Կար չկար ծիծաղիցմի մարդ կար: Նրա քիթն էլ էր
ծիծաղից, բերանն է: Նա ծիծաղից շորեր էր հագնում: Երբ
նա քայլում էր, բոլորին ծիծաղեցնում էր. Մի անգամ նա
հանդիպեց տխուր մարդու: Ամեն կերպ փորձում էր
ծիծաղեցնել, բայց չէր կարողանում այս մարդուն
ծիծաղեցնել:
-Ես չեմ կարող ծիծաղել:
-Ինչո՞ւ,- հարցրեց ծիծաղելի մարդուկը:
-Որովհետև ես քո հականիշն եմ:
3.
Ես ճամփորդել շատեմ սիրում: Դա շատ
լավ է: Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ
պատահեց, երբ հայտնվեցի թարս իրերի
քաղաքում: Ես տեսա, որ այնտեղ իրերը
թարս է սարքված: Ես որոշեցի նրանց
սովորեցնել փայտից ճիշտ իրեր
պատրաստել: Նրանց դա շատ դուր եկավ և
ամբողջ քաղաքը դարձրեցին փայտից:
Քաղաքի անունն էլ փոխեցին և դրեցին
Փայտաշեն քաղաք:
4.
Իմ սիրելի ընկերուհինԵվան է: Նա
սիրում է պարել, նկարել, երգել: Նա իմ
ամենալավ ընկերուհին է: Նա միշտ
խելացի է, սիրուն է: Երբ ես նրան
տեսնում եմ, ուրախանում եմ:
5.
Արևի երեխաները ճառագայթներնեն: Արևն ամեն օր
իր երեխաներին ուղարկում է մարդկանց , ծառերի ու
շաղիկների մոտ: Ճառագայթները շատ են սիրում
խաղալ, երգել, պարել: Առանց ճառագայթների մենք
չենք կարող ապրել:
6.
Ես կպատրաստրեի կարմիրգույնի, ելակի համով
հեղուկ. Նա ինձ կսովորեցներ պարսկերեն լեզու, որ
գնայի Իրան ու խոսեի: Ասում են Իրանը հարուստ
երկիր է: Իմ նպատակն է գնալ Իրան, ապրել այնտեղ
և հարուստ լինել:
7.
Ես ուզում եմ, որ միշտ ձյուն գա:
Ուզում եմ ,
որ իմ հայրիկը լավանա:Ու խաղաղ
ություն գա: Իսկ դու ինչպես ես
ձմեռ, որտեղից ես գալիս:
Ես շատ եմ սիրում խաղալ ձյունով
ու ծնվել եմ դեկտեմբեր ամսի 26-ին:
8.
Ես նման եմփոքրիկ արջուկի որովհետև
արջուկը փափուկ է ես էլ եմ փափուկ :
Արջուկները շատ բարի են ու մեղր են
սիրում: Ես բարի եմ բայց մեղր չեմ սիրում:
Արջուկները շատ դանդաղաշարժ են:
Արջուկները տանձ են սիրում ես էլ եմ
սիրում տանձ:
9.
Ֆիկուսը մշտադալար բույսէ: Ֆիկուսը
տարածված է Աֆրիկայում, Հնդկաստանում
Ասիայում: Ֆիկուսները լինում են ծառերի ու
թփերի տեսքով: Ֆիկուսը ջերմասեր բույս է:
Ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է
բարձր լինի աստիճանից: Տերևները սրբում են
խոնավ շորով:
10.
Իմ անունը Սեդաէ: Մազերիս գույնը սև է: Աչքերիս
գույնը շագանակագույն է: Հասակս 1 մետր 23 սմ:
Ես սիրում եմ միրգ: Ես չեմ սիրում, երբ մայրիկս
ջղայնանում է: Ինձ ամենաշատն ուրախացնում է,
երբ որ ես խաղում եմ: Ես ապրում եմ մայրիկիս,
հայրիկիս, եղբորս հետ: Իմ ազգականներն են՝
Թամար տատիկը, Կարենը, Թամարիկը, Մարկը,
Մերին, Ռուբինան, Արինը, Վիլյամը, Եղիս տատիկն
ու Մասիս պապիկը: Իմ ազգանունը հայրիկիս
պապիկների ազգանունն է:
11.
Իմ աշխարհը շինվածէ շատ գունավոր
ծաղիկներից ու կանաչ խոտերից։
Այնտեղ ապրում է իմ սիրելի ընտանիքը։
իմ աշխարհի գույներն են կանաչը,
կապույտը, դեղինը, վարդագույնը և
մանուշակագույնը։ Իմ աշխարհը լի է
ծիծաղով ու ուրախութամբ։
12.
Մի օր մեղունհյուր եկավ ծաղիկի տուն:
Ծաղիկը շատ ուրախացավ: Մեղուն
ծաղիկի համար մեղր բերեց: Մեղրը շատ
համեղ էր: Ծաղիկն ասաց.
-Ի՜նչ համեղ մեղր է: Ես չգիտեի, որ իմ
փոշին այսքան քաղցր է:
Ծաղիկն ու մեղուն շատ լավ ընկերներ
դարձան: