SlideShare a Scribd company logo
Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի
սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ
միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։
Գիտնականները կանխատեսում են, որ 2025
թվականին աշխարհի բնակչության 2/3—ը
կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։
Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի
պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը
կդառնա ամենաթանկ ապրանքը:
Սեւանա լիճը համարվում է Հայաստանի
Հանրապետության եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ
քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի
ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք
հանգամանքներ` Սեւանի ավազանում
հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի
մակարդակի անընդհատ տատանումները, ձկան
արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ
անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ
գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված
օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն
ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի
անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի
արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի
էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի
մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական
շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ
ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5
մլրդ խմ: Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը
ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը`
ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25
հազ. հա տարածք:
Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի
գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի
ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի
անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման
գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ
գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային
շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի
լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ
պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է
ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով
հնարավոր է վերականգնել այդ շերտը:
Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի
էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի
ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը
մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը:
Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է,
ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան
լավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրի
մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա
անտառներ կհայտնվեն ջրի տակ:
Այսօր լճի ջուրը բաց են թողնում`
պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը:
Սակայն իրական պատճառը օլիգարխների`
Սեւանի ափին կառուցած առանձնատները
ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած
իշխանությունների ջանքերին`լճի
մակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են
մնում Սեւանի ափին ապօրինաբար
կառուցված առանձնատները:
«Ձկնային պաշարների առումով
այսպիսի վատ վիճակ
ամբողջ Սեւանի պատմության
մեջ դեռ չի եղել, ամենավատ
վիճակը մենք ունենք այսօր»:
եթե 1990-ական թվականներին Սեւանի սիգի
ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր
հասնում, ապա այսօր այդ պաշարները
գնահատվում են 170-180 տոննա:        Շատ
կարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին,
այսօր էլ նույնիսկ ասում են, որ սիգի
վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դա
չի համապատասխանում իրականությանը:
Իշխանի վերացման հիմնական
պատճառը սկզբնական շրջանում
ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ
գտնվում էին իշխանի հիմնական
ձվադրավայրերը, հետագայում`
որսագողության ավելացումը:
Սեւանի էնդեմիկ տեսակներից` կողակի
եւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ
չէ. արդյունագործական պաշարներ
գոյություն
չունեն:
Ներկայումս ուսումնասիրությունները
ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները
նույնպես նվազել են գերորսի
պատճառով: Նվազել են նաեւ կարասի
պաշարները, որոնք քիչ թե շատ լավ
վիճակում էին:
Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր, որոնցից
ամենախոշորները ավելի շատ են վնասում լճին` Սոտքի
ոսկու հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային
հանքավայրին: Սոտքի ոսկու հանքավայրը Հայաստանի
ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա
լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ
քամին փոշին, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ
տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ:
Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը,
որոնք թունավոր նյութերի եւ ծանր մետաղների խառնուրդով
թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են,
որ ձկներն ու խեցգետինները ծանր մետաղների
կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել, որ Սեւանից
որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը:
Այսպիսով` Սեւանա լճի ջուրը
ներկայումս հեռու է մաքուր
ջուր համարվելուց: Մարդկային
գործոնը մեծապես նպաստել է
լճի էկոլոգիական վիճակի
վատթարացմանը:
Սևանա լճի հիմնախնդիրները

More Related Content

What's hot

ԳՄՕ
ԳՄՕԳՄՕ
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումSatenik Soghoyan
 
Նավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխՆավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխShush Mkrtchyan
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըSatenik Soghoyan
 
Studim I gjendjes te ujerave te rrethit te Korces
Studim I gjendjes te ujerave te rrethit te KorcesStudim I gjendjes te ujerave te rrethit te Korces
Studim I gjendjes te ujerave te rrethit te Korces
Chriss Kocibelli
 
The Problem with Water
The Problem with WaterThe Problem with Water
The Problem with Water
Al Bonner
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն67gayane
 
Basenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janar
Basenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janarBasenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janar
Basenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janarIsida Majko
 
Բնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներԲնական Ռեսուրսներ
Բնական Ռեսուրսներ
Lyudmila Voskanyan
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըmarineapresyan78
 
Բնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներԲնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներ
ssuser1f1e76
 
EVS PROJECT on POWAI LAKE
EVS PROJECT on POWAI LAKEEVS PROJECT on POWAI LAKE
EVS PROJECT on POWAI LAKE
sanjay anand
 
Climate change science, knowledge and impacts on water resources in South Asia
Climate change science, knowledge and impacts on water resources in South AsiaClimate change science, knowledge and impacts on water resources in South Asia
Climate change science, knowledge and impacts on water resources in South Asia
International Water Management Institute (IWMI)
 
Liqeni i Ohrit (Ohrid Lake)
Liqeni i Ohrit (Ohrid Lake)Liqeni i Ohrit (Ohrid Lake)
Liqeni i Ohrit (Ohrid Lake)
Klea Medini
 

What's hot (20)

ԳՄՕ
ԳՄՕԳՄՕ
ԳՄՕ
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփում
 
Նավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, ԱծուխՆավթ, Գազ, Ածուխ
Նավթ, Գազ, Ածուխ
 
մթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրներըմթնոլորտի աղտոտման խնդիրները
մթնոլորտի աղտոտման խնդիրները
 
մթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածությունմթնոլորտի աղտոտվածություն
մթնոլորտի աղտոտվածություն
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 
Studim I gjendjes te ujerave te rrethit te Korces
Studim I gjendjes te ujerave te rrethit te KorcesStudim I gjendjes te ujerave te rrethit te Korces
Studim I gjendjes te ujerave te rrethit te Korces
 
Water problems
Water problemsWater problems
Water problems
 
The Problem with Water
The Problem with WaterThe Problem with Water
The Problem with Water
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
Basenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janar
Basenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janarBasenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janar
Basenet ujore dhe pellgu ujembledhes i bovilles janar
 
Բնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներԲնական Ռեսուրսներ
Բնական Ռեսուրսներ
 
Mtnolorti axtotum
Mtnolorti axtotumMtnolorti axtotum
Mtnolorti axtotum
 
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրըխմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիրը
 
Բնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներԲնական ռեսուրսներ
Բնական ռեսուրսներ
 
Water scarcity
Water scarcityWater scarcity
Water scarcity
 
EVS PROJECT on POWAI LAKE
EVS PROJECT on POWAI LAKEEVS PROJECT on POWAI LAKE
EVS PROJECT on POWAI LAKE
 
Climate change science, knowledge and impacts on water resources in South Asia
Climate change science, knowledge and impacts on water resources in South AsiaClimate change science, knowledge and impacts on water resources in South Asia
Climate change science, knowledge and impacts on water resources in South Asia
 
Liqeni i Ohrit (Ohrid Lake)
Liqeni i Ohrit (Ohrid Lake)Liqeni i Ohrit (Ohrid Lake)
Liqeni i Ohrit (Ohrid Lake)
 

Similar to Սևանա լճի հիմնախնդիրները

Sevan l ich ekologia
Sevan l ich ekologiaSevan l ich ekologia
Sevan l ich ekologiaLia Movsisyan
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Naira Nahapetyan
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Naira Nahapetyan
 
Սևանի հիմնախնդիրները
Սևանի հիմնախնդիրներըՍևանի հիմնախնդիրները
Սևանի հիմնախնդիրները
Albert Minasyan
 
սեվան
սեվանսեվան
սեվան
Hakob123
 
Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճ
Qnarik98
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
susannachalikyan
 

Similar to Սևանա լճի հիմնախնդիրները (17)

Sevan l ich ekologia
Sevan l ich ekologiaSevan l ich ekologia
Sevan l ich ekologia
 
Sevan
SevanSevan
Sevan
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Sevan
SevanSevan
Sevan
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
Սևանի հիմնախնդիրները
Սևանի հիմնախնդիրներըՍևանի հիմնախնդիրները
Սևանի հիմնախնդիրները
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
սևանա լիճ
սևանա լիճսևանա լիճ
սևանա լիճ
 
սեվան
սեվանսեվան
սեվան
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Լճեր
ԼճերԼճեր
Լճեր
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճ
 
Սևանա լիճ
Սևանա լիճՍևանա լիճ
Սևանա լիճ
 
Ջրոլորտ
ՋրոլորտՋրոլորտ
Ջրոլորտ
 

More from Annagspoyan

Teenagers problems
Teenagers problemsTeenagers problems
Teenagers problems
Annagspoyan
 
Անապատացում
ԱնապատացումԱնապատացում
ԱնապատացումAnnagspoyan
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
ԿենսոլորտAnnagspoyan
 
Ամեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինԱմեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինAnnagspoyan
 
Ամեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինԱմեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինAnnagspoyan
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 

More from Annagspoyan (7)

Teenagers problems
Teenagers problemsTeenagers problems
Teenagers problems
 
Անապատացում
ԱնապատացումԱնապատացում
Անապատացում
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
Ամեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինԱմեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասին
 
Ամեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասինԱմեն ինչ գրքի մասին
Ամեն ինչ գրքի մասին
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 

Սևանա լճի հիմնախնդիրները

  • 1.
  • 2. Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը:
  • 3. Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
  • 4. 1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:
  • 5.
  • 6. Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:
  • 7.
  • 8. Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրան լավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հա անտառներ կհայտնվեն ջրի տակ:
  • 9. Այսօր լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է: Չնայած իշխանությունների ջանքերին`լճի մակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցված առանձնատները:
  • 10. «Ձկնային պաշարների առումով այսպիսի վատ վիճակ ամբողջ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել, ամենավատ վիճակը մենք ունենք այսօր»:
  • 11. եթե 1990-ական թվականներին Սեւանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր հասնում, ապա այսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա: Շատ կարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին, այսօր էլ նույնիսկ ասում են, որ սիգի վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դա չի համապատասխանում իրականությանը:
  • 12. Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողության ավելացումը:
  • 13.
  • 14. Սեւանի էնդեմիկ տեսակներից` կողակի եւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստ չէ. արդյունագործական պաշարներ գոյություն չունեն: Ներկայումս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառով: Նվազել են նաեւ կարասի պաշարները, որոնք քիչ թե շատ լավ վիճակում էին:
  • 15. Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր, որոնցից ամենախոշորները ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկու հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին: Սոտքի ոսկու հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ: Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանր մետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որ ձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել, որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը:
  • 16. Այսպիսով` Սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: