Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Մուղնի
1.
2. XIV դ.
Մուղնի գյուղի հարավային եզրին կանգուն է Ս.Գևորգ վանքը, որը
հիմնադրվել է XIVդ. և հիմնովին վերակառուցվել՝ 1661-1669թթ.-ին
(ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։
Վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին
շինված է մաքուր տաշած սև ու կարմիր տուֆից։ Արևմտյան
կողմից կից է եռակամար բաց սրահը, որի միջին հատվածի վրա
բարձրանում է զանգակատան ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր
աղոթասրահը (16,1մ×12,2մ) արևելքում ավարտվում է բեմի
կիսաշրջանաձև աբսիդով, որի երկու կողմերում ուղղանկյուն,
թաղածածկ ավանդատներ են։ Գմբեթը (5,67մ տրամագծով)
բարձրանում է դահլիճի կենտրոնում։ Աբսիդի և դահլիճի հյուսիս-
արևելյան անկյան վրա XVIIդ. որմնանկարներ են։
3. Եկեղեցու արտաքին
հարդարանքում մեծ դեր է
խաղում բազմազանությունը՝
սև և դեղնակարմրավուն
տուֆի օգտագործումով։
Արևմտյան մուտքը ուշագրավ
է բացառիկ հարուստ և
բարձրարվեստ ձևավորումով։
Վանքի ուղղանկյուն
հատակագծով, կոպտատաշ
բազալտից շարված
պարիսպները հյուսիս-
արևմտյան և հարավ-
արևմտյան անկյուններում
ունեն շրջանաձև բուրգեր։
4. Աշխարհիկ շինությունները (XVIIդ.) խմբավորված
են համալիրի հյուսիս-արևելյան կողմում։ Բնակելի
սենյակները դասավորված են թաղակապ բաց
սրահի շուրջը և կից են պարսպին։ Նրանց վրա
1895թ.-ին կառուցված երկրորդ հարկից
պահպանվել են միայն քարե աստիճանները։
Արևելյան պարսպին կից են թաղածածկ
սեղանատունը, մթերանոցը։ Համալիրի հյուսիս-
արևմտյան կողմում գտնվում է աղբյուրի փոքրիկ
շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ: