Հայաստանի պատմությանթանգարան,
պատմամշակութային,
գիտահետազոտական և տեղեկատվական
խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թ-
ին, Երևանում։
3.
Հայաստանի պատմությանթանգարանը
հիմնադրվել է Հայաստանի Առաջին
Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439,
09.09.1919թ.)։ Կոչվել է Ազգագրական-
մարդաբանական թանգարան-գրադարան։
Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը։
4.
Այցելուների համարբացվել է 1921թ. օգոստոսի
20-ին։ Ժամանակի ընթացքում կրել է
անվանափոխություններ.
Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.)
Կուլտուր-պատմական (1931թ.)
Պատմական (1935թ.)
Հայաստանի պատմության պետական թանգարան
(1962թ.)
Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)
5.
Թանգարանը կազմավորվելէ Կովկասի Հայոց
ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի
Հայկական հնությունների թանգարանների, Անիի
Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի
հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
6.
Թանգարանում պահպանումէ շուրջ 400 000
առարկայից բաղկացած ազգային հավաքածու
հետևյալ բաժիններով. հնագիտություն
(հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն
(8%), դրամագիտություն (45%), վավերագրեր
(12%)։ Թանգարանի հավաքածուները
համալրվում են հիմնականում Հայաստանի
տարածքի հնավայրերից հայտնաբերված
գտածոներով, գնումներով,
նվիրատվություններով։