Մարզկենտրոնը` Արտաշատ
Մարզի կազմավորմանթիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Արարատի շրջան, Արտաշատի
շրջան, Մասիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 4 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 93 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 94 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 2,096 կմ²
Ընդհանուր ցամաքային տարածքը` 2,010 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`
311,40
3.
Արարատի մարզը գտնվումէ Հայսատանի Հանրապետության
հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից
է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ուԿոտայքի մարզին,
արևելքից Գեղարքունիքի մարզին և Վայոց Ձորի մարզին,
հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ
հարավ-արևմուտքիցԹուրքիաին։
Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են
Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների
վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և
Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը` Հնաբերդ և Վերին
Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը
եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով)`
Ուրցաձոր գյուղից 6-6.8 կմ հյուսիս-արևելք, Հավուց Թառ
վանական համալիրը` Գառնի գյուղից 2.8-3.4 կմ արևելք, XII
դարի Սուրբ Կարապետ վանքը` Լանջառ գյուղից 5.7-6.3 կմ
արևմուտք-հյուսիս-արևմուտք, Կաքավաբերդը (Գեղիի կամ
Քեղիի բերդ)` Գառնի գյուղից 12.3-13 կմ արևելք-հարավ-արևելք,
Աղջոց վանքը` Գառնի գյուղից 6.1-6.5 կմ արևելք-հարավ-
արևելք:
4.
Հայկական պետության վերելքներիու անկումների հետ
մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ
բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-
ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր
հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից
վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում:
Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ,
քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում
գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում
բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր
գոտում, որն օգտագործվում է որպես ամառային
արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է
ժամանակավոր բնակչություն:
5.
Մարզի ամենախոշոր քաղաքըմարզկենտրոն Արտաշատն է:
Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու
վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ
հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության
քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Նա
այդպիսին է դարձել վերջին 3-4 տասնամյակների ընթացքում,
երբ մեկը մյուսի հետևից կառուցվեցին գինու, մրգի
պահածոների, կաթի, հախճապակու, խեցեգործական իրերի,
կահույքի ու մանվածքային գործարանները, ընդարձակվեց
կրթական, մշակութային ու առողջապահական հիմնարկների
ցանցը:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին:
Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության
կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու
կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և
թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր
երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի
միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան
քաղաքին:
6.
Դվին (արաբ.Դաբիլ, հուն.
Դուվիյ), Պատմական
Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։
Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։
Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ
Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը։ Նրա
գահակալության առաջին տարիներին
կատարված շինարարական գործերից
մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։
Խոսրովի անտառ (Ուրծի
արգելոց, Գառնու արգելոց), Հայոց արքա
Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում
հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում
Արարատյան դաշտում, Արաքսի ափից,
Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև
Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-
ից հանդիսանում է պետական
արգելոց։ Կենդանական աշխարհին
բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի
ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում
են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ,
աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս,
գայլ, այլն։ Հարուստ է
թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են
գտնվում Գեղարդը, Հավուց Թառը,
Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ»
անվանումն ստացել է Խոսրով Բ
Կոտակ թագավորի պատվին։
Դվին
Խոր Վիրապ(18-րդ դար)վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի
գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝
կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ: Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների
հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի
գուբը/խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ
ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել:
Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ քրիստոնյաներին
հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի
մռութի, և նրան կարողանում է բժշկել միայն Լուսավորիչը: Այդ դեպքից հետո,
Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ
թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական
կրոն:
9.
Առաջին անգամ հիշատակումէ
Հովհաննես Դրասխանակերտցին (IX-
Xդդ.) որպես Բագրատունիների
տոհմական տիրույթ։ XIդ. անցել է
Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն
տիրել են Պռոշյանները։
Դրասխանակերտցին հաղորդում է, որ
924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել
արաբ զորավար Բեշիրը և պարտվել
Գևորգ Մարզպետունուց։ Ամրոցն այժմ
կանգուն է, լավ պահպանված։ Այն
կառուցված է բարձր լեռան գագաթին,
որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը
հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի
անուններով:
10.
Գեղամա լեռներում, Սևանալճի
հյուսիսարևելյան ափին, Արագածի
լանջերին և այլ վայրերում
հայտնաբերվել են վիշապի
պաշտամունքին նվիրված հնագույն
բազմաթիվ քարակոթողներ, որոնք
հայտնի են «Վիշապաքարեր»
անունով։ Վանքի լճի մոտ (Գեղամա
լեռներում) պահպանվել են երկու
վիշապաքար, որոնցից մեծը մոտ 3,5մ
է: Տեղադրվել են բնական և
արհեստական ջրավազանների ու
աղբյուրների ակունքների մոտ և
խորհրդանշել տարերքի անսանձ ուժը,
բնության զարթոնքը,
պտղաբերություն, առատություն: