Բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական
շարժումներիվերելքը եւ Մերձավոր Արեւելքում միջազգային
հակասությունների սրումը 1877-1878թթ. հանգեցրին
հերթական ռուս-թուրքական պատերազմի: Ռուսաստանը
հանդես եկավ բալկանյան քրիստոնյա ժողովուրդների
պաշտպանությամբ, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը
Բալկաններում եւ Սեւ ծովի ավազանում:
1876թ. դեկտեմբերին Ռուսաստանի նախաձեռնությամբ Կ.
Պոլսում մեծ տերությունների դեսպանները սուլթանին
ներկայացրին մի նախագիծ, որով Բուլղարիային, Բոսնիային
ու Հերցոգովինային տրվելու էր ինքնավարություն: Սակայն
սուլթանը հրաժարվեց ընդունել այդ նախագիծը:
Դա պատրվակ դարձնելով` Ռուսաստանը 1877թ. ապրիլի 12-
ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսական
բանակը Բալկաններում ջախջախեց թուրքերին, 1878թ.
հունվարի 8-ին գրավեց Ադրիանապոլիսը եւ շարժվեց Կ.
Պոլսի ուղղությամբ: Կովկասյան ճակատում նույնպես
հաջողությունը ռուսների կողմն էր: Նրանք գրավեցին
Բայազետը, Արդահանը, Կարսը, Էրզրումը եւ ազատագրեցին
Արեւմտյան Հայաստանի մեծ մասը: Նման պայմաններում
սուլթանը ստիպված էր զինադադար խնդրել:
3.
Կովկասյան ռազմաճակատում ռուսականբանակը
գլխավորում էին մի շարք հայ գեներալներ` Միքայել Լորիս-
Մելիքովը, Գրիգոր Լորիս-Մելիքովը, Արշակ Տեր-Ղուկասովը,
Հովհաննես Լազարեւը, Բեհբութ Շելկովնիկովը, Հակոբ
Ալխազովը, Ստեփան Քիշմիշեւը: Այս իրողությունն
արեւմտահայերի կողմից ընկալվում էր որպես ռուսահայերի
կողմից ուղարկված օգնություն: Ռուսական զենքի փայլուն
հաղթանակներն արեւմտահայերի գիտակցության մեջ
ամրապնդեցին այն գաղափարը, որ Ռուսաստանի
օգնությամբ կարող են ազատագրվել թուրքական լծից: Այդ էր
պատճառը, որ արեւմտահայերը ռուսական բանակին ցույց
տվեցին ռազմական, նյութական ու բարոյական մեծ
աջակցություն: Թուրքական բռնապետությունից
ազատագրվելու հույսով` ռուսական բանակին էին միացել
ավելի քան 40.000 հայ կամավորներ:
4.
Ցավոք, դեպքերը զարգացանոչ հայ ժողովրդի օգտին, իսկ
պատերազմից հետո արեւմտահայերի համար սկիզբ առավ
աղետալի ժամանակաշրջան: Հայ ժողովրդի ազատագրության
ճանապարհին հայտնվեց անհաղթահարելի խոչընդոտ` մեծ
տերությունների հակասությունները:
Անգլիան չէր կարող թույլ տալ Հայաստանի գրավումը
Ռուսաստանի կողմից, քանի որ դրանով վերջինիս առջեւ
կբացվեին Մերձավոր Արեւելք եւ Հնդկաստան տանող
ճանապարհները: Ուստի Անգլիան ամեն ինչ արեց, որպեսզի
Ռուսաստանը հրաժարվի Հայաստանում գրաված
տարածքներից:
5.
Սան Ստեֆանոյի
պայմանագրի
Ստորագրումը
1877 թ-իապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի
ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո
ծովափնյա ավանում, հայ մեծահարուստ Առաքել Դադյանի
ամառանոցում հաշտության պայմանագիր կնքվեց
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից,
որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր.
«Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը
Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և
բարդությունների, Բարձր Դուռը (Թուրքիան) պարտավորվում
է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել
բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը
քրդերից ու չերքեզներից»:
6.
Բարենորոգումները պետք էկատարվեին 6 ամսվա
ընթացքում, մինչև ռուսական զորքերի դուրսբերումը, և
դրանց մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին
ռուսական կողմին:Թուրքիան պարտավորվում էր
Ռուսաստանին վճարել 1410մլն. ռ. ռազմատուգանք,որի մեծ
մասը (1100 մլն ռ.) փոխանակվում էր տարածքային
զիջումներով, քանի որ Թուրքիան անկարող էր վճարել հսկա
ռազմատուգանք, Ռուսաստանին էին անցնում Կարսը,
Արդահանը, Բաթումը, Բայազետը:
16-րդ հոդվածը ոգևորեց հայությանը: Այնտեղ առաջին
անգամ օգտագործվում էր Հայաստան անվանումը, և
Թուրքիան խոստովանում էր, որ իր տարածքում կան
հայաբնակ մարզեր:
Ըստ 25-րդ հոդվածի, ռուսական զորքը դուրս էր բերվելու 6
ամսում, եթե իրագործվեին այդ բարենորոգումները:
8.
Այդպես սկզբնավորվեց Հայկականհարցի դիվանագիտական
պատմությունը:
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը
մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել
Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան
կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի
զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:
9.
1895 թ-ի մայիսի11-ին Կոստանդնուպոլսում Մեծ
Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները
օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան,
Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ
նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր,
որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական
կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց:
Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո
կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝
պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց
կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին
զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:
10.
1914 թ-ի հունվարի26-ին Ռուսաստանի գործուն
մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝
երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր
բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում,
սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի
չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:
Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի
կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից,
մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու
պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան
1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան
Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ
ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:
11.
Բեռլինի կոնգրես (1878)
Բեռլինիկոնգրես, 1878թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-
ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և
Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-
Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։
Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան
կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան,
Իտալիան և Գերմանիան։
Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի
ընդունմամբ, որը պատմության մեջ մտել
է Բառլինի դաշնադրություն
(տրակտատ) անունով։ Կոնգրեսի
արդյունքներից մեկն այն էր, որ
Արևմտյան Հայաստանի հարցը
միջազգային դիվանագիտության մեջ
մտավ որպես «Հայկական հարց»։
12.
Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյիպայմանագրի 16-րդ
հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր
հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում
անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող
բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու
չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին
նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք
պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի
իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից
բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր
տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։
13.
Վեհաժողովը
պարտավորեցնում էր
Ռուսաստանին իրզորքերն
անհապաղ դուրս բերել
գրավված տարածքներից և ոչ մի
երաշխիք չէր տալիս 61-րդ
հոդվածի կենսագործման
համար։ Բացի այդ,
«Հայաստան» բառը
փոխարինվում էր «Հայկական
մարզեր» և «Հայաբնակ վայրեր»
բառակապակցություններով։
Այսինքն՝ օսմանյան կողմն
ազատվում էր այդ երկրամասը
հայերի հայրենիք ընդունելու
Սան-Ստեֆանոյի պայմանագրի
ձևակերպումից։
Ռուսաստանին էր անցնում
Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն
ու Բայազետը հանձնվում էին
Թուրքիային։
16.
«Քանի դեռ Հայկականհարցը լուծված
չէ, այն շարունակ, ինչպես դամոկլյան
սուր, կճոճվի Թուրքիայի
գլխավերևում, մինչև վերջապես
ասիական Թուրքիայի համար կդառնա
նույնը, ինչ Հունական կամ
Բուլղարական հարցն է եղել
եվրոպական Թուրքիայի համար»:
Յոհաննես Լեփսիուս, գերմանացի
հոգևորական և հասարակական
գործիչ