Ռոմանտիզմը ֆրանսերեն` <<ռոմանտիկ>> արտասովոր, ֆանտաստիկ, առաջանում
է XVIII դարում Գերմանիայում: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալը հիմնվում է
ազատ մարդու իդեալի վրա և հակադրվում կլասիցիզմի կարգուկանոնին անտրտունջ
ենթարկվող հերոսական մարդու իդեալին:
Ազատ մարդու իդեալը ենթադրում է ազատություն թե տարածական , թե
ժամանակային կապանքներից: Ելնելով դրանից` ռոմանտիկները պատկերում էին
հեռավոր աշխարհներ , իդեալականացնում էին անցյալը : Ռոմանտիզմի ազատ
մարդը սահմանապակված չէ ոչ մի բանով , գուցե թե միայն սեփական
երևակայությամբ. նա կարող է անել ինչ ուզում է , ապրել ինչպես ուզում է:
Կարգուկանոնից հրաժարումը բերում է քաոսայնության, փոթորկի, անորոշության,
անվերջության պաշտամունքի: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալի համար
կարևորը անհատականն է, անկրկնելին,արտասովորը:
   Թեոդոր Ժերիկոն ծնվել է Ռուանում 1791-ին և մահացել է 1824-ին:Նա
    ֆրանսիական գեղանկարչության մեջ հաղափոխական ռոմանտիզմի
    հիմնադիրն էր: Բուն <<ռոմանտիզմ>> տերմինն առաջին անգամ օգտագործվել է
    նրա արվեստի վերաբերմամբ, որը ներթափանցված է
    դրամատիզմով,Բուրբոնների միապետության և կապիտալիստական
    իրականության դեմ բողոքի ոգով: Հրաժարվելով անտիկ աշխարի թեմատիկայից
    և ստեղծագործական կամքը կաշկանդող դասականության կաննոներից`
    Ժերիկոն ոգևորվում էր շրջապատի աշխարհի կերպարներով:Ժերիկոյին
    գրավում էր Անտուան Գրոյի ` նապոլեոնական արշավանքների կենցաղագրի
    տաղանդը: Բայց Գրոյի ոչ թե նշանավոր մարտանկարչական կտավների սառը
    շքեղությունը, այլ կենասական դիտարկումների սրությունը ,կոլորիտի
    հուզական հագեցվածությունը ,բուռն դինամիկան էին որոշում հանդիսատեսի
    վրա Ժերիկոյի առաջին` <<Կայսերական հեծելազորային սպան գրոհի ժամին>>
    ինքնուրույն նկարի ներգործության ուժը: Նկարը ստեղծեց այն ժամանակ,երբ
    ֆրանսիական բանակն արշավանք էր սկսել Ռուսաստանի դեմ: Նկարում
    տիրում է խանդավառություն, տիրական եռանդ,սպայի կերպարի պաթոս: Այս
    ամենի հետ մեկտեղ նկարում հնչում են ուժերի ողբերգական
    գերլարման նոտաներ` որպես վերահաս պարտության նախազգացում:
   Ավելի դրամատիկ բնույթ ունի <<Վիրավոր զրահակիր զինվոր>> նկարը (1814թ.)
    ,որը մտահաղացված էր նախորդի զույգ, ուր հաղթանակի ձգտող հերոսի
    փոխարեն պատկերված է ճակատամարտի դաշտը թողնող սպա:
   Էժեն Դելակրուայի (1798-1863) ստեղծագործության մեջ, որը համակված էր
    ազատության համար պայքարի բուռն ոգևորությամբ, ճնշվածների նկատմամբ
    խոր կարեկցանքով, լույսի և բարո հաղթանակի նկատմամբ հավատով,
    մարմնավորում գտան ֆրանսիական գեղանկարչության հեղափոխական
    ռոմանտիզմի առավել բեղմնավոր միտումները: Նա դարձավ ոչ միայն
    բազմաթիվ նկարների և գրաֆիկական ստեղծագործությունների հեղինակ, այլև
    մոնումենտալ – դեկորատիվ որմնանկարների համակառույցների ստեղծող: Նա
    մեծ կոլորիստ էր, առանձնակի ուշարություն էր նվիրում գույնի պրոլեմին և նրա
    գիտական հիմնավորմանը: Նրա գրական ժառանգությունը, մասնավորապես
    նրա <<Օրագիրը>>,ուր նա գրառումներ էր կատարում իր ամբողջ կյանքի
    ընթացքում, ամփոփում է մտքեր արվեստի , նրա զարգացման խնդիրների և
    օրենքների մասին :
   Դելակրուան ծնվել է Շարանտոնում , ոստիկանապետի ընտանիքում: Նրա
    ուսուցիչն էր Պ.Ն.Գ երենը , որի սառը վարպետությունն անհամեմատ ավելի քիչ
    ազդեցություն ունեցավ, քան նրա ավագ ընկերոջ` Ժերիկոյի կրքոտ արվեստը:
    Դելակրուայի իսկական ուսուցիչներն էին անցյալի մեծ վարպետները`
    Ռուբենսը, Վելասկեսը, Միքելանջելոն:
   <<Պետք է տեսնել Ռուբենսին, պետք է ոգևորվել Ռուբենսով, պետքէ
    ընդօրինակել նրան, քանզի նա է գեղանկարչության աստվածը>>,- ասում էր
    նկարիչը:
   Դելակրուայի առաջին բուռն ելույթը թվագրվում է 1822-թ. Սալոնով, ուր
    ցուցադրվեց նրա <<Դանթե և Վերգիլիոս>> նկարը: <<Աստվածային
    կատակերգության>> թեմայով նկարված լինելով` այն առանձնանում էր
    բախումների դրամատիզմով, պատկերների հուժկու պլատիկայով, գույնի
    կտրուկ հակադրություններով: Ժամանակակիցների վրա մեծ
    տպավորություն թողեց Դելակրուայի հաջորդ նկարը` <<Քիոսի
    կոտորածը>>, որը հանդիսացավ այն ժամանակվա հատապ
    իրադարձությունների` թուրքական զավթիչների դեմ հունական ժողովրդի
    հերոսական պայքարի կենդանի և ջերմ արձագանքը: Առանձնահատուկ
    ողբերգականությամբ ծավալվեցին դեպքերը Քիոսում, որտեղ թուրքական
    հրոսակները ոչնչացրին իրենց ազգայի անկախության կողմնակիցներ
    հայտարարած կղզու գրեթե բոլոր բնակիչներին: Հենց այդ արյունոտ
    հաշվեհարդարն է Դելակրուան պատկերել նկարում, որ տեղծել է
    զարմանալի ավյունով ու եռանդով: Արտասովոր համարձակ է նկարի
    կառուցվածքը: Առջևի պլան է դուրս բերված տանջահար արված հույների մի
    մեծ խումբ` մի ծերունի , որի պաշտպանությունն են աղերսում երեխաները,
    ամուսնական մի զույգ, խոշտանգված երիտասարդ մի մայր` երեխայի հետ,
    կիսախելագար մի ծեր կին: Եվ նրանց գլխավերևում` որպես հաղթական
    կողոպուտի ու բռնության խորհրդանիշ, բարձրացված է ձիու վրա նստած
    թուրքական սպայի պատկերը: Նրա մռայլ ստվերանկարը հստակորեն
    առանձնանում է լուսավոր երկնքի և լայն հարթավայրի ֆոնում, որտեղ մինչև
    բուն հորիզոն երևում է հրդեհների բոցն ու ծուխը: <<Քիոսի կոտորածը>>
    նկրով Դելակրուան շարունակեց Ժերիկոյի ձեռնարկումները
    արդիականության` հասարակականորեն նշանակալի մեծ թեմաներով
    աշխատանքների բնագավառում
   Ազատասեր Հունաստանի եռանդալից , անվեհեր
    մարտիկները դարձան արվեստի հերոսներ: Դելակրուայի
    առանձնահատուկ վաստակն այն է , որ նա իր ջերմ
    համակրանքն արտահայտեց տառապյալ, բայց հոգով ոչ
    ուժասպառ հույն ժողովրդի նկատմամբ: Նկարի
    ստեղծամանը նախորդեց հսկայական աշխատանք,
    բազմաթիվ էտյուդներ ստեղծվեցին բնօրինակից: Երբ ամեն
    իչ արդեն ավարտված էր համարվում, Դելակրուան
    առաջին անգամ նկատեց Կոնստեբլի բնանկարները:
    Անգլիացի վարպետի թարմ գեղանկարչության նուրբ
    ներդաշնակության ազդեցությամն նա գրեթե վերակերտեց
    նկարը սալոնի բացումից առաջ:Հագեցած, հակադիր
    գույների փայլով, զարմանք առաջացնելով զգացմունքների
    դրամատիզմով, <<Քիոսի կոտորածը>> առաջ բերեց բուռն
    վեճեր, հանդիսացավ հեղափոխական ռոմանտիզմի
    իսկական մանիֆեստ:
   Նրա ստեղծագործության գագաթնակետ հանդիսացավ
    <<Ժողովրդին առաջնորդող ազատություն>> նկարը
    (1830)թ., որը Դելակրուային վերջնականապես կապեց
    1830թ. հեղափոխական շարժման հետ: Դա XIX դարի
    եվրոպական արվեստի առավել նշանակալի
    ստեղծագործություն էր, որը նվիրված էր կեղեքողների
    դեմ պայքարի ելած ժողովրդի զինված ելույթին:
   Դելակրուան գտնում է հեղափոխական թեմայի
    առաձնահատուկ և հուժկու լուծումը: Բարիկադի
    պաշտպանների թվում,նկարի կենտրոնական մասում,
    նա պատկերում է Ազատությունը` բաց կրծքով,
    երիտասարդ գեղեցիկ կնոջ տեսքով` կարմիր
    փռուգիական գլխարկով, ծածանվող մազերով:
    Վստահորեն մերկ ոտքերով քայլելով հեծանների և
    քարերի վրա` նա առաջ է ընթանում` ապստամբներին
    տանելով իր հետևից: Նրա ձեռքում է եռագույն
    հանրապետական դրոշը, որ ծածանվում է
    գլխավերևում որպես գալիք հաղթանակների
    խորհրդանիշ: Նրա առկայությունը էլ ավելի է ոգևորում
    նրանց, զենքն ավելի վստահորեն են նրանք սեղմում
    իրենց ձեռքերում և խիզախորեն մարտի նետվում:
   Դրոշի կողքին մի պոքրիկ տղա է` <<հիվանդոտ մարմնով և դեղնած
    դեմքով, ինչպես մաշված սու>>, իսկական փարիզյան գամեն:Նրա
    աչքերը փայլում – վառվում են խիզախ կրակով: Աներկյուղ նա
    քայլում է մահվան դեմհանդիման:Անսխալ, ճշգրտորեն է
    Դելակրուան կերտել այդ կերպարը` երեսուն տարի առաջ
    կանխագուշակելով Գավրոշի` Վիկտոր Հյուգոյի <<Թշվառները>>
    վեպի անմահ հերոսի հայտնվելը:
   Հանուն ազատության դեպի առաջ քայլող ապստամբների առաջին
    շարքերում է վճռական մի երիտասարդ` ձեռքին հին հրացան: Որոշ
    հետազոտողներ այդ կերպարում նշմարում են նկարչի ինքնանկարը:
    Նա առավելապես նման է Դելակրուայի ընկերներից մեկին`
    բարիկադային մարտերի մասնակցին:Բայց դա չէ գլխավորը, որ իրեն
    կամ ընկերոջը նկարիչը պատկերել է մարտնչողների շարքերում:
    Կարևորն այն է , որ նա իր մտքերով ու սրտով
    ամբողջովին ապստամբների հետ էր, նրանց էր նվիրաբերում իր
    ոգեշունչ արվեստը: Նկարում Դելակրուային հաջողվել է պատկերել
    այն համաժողովրդական ոգևորությունը, ազատության համար այն
    պայքարը, որը հավասարապես ոգևորում էր և
    Փարիզի արվարձանների բանվորներին, և քաղաքային
    չքավորությանը, և ֆրանսիական մտավորականությանը:
   Ստեղծելով իրադարձությունների ամենաթեժ օրերին` նկարն ընդունվեց
    որպես ֆրանսիական գեղարվեստական կյանքի նշանավոր երևույթ:
    Սակայն մի քանի տարի անց, 1830թ. հեղափոխական
    իրադարձությունների ճրերին իշխանության գլուխն անցած Լուի
    Ֆիլիպի կառավարությունը, վախենալով հեղափոխական շարժման
    աճից, հրամայեց հանել նկարը Լյուքսեմբուրգի թանգարանի
    ցուցասրահից:
   Այդ տարիներին <<Ազատության>> հեղինակը ինքը նույնպես հեռանում
    է արդիականության սոցիալական մեծ թեմաներից, թեև շրջապատի
    իրականության կերպարները շարունակում են աչքի ընկնող տեղ
    գրավել նրա արվեստում: Ամենից առաջ դրանք հրապուրեցին նրան
    դեպի Արևելք` Ալժիր և Մարոկկո, ուղևորության ժամանակ:Այստեղ նրա
    առջև էր արտակարգ գունեղության ,ազգային ինքնօրինակության,
    էկզոտիկայի աշխարհը:Բուռն ցանկությամբ էր Դելակրուան
    ստեղծում բնանկարներ, որոնք ներթափանցված էին պայծառ արևի
    լույսով, տղամարդկանց` քամուց ծածանվող լայն թիկնոցներով,որոնք
    հիշեցնում են անտիկ ժամանակների հագուստ, արևելյան գեղեցիկ
    կանանց:Նկարչի եռանդուն դիտողականությունը երևան եկավ
    առյուծների և վագրերի որսի տեսարաններում, որոնք հագեցած են
    լարված գործողություններով ու կրքոտությամբ:Տեղական կոլորիտի
    բնորոշ հատկանիշները, կենցաղի, տիպերի,իրավիճակի
    առանձնահատկությունն է պատկերված <<Ալժիրցի կանայք հանգստի
    ժամին>> (1834)թ.` նկարչի լավագույն գեղանկարչական
    ստեղծագործություններից մեկում, <<Եղբայրական հարսանիք
    Մարոկկոյում>> նկարում( մոտ 1841)թ. :
   Դեպի Արևելք կատարած կարճատև ուղևորությունն իր հետքը թողեց Դելակրուայի հետագա
    ամբողջ ստեղծագործության վրա, այն մեծացրեց արտասովորի, տարաշխարիկի նկատմամբ նրա
    ձգտումը, ուժեղացրեց նրա հետաքրքրությունը կոլորիտի հիմնախնդիրների նկատմամբ:
    Դելակրուան կարևոր դեր կատարեց պատմական նկարի զարգացման գործում` ձգտելով
    վերստեղծել անցած ժամանակների բուն ոգին` պատմության գործող ուժ դարձնելով ժողովրդին:
   ՈՒշ շրջանում նրա արվեստում գերիշխում է պատմական թեման, խոր կիրառություն գտնելով
    այնպիսի նկարներում, ինչպես <<Տրայանոսի արդարադատությունը>> (1840) կամ
    <<Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից>>(1840): Նկարիչը հաղորդում է
    մարդկանց բազմապիսի զգացմունքները, բնավորությունները, բացահայտում պատմանկան
    իրադարձությունների իմաստը: Նվաճված Կոստանդնուպոլիս են մտնում ծանր մտորումներով
    խաչակիրների առաջնորդները: Նրանց առջև տարածվում է սպիտակ մարմարով
    կառուցապատված շենքերով արևելյան մայրաքաղաքը: Բայց նվաճողների շրջապատում միայն
    պարտված և ստորացված, գթություն աղերսող մարդիկ են, սարսափահար ապաստան փնտրող
    խաղաղ բնակիչներին կողոպտող զինվորներ: Զրահավորված անկոչ օտարականների
    չարագուշակ պատկերները, ծածանվող փետուրներով նրանց տարօրինակ և սաղավարտները`
    խորամանկամիտ ստվերները ուրվագծվում են բաց կապտավուն երկնքի և ծխի մեջ
    աներևույթացող գեղեցիկ քաղաքի ֆոնում: Կոլորիստի ամբողջ վարպետությունը, որ նա ձեռք
    բերեց գործնականում և ուսումնասիրեց գույնի օրենքները ,բնութագրում է նկարչին ` ստիպելով
    հուժկու, գունեղ, խոր ներդաշնակություններով արտահայտել իրեն հուզող զգացմունքներն ու
    գաղափարները:
   Դելակրուան շատ ուժ ու եռանդ նվիրաբերեց Պատգամավորների պալատի (Բուրբոնների
    պալատի, Գահադահլիճի և գրադարանի ) վեհասքանչ դեկորատիվ համակառույցների
    ստեղծման գործին, Սենատում,Լուվրում Ապոլլոնի վերնասրահի, Փարիզում Սեն Սյուլպիս
    եկեղեցու աղոթարանի աշխատանքներին:Վերջինիս որմնանկարները ,երեևի թե, առավել մեծ
    ուժով են բացահայտում Դելակրուայ մոնումենտալիստի և կոլորիստի սքանչելի ձիրքը, որը մեծ
    մարդասիրական կերպարներով հագեցնում էր դրամատիզմով և դինամաիկայով
    ներթափանցված իր դեկորատիվ ստեղծագործությունները:
   Դելակրուա գծանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են գրավում Գյոթեի, Բայրոնի,
    Շեքսպիրի ստեղծագործությունների նկարազարդումները:Գյոթեի ամենաբարձր
    գնահատականին արժանացան նկարչի` <<Ֆաուստի>> պատկերազարդումները: Չնայած այն
    բանին, որ կյանքի վերջում նկարիչը հեռացավ իր ժամանակի առաջադիմական ազատագրական
    գաղափարներից, նրան խորապես խորթ մնաց հետադիմության ճամբարը,մինչև վերջ
    պահպանեց իր մարդասիրական համոզմունքները:


ռոմանտիզմ

  • 1.
    Ռոմանտիզմը ֆրանսերեն` <<ռոմանտիկ>>արտասովոր, ֆանտաստիկ, առաջանում է XVIII դարում Գերմանիայում: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալը հիմնվում է ազատ մարդու իդեալի վրա և հակադրվում կլասիցիզմի կարգուկանոնին անտրտունջ ենթարկվող հերոսական մարդու իդեալին: Ազատ մարդու իդեալը ենթադրում է ազատություն թե տարածական , թե ժամանակային կապանքներից: Ելնելով դրանից` ռոմանտիկները պատկերում էին հեռավոր աշխարհներ , իդեալականացնում էին անցյալը : Ռոմանտիզմի ազատ մարդը սահմանապակված չէ ոչ մի բանով , գուցե թե միայն սեփական երևակայությամբ. նա կարող է անել ինչ ուզում է , ապրել ինչպես ուզում է: Կարգուկանոնից հրաժարումը բերում է քաոսայնության, փոթորկի, անորոշության, անվերջության պաշտամունքի: Ռոմանտիզմի գեղագիտական իդեալի համար կարևորը անհատականն է, անկրկնելին,արտասովորը:
  • 2.
    Թեոդոր Ժերիկոն ծնվել է Ռուանում 1791-ին և մահացել է 1824-ին:Նա ֆրանսիական գեղանկարչության մեջ հաղափոխական ռոմանտիզմի հիմնադիրն էր: Բուն <<ռոմանտիզմ>> տերմինն առաջին անգամ օգտագործվել է նրա արվեստի վերաբերմամբ, որը ներթափանցված է դրամատիզմով,Բուրբոնների միապետության և կապիտալիստական իրականության դեմ բողոքի ոգով: Հրաժարվելով անտիկ աշխարի թեմատիկայից և ստեղծագործական կամքը կաշկանդող դասականության կաննոներից` Ժերիկոն ոգևորվում էր շրջապատի աշխարհի կերպարներով:Ժերիկոյին գրավում էր Անտուան Գրոյի ` նապոլեոնական արշավանքների կենցաղագրի տաղանդը: Բայց Գրոյի ոչ թե նշանավոր մարտանկարչական կտավների սառը շքեղությունը, այլ կենասական դիտարկումների սրությունը ,կոլորիտի հուզական հագեցվածությունը ,բուռն դինամիկան էին որոշում հանդիսատեսի վրա Ժերիկոյի առաջին` <<Կայսերական հեծելազորային սպան գրոհի ժամին>> ինքնուրույն նկարի ներգործության ուժը: Նկարը ստեղծեց այն ժամանակ,երբ ֆրանսիական բանակն արշավանք էր սկսել Ռուսաստանի դեմ: Նկարում տիրում է խանդավառություն, տիրական եռանդ,սպայի կերպարի պաթոս: Այս ամենի հետ մեկտեղ նկարում հնչում են ուժերի ողբերգական գերլարման նոտաներ` որպես վերահաս պարտության նախազգացում:  Ավելի դրամատիկ բնույթ ունի <<Վիրավոր զրահակիր զինվոր>> նկարը (1814թ.) ,որը մտահաղացված էր նախորդի զույգ, ուր հաղթանակի ձգտող հերոսի փոխարեն պատկերված է ճակատամարտի դաշտը թողնող սպա:
  • 3.
    Էժեն Դելակրուայի (1798-1863) ստեղծագործության մեջ, որը համակված էր ազատության համար պայքարի բուռն ոգևորությամբ, ճնշվածների նկատմամբ խոր կարեկցանքով, լույսի և բարո հաղթանակի նկատմամբ հավատով, մարմնավորում գտան ֆրանսիական գեղանկարչության հեղափոխական ռոմանտիզմի առավել բեղմնավոր միտումները: Նա դարձավ ոչ միայն բազմաթիվ նկարների և գրաֆիկական ստեղծագործությունների հեղինակ, այլև մոնումենտալ – դեկորատիվ որմնանկարների համակառույցների ստեղծող: Նա մեծ կոլորիստ էր, առանձնակի ուշարություն էր նվիրում գույնի պրոլեմին և նրա գիտական հիմնավորմանը: Նրա գրական ժառանգությունը, մասնավորապես նրա <<Օրագիրը>>,ուր նա գրառումներ էր կատարում իր ամբողջ կյանքի ընթացքում, ամփոփում է մտքեր արվեստի , նրա զարգացման խնդիրների և օրենքների մասին :  Դելակրուան ծնվել է Շարանտոնում , ոստիկանապետի ընտանիքում: Նրա ուսուցիչն էր Պ.Ն.Գ երենը , որի սառը վարպետությունն անհամեմատ ավելի քիչ ազդեցություն ունեցավ, քան նրա ավագ ընկերոջ` Ժերիկոյի կրքոտ արվեստը: Դելակրուայի իսկական ուսուցիչներն էին անցյալի մեծ վարպետները` Ռուբենսը, Վելասկեսը, Միքելանջելոն:  <<Պետք է տեսնել Ռուբենսին, պետք է ոգևորվել Ռուբենսով, պետքէ ընդօրինակել նրան, քանզի նա է գեղանկարչության աստվածը>>,- ասում էր նկարիչը:
  • 4.
    Դելակրուայի առաջին բուռն ելույթը թվագրվում է 1822-թ. Սալոնով, ուր ցուցադրվեց նրա <<Դանթե և Վերգիլիոս>> նկարը: <<Աստվածային կատակերգության>> թեմայով նկարված լինելով` այն առանձնանում էր բախումների դրամատիզմով, պատկերների հուժկու պլատիկայով, գույնի կտրուկ հակադրություններով: Ժամանակակիցների վրա մեծ տպավորություն թողեց Դելակրուայի հաջորդ նկարը` <<Քիոսի կոտորածը>>, որը հանդիսացավ այն ժամանակվա հատապ իրադարձությունների` թուրքական զավթիչների դեմ հունական ժողովրդի հերոսական պայքարի կենդանի և ջերմ արձագանքը: Առանձնահատուկ ողբերգականությամբ ծավալվեցին դեպքերը Քիոսում, որտեղ թուրքական հրոսակները ոչնչացրին իրենց ազգայի անկախության կողմնակիցներ հայտարարած կղզու գրեթե բոլոր բնակիչներին: Հենց այդ արյունոտ հաշվեհարդարն է Դելակրուան պատկերել նկարում, որ տեղծել է զարմանալի ավյունով ու եռանդով: Արտասովոր համարձակ է նկարի կառուցվածքը: Առջևի պլան է դուրս բերված տանջահար արված հույների մի մեծ խումբ` մի ծերունի , որի պաշտպանությունն են աղերսում երեխաները, ամուսնական մի զույգ, խոշտանգված երիտասարդ մի մայր` երեխայի հետ, կիսախելագար մի ծեր կին: Եվ նրանց գլխավերևում` որպես հաղթական կողոպուտի ու բռնության խորհրդանիշ, բարձրացված է ձիու վրա նստած թուրքական սպայի պատկերը: Նրա մռայլ ստվերանկարը հստակորեն առանձնանում է լուսավոր երկնքի և լայն հարթավայրի ֆոնում, որտեղ մինչև բուն հորիզոն երևում է հրդեհների բոցն ու ծուխը: <<Քիոսի կոտորածը>> նկրով Դելակրուան շարունակեց Ժերիկոյի ձեռնարկումները արդիականության` հասարակականորեն նշանակալի մեծ թեմաներով աշխատանքների բնագավառում
  • 5.
    Ազատասեր Հունաստանի եռանդալից , անվեհեր մարտիկները դարձան արվեստի հերոսներ: Դելակրուայի առանձնահատուկ վաստակն այն է , որ նա իր ջերմ համակրանքն արտահայտեց տառապյալ, բայց հոգով ոչ ուժասպառ հույն ժողովրդի նկատմամբ: Նկարի ստեղծամանը նախորդեց հսկայական աշխատանք, բազմաթիվ էտյուդներ ստեղծվեցին բնօրինակից: Երբ ամեն իչ արդեն ավարտված էր համարվում, Դելակրուան առաջին անգամ նկատեց Կոնստեբլի բնանկարները: Անգլիացի վարպետի թարմ գեղանկարչության նուրբ ներդաշնակության ազդեցությամն նա գրեթե վերակերտեց նկարը սալոնի բացումից առաջ:Հագեցած, հակադիր գույների փայլով, զարմանք առաջացնելով զգացմունքների դրամատիզմով, <<Քիոսի կոտորածը>> առաջ բերեց բուռն վեճեր, հանդիսացավ հեղափոխական ռոմանտիզմի իսկական մանիֆեստ:
  • 6.
    Նրա ստեղծագործության գագաթնակետ հանդիսացավ <<Ժողովրդին առաջնորդող ազատություն>> նկարը (1830)թ., որը Դելակրուային վերջնականապես կապեց 1830թ. հեղափոխական շարժման հետ: Դա XIX դարի եվրոպական արվեստի առավել նշանակալի ստեղծագործություն էր, որը նվիրված էր կեղեքողների դեմ պայքարի ելած ժողովրդի զինված ելույթին:  Դելակրուան գտնում է հեղափոխական թեմայի առաձնահատուկ և հուժկու լուծումը: Բարիկադի պաշտպանների թվում,նկարի կենտրոնական մասում, նա պատկերում է Ազատությունը` բաց կրծքով, երիտասարդ գեղեցիկ կնոջ տեսքով` կարմիր փռուգիական գլխարկով, ծածանվող մազերով: Վստահորեն մերկ ոտքերով քայլելով հեծանների և քարերի վրա` նա առաջ է ընթանում` ապստամբներին տանելով իր հետևից: Նրա ձեռքում է եռագույն հանրապետական դրոշը, որ ծածանվում է գլխավերևում որպես գալիք հաղթանակների խորհրդանիշ: Նրա առկայությունը էլ ավելի է ոգևորում նրանց, զենքն ավելի վստահորեն են նրանք սեղմում իրենց ձեռքերում և խիզախորեն մարտի նետվում:
  • 7.
    Դրոշի կողքին մի պոքրիկ տղա է` <<հիվանդոտ մարմնով և դեղնած դեմքով, ինչպես մաշված սու>>, իսկական փարիզյան գամեն:Նրա աչքերը փայլում – վառվում են խիզախ կրակով: Աներկյուղ նա քայլում է մահվան դեմհանդիման:Անսխալ, ճշգրտորեն է Դելակրուան կերտել այդ կերպարը` երեսուն տարի առաջ կանխագուշակելով Գավրոշի` Վիկտոր Հյուգոյի <<Թշվառները>> վեպի անմահ հերոսի հայտնվելը:  Հանուն ազատության դեպի առաջ քայլող ապստամբների առաջին շարքերում է վճռական մի երիտասարդ` ձեռքին հին հրացան: Որոշ հետազոտողներ այդ կերպարում նշմարում են նկարչի ինքնանկարը: Նա առավելապես նման է Դելակրուայի ընկերներից մեկին` բարիկադային մարտերի մասնակցին:Բայց դա չէ գլխավորը, որ իրեն կամ ընկերոջը նկարիչը պատկերել է մարտնչողների շարքերում: Կարևորն այն է , որ նա իր մտքերով ու սրտով ամբողջովին ապստամբների հետ էր, նրանց էր նվիրաբերում իր ոգեշունչ արվեստը: Նկարում Դելակրուային հաջողվել է պատկերել այն համաժողովրդական ոգևորությունը, ազատության համար այն պայքարը, որը հավասարապես ոգևորում էր և Փարիզի արվարձանների բանվորներին, և քաղաքային չքավորությանը, և ֆրանսիական մտավորականությանը:
  • 8.
    Ստեղծելով իրադարձությունների ամենաթեժ օրերին` նկարն ընդունվեց որպես ֆրանսիական գեղարվեստական կյանքի նշանավոր երևույթ: Սակայն մի քանի տարի անց, 1830թ. հեղափոխական իրադարձությունների ճրերին իշխանության գլուխն անցած Լուի Ֆիլիպի կառավարությունը, վախենալով հեղափոխական շարժման աճից, հրամայեց հանել նկարը Լյուքսեմբուրգի թանգարանի ցուցասրահից:  Այդ տարիներին <<Ազատության>> հեղինակը ինքը նույնպես հեռանում է արդիականության սոցիալական մեծ թեմաներից, թեև շրջապատի իրականության կերպարները շարունակում են աչքի ընկնող տեղ գրավել նրա արվեստում: Ամենից առաջ դրանք հրապուրեցին նրան դեպի Արևելք` Ալժիր և Մարոկկո, ուղևորության ժամանակ:Այստեղ նրա առջև էր արտակարգ գունեղության ,ազգային ինքնօրինակության, էկզոտիկայի աշխարհը:Բուռն ցանկությամբ էր Դելակրուան ստեղծում բնանկարներ, որոնք ներթափանցված էին պայծառ արևի լույսով, տղամարդկանց` քամուց ծածանվող լայն թիկնոցներով,որոնք հիշեցնում են անտիկ ժամանակների հագուստ, արևելյան գեղեցիկ կանանց:Նկարչի եռանդուն դիտողականությունը երևան եկավ առյուծների և վագրերի որսի տեսարաններում, որոնք հագեցած են լարված գործողություններով ու կրքոտությամբ:Տեղական կոլորիտի բնորոշ հատկանիշները, կենցաղի, տիպերի,իրավիճակի առանձնահատկությունն է պատկերված <<Ալժիրցի կանայք հանգստի ժամին>> (1834)թ.` նկարչի լավագույն գեղանկարչական ստեղծագործություններից մեկում, <<Եղբայրական հարսանիք Մարոկկոյում>> նկարում( մոտ 1841)թ. :
  • 9.
    Դեպի Արևելք կատարած կարճատև ուղևորությունն իր հետքը թողեց Դելակրուայի հետագա ամբողջ ստեղծագործության վրա, այն մեծացրեց արտասովորի, տարաշխարիկի նկատմամբ նրա ձգտումը, ուժեղացրեց նրա հետաքրքրությունը կոլորիտի հիմնախնդիրների նկատմամբ: Դելակրուան կարևոր դեր կատարեց պատմական նկարի զարգացման գործում` ձգտելով վերստեղծել անցած ժամանակների բուն ոգին` պատմության գործող ուժ դարձնելով ժողովրդին:  ՈՒշ շրջանում նրա արվեստում գերիշխում է պատմական թեման, խոր կիրառություն գտնելով այնպիսի նկարներում, ինչպես <<Տրայանոսի արդարադատությունը>> (1840) կամ <<Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից>>(1840): Նկարիչը հաղորդում է մարդկանց բազմապիսի զգացմունքները, բնավորությունները, բացահայտում պատմանկան իրադարձությունների իմաստը: Նվաճված Կոստանդնուպոլիս են մտնում ծանր մտորումներով խաչակիրների առաջնորդները: Նրանց առջև տարածվում է սպիտակ մարմարով կառուցապատված շենքերով արևելյան մայրաքաղաքը: Բայց նվաճողների շրջապատում միայն պարտված և ստորացված, գթություն աղերսող մարդիկ են, սարսափահար ապաստան փնտրող խաղաղ բնակիչներին կողոպտող զինվորներ: Զրահավորված անկոչ օտարականների չարագուշակ պատկերները, ծածանվող փետուրներով նրանց տարօրինակ և սաղավարտները` խորամանկամիտ ստվերները ուրվագծվում են բաց կապտավուն երկնքի և ծխի մեջ աներևույթացող գեղեցիկ քաղաքի ֆոնում: Կոլորիստի ամբողջ վարպետությունը, որ նա ձեռք բերեց գործնականում և ուսումնասիրեց գույնի օրենքները ,բնութագրում է նկարչին ` ստիպելով հուժկու, գունեղ, խոր ներդաշնակություններով արտահայտել իրեն հուզող զգացմունքներն ու գաղափարները:  Դելակրուան շատ ուժ ու եռանդ նվիրաբերեց Պատգամավորների պալատի (Բուրբոնների պալատի, Գահադահլիճի և գրադարանի ) վեհասքանչ դեկորատիվ համակառույցների ստեղծման գործին, Սենատում,Լուվրում Ապոլլոնի վերնասրահի, Փարիզում Սեն Սյուլպիս եկեղեցու աղոթարանի աշխատանքներին:Վերջինիս որմնանկարները ,երեևի թե, առավել մեծ ուժով են բացահայտում Դելակրուայ մոնումենտալիստի և կոլորիստի սքանչելի ձիրքը, որը մեծ մարդասիրական կերպարներով հագեցնում էր դրամատիզմով և դինամաիկայով ներթափանցված իր դեկորատիվ ստեղծագործությունները:  Դելակրուա գծանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են գրավում Գյոթեի, Բայրոնի, Շեքսպիրի ստեղծագործությունների նկարազարդումները:Գյոթեի ամենաբարձր գնահատականին արժանացան նկարչի` <<Ֆաուստի>> պատկերազարդումները: Չնայած այն բանին, որ կյանքի վերջում նկարիչը հեռացավ իր ժամանակի առաջադիմական ազատագրական գաղափարներից, նրան խորապես խորթ մնաց հետադիմության ճամբարը,մինչև վերջ պահպանեց իր մարդասիրական համոզմունքները: 