Շնչառությունը գործընթաց է,որն ապահովում է թթվածնի
ներթափանցումն օրգանիզմ, նրա մասնակցությունն օքսիդացման
գործողություններին և այնտեղից ածխաթթվական գազի
հեռացումը:Եթե մարդը փորձի փակել բերանը, սեղմել քիթն ու շունչը
պահել, ապա մի քանի վայրկյան անց անպայման կզգա շնչառության
անհրաժեշտություն: Առանց թարմ օդի շնչահեղձ են լինում մարդու
օրգանիզմի բոլոր բջիջները: Ամեն վայրկյան նրանց անհրաժեշտ է օդի
թթվածինը, որն ապահովում է մարդու օրգանների աշխատանքը և
օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության բոլոր
գործողությունները:
3.
Առանց թթվածնի օրգանիզմըչի կարող սննդից ստանալ իր
կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Որքան շատ
էներգիա է ծախսում մարդը որևէ աշխատանք կատարելիս, այնքան
շատ թթվածին է պահանջվում: Ահա թե ինչու վազելիս, ցատկելիս կամ
մարմնամարզական վարժություններ կատարելիս մարդն ավելի խորն
ու հաճախակի է շնչում:Շնչառման ժամանակ օդը նախ անցնում է
կոկորդ, ապա՝ շնչափող: Վերջինս յուրահատուկ կառուցվածք ունի.
երբ մարդը որևէ բան է կուլ տալիս, ապա շնչափողը փակվում է
փոքրիկ «կափարիչով», որպեսզի ուտելիքի փշրանքները հանկարծ
չընկնեն թոքեր, իսկ շնչառման ժամանակ շնչափողը բացվում է, և օդն
ուղղվում է դեպի թոքերը:
4.
Շնչափողը ճյուղավորվում էդեպի աջ և ձախ թոքերը տանող 2 լայն
խողովակների՝ բրոնխների, որոնք, թոքերի բլթերի մեջ շարունակելով
բաժանվել, փոխարինվում են ծայրային, ապա` շնչառական
բրոնխիոլներով: Վերջիններս գոյացնում են թոքաբշտիկային ուղիներ,
որոնց պատերին տեղադրված են բազմաթիվ մանր բշտիկներ՝
թոքաբշտիկներ:Դրանց պատերը հյուսապատված են հազիվ նկատելի
արյունատար անոթների խիտ ցանցով: Յուրաքանչյուր անոթ մարդու
մազից 50 անգամ ավելի բարակ է: Չափահաս մարդու թոքերում կա
ավելի քան 700 մլն թոքաբշտիկ: Եթե նրանց թաղանթները միացնենք
իրար և փռենք-տարածենք, կստանանք 100 մ2 մակերեսով մի թաղանթ: