Ինֆորմատիկա առարկայի
ուսուցչուհի
Գոհար Տեր-Ղուկասյան
ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ
ԵՐԵՎԱՆ 2015
Անվտանգ համացանցի միջազգային օրը ավանդաբար նշվում
է փետրվար ամսվա առաջին երեքշաբթի օրը: Այս տոնը
սկսել են նշել 2004 թվականից Եվրոպական Insafe
կազմակերպության առաջարկով:
Հիմնական նպատակն է մարդկանց
ուշադրությունը սևեռել համացանցի վտանգների և
նրանցից պաշտպանվելու միջոցների վրա:
Այս տարի տոնը նշվեց փետրվարի 10-ին:
Դժվար է պատկերացնել ժամանակակից
կյանքն առանց համացանցի.
 տեղեկատվության արագ հասանելիություն,
 միջմշակութային կապերի ընդլայնում,
 գործընկերների և գործարար կապերի որոնում,
 ժամանցների կազմակերպում,
 առցանց ուսուցում …
Համացանցը արագորեն ներթափանցում է մեր
առօրյա կյանքի բոլոր ոլորտները:
Սակայն համացանցը պարունակում է նաև
բազմաթիվ վտանգներ, որոնք օրեցօր
շատանում են և ակտիվանում:
ԿԱՆՆՈՆՆԵՐ՝ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ
ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Օգտագործե՛ք հավելումներ՝ զննարկիչների
(browser) համար:
Դրանք պաշտպանում են Ձեզ դուրս լողացող գովազդային
պատուհաններից, տարբեր բնույթի ու բովանդակության
բաններներից: Հավելումները կարող են պաշտպանել նաև
Ձեր ծածկագրերն ու գաղտնագրերը:
Մանկական զննարկիչներ
http://kidoz.net
/
http://www.kidzcd.com
/
http://gogul.tv/
2.Մշտապես միացած պահե՛ք համակարգչի
հրապատը (Firewall):
3.Մի՛ մոռացեք անջատել վեբ-տեսախցիկը, երբ
այն չեք օգտագործում:
4.Մի՛ վստահեք ձեր լսած այնպիսի
տեղեկությանը, որը ՉԱՓԻՑ ԼԱՎՆ Է ճիշտ
լինելու համար:
5. Անտեսե՛ք կիբերհանցագործներին, ցո՛ւյց տվեք
մեծերին նրանց նամակները:
6. Ձեր անձնական տվյալները`անունը, հասցեն և
հեռախոսահամարը, մի՛ տեղադրեք
սոցիալական կայքերում:
7. Անծանոթներին մի՛ փոխանցեք Ձեր, ընկերների
կամ ընտանիքի նկարները. հնարավոր է, որ
դրանք էլ երբեք հետ չստանաք:
8. Արգելափակե՛ք անհանգստացնող մարդկանց:
9. Բացե՛ք միայն ծանոթներից ստացված
նամակները:
10. Պահե՛ք Ձեր էլեկտրոնային հասցեն գաղտնի, այն
մի՛ հրապարակեք:
Օգտագործե′ք մանկական որոնման
համակարգեր
http://www.googlemykids.cohttp://www.askkids.com/
http://agakids.ru/#section_main http://kids.yahoo.com/
Աշխարհի
բնակչության
30% ≈2.1 մլրդ
մարդ միացած է
համացանցին:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների ՝
ավելի քան 800.000
մանկապիղծ է վխտում համացանցում;
Խոսուն թվեր
http://www.safe.am
ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ
1. Քո նոր ընկերը առաջարկում է նկարներ
փոխանակել :
A. Կխնդրեմ իր նկարը,հետո կուղարկեմ իմը:
B. Կխորհրդակցեմ ծնողներիս հետ:
2. Սոցիալական կայքում շփման ժամանակ քեզ
վիրավորել են, անպարկեշտ
արտահայտություններ արել:
A. Կպատասխանեմ նույն կերպ:
B. Կդադարեմ շփվել տվյալ մարդու հետ:
3. Ծանոթը առաջարկում է տարածել <<վատ աղջկա>>
հեռախոսահամարն ու հասցեն, որ բոլորը իմանան նրա
մասին:
A. Ապացույցներ կպահանջեմ, որ աղջիկն իսկապես վատն է:
B. Միանգամից կմերժեմ:
4. Ինտերնետ- մատակարարից նամակ ես ստացել, որտեղ նա
խնդրում է գրել քո մուտքանունը և ծածկագիրը:
A. Կուղարկեմ միայն ծածկագիրը, մուտքանունը իրենք պետք
է իմանան:
B. Նամակը կնշեմ որպես ՍՊԱՄ և չեմ պատասխանի:

Անվտանգ համացանց