Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ
ջուրն արտասովոր հեղուկ էֈ
Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն էֈ Նյութերի մեծ
մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում էֈ Սակայն
ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 °C–ում: Դրանից ավելի ցածր
ջերմաստիճաններում ջրի խտությունը նվազում էֈ 0 °C-ում սառույցն ավելի
փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրըֈ Այդ է պատճառը,
որ սառույցը չի սուզվում ջրումֈ Հսկայական քանակությամբ ջերմություն է
պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի գազային վիճակի և
պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկիֈ Գլխավորապես ջրի այս արտասովոր
հատկության շնորհիվ է, որ երկրի վրա պահպանվում է համեմատաբար
միատեսակ ջերմաստիճանֈ Ջուրն ունի նաև մեծ մակերևութային
լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ,
և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջովֈ Ջուրը լուծիչ է.
բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջֈ Ջրի
այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների
կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ
անցնում են լուծույթի մեջֈ
Երբ ջրասարդը հայտնվում է ջրի վրա, նրա ծանրությունը ոտքերին այնպես Է
բաշխվում, որ ազդեցությունը չի գերազանցում ջրի մակերևութային
լարվածության ուժին, այդ պատճառով նա չի սուզվում: Ջրի մակերևույթը
ճկվում Է նրա ոտքերի շուրջը: Մակերևութային լարվածության շնորհիվ ջուրը
թրջում Է իրերը: Երբ ջուրը շփվում Է ապարների կամ հողի հետ, շրջապատում
Է դրանց մասնիկները կամ թելքերը՝ իր մակերևույթի մասնիկների փոխադարձ
ձգողության շնորհիվ: Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված
դասավորություն: Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը
խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է: Տաքացնելիս
այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան
են հեռանում, որ նյութը վերածվում է գազի: Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C
կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ
դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են
ամենափոքր ծավալը: Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ
խտությունը:
Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ
  մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է,
  ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է
  միասնական: Ջրի կպչուն խոնավությունը նույնպես
  մակերևութային լարվածության արդյունք է:
  Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները
  պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով
  բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ
  թուղթը:
Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային:Մաքուր կամ
 թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը
 ցույց է տալիս, որ այն չեզոք է: Անձրևաջուրը միշտ
 թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի
 երկօքսիդ: Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում
 անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ
 ածխաթթու գազ է լուծվում: Դրա հետևանքով անձրևը
 վերածվում է թույլ թթվի: Այս փորձի ընթացքում
 ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի
 կտորների վրա թթու ավելացնելով: Գազն անցկացվում
 է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս
 ինդիկատորային թուղթը, դառնում է թթու: Թթվային
 անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև
 դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը:
Ըստ բրիտանական և ամերիկյան գիտնակակնների զեկույցի, ջրի
թունավորման պատճառով ուռուցքային հիվանդությունների աճը
տարեց տարի ավելի է մեծանալու:
Հետազոտությունների համաձայն,մոտ ապագայում ջրի միջոցով
մկնդեղով վարակվելու հետևանքով ռիսկի տարածքում գտնվող
երկրների ամեն 10-րդ բնակիչը կմահանա, քանի որ այդ երկրներում
ապրող մարդիկ ստիպված են օգտագործել թունավորված ջուրը խմելու
և կերակուր պատրաստելու նպատակով:
Մկնդեղը սովորաբար պարունակվում է մեզի մեջ, բայց հատուկ
բակտերիաների միջոցով այն հայտնվում է ընդերքում գտնվող ջրի մեջ:
Թունավորումից խուսափելու համար հարկավոր է ավելի լուրջ
հետազոտել ջրամբարները, պատշաճ ձևով մաքրել խմելու ջուրն ու
ավելի խորը ջրհորներ փորել:
Մեր օրգանիզմն աշխատում է «ծայրահեղ ռեժիմում», միացնում է
իր«սառեցման համակարգը», որը մաշկի մակերեսից մեծ
քանակությամբ ջուր է գոլորշիացնում: Սա մեր մեջ անընդհատ խմելու
ցանկություն է առաջացնում, որովհետև հենց այդ նույն օրգանիզմը
բոլորովին չի ցանկանում ջրազրկվել: Իսկ ի՞նչ խմել:
Այս հարցը նույնիսկ սպիտակ արջերին է հետաքրքրում, որ շոգից
  թուլացել են իրենց հյուսիսներում: Դե իհարկե առաջին հերթին
  ջուր, սակայն պետք է ուշադիր լինել թե ինչպիսի ջուր եք խմում:
  Գերադասելի է խմել փափուկ ջուր, այսինքն կոշտ աղերից
  մաքրված ջուր, օրինակ` «հալված ջուրը»: Ջուրը եռացրեք, թողեք
  հովանա, հետո դրեք սառցախցիկը, սառչելուց հետո հանեք թող
  հալվի և վայելեք: Այս ջրի մեջ կարելի է մի էլ քիչ կիտրոնի հյութ
  քամել:
Շատ մարդիկ փորձում են ծարավը հագեցնել գազավորված քաղցր
ըմպելիքներով, սակայն դրանք հարցը չեն լուծում և միայն վնաս են հասցնում
մեր առողջությանը: Փոխարենը խորհուրդ են տրվում տանը պատրաստած ոչ
շատ քաղցր մրգային կոմպոտները, որոնք և հաճելի են, և օգտակար:
Վերցրեք մի քանի ծիրան, մի քանի հատ սալոր, մի բուռ բալ, մի բուռ
  կեռաս, մի քիչ ազնվամորի ու մոշ, մեկ- երկու թթվաշ խնձոր,
  լվացեք միրրգը, վրան շատ թույլ օշարակ կամ պարզապես տաք
  ջուր լցրեք և եփեք մինչև պատրաստ լինելը: Հովանալուց հետո
  դրեք սառնարան և ապա ըմբոշխնեք այս անմահական հյութը:
Ջուրը մեծ դեր ունի մեր կյանքում սակայն շատ դեպքերում մենք դա
չենք հասկանում:Շատերը պնդում են,որ իսկզբանե ամեն ինչ ծածկված
է եղել ջրով և նրանից են առաջացել ամեն ինչ,սակայն կան շատ
տարբեր տեսակետներ:
Ջուրը` բնության արտադրանք է, որը նվազագույն ծախսեր է
  պահանջում: Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ
  Ուլիկի կարծիքով` շշալցված ջուրը լավագույն կերպով
  ներկայացնում է "համաշխարհային կապիտալիստական շուկայի"
  բնույթը: "Ինչ որ առումով մենք ազատություն ենք գնում: Մենք
  գումար ենք վճարում մի շիշ այն բանի համար, ինչն արդեն մեզ է
  պատկանում եւ ինչ կարելի է անվճար ձեռք բերել",- ասում է
  անթրոպոլոգը:
Գովազդի ու մարքետինգի շնորհիվ ջուրը դարձավ ժամանակակից
սննդի արդյունաբերության գլխավոր ապրանքը: Ջրային ռեսուրսների
փորձագետ Պիտեր Գլեկի խոսքով ջրի արտադրությամբ զբաղվող
ընկերությունները իրենց բիզնեսի հեռանկարներ տեսնում են ոչ միայն
զարգացած, այլեւ աղքատ երկրներում:
Շշով ջուրը դարձավ կապիտալիզմի եւ միջազգային առեւտրի
  խորհդանիշը: Պատճառն այն է, որ ջուրն այն ռեսուրսն է, որից
  կախված են միլիոնավոր կյանքեր, ու որն աշխարհում խիստ
  անհավասարաչափ է բաշխված: Առաջին անգամ ջուր վաճառելու
  մտադրությունը փորձեց իրականացնել "Perrier" ընկերությունը
  1970 թվականին` Մեծ Բրիտանիայում: Սակայն այդ ժամանակ ոչ
  ոք չէր հասկանում` ինչու վճարել մի բանի համար, որ ծորակից
  մշտապես հոսում է: Եվ քանի որ ջուրը բերվում էր Ֆրանսիայից,
  ընկերությունը սկսեց բրիտանացիների համար նախևառաջ
  գովազդել հենց այդ երկիրը` այն ներկայացնելով որպես
  շքեղության ու պերճաշուքության խորհրդանիշ: "Perrier"-ի ջուր
  խմելը շատ շուտով դարձավ նորաձեւթյան վերջին ճիչը:
Փորձագետների խոսքով` սա միակ ապրանքն է, որը գնում են ոչ թե
պարունակության, այլ փաթեթավորման համար: Արդեն 1980-ական
թվականներին ֆրանսիական "Evian" ընկերությունը որոշեց ապրանքի
գովազդման հարցում շեշտադրել նրա` առողջության համար օգտակար
լինելը: Աշխարհում շուրջ միլիարդ մարդ մաքուր ջրից զրկված է: "Եթե
ուզում ես լինել առողջ եւ հմայիչ, խմի'ր Evian –ի ջուր",- ասվում էր
ընկերության գովազդում: Տասը տարվա ընթացքում Evian-ի վաճառքի
ծավալը 50-ից 100 մլրդ լիտրի հասավ:
Մեր երկրում շշալցված ջուրն ավելի կարճ պատմություն ունի: Ու թեեւ
Հայստանում կան ողջ աշխարհում եզակի երեւույթ հանդիսացող
ցայտաղբյուրներ, թարմ, զուլալ, մաքուր, մեր սարերի ջուրը մենք սկսեցինք
գնել խանութներից:
Ինչքանով են ազնիվ ջուր վաճառողները, չենք կարող դատել: Սակայն եթե
նույն տրամաբանությամբ շարունակվի, շատ շուտով` հաշվի առնելով
էկոլոգիական ոչ հուսադրող վիճակը, մարդկանց կսկսեն վաճառել մաքուր օդ
շնչելու իրավունքը:
Որտեղ ջուր կա, կա նաև կյանք:Մեզ շրջապատող բնությունը, նրա մեջ տեղի
ունեցող գործընթացները փոխադարձաբար կապված են ջրի հետ: Եթե չլիներ
ջուրը, չէր լինի ոչ մի կենդանի օրգանիզմ, քանի որ մարդու օրգանիզմում ամեն
մի գործընթաց կատարվում է ջրի օգնությամբ: Ջուրը մեր կյանքի
ամենակարևոր մասնիկներից մեկն է: այն զբաղեցնում է երկրի մակերևույթի ¾
մասը:
Հատկապես կարևոր է խմելու ջրի նշանակությունը: Ամեն օր մենք
  կարող եք օգտագործել բավարար քանակությամբ ջուր `մեր
  կարիքնրը հոգլու համր, բայց մենք չենք մտածում, որ այն երբեմն
  կրող է պարունկել որոշ քիմիական նյութեր, որոնց պատճառով
  ջուրը կարող է լինել օգտագործման համար ոչ պիտանի:
  Անհրաժեշտության դեպքում այն պետք է մաքրել:Իրականում մեր
  կողմից օգտագործված ջուրը պետք է լինի թափանցիկ, զերծ
  վնասակար նյութերից և մանրէներից:Ջրին հիմնական աղտոտման
  պատճառը հոսքաջրերն են, որոնք թափվելով գետերի, լճերի,
  ջրամբարների մեջ` աղտոտում են այն և վնաս հասցնում ոչ միայն
  մարդու օրգանիզմին, այլև կենդանի բնությանը:
Հոսքաջրերը կարող են վնասել նաև ձկներին: Իսկ սպառողը ձկները
գնելով կարող է լուրջ աղիքային հիվանդություններ ձեռք բերել: Այս
ամենից խուսափելու համար պետք է կազմակերպել մի շարք
միջոցառումներ, որ ոչ ձկները, ոչ սպառողը` մարդը, չկանգնեն լուրջ
խնդիրների առջև: Հարկավոր է նախ մաքրել կոյուղաջրերը,
հետո գետերի և լճերի ներթափանցած մանրէները սկսել
վարակազերծել հատուկ ֆիլտրող ապարատներով:
Դրանից հետո ջուրը կդառնա մաքուր ու ձկներն էլ չեն լինի
  թունավոր, իսկ սպառողը վստահորեն այն կգնի:Եվ արդեն այս
  լուրջ միջոցառումներ պահանջող հիմնախնդիրն էլ չի հուզի ոչ մի
  մարդու: Եվ հետևաբար մեր խմելու ջուրն էլ կլինի էկոլոգիապես
  մաքուր:
Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա
շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ էֈ Այս կապի հետևանքներից մեկը
ջրի անսովոր խտությունն էֈ
 Հանքային ջուրը որպես սեղանի ջուր եւ ունի որոշակի բուժիչ
   էլեմենտներ եւ միներալիզացիա, որը նրան տալիս է այդ
   դասակարգումը, այստեղ խնդիր կունենան տեղական շշալցնող
   կազմակերպությունները. նրանք պետք է տեղադրեն լրացուցիչ
   սարքավորումներ, որպեսզի կարողանան ջուրը նորից զտեն,
   մաքրեն, որից հետո միայն այն կհամապատասխանեցվի
   միջազգային գործող չափանիշներին եւ ապա նոր դուրս կգա
   շուկա: Որոշ գործարաններ, որոնք զբաղված են արտահանմամբ,
   իսկ դրանք երկուսը-երեքն են, ստիպված են դա անել: Օրինակ,
   "Ջերմուկի մայր գործարանն" արդեն ունի տեղադրված այդպիսի
   սարքավորում:
Հայաստանում ստանդարտը դեռ նույնն է, ինչ սովետական
ժամանակներում, երբ իրացվում էր որպես բուժիչ ջուր: Ոոշակի
հիդրոթերմալ պրոցեսներից հետո այն իր բաղադրությունը մի փոքր
փոխեց, ինչը կապված էր երկրաշարժի հետ, եւ, ինչպես բացատրում են
կուրորտաբանության ինստիտուտում, նրա մեջ եղած հանքայնությունը
մի փոքր իջավ: Հիմա արսենիումի պարունակման թույլատրելի նորմը
մինչեւ 0,7 մլ է` մեկ լիտրում, բայց մեր հանքային ջրում դա ավելի քիչ է՝
0,5 մլ: "Բայց, միեւնույն է, եթե մենք համեմատում ենք այն նորմերին,
որոնք այսօր գործում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում` հանքային ջրի
համար, "Ջերմուկը" կարիք ունի համապատասխանեցվելու
միջազգային չափանիշներին",- վստահ է մասնագետը: Այստեղ
պարզապես մի տարբերություն կա. դրսում այն դիտարկում են որպես
հանքային ջուր, իսկ մեր ջուրը բուժիչ սեղանի է: Այս պրոբլեմը մենք
պետք է լուծենք՝ իրացման փուլում այն դարձնելով որպես հանքային
ջուր: "Ջերմուկի" հանքավայրերին կից տեղերում, սակայն, որտեղ
առողջարաններ կան, մարդիկ կարող են այն օգտագործել որպես
բուժիչ ջուր:
Ջուր

Ջուր

  • 2.
    Ջրի մոլեկուլները միմյանցհետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ էֈ Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն էֈ Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում էֈ Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 °C–ում: Դրանից ավելի ցածր ջերմաստիճաններում ջրի խտությունը նվազում էֈ 0 °C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրըֈ Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրումֈ Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի գազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկիֈ Գլխավորապես ջրի այս արտասովոր հատկության շնորհիվ է, որ երկրի վրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճանֈ Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ, և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջովֈ Ջուրը լուծիչ է. բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջֈ Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջֈ
  • 3.
    Երբ ջրասարդը հայտնվումէ ջրի վրա, նրա ծանրությունը ոտքերին այնպես Է բաշխվում, որ ազդեցությունը չի գերազանցում ջրի մակերևութային լարվածության ուժին, այդ պատճառով նա չի սուզվում: Ջրի մակերևույթը ճկվում Է նրա ոտքերի շուրջը: Մակերևութային լարվածության շնորհիվ ջուրը թրջում Է իրերը: Երբ ջուրը շփվում Է ապարների կամ հողի հետ, շրջապատում Է դրանց մասնիկները կամ թելքերը՝ իր մակերևույթի մասնիկների փոխադարձ ձգողության շնորհիվ: Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն: Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է: Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի: Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը: Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը:
  • 4.
    Ջրի մակերևութային լարվածությունը՝ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական: Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է: Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը:
  • 5.
    Մաքուր ջուրը ոչթթվային է, ոչ հիմնային:Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է: Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ: Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում: Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի: Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով: Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու: Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը:
  • 7.
    Ըստ բրիտանական ևամերիկյան գիտնակակնների զեկույցի, ջրի թունավորման պատճառով ուռուցքային հիվանդությունների աճը տարեց տարի ավելի է մեծանալու: Հետազոտությունների համաձայն,մոտ ապագայում ջրի միջոցով մկնդեղով վարակվելու հետևանքով ռիսկի տարածքում գտնվող երկրների ամեն 10-րդ բնակիչը կմահանա, քանի որ այդ երկրներում ապրող մարդիկ ստիպված են օգտագործել թունավորված ջուրը խմելու և կերակուր պատրաստելու նպատակով: Մկնդեղը սովորաբար պարունակվում է մեզի մեջ, բայց հատուկ բակտերիաների միջոցով այն հայտնվում է ընդերքում գտնվող ջրի մեջ: Թունավորումից խուսափելու համար հարկավոր է ավելի լուրջ հետազոտել ջրամբարները, պատշաճ ձևով մաքրել խմելու ջուրն ու ավելի խորը ջրհորներ փորել:
  • 8.
    Մեր օրգանիզմն աշխատումէ «ծայրահեղ ռեժիմում», միացնում է իր«սառեցման համակարգը», որը մաշկի մակերեսից մեծ քանակությամբ ջուր է գոլորշիացնում: Սա մեր մեջ անընդհատ խմելու ցանկություն է առաջացնում, որովհետև հենց այդ նույն օրգանիզմը բոլորովին չի ցանկանում ջրազրկվել: Իսկ ի՞նչ խմել: Այս հարցը նույնիսկ սպիտակ արջերին է հետաքրքրում, որ շոգից թուլացել են իրենց հյուսիսներում: Դե իհարկե առաջին հերթին ջուր, սակայն պետք է ուշադիր լինել թե ինչպիսի ջուր եք խմում: Գերադասելի է խմել փափուկ ջուր, այսինքն կոշտ աղերից մաքրված ջուր, օրինակ` «հալված ջուրը»: Ջուրը եռացրեք, թողեք հովանա, հետո դրեք սառցախցիկը, սառչելուց հետո հանեք թող հալվի և վայելեք: Այս ջրի մեջ կարելի է մի էլ քիչ կիտրոնի հյութ քամել:
  • 9.
    Շատ մարդիկ փորձումեն ծարավը հագեցնել գազավորված քաղցր ըմպելիքներով, սակայն դրանք հարցը չեն լուծում և միայն վնաս են հասցնում մեր առողջությանը: Փոխարենը խորհուրդ են տրվում տանը պատրաստած ոչ շատ քաղցր մրգային կոմպոտները, որոնք և հաճելի են, և օգտակար: Վերցրեք մի քանի ծիրան, մի քանի հատ սալոր, մի բուռ բալ, մի բուռ կեռաս, մի քիչ ազնվամորի ու մոշ, մեկ- երկու թթվաշ խնձոր, լվացեք միրրգը, վրան շատ թույլ օշարակ կամ պարզապես տաք ջուր լցրեք և եփեք մինչև պատրաստ լինելը: Հովանալուց հետո դրեք սառնարան և ապա ըմբոշխնեք այս անմահական հյութը:
  • 10.
    Ջուրը մեծ դերունի մեր կյանքում սակայն շատ դեպքերում մենք դա չենք հասկանում:Շատերը պնդում են,որ իսկզբանե ամեն ինչ ծածկված է եղել ջրով և նրանից են առաջացել ամեն ինչ,սակայն կան շատ տարբեր տեսակետներ: Ջուրը` բնության արտադրանք է, որը նվազագույն ծախսեր է պահանջում: Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ուլիկի կարծիքով` շշալցված ջուրը լավագույն կերպով ներկայացնում է "համաշխարհային կապիտալիստական շուկայի" բնույթը: "Ինչ որ առումով մենք ազատություն ենք գնում: Մենք գումար ենք վճարում մի շիշ այն բանի համար, ինչն արդեն մեզ է պատկանում եւ ինչ կարելի է անվճար ձեռք բերել",- ասում է անթրոպոլոգը:
  • 11.
    Գովազդի ու մարքետինգիշնորհիվ ջուրը դարձավ ժամանակակից սննդի արդյունաբերության գլխավոր ապրանքը: Ջրային ռեսուրսների փորձագետ Պիտեր Գլեկի խոսքով ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները իրենց բիզնեսի հեռանկարներ տեսնում են ոչ միայն զարգացած, այլեւ աղքատ երկրներում: Շշով ջուրը դարձավ կապիտալիզմի եւ միջազգային առեւտրի խորհդանիշը: Պատճառն այն է, որ ջուրն այն ռեսուրսն է, որից կախված են միլիոնավոր կյանքեր, ու որն աշխարհում խիստ անհավասարաչափ է բաշխված: Առաջին անգամ ջուր վաճառելու մտադրությունը փորձեց իրականացնել "Perrier" ընկերությունը 1970 թվականին` Մեծ Բրիտանիայում: Սակայն այդ ժամանակ ոչ ոք չէր հասկանում` ինչու վճարել մի բանի համար, որ ծորակից մշտապես հոսում է: Եվ քանի որ ջուրը բերվում էր Ֆրանսիայից, ընկերությունը սկսեց բրիտանացիների համար նախևառաջ գովազդել հենց այդ երկիրը` այն ներկայացնելով որպես շքեղության ու պերճաշուքության խորհրդանիշ: "Perrier"-ի ջուր խմելը շատ շուտով դարձավ նորաձեւթյան վերջին ճիչը:
  • 12.
    Փորձագետների խոսքով` սամիակ ապրանքն է, որը գնում են ոչ թե պարունակության, այլ փաթեթավորման համար: Արդեն 1980-ական թվականներին ֆրանսիական "Evian" ընկերությունը որոշեց ապրանքի գովազդման հարցում շեշտադրել նրա` առողջության համար օգտակար լինելը: Աշխարհում շուրջ միլիարդ մարդ մաքուր ջրից զրկված է: "Եթե ուզում ես լինել առողջ եւ հմայիչ, խմի'ր Evian –ի ջուր",- ասվում էր ընկերության գովազդում: Տասը տարվա ընթացքում Evian-ի վաճառքի ծավալը 50-ից 100 մլրդ լիտրի հասավ:
  • 13.
    Մեր երկրում շշալցվածջուրն ավելի կարճ պատմություն ունի: Ու թեեւ Հայստանում կան ողջ աշխարհում եզակի երեւույթ հանդիսացող ցայտաղբյուրներ, թարմ, զուլալ, մաքուր, մեր սարերի ջուրը մենք սկսեցինք գնել խանութներից: Ինչքանով են ազնիվ ջուր վաճառողները, չենք կարող դատել: Սակայն եթե նույն տրամաբանությամբ շարունակվի, շատ շուտով` հաշվի առնելով էկոլոգիական ոչ հուսադրող վիճակը, մարդկանց կսկսեն վաճառել մաքուր օդ շնչելու իրավունքը:
  • 14.
    Որտեղ ջուր կա,կա նաև կյանք:Մեզ շրջապատող բնությունը, նրա մեջ տեղի ունեցող գործընթացները փոխադարձաբար կապված են ջրի հետ: Եթե չլիներ ջուրը, չէր լինի ոչ մի կենդանի օրգանիզմ, քանի որ մարդու օրգանիզմում ամեն մի գործընթաց կատարվում է ջրի օգնությամբ: Ջուրը մեր կյանքի ամենակարևոր մասնիկներից մեկն է: այն զբաղեցնում է երկրի մակերևույթի ¾ մասը: Հատկապես կարևոր է խմելու ջրի նշանակությունը: Ամեն օր մենք կարող եք օգտագործել բավարար քանակությամբ ջուր `մեր կարիքնրը հոգլու համր, բայց մենք չենք մտածում, որ այն երբեմն կրող է պարունկել որոշ քիմիական նյութեր, որոնց պատճառով ջուրը կարող է լինել օգտագործման համար ոչ պիտանի: Անհրաժեշտության դեպքում այն պետք է մաքրել:Իրականում մեր կողմից օգտագործված ջուրը պետք է լինի թափանցիկ, զերծ վնասակար նյութերից և մանրէներից:Ջրին հիմնական աղտոտման պատճառը հոսքաջրերն են, որոնք թափվելով գետերի, լճերի, ջրամբարների մեջ` աղտոտում են այն և վնաս հասցնում ոչ միայն մարդու օրգանիզմին, այլև կենդանի բնությանը:
  • 15.
    Հոսքաջրերը կարող ենվնասել նաև ձկներին: Իսկ սպառողը ձկները գնելով կարող է լուրջ աղիքային հիվանդություններ ձեռք բերել: Այս ամենից խուսափելու համար պետք է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որ ոչ ձկները, ոչ սպառողը` մարդը, չկանգնեն լուրջ խնդիրների առջև: Հարկավոր է նախ մաքրել կոյուղաջրերը, հետո գետերի և լճերի ներթափանցած մանրէները սկսել վարակազերծել հատուկ ֆիլտրող ապարատներով: Դրանից հետո ջուրը կդառնա մաքուր ու ձկներն էլ չեն լինի թունավոր, իսկ սպառողը վստահորեն այն կգնի:Եվ արդեն այս լուրջ միջոցառումներ պահանջող հիմնախնդիրն էլ չի հուզի ոչ մի մարդու: Եվ հետևաբար մեր խմելու ջուրն էլ կլինի էկոլոգիապես մաքուր:
  • 16.
    Ջրի մոլեկուլները միմյանցհետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ էֈ Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն էֈ Հանքային ջուրը որպես սեղանի ջուր եւ ունի որոշակի բուժիչ էլեմենտներ եւ միներալիզացիա, որը նրան տալիս է այդ դասակարգումը, այստեղ խնդիր կունենան տեղական շշալցնող կազմակերպությունները. նրանք պետք է տեղադրեն լրացուցիչ սարքավորումներ, որպեսզի կարողանան ջուրը նորից զտեն, մաքրեն, որից հետո միայն այն կհամապատասխանեցվի միջազգային գործող չափանիշներին եւ ապա նոր դուրս կգա շուկա: Որոշ գործարաններ, որոնք զբաղված են արտահանմամբ, իսկ դրանք երկուսը-երեքն են, ստիպված են դա անել: Օրինակ, "Ջերմուկի մայր գործարանն" արդեն ունի տեղադրված այդպիսի սարքավորում:
  • 17.
    Հայաստանում ստանդարտը դեռնույնն է, ինչ սովետական ժամանակներում, երբ իրացվում էր որպես բուժիչ ջուր: Ոոշակի հիդրոթերմալ պրոցեսներից հետո այն իր բաղադրությունը մի փոքր փոխեց, ինչը կապված էր երկրաշարժի հետ, եւ, ինչպես բացատրում են կուրորտաբանության ինստիտուտում, նրա մեջ եղած հանքայնությունը մի փոքր իջավ: Հիմա արսենիումի պարունակման թույլատրելի նորմը մինչեւ 0,7 մլ է` մեկ լիտրում, բայց մեր հանքային ջրում դա ավելի քիչ է՝ 0,5 մլ: "Բայց, միեւնույն է, եթե մենք համեմատում ենք այն նորմերին, որոնք այսօր գործում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում` հանքային ջրի համար, "Ջերմուկը" կարիք ունի համապատասխանեցվելու միջազգային չափանիշներին",- վստահ է մասնագետը: Այստեղ պարզապես մի տարբերություն կա. դրսում այն դիտարկում են որպես հանքային ջուր, իսկ մեր ջուրը բուժիչ սեղանի է: Այս պրոբլեմը մենք պետք է լուծենք՝ իրացման փուլում այն դարձնելով որպես հանքային ջուր: "Ջերմուկի" հանքավայրերին կից տեղերում, սակայն, որտեղ առողջարաններ կան, մարդիկ կարող են այն օգտագործել որպես բուժիչ ջուր: