենք: Շարժումների դասակարգումն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման օրենքի (Վոլոդյա Սերոբյան և Արթուր Ռուշանյան) §10-Նյութական կետ: Համընթաց շարժում: Պտտական շարժում(Սևակ Սերգեյան և Արշակ Թովմասյան)
  • 3.
    ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ: ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆԽՆԴԻՐԸ: Շարժումը մատերիայի հիմնական հատկություններից է: Ֆիզիկան ուսումնասիրում է մատերիայի շարժման մի քանի՝ առավել ընդհանուր ձևերը և անցումները մի ձևից մյուսը: Մատերիայի շարժման ձևերի պարզագույնը մեխանիկանակն շարժումն է: Դիտելով մեր շրջապատը՝ կարող ենք տեսնել, որ մարդիկ քայլում են փողոցներով, ավտոմեքենաները սլանում են մայրուղիներով, ինքնաթիռը թռչում է: Նշված և էլի շատ բառերի փոխարեն ոգտագործում են նույն բառն ու պարզապես ասում շարժվում են: Իսկ ինչն է ընդհանուր այդ մարմինների վարգագծում, ընդհանուրն այն է, որ փոփոխվում է մի մարմնի դիրքը այլ մարմինների նկատմամբ:
  • 4.
    Մարդը, ավտոմեքենան,ինքնաթիռը փոխումեն իրենց դիրքը Երկրի նկատմամբ: Այս օրենքներից հետևում է մի շատ կարևոր պնդում. մարմինները կարող են ժամանակի ընդացքում փողել իրենց դիրքը այլ մարմինների նկատմամբ: Դիտարկենք այլ օրինակներ: Զինվորը քայլում է տեղում: Այս դեպքում փոփոխվում են զինվորի ձեռքերի և ոտքերի դիրքերը նրա իրանի նկատմամբ: Հրշեջ ավտոմեքենան բարձրացնում է շարժասանդուղքը: Միմյանց նկատմամ դիրքերը փողում են շարժասանդուղքի առանձին մասերը: Այս օրինակներից հետևում է երկրորդ կարևոր պնդումը՝ միմյանց նկատմամբ դիրքերը կարող են փոխել նաև մարմինի մասերը: Փորձերից ու դիտումներից ստացված հենց այս երկու արդյունքներն էլ ընկած են մեխանիկական շարժման սահմանման հիմքում: Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընդացքում տարածության մեջ մարմինի դիրքի փոփոխությունն այլ մարմինների կամ մարմինի մասերի դիրքերի փոփոխությունը միմյանց նկատմամբ: Մեխանիկայի հիմնական խնդիրը մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի կամայական պահին որոշելն է:
  • 5.
    ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՐՄԻՆ: ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ:ՄԱՐՄՆԻ ԴԻՐՔԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Մեխանիկական շարժման սահմանումից հետևում է, որ այն ուսումնասիրելու համար անհրաժեշտ առնվազն երկու մարմնի առկայություն: Դրանից մեկը պայմանականորեն ընդունվում է անշարժ, իսկ մյուս մարմնի դիրքը որոշվում է հենց այդ մարմնի նկատմամբ, որն ընդունված է անվանել հաշվարկման մարմին. հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը: Եթե մարմնի դիրքը փոխվում է հաշվարկման մարմնի նկատմամբ, ապա ասում են, որ այն շարժվում է: Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին` ավտոմեքենան, որով ճանապարհորդում ենք, Երկիրը, որի վրա կանգնած ենք և այլն:
  • 6.
    Մարմնի դիրքը տարածությանմեջ և այդ դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում նկարագրելու համար անհրաժեշտ են ժամանակահատվածներ և հեռավորություններ չափող գործիքներ և սարքեր: Հաշվարկման մարմնից և նրա հետ կապված հեռավորություններ ու ժամանակ չափող գործիքներից կազմված համակարգը մեխանիկայում անվանում են հաշվարկման համակարգ: Կամայական մեխանիկական շարժում դիտարկվում է հաշվարկման որևէ համակարգում: Միևնույն շարժումը կարելի է դիտարկել տարբեր հաշվարկման համակարգերում, ընդ որում, դրանց շարժումը տեղի է ունենում տարբեր ձևերով: Օրինակ` տիեզերանավը երկրի հետ կապված հաշվարկման համակարգում շարժվում է շրջանաձև ուղեծրով, իսկ Արեգակի հետ կապված հաշվարկման համակարգում` Երկրի ուղեծրին «փաթաթված» պարույրագծով: Այն փաստը, որ շարժվող մարմնի վարքագիծը կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից, նշանակում է, որ մեխանիկական շարժումը հարաբերական է: Հետևաբար` շարժման վերաբերյալ որևէ խնդիր լուծելիս առաջին հերթին պետք նշել այն համակարգը, որտեղ նկարագրվում է մարմնի շարժումը: Մարնի դիրքը որոշելը բարդ խնդիր է, քանի որ մարնի տարբեր մասեր տարածության մեջ տարբեր դիրքեր են գրավում: Սակայն կախված խնդրի պայմաններից , շատ դեպքերում կամ մարմինը կարելի է դիտարկել որպես կետ, կամ բավական է որոշել մարմնի որևէ կետի դիրքը, և մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն:
  • 7.
    ՇԱՌԱՎԻՂ-ՎԵԿՏՈՐ: ՀԵՏԱԳԻԾ: ՃԱՆԱՊԱՐՀ Շառավիղ-վեկտոր կոչվումէ հաշվարկման սկզբնակետը մարմնի դիրքին միացնող ուղղորդված հատվածը: Շառավիղ-վեկտորը վեկտորական մեծություն է, հետևաբար ունի ուղղություն և մեծություն: Շառավիղ- վեկտորի ուղղություն է կոչվում հաշվարկման սկզբնակետը մարմնի դիրքին միացնող ուղղությունը, իսկ մեծություն՝ մարմնի հեռավորությունը սկզբնակետից: Շառավիղ-վեկտորով մարմնի դիրքի ներկայացման եղանակը կոչվում է վեկտորական եղանակ:
  • 8.
    Հետագիծ է կոչվումայն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում: Լինում են դեպքեր, երբ մարմնի շարժման հետագիծը տեսանելի է լինում: Օրինակ, երբ երեխան մատիտով նկարում է թղթի վրա, մատիտի շարժման հետագիծը տեսանելի է լինում: Այլ դեպքերում, օրինակ, երբ վազորդը վազում է վազուղով, շարժման հետագիծը չի երևում, այսինքն՝ անտեսանելի է: Հետագիծը շարժումն ամբողջությամբ նկարագրող առաջին կարևորագույն բնութագիրն է: Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև մարմնի դիրքը l հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով, կոչվում է դիրքաթիվ: Դիրքաթվի միջոցով մարմնի դիրքը որոշելու այս եղանակը կոչվում է բնական եղանակ: Շարժման ընթացքում հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ:
  • 9.
    ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՆՔ:ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀԵՏԱԳԾԻ ՁԵՎԻ ԵՎ ԸՍՏ ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՆՔԻ: Տեղափոխություն: Մեխանիկական շարժման սահմանումից բխում է, որ շարժման արդյունքըմարմինների փոխադարձ դիրքիփոփոխությունն է: Սովորաբար եթե ուզում ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել ժարժման հետեվանքով, ապա դա անում ենք 2 եղանակով: 1. Նշում ենք, թե սկազբնական դիրքից որ որ ուղղությամբ և որքան է տեղափոխվել մարմինը շարժման հետեվանքով: 2. Պարզապես ասում ենք թե ուր է հասել մարմինը շարժման վերջում, ընդ որում , այս դեպքում ենթադրվում է, որ շարժման վերջնակետի դիրքն սկզբնական դիրքի նկատմամբ հայտնի է: Եթե մարմինը շարժվելով M0 - կետից, տեղափոխվել է M կետ, aապա մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող -----------M-0-M կարող է դիտվել որպես շարժման հետեվանքով կատարված դիրքի փոփոխության չափ: Այն կոչվում է Տեղափոխության վեկտոր: Մարմնի սկզբնական դիրքը վերջնականին միզցնող վեկտորը կոչվում է տեղափոխություն: Տեղափոխության վեկտորն արտահայտվում է մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի շառավիղ-վեկտորների միջոցով՝ S=R+R-0:
  • 10.
    ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԵՏ: ՀԱՄԸՆԹԱՑՇԱՐԺՈՒՄ: ՊՏՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է աանտեսել, անվանում ենք նյութական կետ: Մարմնի չափերը կարող ենք անտեսել, երբ դիտարկվող շարժման համար մարմնի ձևն ու չափերը էական նշանակություն չունեն: Օրինակ, երբ ավտոմեքենայի երթուղին գծում ենք քարտեզի վրա, կարող ենք նրա չափերը անտեսել և համարել նյութական կետ: Բայց, երբ մեքենան նորոգում են, մենք չենք կարող անտեսել նրա չափերը: <<Նյութական կետ>> հասկացությունը հարաբերական է, այսինքն՝ կախված է որոշակի խնդրի պայմաններից:
  • 11.
    Մարմնի շարժման նկարագրությունըփոխարինել նրա որևէ կետի շարժման նկարագրությամբ հնարավոր է պինդ մարմնի համընթաց շարժման դեպքում: Մեխանիկայում <<պինդ մարմին>> ասելով հասկանում ենք բացարձակ պինդ մարմին: Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի երկու կամայական կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի փոխվում: Եթե բացարձակ պինդ մարմնի բոլոր կետերը շարժվում են միատեսակ, ապա մարմնի շարժումը նկարագրելու համար բավական է որոշել մարմնի որևէ կետի դիրքերը ժամանակի տարբեր պահերին: Մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն: Օրինակ՝ Միատեսակ են շարժվում նավի բոլոր կետերը: Այս դեպքում մարմնի կամայական երկու կետեր միացնող ուղիղը շարժման ընթացքում մնում է ինքն իրեն զուգահեռ: Մարմնի այդպիսի շարժումն անվանում են համընթաց: Համընթաց է կոչվում այն շարժումը, որի ընթացքում մարմնի երկու կամայական կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ:
  • 12.
    Պտտական է կոչվումայն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը շարժվում են այնպիսի շրջանագծերով, որոնց կենտրոնները մի ուղղի վրա են, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին և կոչվում է պտտման առանցք: Օրինակ՝ մեքենայի անվադողերը շարժվելիս կատարում են պտտական շարժում: