2. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
(Գյումրի), Ավետիք Իսահակյանի տուն-
թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ
քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել
է 1828 թվականին` բանաստեղծի պապի`
Նիկողայոս Իսահակյանի կողմից։
3. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ
Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին,
Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-
թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ
ավերվածությունների 1988 թվականի ավերիչ
եկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին
թանգարանի շենքը հիմնովին քանդվեց`
ճարտարապետական նույն ոճով նոր շենք
կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած
շինարարությունն ընդհատվեց` ավելի քան մեկ
տասնամյակ։
4. Վերականգնումը` Շիրակի մարզպետարանի
պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի
գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի
համար։
Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է
հին ոճով` այնպես, ինչպես 1957 թվականին
նկարագրել են Վարպետի հարազատները։
5. ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թանգարանում վերականգնված են բնաստեղծի
աշխատասենյակը, Իսահակյանների
հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը,
մառանը և թոնրատունը։
Թանգարանի կահավորանքը պահպանվել է
այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է
եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի
անձնական հարուստ գրադարանը, հնօրյա
գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին
ստեղծագործությունը, փայտե մանկական
օրորոցը և այլն։
6. Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի
սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի
պատրաստման ամանը, բավական մեծ
եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ
փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի
դիմաքանդակն է։
Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն
մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև
19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու
կենցաղին, նիստուկացին։