Գարնանացան
Գրիգորյան Վահե
Գարունը մոտ է, իսկ դա
նշանակում է, որ սկսվում է մեր
գարնանացանը:
Մենք այսօր մեր ջերմոցում
ցանեցինք պղպեղ, լոլիկ,
վարունգ,սմբուկ և նեխուր:
Ես այս տարի հայրիկիս օգնել եմ
սերմնացանի ժամանակ:Սերմը ցանելուց
առաջ նախ ջրում ենք հողը:
Այնուհետև թույն ենք տալիս,
որպեսզի միջատները չվնասեն
սերմը:
Հետո արդեն սերմն ենք ցանում:
Իսկ հետո հողով թեթև ծածկում
ենք:
Իսկ վերջում ծածկում ենք
մոմլաթով, որպեսզի տաք լինի և
բույսը աճի:

Գրիգորյան Վահե. Գարնանային սերմնացան