Ռոդարին մեր դասարանում
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
Դասվար` Արմինե Աբրահամյան
Պոչավոր ստեր

Նկարիչ` Հարություն Չրաղյան
Բոլոր տառերն էլ պոչավոր են : Դրա համար էլ կարող ենք նրանցով
պոչավոր ստեր հորինել:
Գիտեք` տառերը ձու են ածում ու այդ ձվերի միջից բառեր են դուրս գալիս:
Ռոբերտ Մանուչարյան
Ա-ն առաջին տառն է, որովհետև երեխաներն ընկնելիս ասում են` ա~-ա~-ա~
ու նա առաջինն է օգնության հասնում:
Էլեն հարությունյան
Չ-ն իր պոչով սիրում է ձուկ որսալ, դրա համար էլ պոչը կախ է գցում:
Արտյոմ Վարդանյան
Մեր զարմանալի տառապատկերները
Չ-ն նման է կախիչի: Նա մի քիչ էլ չղջիկի
նման է, որովհետև սիրում է տողից թեք
կախվել: Չ-ի տունը պատրաստված է չիր ու
չամիչից: Չ-երի աշխարհում թագավորը
չղջիկն է, իսկ թագուհին` Թռչնի կաթ
կոնֆետը: Չ-երի աշխարհում բոլորը
սիրում են իրենց թագավորին, որովհետև
նա վատ մարդկանց կրծում է ու
պաշտպանում իր երկրի բնակիչներին:
Ճուտիկը դուրս է եկել ձվի միջից, իսկ ճտառը` ճուտիկի միջից: Ճ տառը պարկի
նման է: Նա սիրում ձայնը գլուխը գցել ու
ճվճվալ: Երբ փոքրիկ ճ-ն լսում է նրա
ճվճվոցը, մոտ է գալիս ու ասում.
-Ճա՛վ, ճա՛վ, ճա՛վ, այսինքն` ես այստեղ եմ:
Ճ-ն ունի ճապոնացու գույն : Նրա
մազիկները խղբզված են ու խուճուճիկ:
Երբ նա երգում է, նմանվում է Յ տառին և
նոտայի բանալիի:
Անի Քեֆիլյան
Ը-ն նման է ընձուղտի, ոլորված
պարանի և ծռված երկաթի: Ը-տառի
աշխարհում ապրում են
ընկերասերները , ընկույզները և բոլոր
ընձուղտները: Երբ այնտեղ որևէ մեկը
սովածանում է, գնում է ընկույզի մոտ և
հյուրասիրվում:
Վարդանայան Արտյոմ
Դասարանական պատմություն

Եվա Աբգարյան

,,Փ ,, տառի աշխարհը պատրաստված է
փետուրներից և փրփուրներից; Այնտեղ ոչ
թե ջրով են լողանում, այլ `փրփուրով: Այս
երկրում ամպերի փոխարեն, երկնքից
փուչիկներ են կախված: Երբ փռշտոցը մի
փուչիկ է պայթեցնում, նրա փոխարեն մի
ուրիշն է հայտնվում: Երբ փոթորիկը
սովածանում է, նա մի կարմիր փուչիկ է
ուտում , որովհետև կարմիր փուչիկը շատ
քաղցր է և ելակի համ ունի: Փ-երի
աշխարհում, ապրում են նաև
փղիկները, փայտերը և փռշտոցները:
Գիտե՞ք մի օր ինչ եղավ: Փղիկն այնպես
փռշտաց, որ Փ-երի աշխարհը փլվեց:

Գևրորգ Հովհաննիսյան

Յուրի Դանիելյան
Ստեղծագործական սխալների
բառարան
Ձմապակիկ - Ձմեռ պապիկի տատիկը: Ռոբերտ Մանուչարյան

Շոգեխաշ –Շոգեքարշը շոգին նստել, խաշ
էր ուտում:
Լիլիթ Ղահրամայան

Փեթիլ - Փայտի վրա ընկած փաթիլ:
Էլեն Հարությունյան
Բազանանոց – Գազանանոց, որտեղ
ապրում են միայն բազեներն ու
արագիլները:
Դավիթ Ազիզբեկյան

Թեյհե - Երբ թեյ լցնելիս` հե՜յ-հե՜յ են կանչում:
Բարսողյան Արթուր

Կաղիկ – Թոքրիկ կաղին:
Էրիկ Սահակյան
Ցանպար – Երբ ցանկապատի պես շարված պարում
են:
Արտյոմ Վարդանյան

Վաքույր- վատ քույրիկ

Անի Քեֆիլյան

Ծաղարծիռ - /ծիծեռնակ -/ Երբ երկու ծառերի
ճյուղերը հյուսվում են իրար:
Բելլա Մարտիրոսյան
Մեր նկար աշխարհը
Գծերը ծնվել են ծիածանից, անձրևից, անձրևանոցից, աչևի ճառագայթներից
և ամպից:
Վարդան Վարդանյան
Կոր գծերը ծնվել են սնկերից, ջրից, անձրևանոցից, լուսնից և տանիքներից:
Ռազմիկ Մարդանյան
Կոր գծերը ծնվել են արձրևանոցից, դեղին, ժպտացող բերանից, ջրի ալիքներից և
կապույտ ամպիկից:
Անժուր Մերի
Ծիածանի ծնունդը
Մի օր ոլոր –մոլոր գիծը շորորալով եկավ: Բոլոր գծերը
կարծեցին թե նա օձ է ու վախից թաքնվեցին : Մնաց
միայն ալիքը: Կոր գծիկը գլուխը կախ` ուրախացել
էր, իսկ կամարը` զարմացել: Հնակարծ ամպերը
գոռգոռացին ու անձրև սկսվեց: Բոլոր գծերը
թաքնցեվին, իսկ կոր գիծը մնաց դրսում: Նա երկինք
բարձրացավ ու երմնքում ծիածանը ծնվեց:
Սիլվի Թադևոսյան
Թվային պատմություններ
Մի անգամ արևը եկավ, թվերը վեր կացան և ասացին.
-Արև ջան, մենք ուզում ենք , որ դու օգնես մեզ:
-Ես չեմ կարող օգնել ձեզ, որովհետև ես բոլորիցդ ուժեղ եմ,- պատասխանեց
արևը:
Արևը իր նման կլոր մի թիվ ստեղծեց և անունը զերո դրեց: Մի չարաճճի
տղա քարով փխեց զերոյի քթին ու նրա քիթը կարմրեց: Հետո զերոն հոգնեց
ներքևում մնալուց ու բարձրացավ երկինք, ընկավ ամպերի մեջ ու անձրև
դարձավ:
Բագրատ Սարգսյան
6-ը շատ էր ուզում մեծանալ ու տասնյակ դառնալ : Մի առավոտ նա վեր
կացավ, գլուխկոնծի տվեց ու 9 դարձավ: Երբ հայելու մեջ իրեն նայեց,
հասկացավ, որ մեկ միավոր է պակասում իրեն` տասնյակ դառնալու համար:
Նա անմիջապես որոշեց գնացք նստել ու գնալ տասնյակների տուն: Երբ տեղ
հասավ, տասնյակները նրան ներս հրավիրեցին ու ճաշ հյուրասիրեցին:
Գլուխկոնծի 6-ը դժվարանում էր օգտվել սպասքից, որովհետև այն շատ մեծ էր
ու անհարմար: Տասնյակները նրան իրենց ձեռքով կերակրեցին ու 6-ը իրեն
ավելի փոքրիկ զգաց: Նա հասկացավ, որ ամենահարմարը իր տունն էր: Նա
գլուխ տվեց տասնյակներին ու շուտ գնացքով տուն վերադարձավ:
Քեֆիլյան Անի
Իրերի կերպավորում
Իմ գդալի անունը Արև է: Իմ Արև- գդալը շատ է սիրում
բարձրանալ երկինք և լուսավորել աշխարհը, բայց նա չի
կարող այդ բանն անել:
Ալեքս Մանուկյան
Ես գդալիս կերպավորեցի և նա փոքրիկ երեխա դարձավ: Նա այնքան պուճուր
է, որ չի կարող խոսել ու պատմել իր մասին:
Շաբոյան Դավիթ

Բարև ձեզ, իմ անունը Բինտի է: Ոչինչ, որ նա մի քիչ հիմար է: Նա գդալ է: Ես
նրան կերպավորել եմ, որպես հիմար գդալ:
Երբ ես նրան հիմար եմ անվանում, նա ծիծաղում է: Երբ ասում եմ խելոք, նա
իրեն հիմարի պես է պահում:
Իմ հիմար գդալը սիրում է ուտել տապակած կարտոֆիլ և ջրալի ճաշեր:
Ալեքսանդր Մնացականյան
Ես թեյնիկ եմ: Եռացող, ջղային թեյնիկ: ճի՛շտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայց
այդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բարկանում տիրոջս վրա ու
զայրույթից թափում եմ իմ մեջ լցրած թեյը: Հատկապես ձմռանը, շատ հաճելի է, երբ
տաք գազօջախի վրա ես նստում ու քիթդ վեր պահած նայում, թե բոլորն ինչպես են
սպասում քո մեջ եռացող ջրին: Նայում եմ, նայում ու ծիծաղից քլթքլթում եմ: Երբ ինձ
մի կողմ են հրում ու կլոր, հաստլիկ կաթսային են իմ տեղում նստացնում, նեղանում եմ
ու կնճիթս ոլորում: Դրա՜ն տեսեք, շատակեր հիմար: Կարծում է, թե ինքը բոլորիցս
կարևոր է:
Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կատակում եմ բաժակների հետ ու թեյ
լցնելիս` նրանց խուտուտ եմ տալիս: Այնպես է պատահում, որ նրանցից մեկը ծիծաղից
ուշաթախվում, կամ էլ պայթում է:
Մի խոսքով, այսպես ապրում եմ խոհանոցում, գազօջախի ձախ աչքի վրա: Ո՞ւմ
եմ խանգարում որ:

Քեֆիլյան Անի
Ես թիթիզ ափսե եմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրում
եմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մեր
հագուստների գույնը խամրում է ու մեզ հյուրերի առաջ չեն ներկայացնում:
Մենք դարակում թաքնվում ենք ու պարահանդես կազմակերպում: Երբ
մեզնից մեկին տանում են, որ մեջն ուտելիք դնեն, ուրախանում ենք: Մի
անգամ իմ մեջ մի տաք, համեղ սպաս լցրին: Քիչ էր մնում շունչս կտրվեր:
Արագ դես ու դեն նայեցի ու մի կուշտ խմեցի սպասից: Հա´մ ես թեթևացա,
հա´մ փորս կշտացավ: Ուխա՜յ: Տանել չեմ կարողանում, երբ վրաս կրեմոտ
տորթ են շուռ տալիս: Սիրտս խառնում է: Բա որ կծու պղպեղ են քսում:
Թաքուն իջնում եմ սեղանից, գնում ու լվացվում եմ: Շատ եմ սիրում, երբ ինձ
մտցնում են օճառաջրի մեջ: Այդ ժամանակ ես բարձրանում եմ ջրի երեսին,
զնգզնգում եմ ու օճառի պղպջակների հետ խաղում:
Թադևոսյան Սիլվի
Ես ճաշի ափսեն եմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտ
խորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ուտել:
Ատամ չունեմ: Տարա՜ն, տարա՜ն, օխա՜յ, էլի տաք ճաշ են լցնելու…
Կներե՜ք, հետո կշարունակեմ: Հա՞:
Հա՜, որտեղ էի հասե՞լ: Տնաշենները: Վառվեցի, լավ է չճաքեցի:

Հարությունյան Էլեն
Աղբամանների բողոքը
Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից
բողոքում էր. Այ այսպես.
- Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե
իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: դա
պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:
Վարդան Վարդանյան
Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա
մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր
նա իր տիրոջն ասաց.
_Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես
ինչի՞ համար եմ:
Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՛,
ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ
բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե
չէ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի:
Մարդանյան Ռազմիկ
Բարև՜ ձեզ, ես իմաստուն աղբամանն եմ: Իմ
մեջ ընդամենը տարին ութ անգամ են աղբ լցնում:
Ես կանգնում եմ փողոցի անկյունում և ուշադիր
հետևում եմ անցորդներին: Պարզվում է, որ
աշխարհում փնթի մարդիկ մաքրասերներից
շատ են: Էլ չեմ խոսում երեխաների մասին:
Նրանք շատ թափթփված են, ինչպես Բելլան` ով
իմ անունից գրում է այս պատմությւնը: Բա՞:
Մարտիրոսյան Բելլա
Ես ծննդյան տորթիկ եմ
Մի քանի ձեռքով նկար
Կոնֆետի անձրև
Այսօր մեր դասարանի առաստաղին մի
հսկա, կապույտ փուչիկի ամպ էր կախվել:
Մենք պայթեցրինք ամպիկը և գլխներիս
կոնֆետի անձրև թափվեց:
Շուռ տված հեքիաթներ

Էլեն Հարությունյան

Մի օր փղի ոտը փուշ մտավ: Փիղը գնաց փայտի մոտ ու փռշտաց:
Փայտը թռավ թեփի մոտ, թեփը` փեթակի մոտ, փեթակը` փայտփորի
մոտ: Փայտփորն էլ թռավ հասավ փղին ու նորից փետուրով
խուտուտ տվեց նրևա քիթը: Փղիկը այս անգամ այնպես փռշտաց, որ
տրաքեց:
Մլավան մկնիկը
Օրերից մի օր , մկնիկը կերավ կատվի ճաշը և սկսեց մլավել: Շուտով
հավաքվեցին նրա ընկերները: Երբ մկնիկը կամեցավ խոսել նրանց հետ, կատվի
պես մլավեց: Բոլոր մկնիկները լեղաճաք եղան ու փախան նրա մոտից:
Թարս հարցեր
Ինչո՞ւ բեղերը մարդ ունեն:

Ինչո՞ւ քիթը ակնոց ունի:

Ինչո՞ւ սլաքը ժամացույց ունի:

Ինչո՞ւ շիշը պայուսակ ունի:

Ինչո՞ւ պարկը Ձմեռ պապ ունի:
Ինչ կլիներ … եթե
Եթե Ձմեռ պապը գարեջուր խմեր
Խաղալիքները մեծահասակներին կբաժաներ:

Եթե արևը արևային ակնոց դներ
Օրը կմթներ ու նրա փոխարեն լուսինը դուրս կգար:

Եթե ծիածանը ծիծաղից պայթեր

Աշխարհը ծիածանագույն կդառնար ու գունավոր անձրև կգար:
Հեքիաթի աղավաղում
Դասարանական պատմություն

Անբան Հուռին
Լինում է չի լինում, մի անհամ նապաստակ է լինում: Էս նապաստակի
մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը
խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում
է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի
ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին:
Նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու
փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում:
Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում
է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս
չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան
Հուռի: Էս Հուռի նապաստակը ամբողջ օրը ականջն է ծամում ու
պարապ-սարապ վիզը կախ` վեր է ընկնում, մնում: Էնքան է մնում, որ
չջիկների զահլեն գնում է: Չղջիկները թռչում գնում են, զահլեն մնում է :
Ոչ մի բանից փնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը
Լինում է չի լինում, մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էս
փնթփնթոցը փնթփնթալով ման է գալիս ու հանդիպում է ոչ մի բանից
շնիկին:
-Ա՛յ շուն, դու չես վախենո՞ւմ մարդկանցից,- փնթփնթալով հարցնում է
նա:
-Ո՛չ, չե՛մ վախենում: Այս քաղաքում մարդիկ ոչ մի բանից են: Համ էլ ես
սիրում եմ միայն ոսկորներ կրծել: Ճի՛շտ է, դրանք հոտ չունեն, բայց շատ
համեղ են:
Ոչ մի բանից փնթփնթոցը հորանջելով լսեց այս պատմությունը և
իսկույն քնեց: Նա երազում տեսավ մի ոչ մի բանից քաղաք, որտեղ
ապրում էր ոչ մի բանից փնթփնթոցը, հանդիպում էր ոչ մի բանից
շնիկին, որը պատմում էր ոչ մի բանից պատմություն` ոչ մի բանից
ոսկորի մասին:

Արտյոմ Վառլամով
Շոկոլադե մարդուկը
Աշխարհում մի շոկոլադե մարդուկ էր ապրում: Նա խելոք երեխաների բարձի տակ համեղ
կոնֆետներ էր դնում, իսկ չարաճճի ու անշնորհք երեխաների բարձի տակ` դառը
կոնֆետներ: Երբ դառը կոնֆետները հայտնվում էին նրանց բարձի տակ, չարաճճի
երեխաները վատ երազներ էին տեսնում կամ անհանգիստ էին քնում: Շոկոլադե մարդուկն
ապրում էր շոկոլադե քաղաքում: Այնտեղ անձրևը կրեմից էր, գետինը` շոկոլադե
սալիկներից, իսկ ծառերը` վաֆլե թխվածքաբլիթներից: Մի օր շոկոլադե մարդուկը որոշեց
խելոք երեխաների բարձի տակ շոկոլադե քաղաքի երազը դնել: Նա այդպես էլ արեց: Ամեն
գիշեր, երբ խելոք երեխաները քնում էին, նրանք հայտնվում էին շոկոլադե քաղաքում ու
համտեսում աշխարհի բոլոր համեղ կոնֆետները, թխվածքներն ու պաղպաղակները:
Ամենակարևորը` նրանք շրջում էին շոկոլադե քաղաքում և խաղում շոկոլադե մարդուկների
հետ:
Նաջարյան Դավիթ
Շոկոլադե Մկնիկը
Մի մարդ կար, որը շատ էր սիրում շոկոլադ ուտել: Նա այնքան էր
շոկոլադ կերել, որ դարձել էր Շոկոլադե մարդուկ: Նրան ոչ մի տեղ չէին
ընդունում աշխատանքի, որովհետև ինչի դիպչում էր, շոկոլադոտում էր:
Բակում մի բկլիկ փիսիկ կար: Օրերից մի օր փիսիկը եկավ ու լիզեց
Շոկոլադե մարդուկին: Դա նրան այնքան դուր եկավ, որ նա կերավ
շոկոլադե մարդուկին: Երբ կերավ, դարձավ շոկոլադե փիսիկ:
Լիլիթ Ղահրամանյան
Թթվելուց փախչող բանջարեղենները
Մի անգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս` մի ապակե
տարրա գտան ու մտան մեջը: Մարդիկ վերցրին ապակե
տարրան , տարան տուն, աղաջուր լցրին նրանց վրա ու պահեցին
նկուղում: Երբ բոլորը քնած էին, կաղամբը թաքուն մտավ
աղաջրի մեջ, որպեսզի խաղա իր ընկերների հետ: Նրանք մի քիչ
խաղացին , հետո կաղամբը ուժ հավաքեց ու այնպես հարվածեց
կափարիչին, որ այն թռավ մի կողմ, ու բոլորը միասին փախան:
Սահակյան Էրիկ
Հեքիաթների շիլափլավ
Ծույլիկ- մույլիկ պատմություններ

Ծույլ արևը
Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում:
Այնքան ծույլ, որ չի ուզում իր հերթն ընդունել: Ամբողջ օրը գլորվում, քնում
է: Մի օր հանկարծ չծույլ անձրև է գալիս ու արևին թրջում: Թրջում է ու նրա
ծուլությունը լվանում, տանում: Այդ օրվանից արևն էլ ծուլություն չի անում:
Նա ամենից շուտ է արթնանում ու բոլորին արթնացնում:
Ալեքս Մանուկյան
Ալարկոտ հավիկը
Մի օր հավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէր
ածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեց
չալարել ու ձվեր ածեց: Ձվերից աշխատասեր
ճուտիկներ դուրս եկան ու նա հասակացավ, որ
եթե ալարի, մենակ կմնա ու ճուտիկներ չի
ունենա:
Անահիտ Վարսանյան
Ծույլ գնդակը
Մի օր գնդակն ուզում էր գլորվել, բայց ալարում
էր: Մեկ էլ շորորալով մի կատու մոտեցավ նրան
ու ասաց.
-Գլորվի´ր, թե չէ` ե´ս քեզ կգլորեմ:
Բաբայան Ասքանազ
Ես ծույլ, դու` ծույլ բա մեր հախից ո՞վ կգա
Մի օր ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց.
-Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունից ազատվեմ: (Հարություն)
- Ախր ես ալարում եմ բերանս բաց անեմ: Ես էլ եմ քո նման ծույլ: Եթե
շատ ես ուզում որ քեզ ուտեմ, արի բերանս մի կերպ բաց անեմ, մտիր
մեջը ու գլորվիր, որ կուլ գնաս: Թե չէ` սովից մեռա: Ամբողջ օրը
ուզում եմ մի մուկ բռնել, բայց ալարում եմ, ալարում եմ, ալարում:
(Յուրա)
- Ո՜ւֆ, հավես չունեմ, ալարում եմ գլորվեմ: (Հարություն)
Երկու ծույլեր այսպես զրուցում էին, մեկ էլ հայտնվեց մի աշխույժ
կատու ու ասաց. (Դոնա)
-Մկնիկին ի´նձ տուր, թե չէ, քե´զ կուտեմ: (Մարիա)
Ծույլ կատուն հորանջելով ասաց. (Հարություն)
-Ալարո´ւմ եմ, արի´, ի´նքդ վերցրու: (Յուրա)
Աշխույժ կատուն լսեց թե չէ`վրա հասավ, կերավ ծույլ մկնիկին ու
դարձավ շշմած կատու: (Գրիշա և Մարիա)
-Երկու ծույլ կատուներ իրար հետ ընկերացան ու մռփեցին: (Յուրա)
Մանուշակագույն փիսոն
Կատկորդիլոսը
Շարունակ- ելի…

«Ռոդարիկ»

  • 1.
    Ռոդարին մեր դասարանում Գեղարվեստիդպրոց-պարտեզ Դասվար` Արմինե Աբրահամյան
  • 3.
    Պոչավոր ստեր Նկարիչ` ՀարությունՉրաղյան Բոլոր տառերն էլ պոչավոր են : Դրա համար էլ կարող ենք նրանցով պոչավոր ստեր հորինել: Գիտեք` տառերը ձու են ածում ու այդ ձվերի միջից բառեր են դուրս գալիս: Ռոբերտ Մանուչարյան Ա-ն առաջին տառն է, որովհետև երեխաներն ընկնելիս ասում են` ա~-ա~-ա~ ու նա առաջինն է օգնության հասնում: Էլեն հարությունյան Չ-ն իր պոչով սիրում է ձուկ որսալ, դրա համար էլ պոչը կախ է գցում: Արտյոմ Վարդանյան
  • 4.
    Մեր զարմանալի տառապատկերները Չ-ննման է կախիչի: Նա մի քիչ էլ չղջիկի նման է, որովհետև սիրում է տողից թեք կախվել: Չ-ի տունը պատրաստված է չիր ու չամիչից: Չ-երի աշխարհում թագավորը չղջիկն է, իսկ թագուհին` Թռչնի կաթ կոնֆետը: Չ-երի աշխարհում բոլորը սիրում են իրենց թագավորին, որովհետև նա վատ մարդկանց կրծում է ու պաշտպանում իր երկրի բնակիչներին:
  • 5.
    Ճուտիկը դուրս էեկել ձվի միջից, իսկ ճտառը` ճուտիկի միջից: Ճ տառը պարկի նման է: Նա սիրում ձայնը գլուխը գցել ու ճվճվալ: Երբ փոքրիկ ճ-ն լսում է նրա ճվճվոցը, մոտ է գալիս ու ասում. -Ճա՛վ, ճա՛վ, ճա՛վ, այսինքն` ես այստեղ եմ: Ճ-ն ունի ճապոնացու գույն : Նրա մազիկները խղբզված են ու խուճուճիկ: Երբ նա երգում է, նմանվում է Յ տառին և նոտայի բանալիի: Անի Քեֆիլյան
  • 6.
    Ը-ն նման էընձուղտի, ոլորված պարանի և ծռված երկաթի: Ը-տառի աշխարհում ապրում են ընկերասերները , ընկույզները և բոլոր ընձուղտները: Երբ այնտեղ որևէ մեկը սովածանում է, գնում է ընկույզի մոտ և հյուրասիրվում: Վարդանայան Արտյոմ
  • 7.
    Դասարանական պատմություն Եվա Աբգարյան ,,Փ,, տառի աշխարհը պատրաստված է փետուրներից և փրփուրներից; Այնտեղ ոչ թե ջրով են լողանում, այլ `փրփուրով: Այս երկրում ամպերի փոխարեն, երկնքից փուչիկներ են կախված: Երբ փռշտոցը մի փուչիկ է պայթեցնում, նրա փոխարեն մի ուրիշն է հայտնվում: Երբ փոթորիկը սովածանում է, նա մի կարմիր փուչիկ է ուտում , որովհետև կարմիր փուչիկը շատ քաղցր է և ելակի համ ունի: Փ-երի աշխարհում, ապրում են նաև փղիկները, փայտերը և փռշտոցները: Գիտե՞ք մի օր ինչ եղավ: Փղիկն այնպես փռշտաց, որ Փ-երի աշխարհը փլվեց: Գևրորգ Հովհաննիսյան Յուրի Դանիելյան
  • 10.
    Ստեղծագործական սխալների բառարան Ձմապակիկ -Ձմեռ պապիկի տատիկը: Ռոբերտ Մանուչարյան Շոգեխաշ –Շոգեքարշը շոգին նստել, խաշ էր ուտում: Լիլիթ Ղահրամայան Փեթիլ - Փայտի վրա ընկած փաթիլ: Էլեն Հարությունյան
  • 11.
    Բազանանոց – Գազանանոց,որտեղ ապրում են միայն բազեներն ու արագիլները: Դավիթ Ազիզբեկյան Թեյհե - Երբ թեյ լցնելիս` հե՜յ-հե՜յ են կանչում: Բարսողյան Արթուր Կաղիկ – Թոքրիկ կաղին: Էրիկ Սահակյան
  • 12.
    Ցանպար – Երբցանկապատի պես շարված պարում են: Արտյոմ Վարդանյան Վաքույր- վատ քույրիկ Անի Քեֆիլյան Ծաղարծիռ - /ծիծեռնակ -/ Երբ երկու ծառերի ճյուղերը հյուսվում են իրար: Բելլա Մարտիրոսյան
  • 13.
    Մեր նկար աշխարհը Գծերըծնվել են ծիածանից, անձրևից, անձրևանոցից, աչևի ճառագայթներից և ամպից: Վարդան Վարդանյան Կոր գծերը ծնվել են սնկերից, ջրից, անձրևանոցից, լուսնից և տանիքներից: Ռազմիկ Մարդանյան Կոր գծերը ծնվել են արձրևանոցից, դեղին, ժպտացող բերանից, ջրի ալիքներից և կապույտ ամպիկից: Անժուր Մերի
  • 14.
    Ծիածանի ծնունդը Մի օրոլոր –մոլոր գիծը շորորալով եկավ: Բոլոր գծերը կարծեցին թե նա օձ է ու վախից թաքնվեցին : Մնաց միայն ալիքը: Կոր գծիկը գլուխը կախ` ուրախացել էր, իսկ կամարը` զարմացել: Հնակարծ ամպերը գոռգոռացին ու անձրև սկսվեց: Բոլոր գծերը թաքնցեվին, իսկ կոր գիծը մնաց դրսում: Նա երկինք բարձրացավ ու երմնքում ծիածանը ծնվեց: Սիլվի Թադևոսյան
  • 15.
    Թվային պատմություններ Մի անգամարևը եկավ, թվերը վեր կացան և ասացին. -Արև ջան, մենք ուզում ենք , որ դու օգնես մեզ: -Ես չեմ կարող օգնել ձեզ, որովհետև ես բոլորիցդ ուժեղ եմ,- պատասխանեց արևը: Արևը իր նման կլոր մի թիվ ստեղծեց և անունը զերո դրեց: Մի չարաճճի տղա քարով փխեց զերոյի քթին ու նրա քիթը կարմրեց: Հետո զերոն հոգնեց ներքևում մնալուց ու բարձրացավ երկինք, ընկավ ամպերի մեջ ու անձրև դարձավ: Բագրատ Սարգսյան
  • 16.
    6-ը շատ էրուզում մեծանալ ու տասնյակ դառնալ : Մի առավոտ նա վեր կացավ, գլուխկոնծի տվեց ու 9 դարձավ: Երբ հայելու մեջ իրեն նայեց, հասկացավ, որ մեկ միավոր է պակասում իրեն` տասնյակ դառնալու համար: Նա անմիջապես որոշեց գնացք նստել ու գնալ տասնյակների տուն: Երբ տեղ հասավ, տասնյակները նրան ներս հրավիրեցին ու ճաշ հյուրասիրեցին: Գլուխկոնծի 6-ը դժվարանում էր օգտվել սպասքից, որովհետև այն շատ մեծ էր ու անհարմար: Տասնյակները նրան իրենց ձեռքով կերակրեցին ու 6-ը իրեն ավելի փոքրիկ զգաց: Նա հասկացավ, որ ամենահարմարը իր տունն էր: Նա գլուխ տվեց տասնյակներին ու շուտ գնացքով տուն վերադարձավ: Քեֆիլյան Անի
  • 17.
  • 21.
    Իմ գդալի անունըԱրև է: Իմ Արև- գդալը շատ է սիրում բարձրանալ երկինք և լուսավորել աշխարհը, բայց նա չի կարող այդ բանն անել: Ալեքս Մանուկյան Ես գդալիս կերպավորեցի և նա փոքրիկ երեխա դարձավ: Նա այնքան պուճուր է, որ չի կարող խոսել ու պատմել իր մասին: Շաբոյան Դավիթ Բարև ձեզ, իմ անունը Բինտի է: Ոչինչ, որ նա մի քիչ հիմար է: Նա գդալ է: Ես նրան կերպավորել եմ, որպես հիմար գդալ: Երբ ես նրան հիմար եմ անվանում, նա ծիծաղում է: Երբ ասում եմ խելոք, նա իրեն հիմարի պես է պահում: Իմ հիմար գդալը սիրում է ուտել տապակած կարտոֆիլ և ջրալի ճաշեր: Ալեքսանդր Մնացականյան
  • 22.
    Ես թեյնիկ եմ:Եռացող, ջղային թեյնիկ: ճի՛շտ է, ես այդքան էլ նոր չեմ, բայց այդքան հին չեմ, որ ինձ դեն նետեն: Ես հաճախ եմ բարկանում տիրոջս վրա ու զայրույթից թափում եմ իմ մեջ լցրած թեյը: Հատկապես ձմռանը, շատ հաճելի է, երբ տաք գազօջախի վրա ես նստում ու քիթդ վեր պահած նայում, թե բոլորն ինչպես են սպասում քո մեջ եռացող ջրին: Նայում եմ, նայում ու ծիծաղից քլթքլթում եմ: Երբ ինձ մի կողմ են հրում ու կլոր, հաստլիկ կաթսային են իմ տեղում նստացնում, նեղանում եմ ու կնճիթս ոլորում: Դրա՜ն տեսեք, շատակեր հիմար: Կարծում է, թե ինքը բոլորիցս կարևոր է: Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կատակում եմ բաժակների հետ ու թեյ լցնելիս` նրանց խուտուտ եմ տալիս: Այնպես է պատահում, որ նրանցից մեկը ծիծաղից ուշաթախվում, կամ էլ պայթում է: Մի խոսքով, այսպես ապրում եմ խոհանոցում, գազօջախի ձախ աչքի վրա: Ո՞ւմ եմ խանգարում որ: Քեֆիլյան Անի
  • 23.
    Ես թիթիզ ափսեեմ: Ունեմ տարբեր գույնի ընկերներ և նրանց հետ ապրում եմ խոհանոցի չորրորդ դարակում: Երբ մեկ տարին լրանում է, մեր հագուստների գույնը խամրում է ու մեզ հյուրերի առաջ չեն ներկայացնում: Մենք դարակում թաքնվում ենք ու պարահանդես կազմակերպում: Երբ մեզնից մեկին տանում են, որ մեջն ուտելիք դնեն, ուրախանում ենք: Մի անգամ իմ մեջ մի տաք, համեղ սպաս լցրին: Քիչ էր մնում շունչս կտրվեր: Արագ դես ու դեն նայեցի ու մի կուշտ խմեցի սպասից: Հա´մ ես թեթևացա, հա´մ փորս կշտացավ: Ուխա՜յ: Տանել չեմ կարողանում, երբ վրաս կրեմոտ տորթ են շուռ տալիս: Սիրտս խառնում է: Բա որ կծու պղպեղ են քսում: Թաքուն իջնում եմ սեղանից, գնում ու լվացվում եմ: Շատ եմ սիրում, երբ ինձ մտցնում են օճառաջրի մեջ: Այդ ժամանակ ես բարձրանում եմ ջրի երեսին, զնգզնգում եմ ու օճառի պղպջակների հետ խաղում: Թադևոսյան Սիլվի
  • 24.
    Ես ճաշի ափսենեմ: Սիրում եմ տաք ճաշիկ ուտել, իսկ երբ յուղոտ խորոված են դնում իմ մեջ` լոզերս գնում են, բայց չեմ կարողանում ուտել: Ատամ չունեմ: Տարա՜ն, տարա՜ն, օխա՜յ, էլի տաք ճաշ են լցնելու… Կներե՜ք, հետո կշարունակեմ: Հա՞: Հա՜, որտեղ էի հասե՞լ: Տնաշենները: Վառվեցի, լավ է չճաքեցի: Հարությունյան Էլեն
  • 25.
    Աղբամանների բողոքը Կար-չկար միաղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից բողոքում էր. Այ այսպես. - Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: դա պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ: Վարդան Վարդանյան
  • 26.
    Աղբամանը հոգնել էրդատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց. _Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ: Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՛, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի: Մարդանյան Ռազմիկ Բարև՜ ձեզ, ես իմաստուն աղբամանն եմ: Իմ մեջ ընդամենը տարին ութ անգամ են աղբ լցնում: Ես կանգնում եմ փողոցի անկյունում և ուշադիր հետևում եմ անցորդներին: Պարզվում է, որ աշխարհում փնթի մարդիկ մաքրասերներից շատ են: Էլ չեմ խոսում երեխաների մասին: Նրանք շատ թափթփված են, ինչպես Բելլան` ով իմ անունից գրում է այս պատմությւնը: Բա՞: Մարտիրոսյան Բելլա
  • 27.
  • 28.
  • 29.
    Կոնֆետի անձրև Այսօր մերդասարանի առաստաղին մի հսկա, կապույտ փուչիկի ամպ էր կախվել: Մենք պայթեցրինք ամպիկը և գլխներիս կոնֆետի անձրև թափվեց:
  • 30.
    Շուռ տված հեքիաթներ ԷլենՀարությունյան Մի օր փղի ոտը փուշ մտավ: Փիղը գնաց փայտի մոտ ու փռշտաց: Փայտը թռավ թեփի մոտ, թեփը` փեթակի մոտ, փեթակը` փայտփորի մոտ: Փայտփորն էլ թռավ հասավ փղին ու նորից փետուրով խուտուտ տվեց նրևա քիթը: Փղիկը այս անգամ այնպես փռշտաց, որ տրաքեց:
  • 31.
    Մլավան մկնիկը Օրերից միօր , մկնիկը կերավ կատվի ճաշը և սկսեց մլավել: Շուտով հավաքվեցին նրա ընկերները: Երբ մկնիկը կամեցավ խոսել նրանց հետ, կատվի պես մլավեց: Բոլոր մկնիկները լեղաճաք եղան ու փախան նրա մոտից:
  • 32.
    Թարս հարցեր Ինչո՞ւ բեղերըմարդ ունեն: Ինչո՞ւ քիթը ակնոց ունի: Ինչո՞ւ սլաքը ժամացույց ունի: Ինչո՞ւ շիշը պայուսակ ունի: Ինչո՞ւ պարկը Ձմեռ պապ ունի:
  • 33.
    Ինչ կլիներ …եթե Եթե Ձմեռ պապը գարեջուր խմեր Խաղալիքները մեծահասակներին կբաժաներ: Եթե արևը արևային ակնոց դներ Օրը կմթներ ու նրա փոխարեն լուսինը դուրս կգար: Եթե ծիածանը ծիծաղից պայթեր Աշխարհը ծիածանագույն կդառնար ու գունավոր անձրև կգար:
  • 34.
    Հեքիաթի աղավաղում Դասարանական պատմություն ԱնբանՀուռին Լինում է չի լինում, մի անհամ նապաստակ է լինում: Էս նապաստակի մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին: Նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում: Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան Հուռի: Էս Հուռի նապաստակը ամբողջ օրը ականջն է ծամում ու պարապ-սարապ վիզը կախ` վեր է ընկնում, մնում: Էնքան է մնում, որ չջիկների զահլեն գնում է: Չղջիկները թռչում գնում են, զահլեն մնում է :
  • 35.
    Ոչ մի բանիցփնթփնթոցն ու ոչ մի բանից շնիկը Լինում է չի լինում, մի ոչ մի բանից փնթփնթոց է լինում: Մի օր էս փնթփնթոցը փնթփնթալով ման է գալիս ու հանդիպում է ոչ մի բանից շնիկին: -Ա՛յ շուն, դու չես վախենո՞ւմ մարդկանցից,- փնթփնթալով հարցնում է նա: -Ո՛չ, չե՛մ վախենում: Այս քաղաքում մարդիկ ոչ մի բանից են: Համ էլ ես սիրում եմ միայն ոսկորներ կրծել: Ճի՛շտ է, դրանք հոտ չունեն, բայց շատ համեղ են: Ոչ մի բանից փնթփնթոցը հորանջելով լսեց այս պատմությունը և իսկույն քնեց: Նա երազում տեսավ մի ոչ մի բանից քաղաք, որտեղ ապրում էր ոչ մի բանից փնթփնթոցը, հանդիպում էր ոչ մի բանից շնիկին, որը պատմում էր ոչ մի բանից պատմություն` ոչ մի բանից ոսկորի մասին: Արտյոմ Վառլամով
  • 36.
    Շոկոլադե մարդուկը Աշխարհում միշոկոլադե մարդուկ էր ապրում: Նա խելոք երեխաների բարձի տակ համեղ կոնֆետներ էր դնում, իսկ չարաճճի ու անշնորհք երեխաների բարձի տակ` դառը կոնֆետներ: Երբ դառը կոնֆետները հայտնվում էին նրանց բարձի տակ, չարաճճի երեխաները վատ երազներ էին տեսնում կամ անհանգիստ էին քնում: Շոկոլադե մարդուկն ապրում էր շոկոլադե քաղաքում: Այնտեղ անձրևը կրեմից էր, գետինը` շոկոլադե սալիկներից, իսկ ծառերը` վաֆլե թխվածքաբլիթներից: Մի օր շոկոլադե մարդուկը որոշեց խելոք երեխաների բարձի տակ շոկոլադե քաղաքի երազը դնել: Նա այդպես էլ արեց: Ամեն գիշեր, երբ խելոք երեխաները քնում էին, նրանք հայտնվում էին շոկոլադե քաղաքում ու համտեսում աշխարհի բոլոր համեղ կոնֆետները, թխվածքներն ու պաղպաղակները: Ամենակարևորը` նրանք շրջում էին շոկոլադե քաղաքում և խաղում շոկոլադե մարդուկների հետ: Նաջարյան Դավիթ
  • 37.
    Շոկոլադե Մկնիկը Մի մարդկար, որը շատ էր սիրում շոկոլադ ուտել: Նա այնքան էր շոկոլադ կերել, որ դարձել էր Շոկոլադե մարդուկ: Նրան ոչ մի տեղ չէին ընդունում աշխատանքի, որովհետև ինչի դիպչում էր, շոկոլադոտում էր: Բակում մի բկլիկ փիսիկ կար: Օրերից մի օր փիսիկը եկավ ու լիզեց Շոկոլադե մարդուկին: Դա նրան այնքան դուր եկավ, որ նա կերավ շոկոլադե մարդուկին: Երբ կերավ, դարձավ շոկոլադե փիսիկ: Լիլիթ Ղահրամանյան
  • 38.
    Թթվելուց փախչող բանջարեղենները Միանգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս` մի ապակե տարրա գտան ու մտան մեջը: Մարդիկ վերցրին ապակե տարրան , տարան տուն, աղաջուր լցրին նրանց վրա ու պահեցին նկուղում: Երբ բոլորը քնած էին, կաղամբը թաքուն մտավ աղաջրի մեջ, որպեսզի խաղա իր ընկերների հետ: Նրանք մի քիչ խաղացին , հետո կաղամբը ուժ հավաքեց ու այնպես հարվածեց կափարիչին, որ այն թռավ մի կողմ, ու բոլորը միասին փախան: Սահակյան Էրիկ
  • 39.
  • 40.
    Ծույլիկ- մույլիկ պատմություններ Ծույլարևը Լինում է, չի լինում, մի արև է լինում: Այս արևը շա՜տ-շա՜տ ծույլ է լինում: Այնքան ծույլ, որ չի ուզում իր հերթն ընդունել: Ամբողջ օրը գլորվում, քնում է: Մի օր հանկարծ չծույլ անձրև է գալիս ու արևին թրջում: Թրջում է ու նրա ծուլությունը լվանում, տանում: Այդ օրվանից արևն էլ ծուլություն չի անում: Նա ամենից շուտ է արթնանում ու բոլորին արթնացնում: Ալեքս Մանուկյան
  • 41.
    Ալարկոտ հավիկը Մի օրհավիկը ալարում էր ձու ածել: Նա ձու չէր ածում ու ճուտիկներ չէր ունենում: Հետո որոշեց չալարել ու ձվեր ածեց: Ձվերից աշխատասեր ճուտիկներ դուրս եկան ու նա հասակացավ, որ եթե ալարի, մենակ կմնա ու ճուտիկներ չի ունենա: Անահիտ Վարսանյան Ծույլ գնդակը Մի օր գնդակն ուզում էր գլորվել, բայց ալարում էր: Մեկ էլ շորորալով մի կատու մոտեցավ նրան ու ասաց. -Գլորվի´ր, թե չէ` ե´ս քեզ կգլորեմ: Բաբայան Ասքանազ
  • 42.
    Ես ծույլ, դու`ծույլ բա մեր հախից ո՞վ կգա Մի օր ծույլ մկնիկը գնաց կատվի մոտ ու ասաց. -Կատո´ւ, կե´ր ինձ, որ էս ծուլությունից ազատվեմ: (Հարություն) - Ախր ես ալարում եմ բերանս բաց անեմ: Ես էլ եմ քո նման ծույլ: Եթե շատ ես ուզում որ քեզ ուտեմ, արի բերանս մի կերպ բաց անեմ, մտիր մեջը ու գլորվիր, որ կուլ գնաս: Թե չէ` սովից մեռա: Ամբողջ օրը ուզում եմ մի մուկ բռնել, բայց ալարում եմ, ալարում եմ, ալարում: (Յուրա) - Ո՜ւֆ, հավես չունեմ, ալարում եմ գլորվեմ: (Հարություն) Երկու ծույլեր այսպես զրուցում էին, մեկ էլ հայտնվեց մի աշխույժ կատու ու ասաց. (Դոնա) -Մկնիկին ի´նձ տուր, թե չէ, քե´զ կուտեմ: (Մարիա) Ծույլ կատուն հորանջելով ասաց. (Հարություն) -Ալարո´ւմ եմ, արի´, ի´նքդ վերցրու: (Յուրա) Աշխույժ կատուն լսեց թե չէ`վրա հասավ, կերավ ծույլ մկնիկին ու դարձավ շշմած կատու: (Գրիշա և Մարիա) -Երկու ծույլ կատուներ իրար հետ ընկերացան ու մռփեցին: (Յուրա)
  • 43.
  • 44.
  • 45.

Editor's Notes

  • #2 Գեղրավեստիդպրոց-պարտեզ
  • #4 Չ-ն իրպոչովսիրում է ձուկորսալ, դրահամարէլպոչըկախ է գցում:
  • #6 Նկարիչ` ԴոնաԹովմասյան
  • #7 Ը-ն նման է
  • #8 ԳևրորգՀովհաննիսյան
  • #30 Այսօրմերդասարանիառաստաղինմիհսկա, կապույտփուչիկիամպէրկախվել:
  • #31 ԷլենՀարությունյան
  • #33 Ինչո՞ւ պարկըՁմեռպապունի:
  • #34 Աշխարհըծիածանագույնկդառնարուգունավորանձրևկգար:
  • #35 Դասարանականպատմություն
  • #46 Շարունակելի…