5. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար
ժամանակամիջոցներումանցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասար
աչափ շարժում:
Հավասարաչափ են շարժվում, օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրակետերը, գրեթե
հավասարաչափ է շարժվում Երկիրն Արեգակի շուրջը, հավասարաչափ են ընկնում՝
անձրևիկաթիլները, գազավորված ջրում բարձրանում պղպջակները և այլն:
10. Եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա այն
կշարժվի, եթե նրա վրա ազդենք:
Օրինակ, դադարի վիճակում գտնվող սեղանը կշարժվի,
եթե այն քաշենք կամ հրենք: Առօրյա դիտումները ցույց են
տալիս նաև, որ եթե շարժվող մարմնի վրա չազդենք, ապա
այն վաղ թե ուշ կկանգնի: Օրինակ՝ շարժիչն անջատելուց
հետո ավտոմեքենան, անցնելով որոշ ճանապարհ, կանգ է
առնում: Սակայն այս դեպքում ևս կա ազդեցություն՝ օդի և
ճանապարհի ազդեցությունը, որքան քիչ է այդ
ազդեցությունը, այնքան երկար ժամանակ մարմինը
կպահպանի իր արագությունը: Եթե պատկերացնենք մի
իրավիճակ, որ այդ ավտոմեքենայի վրա ազդեցություն
չլինի, ապա ավտոմեքենան կպահպանի իր
արագությունը (կշարժվի ուղիղ գծով և հավասարաչափ):
15. Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ
մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը,
ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց
մագնիսները չեն ձգում:
16. Եթե մագնիսի մոտ դնենք պողպատե ասեղ, այն
կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ
հիմնական մագնիսը հեռացնենք: Մագնիսի մոտ
դրված երկաթե մեխը նույնպես մագնիսանում է,
սակայն մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն
պողպատե ասեղի, մեխը կորցնում է իր
մագնիսական հատկությունները: Մագնիսական
հատկությունները պահպանող մագնիսներն
անվանում են հաստատուն մագնիսներ: