<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր
                   Դպրոց -պարտեզ


       Կիսամյակային հաշվետվություն
          5 տարեկանների նախապատրաստական խումբ
                              Լուսինե Խաչատրյան
Մեր ստեղծած հեքիաթները
                                   Ցորենն ու իր ընկերները

   Մի օր մեկ ցորեն ցանկանում է գնալ սովորական տան մեջ ապրել ու իր հետ տանում է իր
    ընկերներին ` դաշտին , խոտին, ալյուրին, ջրին, ցեխին, ծառին, ծաղկին, պարարտանյութին,
    թփերին, ավազին , իրեն մշակողին և, իհարկե, ոսկուն, :Եվ այդպես երգելով բոլորը գնացին
    քաղաք ու մտան մի պառավ տատիկի `Չաչոյի տուն : Երբ մտան, մի քանի րոպե հետո պանրի
    վրա ցորեն աճեց, հացի վրա խոտ, հատակը դարձավ ավազ , սառնարանը հող, պատուհանը
    ցեխ: Երբ տան տերը մտավ ու տեսավ այդ խոզանոցը, անմիջապես դուրս շպրտեց բոլորին`
    պահելով միայն ցորենին ` բույսերի թագավորին, ոսկուն` փողի թագավորին և դաշտին ,որ
    միշտ լիքը լիքը ցորեն աճի : Հեքիաթն ավարտվեց:




                                          http://b4.mskh.am/node/756
Հողի և Ջրի ընկերությունը
   Բա իմացաք , որ <<Հողն ու Ջուրը>> ընկերներ են , բայց նման չեն իրար : Ջուրը թափանցիկ է ,
    իսկ հողը սև : Հողի վրա ուտելիք կա, ջրի վրա չկա: Հողը միշտ նույն տեղում է , իսկ ջուրն
    ապրում է ծորակում, , ամպերի , հացի մեջ , մեր մեջ, երկնքում, չէ որ այնտեղից է գալիս: Ջուրն
    ավելի ուժեղ է, նրան չեն նեղացնում ,իսկ հողը թույլ է , նրան հաճախ են նեղացնում , տրորում,
    հատկապես քամին: Միշտ ծեծում է նրան, քշում տանում շատ հեռու : Ճիշտ է , նրանք շատ են
    տարբերվոմ իրարից, բայց չեն էլ կարող ապրել առանց իրար : Մենք էլ չենք կարող ապրել
    առանց նրանց: Մենք պետք է նրանց շատ սիրենք , քանի որ հողը մեզ կերակրում է , ջուրը մեզ
    հագեցնում : Վերջում բոլորն ավելացրին << Եթե չլինեն նրանք ,կլինենք մենք . ջուր կդառնանք
    մեզնով հողը կջրենք ,հող կդառնանք և մեզնով երկիրը կպահենք>> :




    http://b4.mskh.am/node/809
Բնությունն ապրում է բնության մեջ

   Մենք բոլորս բնություն ենք և ապրում ենք բնության մեջ / Նէեմիա/ :Օդն է բնությունը,
    թթվածինը : Բնությունը կենդանիների բնակվելու վայրն է , բնությունը մարդու համար կյանք է
    / Արշիլ/ :Բնությունը սանիտար է/ Հ. Դավիթ/ :Բնությունն ամեն ինչ է /Վաչե/ : Ինչ տեսնում և
    չենք տեսնում դա է բնությունը / Աստղիկ / : Իսկ եթե բնությունը չլիներ, կլիներ դատարկ քաղաք
    /Հ.Դավիթ/, կամ էլ կլնեին նրա եղբայրները` կենդանի և անկենդան բնությունը/ Արշիլ/: Իսկ եթե
    ընդհանրապես ոչինչ չլիներ, կլիներ նրա ընկերուհին ` բնությունը- բնության
    բարիքներով/Նէեմիա/:




    http://b4.mskh.am/node/829
Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ
   Դուք գիտեք , որ ես կայծակի եմ նման , քանի որ լվացարանի սառույցը մաքրելիս կոտրել եմ
    այն/Արշիլ/:
   Հայկն/ Հ/ավելացրեց , որ քամուն է նման և քամի է սիրում, քանի որ անձրևանոցով քայլելիս նա
    կարող է բոլորին երկինք բարձրացնել.իսկ Դավիթը /Հ/ ասաց . <<Կարկուտ եմ սիրում, ինձ
    նման ուժեղ է >>, իսկ Արշիլն ավելացրեց.<<Ում է պետք այդ ուժեղությունը , եթե բերք է
    ավիրում>>:
   Բոլոր երեխաները բարձրաձայն հայտարարում էին , որ ձյունն ու կարկուտը , անձրևն ու ձյունը,
    քամին ու փոթորիկը, ջրապտույտն ու անձրևն իրար բարեկամներ են , բայց աշխարհի թշնամին
    են , միայն Արշիլն ասաց , որ քամին ու անձրևը մեզ մի քիչ պետք են, որպեսզի չարևահարվենք,
    հով լինի, շոգ չլինի, չէ որ քամին շունչ քաշելու համար է :
   Ամբողջ խումբը բղավում էր , որ չենք ուզում բնության երևույթները իրար հետ գան երկիր,
    որովհետև երկիրը կուռի ու կգմփա:
   Վերջում բոլորն ավելացրին.<< Ոչ մի բնության երևույթ չենք ուզում լինել ու ոչ էլ գանք երկիր ,
    որովհետև մի երևույթ սառեցնում է , մեկը մրսեցնում, մյուսը ջարդուփշուր անում, քշում
    տանում բոլորին: Ուզում ենք , որ մեր երկիրը միշտ կենդանի մնա ու երբեք չմահանա>>:





    http://b4.mskh.am/node/741
ԱՆՁՐԵՎ - ԱՇՈՒՆԸ ՄԵՐ                 ՁԵՌՔԵՐՈՒՄ
 Առավոտյան իմ չարաճճիների հետ տեսանք, որ աշունն անձրևի հետ միասին
    հայտնվել է մեր ձեռքերում, մեր շորերին,մի խոսքով մեզնից չի ուզում պոկվել:Եվ
    փորձեցինք պարզել , թե նա որտեղից է գալիս .
   Աշունը գալիս է ամառվանից հետո/ Աստղիկ/.
   Գալիս է տերևաթափի ժամանակ/Արշիլ/.
   Գալիս է դանդաղ,քամին է բերում նրան/ Մ.Հայկ/.
   Գալիս է պարելով, չէ որ տերևներն էլ են պարում ,համ էլ գալիս է ձների հետ ,
    ամառվա ,անձրևի , մրգերի և բանջարեղենների հետ,տերևների, քամիների, ամպերի
    հետ/ Արշիլ ,Նէեմիա, Հ,Հայկ, Սյուզի/.
   Աշունը ծառի վրա է լինում,իսկ ես գետնի վրա, բայց մի բանով նման եմ, ինքը իմ նման
    մեկ –մեկ սառն է, մեկ-մեկ տաք / Նէեմիա /:


                                               http://b4.mskh.am/node/656
Անձրևն ապրում է ամպերի մեջ, երկնքում, սարերի ու ծառերի հետևում
    Դպրոց գալուց անձրևը հյուր էր եկել մեր գլխին, մեր հագուստներին և մեր լեզվին: Անընդհատ
     մտածում էինք, թե արձրևը որտեղից և ինչպես է գալիս:
    Բոլորդ սիրեք նրան սիրեք, որովհետև ինքը պաղպաղակ է սարքում / Վաչիկ /:
    Ես հյուր կգնամ ու ընկերություն կանեմ նրա հետ ոչ թե նրա համար , որ պաղպաղակ է
     սարքում ,այլ նրա համար, որ միշտ բոլորիս լողացնում է , ու բոլորս չենք լողանում / Հ.Հայկ /:
    Մենակ դու չես նրա ընկերը , ամպերը, լուսինը,արևը, աստղերն էլ են նրա ընկերը, ու համ էլ
     ես էնքան խելացի եմ , որ կարող եմ իր վրա հաշվիչ մեքենա դնել ու իրեն հաշվել /իրեն
     ամենախելացի կոչող Արշիլ /:
     -Դե որ այդքան խելացի ես ,ասա տեսնեմ անձրևը ինչպե ՞ս է գալիս,- հարցրեցի ես:
    Արշիլն էլ քիթը ցցեց ու պատասխանեց.<<Ընկեր Լուսինե ,անձրևը գալիս է գոռալով ,
     ականջներս խլացնելով, ծափ տալով ու հետն էլ ընենց վազելով, որ ինչքան էլ վազեմ մեկ է չեմ
     հասնի , շատ-շատ մի քանի կաթիլ բան բռնեմ>>:
    Եթե անձրև լինեի ,մեր երկրում չէի գա , որ չմրսեցնեի ոչ մեկին , կգնայի ուրիշ երկիր ու
     էնտեղից էլ կգայի , որ գոնե երեխաները մի քիչ պաղպաղակ ուտեին / Վաչիկ /:
     Եթե ես անձրև լինեի մարդկանց կողքով կգայի ,ոչ թե իրենց վրայով / Նէեմիա /:




                                               http://b4.mskh.am/node/657
Աստղիկն ու իր աստղային երազանքները

   Ես Աստղիկն եմ` փայլուն ,լուսավոր և ունեմ հինգ թևեր ,որոնց միջոցով իրականացնում եմ
    մարդկանց երազանքները.
   Առաջին երազանքը, որ իրականացրել եմ, ծնողներիս երազանքն է եղել:Երբ ծնողներս նայում
    էին երկնքի ամենափայլուն և ամենամեծ Աստղին, ես հասկացա , որ ժամանակն է գալ
    երկիր ամենափոքր Աստղի տեսքով և հայտնվել այնտեղ , որտեղ իրենք են ուզում :
   Երկրորդ երազանքս բոլոր մեծ և փոքր մարդկանց համար երկնքից մեծ և փոքր Աստղեր
    իջեցնելն է , որպեսզի նրանք էլ ինձ նման լինեն տեսանելի և շոշափելի Աստղ :
   Երրորդ երազանքս մեր շրջապատը մաքուր պահելն է:Ես դա կիրականացնեմ Աստղիկների
    փայլերի միջոցով ` դարձնելով բոլոր աղբերը ծաղիկներ:
   Իսկ չորրորդ երազանքս` ստեղծել Աստղիկների դպրոց , որ բոլորը սովորեն ապրել ինձ նման
    ազատ, շատախոս, շատակեր և 24 ժամյա ժպիտով : Միայն այդ դեպքում կլինեք ինձ
    նման փայլփլիկ Աստղիկ :
   Այ հինգերորդը` վերաբերվում է միայն ինձ ու ինձ .ես եղբայր եմ ուզում , քանի որ հոգնել
    եմ տան միակ Աստղը լինելուց :




http://b4.mskh.am/node/1136
Ես և ընկերներս
     Դուք գիտե՞ք, որ ես շատ ընկերներ ունեմ և նրանց շատ եմ սիրում :Բայց չեմ կարող չասել իմ
      ամենամոտ ընկերոջ մասին : Դուք նրան ճանաչում եք որպես եղանակ, իսկ ես` որպես ընկեր,
      դուք նրա բարիքներով խաղում եք , իսկ ես` սնվում : Չկռահեցի՞ք, թե ով նա : Նա ինձ նման
      թափթփված և միշտ զբաղված Ձմեռն է : Ինքը միշտ ինձ հետ է , իմ կողքին, իմ սենյակում, իմ
      անկողնում: Երբ նա սկսում է գալ, բոլորիդ համար դրսում ցուրտ է լինում , իսկ ներսում` տաք :
      Իսկ ինձ համար և’ դրսում է ցուրտ , և’ ներսում: Բայց ես դրա համար չեմ տխրում , որովհետև
      ես միշտ ձյուն ու ցուրտ ունեմ և , իսկ դուք` ոչ:




http://b4.mskh.am/node/1086
Քչակեր Նէեմիայի ամանորյա պատմությունը
   Ահա շուտով կավարտվի Ամանորը : Բայց ես չեմ կարող մոռանալ, թե ինչպես Ձմեռը մոտեցավ
    ինձ իր խնդրանքներով .<<Բարև Նէեմիա ես Ձմեռն եմ : Երկար ժամանակ չունեմ խոսելու ,
    պարզապես խնդրում եմ ամեն անգամ բակ իջնելուց կերակրես կենդանիներին : Նրանք այդպես
    կարող են դիմակայել իմ ցրտին>>:       Ես նրան չմերժեցի , բայց այդպես էլ չհասկացա , թե ինչու
    հենց ինձ խնդրեց: Միգուցե մտածում էր ես քչակեր եմ, կամ ես էլ եմ կենդանի ու այնքան
    հարուստ ,որ իմ տուն ու սեփական ապրուստն ունեմ : Իմ ամբողջ Ամանորն անցավ նրանց
    կերակրելով և Ձմռանը           սպասելով : Գուցե մի օր գա և նա շնորհակալություն
    հայտնի ինձ:
     Բոլորը ծիծաղելով հիշում են , թե ինչքան շատ եմ կերել ես : Բայց ոչ մեկ չի էլ պատկերացնում ,
    որ ես ոչինչ չեմ կերել :Ես այնքան քչակեր եմ , որ իմ ուտելիքների մեծ մասը կիսել եմ
    կենդանիների հետ : Ով ինչ ուզում է թող խոսի : Մեկ է ես գիտեմ, որ քչակեր եմ, բայց քչախոս
    չեմ ու կասեմ այն ինչ մտածում եմ .<<Դուք այնքան անխելք եք, որ շատակեր եք , իսկ ես այնքան
    խելոք `որ քչակեր եմ >>:




    http://b4.mskh.am/node/1025
Ամանորյա զվարճալի պատմություն

    Մի անգամ Ձմեռ պապիկի նվերներով պարկն անտառում կորում է: Ձմեռ պապիկը շատ է
    տխրում , քանի որ նրանց համար բերել էր խինդ ու ծիծաղ :Պարկը գողացած է լինում չար գայլը:
    Երբ նա բացում է պարկը, սկսում է անընդմեջ ծիծաղել: Այնքան է ծիծաղում , որ նույնիսկ փորն
    է սկսում ցավել: Նրա ծիծաղի ձայնից Ձմեռ պապը գտնում է չարուկին և ետ է վերցնում պարկը:
    Փոխարենը նրան տալիս է խրատներով լի մի պարկ,որ նա այլևս գողությամբ չզբաղվի :Խինդ
    ու ծիծաղն էլ բաժանում է բոլոր երեխաներին : Իսկ Նրանք էլ Ձմեռ պապիկին աշխարհի բոլոր
    շնորհակալությունները հայտնեցին : /Շահնազարյան Դավիթ/




                                                       http://b4.mskh.am/node/982
Եթե ես Ձմեռ պապիկ լինեի …
       Եթե ես Ձմեռ պապիկ լինեի , արևի ընկերը կլինեի, որ միշտ տաք զգայի ինձ : Կապրեի կոկոսի
        մեջ , որ գլխիս ձյուն չգար :/Կարեն/
       Եթե ես Ձմեռ պապիկ լինեի, կրակի ընկերը կլինեի , որ բոլորին տաքացնեի:/ Սյուզի/
       Իսկ եթե ես Ձմեռ պապիկ լինեի , կապրեի սառույցի մեջ , որ չհալվեի ու միշտ լինեի <<Սառցե
        Ձմեռ պապիկ>>:/Վաչե/:
        Եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ խոտ կուտեի , որ հավերժ գեղեցիկ ու թարմ մնայի :
        /Արշիլ/
       Այ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ ամպ կուտեի, որ նվերների հետ ձյուն էլ
        բերեի:/Աստղիկ/:
       Իսկ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի, կապրեի Անտարկտիդայում ու ընկերություն կանեի արջերի
        և առյուծների հետ , որ հավերժ ուժեղ լինեի: /Հ .Դավիթ/:




http://b4.mskh.am/node/984
Նամակ<< Ձմեռ պապիկին>>

   Սիրելի Ձմեռ պապիկ ջան ես ուզում եմ ,որ այս տարի բոլորն առողջ լինեն: Ամենակարևորը , որ
    տատիկս առողջ լինի :Ձմեռ պապիկից ուզում եմ կյանքեր, մայրիկիս ու հայրիկիս համար ուզում
    եմ , ուզում եմ , ուզում եմ …Ուզում եմ , ուզում եմ , որ ինչ ուզեմ էն էլ լինի :Ձմեռ պապիկ ես քեզ
    շատ եմ սիրում:/Դավիթ/




http://b4.mskh.am/node/972
Ուրախիկների խնդրանքները << Ձմեռ պապիկին>>
Մենք` ուրախիկներս , արդեն խնդրել ենք ձմեռ պապիկից մեզ համար նվերներ : Ես խնդրել եմ
ընկեր Լուսինեի համար համբերություն , խելոք բալիկներ , խաղալիք ընկեր Լուսինե , որ երբ
ուզեմ խոսի , երբ ուզեմ լռի, շատ մեծ կոնֆետ ամբողջ դպրոցի համար և նաև խնդրել եմ , որ
բոլորի նվերներն ինձ բերի/ Նէեմիա/: Ես էլ խնդրել եմ սովորող բալիկներ ուղարկի դպրոց ու
ընկեր Լուսինեի համար շատ օգնականներ/ Աստղիկ/ : Ես թուր ու թվանք եմ խնդրել/Արշիլ/ :
Ես էլ զենք ու զինամթերք և դպրոցի համար տառեր, թվեր/ Հ. Դավիթ/: Ես էլ խնդրել եմ մեծ
սրճարան , որ մեծ ձևով էլ ուրախանամ / Հ . Հայկ/ :Իսկ ես էլ մի բան եմ խնդրել, որ ոչ մեկդ չեք
պատկերացնի . ձմեռ պապիկից խնդրել եմ <<Ձմեռ պապի փողերով փողատուփ>> :




                                                        http://b4.mskh.am/node/820
Ձյան պատմությունը
    Մենք`փոքրիկներս , այսօր իմացանք , որ ոչ բոլոր երկրներում է ամանորը նշվում նույն օրը ,
    բայց նաև իմացանք , որ բոլոր երկրների համար ձյան տունը երկնքում է , ամպերի մեջ,սարերի,
    հատակի վրա, օդում: Պարզեցինք , որ գալիս է պարելով, շորորալով, երգելով , շտապելով,
    վազելով, շարժվելով , գեղեցկանալով և փուչիկի նման : Նրա ընկերները մենք ենք , մեր
    հագուստը /ձեռնոցները, գլխարկները, բաճկոնները /, կարկուտը, անձրևը, հողը, հատակը,
    ամպը: Կան երկրներ , որտեղ ձյուն չի գալիս, և մենք որոշել ենք ինքներս գնալ և ստուգել :
    Մենք կգնանք ձնեմարդի, ձյունանուշի տեսքով ու կշշմեցնենք բոլորին: Մենք <<Ձյուն >> շատ
    ենք սիրում ու ուզում ենք միշտ ձմռանը գա, իսկ եթե գա ամռանը `կհալվի , ձմեռ պապն էլ
    կհալվի , ու ոչ մեկը նրան ուշադրություն չի դարձնի :Մենք գիտենք , որ ինքը մեկ –մեկ
    տխրում է , որովհետև ամպն է հալվում , բայց հաճախ ուրախ է , քանի որ մեզ մոտ է գալիս:
    Այս տարի խնդրել ենք դանդաղ գա , որ հասցնենք ասել , թե ինչքան շատ ենք սիրում նրան :





    http://b4.mskh.am/node/880
Մենք միշտ միասին ենք
http://b4.mskh.am/node/1073

http://b4.mskh.am/node/880    http://b4.mskh.am/node/1093
Տեխնոլոգիան խոհանոցում

 Համով հոտով տոնածառ.
 Եփված մեղու.
 Եկեք աշխատացնենք մեր զգայարանները .
 Աշնան թթուն մեր սեղանին.
 Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.
 Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.
 Մենք շատակերիկներ ենք.
Մեր ստեղծած ֆիլմերը

 Հողի և Ջրի ընկերությունը.
 Բնությունն ապրում է բնության մեջ.
 Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ.
 Անձրև - աշունը 5 տարեկան չարաճճիների ձեռքերում.
 Հեքիաթային ձեռնոցներ և գլխարկներ.
 Ամանորյա հողաթափեր և տոնածառեր.
 Համով հոտով տոնածառ.
 Եփված մեղու.
 Եկեք աշխատացնենք մեր զգայարանները.
 Աշնան թթուն մեր սեղանին .
 Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.
 Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.
 Մենք շատակերիկներ ենք .
http://b4.mskh.am/node/1052
http://b4.mskh.am/node/906
http://b4.mskh.am/node/851
http://b4.mskh.am/node/829
http://b4.mskh.am/node/809
http://b4.mskh.am/node/769
http://b4.mskh.am/node/741
http://b4.mskh.am/node/941
http://b4.mskh.am/node/813
http://b4.mskh.am/node/728
http://b4.mskh.am/node/664
http://b4.mskh.am/node/685

կիս.հաշվետվ.

  • 1.
    <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր Դպրոց -պարտեզ Կիսամյակային հաշվետվություն 5 տարեկանների նախապատրաստական խումբ Լուսինե Խաչատրյան
  • 2.
    Մեր ստեղծած հեքիաթները Ցորենն ու իր ընկերները  Մի օր մեկ ցորեն ցանկանում է գնալ սովորական տան մեջ ապրել ու իր հետ տանում է իր ընկերներին ` դաշտին , խոտին, ալյուրին, ջրին, ցեխին, ծառին, ծաղկին, պարարտանյութին, թփերին, ավազին , իրեն մշակողին և, իհարկե, ոսկուն, :Եվ այդպես երգելով բոլորը գնացին քաղաք ու մտան մի պառավ տատիկի `Չաչոյի տուն : Երբ մտան, մի քանի րոպե հետո պանրի վրա ցորեն աճեց, հացի վրա խոտ, հատակը դարձավ ավազ , սառնարանը հող, պատուհանը ցեխ: Երբ տան տերը մտավ ու տեսավ այդ խոզանոցը, անմիջապես դուրս շպրտեց բոլորին` պահելով միայն ցորենին ` բույսերի թագավորին, ոսկուն` փողի թագավորին և դաշտին ,որ միշտ լիքը լիքը ցորեն աճի : Հեքիաթն ավարտվեց: http://b4.mskh.am/node/756
  • 3.
    Հողի և Ջրիընկերությունը  Բա իմացաք , որ <<Հողն ու Ջուրը>> ընկերներ են , բայց նման չեն իրար : Ջուրը թափանցիկ է , իսկ հողը սև : Հողի վրա ուտելիք կա, ջրի վրա չկա: Հողը միշտ նույն տեղում է , իսկ ջուրն ապրում է ծորակում, , ամպերի , հացի մեջ , մեր մեջ, երկնքում, չէ որ այնտեղից է գալիս: Ջուրն ավելի ուժեղ է, նրան չեն նեղացնում ,իսկ հողը թույլ է , նրան հաճախ են նեղացնում , տրորում, հատկապես քամին: Միշտ ծեծում է նրան, քշում տանում շատ հեռու : Ճիշտ է , նրանք շատ են տարբերվոմ իրարից, բայց չեն էլ կարող ապրել առանց իրար : Մենք էլ չենք կարող ապրել առանց նրանց: Մենք պետք է նրանց շատ սիրենք , քանի որ հողը մեզ կերակրում է , ջուրը մեզ հագեցնում : Վերջում բոլորն ավելացրին << Եթե չլինեն նրանք ,կլինենք մենք . ջուր կդառնանք մեզնով հողը կջրենք ,հող կդառնանք և մեզնով երկիրը կպահենք>> : http://b4.mskh.am/node/809
  • 4.
    Բնությունն ապրում էբնության մեջ  Մենք բոլորս բնություն ենք և ապրում ենք բնության մեջ / Նէեմիա/ :Օդն է բնությունը, թթվածինը : Բնությունը կենդանիների բնակվելու վայրն է , բնությունը մարդու համար կյանք է / Արշիլ/ :Բնությունը սանիտար է/ Հ. Դավիթ/ :Բնությունն ամեն ինչ է /Վաչե/ : Ինչ տեսնում և չենք տեսնում դա է բնությունը / Աստղիկ / : Իսկ եթե բնությունը չլիներ, կլիներ դատարկ քաղաք /Հ.Դավիթ/, կամ էլ կլնեին նրա եղբայրները` կենդանի և անկենդան բնությունը/ Արշիլ/: Իսկ եթե ընդհանրապես ոչինչ չլիներ, կլիներ նրա ընկերուհին ` բնությունը- բնության բարիքներով/Նէեմիա/: http://b4.mskh.am/node/829
  • 5.
    Բնության երևույթներ ևփոքրիկ երևույթներ  Դուք գիտեք , որ ես կայծակի եմ նման , քանի որ լվացարանի սառույցը մաքրելիս կոտրել եմ այն/Արշիլ/:  Հայկն/ Հ/ավելացրեց , որ քամուն է նման և քամի է սիրում, քանի որ անձրևանոցով քայլելիս նա կարող է բոլորին երկինք բարձրացնել.իսկ Դավիթը /Հ/ ասաց . <<Կարկուտ եմ սիրում, ինձ նման ուժեղ է >>, իսկ Արշիլն ավելացրեց.<<Ում է պետք այդ ուժեղությունը , եթե բերք է ավիրում>>:  Բոլոր երեխաները բարձրաձայն հայտարարում էին , որ ձյունն ու կարկուտը , անձրևն ու ձյունը, քամին ու փոթորիկը, ջրապտույտն ու անձրևն իրար բարեկամներ են , բայց աշխարհի թշնամին են , միայն Արշիլն ասաց , որ քամին ու անձրևը մեզ մի քիչ պետք են, որպեսզի չարևահարվենք, հով լինի, շոգ չլինի, չէ որ քամին շունչ քաշելու համար է :  Ամբողջ խումբը բղավում էր , որ չենք ուզում բնության երևույթները իրար հետ գան երկիր, որովհետև երկիրը կուռի ու կգմփա:  Վերջում բոլորն ավելացրին.<< Ոչ մի բնության երևույթ չենք ուզում լինել ու ոչ էլ գանք երկիր , որովհետև մի երևույթ սառեցնում է , մեկը մրսեցնում, մյուսը ջարդուփշուր անում, քշում տանում բոլորին: Ուզում ենք , որ մեր երկիրը միշտ կենդանի մնա ու երբեք չմահանա>>:  http://b4.mskh.am/node/741
  • 6.
    ԱՆՁՐԵՎ - ԱՇՈՒՆԸՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ  Առավոտյան իմ չարաճճիների հետ տեսանք, որ աշունն անձրևի հետ միասին հայտնվել է մեր ձեռքերում, մեր շորերին,մի խոսքով մեզնից չի ուզում պոկվել:Եվ փորձեցինք պարզել , թե նա որտեղից է գալիս .  Աշունը գալիս է ամառվանից հետո/ Աստղիկ/.  Գալիս է տերևաթափի ժամանակ/Արշիլ/.  Գալիս է դանդաղ,քամին է բերում նրան/ Մ.Հայկ/.  Գալիս է պարելով, չէ որ տերևներն էլ են պարում ,համ էլ գալիս է ձների հետ , ամառվա ,անձրևի , մրգերի և բանջարեղենների հետ,տերևների, քամիների, ամպերի հետ/ Արշիլ ,Նէեմիա, Հ,Հայկ, Սյուզի/.  Աշունը ծառի վրա է լինում,իսկ ես գետնի վրա, բայց մի բանով նման եմ, ինքը իմ նման մեկ –մեկ սառն է, մեկ-մեկ տաք / Նէեմիա /:  http://b4.mskh.am/node/656
  • 7.
    Անձրևն ապրում էամպերի մեջ, երկնքում, սարերի ու ծառերի հետևում  Դպրոց գալուց անձրևը հյուր էր եկել մեր գլխին, մեր հագուստներին և մեր լեզվին: Անընդհատ մտածում էինք, թե արձրևը որտեղից և ինչպես է գալիս:  Բոլորդ սիրեք նրան սիրեք, որովհետև ինքը պաղպաղակ է սարքում / Վաչիկ /:  Ես հյուր կգնամ ու ընկերություն կանեմ նրա հետ ոչ թե նրա համար , որ պաղպաղակ է սարքում ,այլ նրա համար, որ միշտ բոլորիս լողացնում է , ու բոլորս չենք լողանում / Հ.Հայկ /:  Մենակ դու չես նրա ընկերը , ամպերը, լուսինը,արևը, աստղերն էլ են նրա ընկերը, ու համ էլ ես էնքան խելացի եմ , որ կարող եմ իր վրա հաշվիչ մեքենա դնել ու իրեն հաշվել /իրեն ամենախելացի կոչող Արշիլ /:  -Դե որ այդքան խելացի ես ,ասա տեսնեմ անձրևը ինչպե ՞ս է գալիս,- հարցրեցի ես:  Արշիլն էլ քիթը ցցեց ու պատասխանեց.<<Ընկեր Լուսինե ,անձրևը գալիս է գոռալով , ականջներս խլացնելով, ծափ տալով ու հետն էլ ընենց վազելով, որ ինչքան էլ վազեմ մեկ է չեմ հասնի , շատ-շատ մի քանի կաթիլ բան բռնեմ>>:  Եթե անձրև լինեի ,մեր երկրում չէի գա , որ չմրսեցնեի ոչ մեկին , կգնայի ուրիշ երկիր ու էնտեղից էլ կգայի , որ գոնե երեխաները մի քիչ պաղպաղակ ուտեին / Վաչիկ /:  Եթե ես անձրև լինեի մարդկանց կողքով կգայի ,ոչ թե իրենց վրայով / Նէեմիա /: http://b4.mskh.am/node/657
  • 8.
    Աստղիկն ու իրաստղային երազանքները  Ես Աստղիկն եմ` փայլուն ,լուսավոր և ունեմ հինգ թևեր ,որոնց միջոցով իրականացնում եմ մարդկանց երազանքները.  Առաջին երազանքը, որ իրականացրել եմ, ծնողներիս երազանքն է եղել:Երբ ծնողներս նայում էին երկնքի ամենափայլուն և ամենամեծ Աստղին, ես հասկացա , որ ժամանակն է գալ երկիր ամենափոքր Աստղի տեսքով և հայտնվել այնտեղ , որտեղ իրենք են ուզում :  Երկրորդ երազանքս բոլոր մեծ և փոքր մարդկանց համար երկնքից մեծ և փոքր Աստղեր իջեցնելն է , որպեսզի նրանք էլ ինձ նման լինեն տեսանելի և շոշափելի Աստղ :  Երրորդ երազանքս մեր շրջապատը մաքուր պահելն է:Ես դա կիրականացնեմ Աստղիկների փայլերի միջոցով ` դարձնելով բոլոր աղբերը ծաղիկներ:  Իսկ չորրորդ երազանքս` ստեղծել Աստղիկների դպրոց , որ բոլորը սովորեն ապրել ինձ նման ազատ, շատախոս, շատակեր և 24 ժամյա ժպիտով : Միայն այդ դեպքում կլինեք ինձ նման փայլփլիկ Աստղիկ :  Այ հինգերորդը` վերաբերվում է միայն ինձ ու ինձ .ես եղբայր եմ ուզում , քանի որ հոգնել եմ տան միակ Աստղը լինելուց : http://b4.mskh.am/node/1136
  • 9.
    Ես և ընկերներս  Դուք գիտե՞ք, որ ես շատ ընկերներ ունեմ և նրանց շատ եմ սիրում :Բայց չեմ կարող չասել իմ ամենամոտ ընկերոջ մասին : Դուք նրան ճանաչում եք որպես եղանակ, իսկ ես` որպես ընկեր, դուք նրա բարիքներով խաղում եք , իսկ ես` սնվում : Չկռահեցի՞ք, թե ով նա : Նա ինձ նման թափթփված և միշտ զբաղված Ձմեռն է : Ինքը միշտ ինձ հետ է , իմ կողքին, իմ սենյակում, իմ անկողնում: Երբ նա սկսում է գալ, բոլորիդ համար դրսում ցուրտ է լինում , իսկ ներսում` տաք : Իսկ ինձ համար և’ դրսում է ցուրտ , և’ ներսում: Բայց ես դրա համար չեմ տխրում , որովհետև ես միշտ ձյուն ու ցուրտ ունեմ և , իսկ դուք` ոչ: http://b4.mskh.am/node/1086
  • 10.
    Քչակեր Նէեմիայի ամանորյապատմությունը  Ահա շուտով կավարտվի Ամանորը : Բայց ես չեմ կարող մոռանալ, թե ինչպես Ձմեռը մոտեցավ ինձ իր խնդրանքներով .<<Բարև Նէեմիա ես Ձմեռն եմ : Երկար ժամանակ չունեմ խոսելու , պարզապես խնդրում եմ ամեն անգամ բակ իջնելուց կերակրես կենդանիներին : Նրանք այդպես կարող են դիմակայել իմ ցրտին>>: Ես նրան չմերժեցի , բայց այդպես էլ չհասկացա , թե ինչու հենց ինձ խնդրեց: Միգուցե մտածում էր ես քչակեր եմ, կամ ես էլ եմ կենդանի ու այնքան հարուստ ,որ իմ տուն ու սեփական ապրուստն ունեմ : Իմ ամբողջ Ամանորն անցավ նրանց կերակրելով և Ձմռանը սպասելով : Գուցե մի օր գա և նա շնորհակալություն հայտնի ինձ: Բոլորը ծիծաղելով հիշում են , թե ինչքան շատ եմ կերել ես : Բայց ոչ մեկ չի էլ պատկերացնում , որ ես ոչինչ չեմ կերել :Ես այնքան քչակեր եմ , որ իմ ուտելիքների մեծ մասը կիսել եմ կենդանիների հետ : Ով ինչ ուզում է թող խոսի : Մեկ է ես գիտեմ, որ քչակեր եմ, բայց քչախոս չեմ ու կասեմ այն ինչ մտածում եմ .<<Դուք այնքան անխելք եք, որ շատակեր եք , իսկ ես այնքան խելոք `որ քչակեր եմ >>: http://b4.mskh.am/node/1025
  • 11.
    Ամանորյա զվարճալի պատմություն  Մի անգամ Ձմեռ պապիկի նվերներով պարկն անտառում կորում է: Ձմեռ պապիկը շատ է տխրում , քանի որ նրանց համար բերել էր խինդ ու ծիծաղ :Պարկը գողացած է լինում չար գայլը: Երբ նա բացում է պարկը, սկսում է անընդմեջ ծիծաղել: Այնքան է ծիծաղում , որ նույնիսկ փորն է սկսում ցավել: Նրա ծիծաղի ձայնից Ձմեռ պապը գտնում է չարուկին և ետ է վերցնում պարկը: Փոխարենը նրան տալիս է խրատներով լի մի պարկ,որ նա այլևս գողությամբ չզբաղվի :Խինդ ու ծիծաղն էլ բաժանում է բոլոր երեխաներին : Իսկ Նրանք էլ Ձմեռ պապիկին աշխարհի բոլոր շնորհակալությունները հայտնեցին : /Շահնազարյան Դավիթ/ http://b4.mskh.am/node/982
  • 12.
    Եթե ես Ձմեռպապիկ լինեի …  Եթե ես Ձմեռ պապիկ լինեի , արևի ընկերը կլինեի, որ միշտ տաք զգայի ինձ : Կապրեի կոկոսի մեջ , որ գլխիս ձյուն չգար :/Կարեն/  Եթե ես Ձմեռ պապիկ լինեի, կրակի ընկերը կլինեի , որ բոլորին տաքացնեի:/ Սյուզի/  Իսկ եթե ես Ձմեռ պապիկ լինեի , կապրեի սառույցի մեջ , որ չհալվեի ու միշտ լինեի <<Սառցե Ձմեռ պապիկ>>:/Վաչե/:  Եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ խոտ կուտեի , որ հավերժ գեղեցիկ ու թարմ մնայի : /Արշիլ/  Այ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի , միշտ ամպ կուտեի, որ նվերների հետ ձյուն էլ բերեի:/Աստղիկ/:  Իսկ եթե ես էլ Ձմեռ պապիկ լինեի, կապրեի Անտարկտիդայում ու ընկերություն կանեի արջերի և առյուծների հետ , որ հավերժ ուժեղ լինեի: /Հ .Դավիթ/: http://b4.mskh.am/node/984
  • 13.
    Նամակ<< Ձմեռ պապիկին>>  Սիրելի Ձմեռ պապիկ ջան ես ուզում եմ ,որ այս տարի բոլորն առողջ լինեն: Ամենակարևորը , որ տատիկս առողջ լինի :Ձմեռ պապիկից ուզում եմ կյանքեր, մայրիկիս ու հայրիկիս համար ուզում եմ , ուզում եմ , ուզում եմ …Ուզում եմ , ուզում եմ , որ ինչ ուզեմ էն էլ լինի :Ձմեռ պապիկ ես քեզ շատ եմ սիրում:/Դավիթ/ http://b4.mskh.am/node/972
  • 14.
    Ուրախիկների խնդրանքները <<Ձմեռ պապիկին>> Մենք` ուրախիկներս , արդեն խնդրել ենք ձմեռ պապիկից մեզ համար նվերներ : Ես խնդրել եմ ընկեր Լուսինեի համար համբերություն , խելոք բալիկներ , խաղալիք ընկեր Լուսինե , որ երբ ուզեմ խոսի , երբ ուզեմ լռի, շատ մեծ կոնֆետ ամբողջ դպրոցի համար և նաև խնդրել եմ , որ բոլորի նվերներն ինձ բերի/ Նէեմիա/: Ես էլ խնդրել եմ սովորող բալիկներ ուղարկի դպրոց ու ընկեր Լուսինեի համար շատ օգնականներ/ Աստղիկ/ : Ես թուր ու թվանք եմ խնդրել/Արշիլ/ : Ես էլ զենք ու զինամթերք և դպրոցի համար տառեր, թվեր/ Հ. Դավիթ/: Ես էլ խնդրել եմ մեծ սրճարան , որ մեծ ձևով էլ ուրախանամ / Հ . Հայկ/ :Իսկ ես էլ մի բան եմ խնդրել, որ ոչ մեկդ չեք պատկերացնի . ձմեռ պապիկից խնդրել եմ <<Ձմեռ պապի փողերով փողատուփ>> : http://b4.mskh.am/node/820
  • 15.
    Ձյան պատմությունը  Մենք`փոքրիկներս , այսօր իմացանք , որ ոչ բոլոր երկրներում է ամանորը նշվում նույն օրը , բայց նաև իմացանք , որ բոլոր երկրների համար ձյան տունը երկնքում է , ամպերի մեջ,սարերի, հատակի վրա, օդում: Պարզեցինք , որ գալիս է պարելով, շորորալով, երգելով , շտապելով, վազելով, շարժվելով , գեղեցկանալով և փուչիկի նման : Նրա ընկերները մենք ենք , մեր հագուստը /ձեռնոցները, գլխարկները, բաճկոնները /, կարկուտը, անձրևը, հողը, հատակը, ամպը: Կան երկրներ , որտեղ ձյուն չի գալիս, և մենք որոշել ենք ինքներս գնալ և ստուգել : Մենք կգնանք ձնեմարդի, ձյունանուշի տեսքով ու կշշմեցնենք բոլորին: Մենք <<Ձյուն >> շատ ենք սիրում ու ուզում ենք միշտ ձմռանը գա, իսկ եթե գա ամռանը `կհալվի , ձմեռ պապն էլ կհալվի , ու ոչ մեկը նրան ուշադրություն չի դարձնի :Մենք գիտենք , որ ինքը մեկ –մեկ տխրում է , որովհետև ամպն է հալվում , բայց հաճախ ուրախ է , քանի որ մեզ մոտ է գալիս: Այս տարի խնդրել ենք դանդաղ գա , որ հասցնենք ասել , թե ինչքան շատ ենք սիրում նրան :  http://b4.mskh.am/node/880
  • 16.
  • 17.
  • 18.
    Տեխնոլոգիան խոհանոցում  Համովհոտով տոնածառ.  Եփված մեղու.  Եկեք աշխատացնենք մեր զգայարանները .  Աշնան թթուն մեր սեղանին.  Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.  Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.  Մենք շատակերիկներ ենք.
  • 20.
    Մեր ստեղծած ֆիլմերը Հողի և Ջրի ընկերությունը.  Բնությունն ապրում է բնության մեջ.  Բնության երևույթներ և փոքրիկ երևույթներ.  Անձրև - աշունը 5 տարեկան չարաճճիների ձեռքերում.  Հեքիաթային ձեռնոցներ և գլխարկներ.  Ամանորյա հողաթափեր և տոնածառեր.  Համով հոտով տոնածառ.  Եփված մեղու.  Եկեք աշխատացնենք մեր զգայարանները.  Աշնան թթուն մեր սեղանին .  Միջատ էինք, բայց դարձանք հացթուխ.  Մի քիչ ծռմռվել ենք ,բայց շատ համեղ ենք.  Մենք շատակերիկներ ենք .
  • 21.