   Մենդելը 1843 թ-ին ավարտել է
    Օլմյուցի համալսարանին կից
    փիլիսոփայության բաժինը և
    ձեռնադրվել Բրյուննի
    Ավգուստինյան վանքի
    վանական, 1868 թ-ից՝
    վանահայր: 1851–53 թթ-ին
    Վիեննայի
    համալսարանում, որպես ազատ
    ունկնդիր, ուսանել է
    ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբ
   Վանքի փոքրիկ հողակտորում Մենդելն զբաղվել
    է այգեգործությամբ. խաչասերել և պատվաստել է
    պտղատու ծառեր: 1856–63 թթ-ին կատարել է
    ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր:
    Ստացված հիբրիդների բոլոր տիպերի
    քանակական հաշվառման հիման վրա
    ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ
    տեղաբաշխման և զուգակցման
    օրինաչափությունները, որոնք
    ժառանգականության մասին ուսմունքի հիմքը
    դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի
    օրենքներ:
   Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ»
    ժառանգականության տեսություն, ըստ որի՝
    խաչասերվող օրգանիզմների հատկանիշները
    «միաձուլվում» են, և ընդունված էր, որ
    բնական ընտրությունն անկարող է
    պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե
    նույնիսկ այն օգտակար է գոյության
    պայքարում:
   Մենդելը կարողացավ հերքել այդ
    տեսությունը և բնական ընտրության դեմ
    եղած առարկությունները: Սակայն Մենդելի
    հայտնագործությունները չհասկացվեցին ու
    չգնահատվեցին ժամանակակիցների
    կողմից. համընդհանուր ուշադրության
    արժանացան 1900 թ-ին, երբ Խ. դե Ֆրիզը՝
    Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում
    և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից
    անկախ, սեփական փորձերի հիման վրա
    հաստատեցին Մենդելի հայտնաբերած
    օրինաչափությունները:
   Եվ միայն 1930-ական թվականներին
    գենետիկան և մենդելիզմը
    ճանաչվեցին որպես ժամանակակից
    դարվինիզմի հիմքը:Մենդելիզմը
    դարձավ միկրոօրգանիզմների,
    մշակաբույսերի և ընտանի
    կենդանիների ընտրասերման
    այժմյան եղանակների տեսական
    հիմքը: 1965 թ-ին համաշխարհային
    գիտական հասարակայնությունը
    մեծ շուքով նշել է
    Մենդելի հայտնագործությունների
    100-ամյակը:
   Կատվից ծնվում են կատվիկներ, իսկ
    տանձենուց տանձեր են ստացվում. դա
    բնության օրենքն է: Բոլոր կենդանի
    էակները նման են իրենց
    ծնողներին, նրանք ժառանգում են
    նախորդ սերունդների հատկանիշները:
    Իսկ թե ինչպես է տեղի ունենում
    ժառանգական հատկանիշների
    փոխանցումը, ուսումնասիրում է
    գենետիկա գիտությունը:
   1822 թ., Հայցենդորֆ, Ավստրո-Հունգարիա
   (այժմ՝ Հինչիցե, Չեխիա)
    1884 թ., Բրյունն, Ավստրո-Հունգարիա
    (այժմ` Բռնո, Չեխիա)


   Ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը
    ժառանգականության
    օրինաչափությունների մասին ուսմունքի
    հիմնադիրն է, որը հետագայում նրա
    անունով կոչվել է մենդելիզմ:
մենդել գրեգոր յոհան

մենդել գրեգոր յոհան

  • 2.
    Մենդելը 1843 թ-ին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայության բաժինը և ձեռնադրվել Բրյուննի Ավգուստինյան վանքի վանական, 1868 թ-ից՝ վանահայր: 1851–53 թթ-ին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբ
  • 3.
    Վանքի փոքրիկ հողակտորում Մենդելն զբաղվել է այգեգործությամբ. խաչասերել և պատվաստել է պտղատու ծառեր: 1856–63 թթ-ին կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր: Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ:
  • 4.
    Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, ըստ որի՝ խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում:
  • 5.
    Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները: Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ-ին, երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները:
  • 6.
    Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը:Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը: 1965 թ-ին համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը:
  • 7.
    Կատվից ծնվում են կատվիկներ, իսկ տանձենուց տանձեր են ստացվում. դա բնության օրենքն է: Բոլոր կենդանի էակները նման են իրենց ծնողներին, նրանք ժառանգում են նախորդ սերունդների հատկանիշները: Իսկ թե ինչպես է տեղի ունենում ժառանգական հատկանիշների փոխանցումը, ուսումնասիրում է գենետիկա գիտությունը:
  • 8.
    1822 թ., Հայցենդորֆ, Ավստրո-Հունգարիա  (այժմ՝ Հինչիցե, Չեխիա)  1884 թ., Բրյունն, Ավստրո-Հունգարիա (այժմ` Բռնո, Չեխիա)   Ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը ժառանգականության օրինաչափությունների մասին ուսմունքի հիմնադիրն է, որը հետագայում նրա անունով կոչվել է մենդելիզմ: