1853Թ. ՄԱՐՏԻ 30 - 1890Թ. ՀՈՒԼԻՍԻ 29
Վինսենթ վան Գոգ
 Հոլանդացի նկարիչ,
Պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկ
այացուցիչֈ Նրա ստեղծագործությունները
պահպանվում են աշխարհի
ամենահեղինակավոր թանգարաններում։
Ամենամեծ թվով ստեղծագործությունները
ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի
թանգարանում:
 Վինսենտ վան Գոգը նկարել է վաղ տարիքից: 1864
թ-ից սովորել է Զևենբերգի գիշերօթիկ դպրոցում,
1866 թ-ից՝ Թիլբուրգի քոլեջում: 1869–76 թթ-ին
եղել է Գեղարվեստաառևտրային ֆիրմայի
հանձնակատարը (զբաղվել է նկարների
առքուվաճառքով) Հաագայում, Բրյուսելում,
Լոնդոնում և Փարիզում: 1876 թ-ին դասավանդել է
Լոնդոնի արվարձանային դպրոցներից մեկում:
Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն,
1878–79 թթ-ին եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ
քաղաքում: 1880–81 թթ-ին հաճախել է Բրյուսելի,
իսկ 1885–86 թթ-ին՝ Անտվերպենի գեղարվեստի
ակադեմիաները:
 Վան Գոգը պատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի
հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների,
արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին
ծանոթացել է 1881–85 թթ-ին, Հոլանդիայում: 1883 թ-ից
նա ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ
մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը
(«Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ
տանող կանայք») , որտեղ արտահայտել է բնորդների
հոգեկան լարվածությունը, տառապանքն ու
ընկճվածությունը: 1886–88 թթ-ին ապրել է Փարիզում:
Նրա մոտ աբսենթ խմիչքի չարաշահումից առաջացել է
էպիլեպսիա հիվանդությունը: Իսկ նրա նկարներում
շատ հանդիպող դեղին գույնի տարբեր երանգները
հիվանդության դեմ ընդունած դեղերի ազդեցությունն
էին:
 Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա
գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել
շուրջ 100 տարի անց: Նկարչի ստեղծագործությունն
արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության
բարդ, բեկումնային շրջանը: Վան Գոգի գործերից
պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում:
Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու
(Մերկուրի) մոլորակի վրա: Վան Գոգն ապրել և
ստեղծագործել է՝ հոգեպես տառապելովֈ Նրա
հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր
աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ
են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել
են անուն գտնել նկարչի հիվանդության համար և
առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներֈ
 Կյանքի ընթացքում նա նկարել է 800 կտավ,
սակայն դրանցից միայն մեկն է վաճառել: Նկարչի
կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն
ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով
(ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր
ականջը): 1889–90 թթ-ին Վան Գոգը եղել է
հոգեբուժարաններում՝ նախ՝ Առլի, Սեն Ռեմիի,
ապա՝ Օվեր սյուր Ուազի, որտեղ էլ ինքնասպան է
եղել:
Աստղային գիշեր
 Նյութը պատրաստեց Սերոբյան Հասմիկը:
 Աղբյուրներ`
https://www.google.ru/search?q=%D5%BE%D5%A1
%D5%B6+%D5%A3%D5%B8%D5%A3&newwindow
=1&source=lnms&sa=X&ei=dbdKU8mrK-
Tp4gTOhoCQBQ&ved=0CAcQ_AUoAA&biw=1024&
bih=475&dpr=1

վան գոգ

  • 1.
    1853Թ. ՄԱՐՏԻ 30- 1890Թ. ՀՈՒԼԻՍԻ 29 Վինսենթ վան Գոգ
  • 2.
     Հոլանդացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմիև Էքսպրեսիոնիզմի ներկ այացուցիչֈ Նրա ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում:
  • 3.
     Վինսենտ վանԳոգը նկարել է վաղ տարիքից: 1864 թ-ից սովորել է Զևենբերգի գիշերօթիկ դպրոցում, 1866 թ-ից՝ Թիլբուրգի քոլեջում: 1869–76 թթ-ին եղել է Գեղարվեստաառևտրային ֆիրմայի հանձնակատարը (զբաղվել է նկարների առքուվաճառքով) Հաագայում, Բրյուսելում, Լոնդոնում և Փարիզում: 1876 թ-ին դասավանդել է Լոնդոնի արվարձանային դպրոցներից մեկում: Վան Գոգն ուսումնասիրել է աստվածաբանություն, 1878–79 թթ-ին եղել է քարոզիչ Բելգիայի Բորինաժ քաղաքում: 1880–81 թթ-ին հաճախել է Բրյուսելի, իսկ 1885–86 թթ-ին՝ Անտվերպենի գեղարվեստի ակադեմիաները:
  • 4.
     Վան Գոգըպատկերել է ընչազուրկներին՝ Բորինաժի հանքափորներին, ավելի ուշ՝ գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների, որոնց կենսակերպին ծանոթացել է 1881–85 թթ-ին, Հոլանդիայում: 1883 թ-ից նա ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը («Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք») , որտեղ արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը: 1886–88 թթ-ին ապրել է Փարիզում: Նրա մոտ աբսենթ խմիչքի չարաշահումից առաջացել է էպիլեպսիա հիվանդությունը: Իսկ նրա նկարներում շատ հանդիպող դեղին գույնի տարբեր երանգները հիվանդության դեմ ընդունած դեղերի ազդեցությունն էին:
  • 5.
     Գոգի արվեստըժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց: Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը: Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում: Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելովֈ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներֈ
  • 6.
     Կյանքի ընթացքումնա նկարել է 800 կտավ, սակայն դրանցից միայն մեկն է վաճառել: Նկարչի կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով (ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր ականջը): 1889–90 թթ-ին Վան Գոգը եղել է հոգեբուժարաններում՝ նախ՝ Առլի, Սեն Ռեմիի, ապա՝ Օվեր սյուր Ուազի, որտեղ էլ ինքնասպան է եղել:
  • 7.
  • 13.
     Նյութը պատրաստեցՍերոբյան Հասմիկը:  Աղբյուրներ` https://www.google.ru/search?q=%D5%BE%D5%A1 %D5%B6+%D5%A3%D5%B8%D5%A3&newwindow =1&source=lnms&sa=X&ei=dbdKU8mrK- Tp4gTOhoCQBQ&ved=0CAcQ_AUoAA&biw=1024& bih=475&dpr=1