«Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիր
Ստեղծագործ անհատի կրթական
պատվերի մոբիլ դպրոց
Ուսումնական պլանի
պարզաբանումներ
4-5 դասարաններ
Կրտսեր դպրոց-2-րդ աստիճան
/ այստեղ դնում ենք ուսպլանի
բովանդակային մասի հղումը/
Ուսումնական պարապմունքների
կազմակերպումը
Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի մշակման և
իրականացման միջոցով։
Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան
ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով:
Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-
հասարակական նախագիծն է:
Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են
ուրախ մարմնամարզությամբ:
Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է
որպես սովորողի իրավունքների իրագործում:
Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում
են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
12. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են
հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ,
ուսումնական-հասարակական նախագծեր, լրացուցիչ կրթության
պարապմունքներ կազմակերպելուն:
• Սահմանված կարգով իրականացվող ուսումնական
ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի
մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
• Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական
շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով
ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական
ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել
անհատական ծրագրերով ուսուցում:
Մեդիակրթությունը որպես ծրագրի
բաղկացուցիչ
Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային
միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական
նեթբուք-նոթբուքով, պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը
դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային
գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից
ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն:
Դասընթացների ծրագրերը յուրացնելուն զուգահեռ սովորողը ձեռք է
բերում անհրաժեշտ ՏՏ հմտություններ:
6,7,9,10,11 կետերի հղումները
Լեզվագործունեություն
Մայրենի խոսքի մշակույթ
Մայրենին ընդգրկում է սովորողի բանավոր և գրավոր խոսքային
գործունեությունը, գեղարվեստական, հանրամատչելի բառարանային,
տեղեկատվական գրականությունը:
Այն առկա է գործունեության գրեթե բոլոր ոլորտներում / մայրենի լեզու,
օտար լեզուներ, մաթեմատիկական գործունեություն, բնագիտություն,
հայրենագիտություն, երաշժտական գործունեություն և այլն / :
Օտար լեզուներին ` /անգլերեն, ռուսերեն / հատկացված է շաբաթական 3-
ական դասաժամ
Մաթեմատիական, տրամաբանական
գործունեություն
• Մաթեմատիկա
• Շախմատ
/ Բեկյան /
Բնագիտական գործունեություն
• Բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական
աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից,
աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը
կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:
Գործունեության ձևերը`
• Բնագիտական ու բնապահպանական աշխատանքներ
• Բույսերի և կենդանիների խնամք
• Բնագիտական փորձերի կատարում, դիտարկում
Հայրենագիտություն
• «Հայրենագիտությունը» ներառում է «Դիցաբանություն»,
«Պատմություն» դասընթացները, կազմակերպվում ուսումնական
ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ
նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական
առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն»,
«Դիցաբանությունը երկնքում» ուսումնական մոդուլները:
Գործունեության ձևերը`
• Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
• Ուսումնական, հասարակական նախագծեր /դասարանական,
ընտանեկան, խմբային անհատական /
Տեխնոլոգիական
«Տեխնոլոգիա» դասընթացը կազմված է «Խոհանոցային գործ»,
«Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն», «Խեցեգործություն»,
«Առողջագիտություն» ուսումնական մոդուլներից
Գործունեության կազմակերպումը`
Գործնական, նախագծային աշխատանքի ձևով, փոքրաքանակ
խմբերով:
Երաժշտական գործունեություն
Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության
ունկնդրում, երաշտական գործիքների հետ ծանոթացում,
երաժշտական գրագիտություն:
Գործունեության ձևերը`
Մարմնակրթություն
4-րդ դասարանում հատկացված է 3 դասաժամ
Մարմնակրթությունը 5-րդ դասարանում սովորողի ընտրած
մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին:
Ընտրությամբ գործունեություն
Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները
կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է
գործունեություններից մեկը` մեդիալրագրողի, մաթեմատիկոսի,
հայրենագետի, մարզիկի, շախմատիստի, երաժիշտի, բուսաբան-
կենդանաբանի, դիզայների, արհեստավորի, թատերական
գործունեություն, տեխնիկական ստեղծագործություն, օտար լեզու և
թարգմանչություն, կինո-ֆոտոգործի:
Լրացուցիչ կրթություն
• Լրացուցիչ կրթությունը հանրակրթության մեջ չընդգրկված
ուսումնական գործունեություն է երկարացված օրվա ծրագիր,
շտկողական պարապմունքներ, որոնց կազմակերպման համար
սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր`
որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
• Գործունեության ոլորտները` -դնել հղումը 21-րդ կետ
Գնահատման կարգը
Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով
կատարած աշխատանքները տվյալ առարկայից կամ դասընթացից (այդ
թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ
ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-
ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք,
ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական
ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական
ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին
մասնակցություն):
Դնել 29, 30,32,33,34 կետերի հղումները

Us.plani parzab.

  • 1.
  • 2.
    Ուսումնական պլանի պարզաբանումներ 4-5 դասարաններ Կրտսերդպրոց-2-րդ աստիճան / այստեղ դնում ենք ուսպլանի բովանդակային մասի հղումը/
  • 3.
    Ուսումնական պարապմունքների կազմակերպումը Ուսուցումը կազմակերպվումէ ուսումնական նախագծերի մշակման և իրականացման միջոցով։ Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական- հասարակական նախագիծն է: Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ: Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  • 4.
    Ուսուցման կազմակերպման մեջսահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։ 12. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր, լրացուցիչ կրթության պարապմունքներ կազմակերպելուն:
  • 5.
    • Սահմանված կարգովիրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է: • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով ուսուցում:
  • 6.
    Մեդիակրթությունը որպես ծրագրի բաղկացուցիչ Ուսուցումըկազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով, պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: Դասընթացների ծրագրերը յուրացնելուն զուգահեռ սովորողը ձեռք է բերում անհրաժեշտ ՏՏ հմտություններ: 6,7,9,10,11 կետերի հղումները
  • 7.
    Լեզվագործունեություն Մայրենի խոսքի մշակույթ Մայրենինընդգրկում է սովորողի բանավոր և գրավոր խոսքային գործունեությունը, գեղարվեստական, հանրամատչելի բառարանային, տեղեկատվական գրականությունը: Այն առկա է գործունեության գրեթե բոլոր ոլորտներում / մայրենի լեզու, օտար լեզուներ, մաթեմատիկական գործունեություն, բնագիտություն, հայրենագիտություն, երաշժտական գործունեություն և այլն / : Օտար լեզուներին ` /անգլերեն, ռուսերեն / հատկացված է շաբաթական 3- ական դասաժամ
  • 8.
  • 9.
    Բնագիտական գործունեություն • Բնագիտությունըներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա: Գործունեության ձևերը` • Բնագիտական ու բնապահպանական աշխատանքներ • Բույսերի և կենդանիների խնամք • Բնագիտական փորձերի կատարում, դիտարկում
  • 10.
    Հայրենագիտություն • «Հայրենագիտությունը» ներառումէ «Դիցաբանություն», «Պատմություն» դասընթացները, կազմակերպվում ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն», «Դիցաբանությունը երկնքում» ուսումնական մոդուլները: Գործունեության ձևերը` • Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ • Ուսումնական, հասարակական նախագծեր /դասարանական, ընտանեկան, խմբային անհատական /
  • 11.
    Տեխնոլոգիական «Տեխնոլոգիա» դասընթացը կազմվածէ «Խոհանոցային գործ», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն», «Խեցեգործություն», «Առողջագիտություն» ուսումնական մոդուլներից Գործունեության կազմակերպումը` Գործնական, նախագծային աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
  • 12.
    Երաժշտական գործունեություն Երաժշտությունը ներառումէ երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական գրագիտություն: Գործունեության ձևերը`
  • 13.
    Մարմնակրթություն 4-րդ դասարանում հատկացվածէ 3 դասաժամ Մարմնակրթությունը 5-րդ դասարանում սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին:
  • 14.
    Ընտրությամբ գործունեություն Սովորողի ընտրությամբգործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով: Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է գործունեություններից մեկը` մեդիալրագրողի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, շախմատիստի, երաժիշտի, բուսաբան- կենդանաբանի, դիզայների, արհեստավորի, թատերական գործունեություն, տեխնիկական ստեղծագործություն, օտար լեզու և թարգմանչություն, կինո-ֆոտոգործի:
  • 15.
    Լրացուցիչ կրթություն • Լրացուցիչկրթությունը հանրակրթության մեջ չընդգրկված ուսումնական գործունեություն է երկարացված օրվա ծրագիր, շտկողական պարապմունքներ, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: • Գործունեության ոլորտները` -դնել հղումը 21-րդ կետ
  • 16.
    Գնահատման կարգը Գնահատման հիմքումդրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները տվյալ առարկայից կամ դասընթացից (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական- ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն): Դնել 29, 30,32,33,34 կետերի հղումները