Արեգակնային ճառագայթում
Սարգիս Մարգարյան
7-4 դասարան
Աղբյուրը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից
Արեգակնային ռադիացիան Արեգակի էլեկտրամագնիսական և
մասնիկային ճառագայթում է։ Արեգակնային ռադիացիայի հիմնական
մասը, որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում, Երկրի վրա
ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն
է։ Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ մակերեսին
ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային
հաստատուն և հավասար է 2 կալ/սմ2, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ
րոպեում Արեգակից ստանում է 2, 5-1018 կալ էներգիա։
Ակտինոմետրիայում Արեգակնային ռադիացիան լայն իմաստով
հասկացվում է որպես արեգակնային լույս, որը մասամբ կլանվում,
անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում։
• Մթնոլորտի վիճակից ու ճառագայթի անցած ճանապարհից
կախված՝ Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը
թուլանում է և Երկրի մակերևույթի վրա կազմում է 1, 0—1, 5
կալ/սմ2 ր՝ Արեգակնային ռադիացիան Երկրի մակերևույթին է
հասնում անմիջական և ցրված վիճակում՝ կազմելով
գումարային ռադիացիան, որի մեծությունը օրվա և տարվա
ընթացքում աճում է Արեգակի բարձրությանը համընթաց։
Արեգակնային ռադիացիան ուժեղանում է ըստ բարձրության, ընդ
որում մթնոլորտի ստորին շերտերում՝ ավելի արագ։ Հ Հ
տարածքում Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը
իրական պայմաններում մոտ 1, 0—1, 5 կալ/սմ2 է, իսկ տարեկան
գումարային ռադիացիան՝ մոտ 140—150 կկալ/սմ2 տարի։

Caragayt

  • 1.
    Արեգակնային ճառագայթում Սարգիս Մարգարյան 7-4դասարան Աղբյուրը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից
  • 2.
    Արեգակնային ռադիացիան Արեգակիէլեկտրամագնիսական և մասնիկային ճառագայթում է։ Արեգակնային ռադիացիայի հիմնական մասը, որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում, Երկրի վրա ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն է։ Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային հաստատուն և հավասար է 2 կալ/սմ2, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ րոպեում Արեգակից ստանում է 2, 5-1018 կալ էներգիա։ Ակտինոմետրիայում Արեգակնային ռադիացիան լայն իմաստով հասկացվում է որպես արեգակնային լույս, որը մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում։
  • 3.
    • Մթնոլորտի վիճակիցու ճառագայթի անցած ճանապարհից կախված՝ Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը թուլանում է և Երկրի մակերևույթի վրա կազմում է 1, 0—1, 5 կալ/սմ2 ր՝ Արեգակնային ռադիացիան Երկրի մակերևույթին է հասնում անմիջական և ցրված վիճակում՝ կազմելով գումարային ռադիացիան, որի մեծությունը օրվա և տարվա ընթացքում աճում է Արեգակի բարձրությանը համընթաց։ Արեգակնային ռադիացիան ուժեղանում է ըստ բարձրության, ընդ որում մթնոլորտի ստորին շերտերում՝ ավելի արագ։ Հ Հ տարածքում Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը իրական պայմաններում մոտ 1, 0—1, 5 կալ/սմ2 է, իսկ տարեկան գումարային ռադիացիան՝ մոտ 140—150 կկալ/սմ2 տարի։