• Մութ, անամպերկնքում աստղերը
երևում են փոքրիկ, թրթռացող
կրակների նման: Իրականում
յուրաքանչյուր աստղ
ինքնալուսարձակող, շիկացած գազի
հսկա գունդ է և բաղկացած է
հիմնականում ջրածնից ու հելիումից:
3.
• Աստղերի ընդերքումգազերն ուժեղ
սեղմված ու շիկացած են, իսկ
ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր
աստիճանների: Այդպիսի
պայմաններում աստղի կենտրոնում
ջրածին գազի մասնիկներն անընդհատ
բախվում են միմյանց, և առաջանում է
վիթխարի քանակությամբ միջուկային
էներգիա: Նման շարժընթացներն
անվանում են միջուկային ռեակցիաներ:
4.
• Այսպես, օրինակ,Արեգակը
լուսավորում է և «հալվում»,
յուրաքանչյուր վայրկյանում իր
զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի
այդ քանակությունը փոխարկվում է
լույսի կամ, ինչպես ասում են,
ճառագայթման: Արեգակնային այդ
նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ.
ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը
կազմված 50 վագոնից:
5.
• Տիեզերական տարածությանմեջ
աստղերը շարժվում են վիթխարի
արագությամբ, սակայն մեզ դրանք
թվում են անշարժ. դա նույնպես
մեզանից աստղերի
անհավանականորեն հեռու
գտնվելու արդյունք է:
6.
• Աստղերը չափերովշատ են տարբերվում
միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք
ծավալով միլիարդավոր անգամ
գերազանցում են Արեգակին. դրանք
կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր
ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի
համաստեղության Բետելհեյզե վառ
կարմիր աստղը, օրինակ, իր չափերով
500 անգամ գերազանցում է Արեգակին:
• Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք
փոքր են նույնիսկ Երկրից:
7.
• Ամենաջերմ աստղերըսպիտակ են կամ
երկնագույն: Նրանց մակերևույթի
ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ
աստղեր կարմրավուն են: Դրանք
համեմատաբար սառն աստղեր են,
որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի
գերազանցում 2–3հզ. օC:
8.
Աստղերի ծնունդն ումահը
• Աստղեր առաջանում են մշտապես:
Նախասկզբնական նյութը տիեզերական
տարածության մեջ գազի և փոշու ամպն
է: Հենց որ նյութի նմանատիպ
թանձրուկները սկսում են հավաքվել
միատեղ, առաջացած ձգողության ուժն
արագացնում է այդ շարժընթացը:
9.
Արեգակից զգալիորեն ավելիմեծ
զանգվածով աստղերն իրենց գոյությունն
ավարտում են վիթխարի պայթյունով և
վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի
քանի օրվա ընթացքում ճառագայթում է
միլիոն անգամ ավելի շատ լույս, քան
Արեգակը: Վերջին 1000 տարում
գրանցվել է ընդամենը 3 գերնոր աստղերի
բռնկում, վերջինը` 1987 թ-ին`
Մագելանի ամպ գալակտիկայում:
10.
Կրկնակի աստղեր
• Արեգակըմիակի աստղ է: Կան նաև
իրար շատ մոտ գտնվող աստղեր:
Աստղերի այդպիսի զույգերը կոչվում են
կրկնակի աստղեր: Ձգողության ուժը
դրանց պահում է համատեղ, և
աստղերը պտտվում են մեկը մյուսի
շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի
շուրջը:
11.
• Երբեմն կրկնակիաստղերից մեկն
անցնում է անմիջականորեն մյուսի
առջևով (եթե դրանք դիտենք Երկրից)՝
ծածկելով նրանից ճառագայթվող լույսի
մի մասը, և արդյունքում մի կարճ
ժամանակ կրկնակի աստղը երևում է
նվազ պայծառ: Երկնքում երևացող
ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը,
կրկնակի աստղ է: