ՀԱՅ ՀԻՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ
ՎԱՆ
 Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.),
անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.):
Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ,
բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկական պետության գրեթե
երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր
շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն: Քաղաքը
արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի
արևելյան հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի
կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը
պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ
քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ:
ԵՐՎԱՆԴԱՇԱՏ
 Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։Հիմնադրել է Երվանդ Դ
Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը
փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր
մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները
կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով,
քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է
տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան
քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր
նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է
նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։
 Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի
ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես
նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։
ԱՐՏԱՇԱՏ
 Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում ։Գտնվում
էԱրաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ
հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը,
Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։
Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-
Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտճանապարհի վրա։
Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմիցմ.թ.ա. 176 թ-ին և
ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաքմ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։
ԱՐՄԱՎԻՐ
 Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ
ափին, Արարատյան դաշտում։Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ
Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտական պետությանանկումից հետո Արմավիրը
շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 4-րդ դարի վերջին դարձել է Արարատյան Հայկական
թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։Մ.թ.ա. 189-ին,
երբ Արտաշես Ա-ն հիմնադրեցՄեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա
մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային
խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավարի մեհյանում
կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր
գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի
սաղարթների սոսաջյունով։ Արտաշատիհիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք
լինելուց։
ԴՎԻՆ
 Դվին պատմական Հայաստանի մայրաքաղաքներից
մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում էր
Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը
քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո): Ըստ
պատմահայր Մովսես Խորենացու` «դվին» բառը
պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս
Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է:
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
 Տիգրանակերտ, քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։
Ենթադրաբար գտնվել է ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից
մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին: Հիմնադրել էՏիգրան Մեծը, մթա 70-ական
թվականներին և կոչել իր անունով։ Տիգրան Մեծը այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի
որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տիգրան Մեծը Տրգրանակերտը
վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100
հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև
մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի I-ին շենքը կառուցվել է
Տիգրանակերտում մթա 69 թ, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը
շրջապատված էր 26 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի
տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։ Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով,
լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մթա 69-ի
արշավանքների ժամանակ։ Մթա 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը
լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով:
ՇԻՐԱԿԱՎԱՆ
 Շիրակավանը (սկզբում կոչվել է Երազգավորս, Երազգավորք) հաջորդել է Բագարանին և
Սմբատ Ա ու Աշոտ Բ Բագրատունիների օրոք մոտ 40 տարի եղել է մայրաքաղաք: Կառուցվել է
Անի քաղաքից հյուսիս-արևելք՝ Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի Բաշ Շորագյալ գյուղի
տեղում): VII դարում հիշատակվում է որպես գյուղ, IX դարի կեսին՝ գյուղաքաղաք: Արքայանիստ
դառնալուց հետո վերածվել է քաղաքի: Շիրակավանն ունեցել է իր բերդը, որը շրջափակված էր
պաշտպանական պարիսպներով: Ենթադրվում է, որ թյուրք-սելջուկների 1064 թ-ի արշավանքի
ժամանակ, Անիից բացի, ավերվել է նաև Շիրակավանը:
 Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, հնչյունափոխվելով, դարձել
է Շորագյալ: XX դարի սկզբին հայաբնակ մեծ բնակավայր էր: Առաջին աշխարհամարտի (1914–18
թթ.) նախօրեին ունեցել է 1220 բնակիչ: Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո Բաշ
Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է
հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում:
ԿԱՐՍ

Կարսը (կոչվել է նաև Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս և այլն) Ախուրյանի
աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ ծովի
մակարդակից 1850 մ բարձրությամբ: Աշոտ Բ Երկաթի մահվանից հետո գահ բարձրացած Կարսի
կառավարիչ Աբաս Բագրատունին (928–953 թթ.) արքունիքը տեղափոխել է Կարս և այն դարձրել
Հայաստանի նոր մայրաքաղաքը: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմածն արքայանիստ է դարձրել Անին: 963
թ-ին նրա եղբայրը՝ Կարսի կառավարիչ Մուշեղը, իրեն հռչակել է Վանանդի թագավոր՝ Կարսը
դարձնելով թագավորության (գոյություն է ունեցել մինչև 1065 թ.) կենտրոն: Մուշեղի հաջորդի և
որդու՝ Աբասի (984–1029 թթ.) օրոք Կարսը բարեկարգվել և տնտեսապես հզորացել է: XI դարի 2-րդ
կեսից – XII դարի վերջերը նրան տիրել են թյուրք-սելջուկները:
 1639 թ-ի թուրք-պարսկական պայմանագրով Կարսն անցել է Թուրքիային: Մինչև 1670 թ.
Վանանդի եպիսկոպոսանիստն էր:
ԲԱԳԱՐԱՆ
 Բագարանն Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի
աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մ. թ. ա. II դարի սկզբին
կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն: Բագարանում էր
Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, որի մերձակայքում էր «Ծննդոց» կոչվող
արհեստական անտառը: Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական
նշանակությունը:
 IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը
դարձրել նախարարական ոստան: IX դարի վերջերին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ
պետության մայրաքաղաքն էր: Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ
թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան (885–890 թթ.): Անիի Բագրատունյաց
թագավորության վերացումից (1045 թ.) հետո Բագարանն անկում է ապրել: 1394 թ-ին քաղաքն ավերել են
Լենկթեմուրի հրոսակները:
 1918–20 թթ-ին Բագարանի սակավաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ
ափին, հիմնականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ
 Վաղարշապատ (ճանաչելի է
նաև Էջմիածին անունով), ՀայաստանիԱրմավիրի մարզում մեծ քաղաքն է։
Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ
(Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը՝ Էջմիածնի Մայր
Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և
վարչական կենտրոնն է։
 Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի
մայրաքաղաք Երևան։Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից
դեպի Երևան
ԱՆԻ
 Անին կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և
Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնըվում է
Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ-
արևմուտք:
 Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում (Եղիշե,
Ղազար Փարպեցի): IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը
Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով:
Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին
արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
 Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա
թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի
մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի,
արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին
Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝
Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված
գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների
հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է:
Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ
և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին
մերձակայքով կտակել է Բյուզանդիային:
Նյութը պատրաստեց Ղազարյան
Տաթևը և Հարությունյան Ազատը
Դասվար Գայանե Վարդանյան

հայ հին մայրաքաղաքներ

  • 1.
  • 2.
    ՎԱՆ  Քաղաքը հիմնադրելէ Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.): Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն: Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի արևելյան հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ:
  • 4.
    ԵՐՎԱՆԴԱՇԱՏ  Երվանդաշատ, Երվանդունիներիթագավորության վերջին մայրաքաղաքը։Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։  Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։
  • 6.
    ԱՐՏԱՇԱՏ  Արտաշատ, քաղաքՀայաստանի Արարատի մարզում ։Գտնվում էԱրաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան- Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմիցմ.թ.ա. 176 թ-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաքմ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։
  • 8.
    ԱՐՄԱՎԻՐ  Արմավիրը եղելէ Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։ Ուրարտական պետությանանկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, իսկ մ.թ.ա. 4-րդ դարի վերջին դարձել է Արարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։Մ.թ.ա. 189-ին, երբ Արտաշես Ա-ն հիմնադրեցՄեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավարի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսաջյունով։ Արտաշատիհիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։
  • 10.
    ԴՎԻՆ  Դվին պատմականՀայաստանի մայրաքաղաքներից մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում էր Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո): Ըստ պատմահայր Մովսես Խորենացու` «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է:
  • 12.
    ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ  Տիգրանակերտ, քաղաքՄեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Ենթադրաբար գտնվել է ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին: Հիմնադրել էՏիգրան Մեծը, մթա 70-ական թվականներին և կոչել իր անունով։ Տիգրան Մեծը այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Տիգրան Մեծը Տրգրանակերտը վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի I-ին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մթա 69 թ, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 26 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։ Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մթա 69-ի արշավանքների ժամանակ։ Մթա 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով:
  • 14.
    ՇԻՐԱԿԱՎԱՆ  Շիրակավանը (սկզբումկոչվել է Երազգավորս, Երազգավորք) հաջորդել է Բագարանին և Սմբատ Ա ու Աշոտ Բ Բագրատունիների օրոք մոտ 40 տարի եղել է մայրաքաղաք: Կառուցվել է Անի քաղաքից հյուսիս-արևելք՝ Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի Բաշ Շորագյալ գյուղի տեղում): VII դարում հիշատակվում է որպես գյուղ, IX դարի կեսին՝ գյուղաքաղաք: Արքայանիստ դառնալուց հետո վերածվել է քաղաքի: Շիրակավանն ունեցել է իր բերդը, որը շրջափակված էր պաշտպանական պարիսպներով: Ենթադրվում է, որ թյուրք-սելջուկների 1064 թ-ի արշավանքի ժամանակ, Անիից բացի, ավերվել է նաև Շիրակավանը:  Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, հնչյունափոխվելով, դարձել է Շորագյալ: XX դարի սկզբին հայաբնակ մեծ բնակավայր էր: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին ունեցել է 1220 բնակիչ: Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո Բաշ Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում:
  • 16.
    ԿԱՐՍ  Կարսը (կոչվել էնաև Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս և այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրությամբ: Աշոտ Բ Երկաթի մահվանից հետո գահ բարձրացած Կարսի կառավարիչ Աբաս Բագրատունին (928–953 թթ.) արքունիքը տեղափոխել է Կարս և այն դարձրել Հայաստանի նոր մայրաքաղաքը: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմածն արքայանիստ է դարձրել Անին: 963 թ-ին նրա եղբայրը՝ Կարսի կառավարիչ Մուշեղը, իրեն հռչակել է Վանանդի թագավոր՝ Կարսը դարձնելով թագավորության (գոյություն է ունեցել մինչև 1065 թ.) կենտրոն: Մուշեղի հաջորդի և որդու՝ Աբասի (984–1029 թթ.) օրոք Կարսը բարեկարգվել և տնտեսապես հզորացել է: XI դարի 2-րդ կեսից – XII դարի վերջերը նրան տիրել են թյուրք-սելջուկները:  1639 թ-ի թուրք-պարսկական պայմանագրով Կարսն անցել է Թուրքիային: Մինչև 1670 թ. Վանանդի եպիսկոպոսանիստն էր:
  • 18.
    ԲԱԳԱՐԱՆ  Բագարանն Այրարատնահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մ. թ. ա. II դարի սկզբին կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն: Բագարանում էր Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, որի մերձակայքում էր «Ծննդոց» կոչվող արհեստական անտառը: Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական նշանակությունը:  IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը դարձրել նախարարական ոստան: IX դարի վերջերին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր: Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան (885–890 թթ.): Անիի Բագրատունյաց թագավորության վերացումից (1045 թ.) հետո Բագարանն անկում է ապրել: 1394 թ-ին քաղաքն ավերել են Լենկթեմուրի հրոսակները:  1918–20 թթ-ին Բագարանի սակավաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ ափին, հիմնականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում:
  • 20.
    ՎԱՂԱՐՇԱՊԱՏ  Վաղարշապատ (ճանաչելիէ նաև Էջմիածին անունով), ՀայաստանիԱրմավիրի մարզում մեծ քաղաքն է։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։  Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան
  • 22.
    ԱՆԻ  Անին կառուցվելէ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնըվում է Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ- արևմուտք:  Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում (Եղիշե, Ղազար Փարպեցի): IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով: Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
  • 23.
     Անին աննախադեպզարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է: Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին մերձակայքով կտակել է Բյուզանդիային:
  • 25.
    Նյութը պատրաստեց Ղազարյան Տաթևըև Հարությունյան Ազատը Դասվար Գայանե Վարդանյան