Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թ-ին, մահացել է
1983թ-ին:
Առնո Բաբաջանյանը 1929 թ-ին ընդունվել է Երևանի
կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947
թ-ին ավարտել է նույն կոնսերվատորիայի
ստեղծագործական, 1948 թ-ին՝ Մոսկվայի
կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48
թթ-ին միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի
հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում:
1950–56 թթ-ին դասավանդել է Երևանի
կոնսերվատորիայում:
Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր
ստեղծագործությունների կատարմամբ: Նրա
ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ
կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ
Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել
արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝
դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն
Բաբաջանյանի ստեղծագործական
անհատականությունը դրսևորվել է հատկապես
դաշնամուրի և նվագախըմբի համար գրած
«Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային
տրիոյում:
Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև
ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի
կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար»,
«Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են
բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են
վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա»
(համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան),
«Նոկտյուռն» երկերը: Նորարարական
առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ
սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»:
Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի
Շոստակովիչի հիշատակին:
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր
զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա
երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի
«Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ»,
«Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ
երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում
և արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն
թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական
կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ
որոնումները» (1955 թ.), «Ամպրոպի արահետով» (1956
թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ., համահեղինակ՝
Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975
թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.),
«Երջանկության մեխանիկան» (1982 թ.) և այլն: 1991 թին` Մոսկվայում, 1996 թ-ին Երևանում ստեղծվել են
«Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
Երևանում Բաբաջանյանի անունով
կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր
դահլիճը, փողոց, երաժշտական
ուսումնարան, 2003 թ-ին
կանգնեցվել է հուշարձանը:
Վերջ պատրաստեց Լիլիթ
Մկրտչյանը

Առնո Բաբաջանյան

  • 2.
    Առնո Բաբաջանյանը ծնվելէ 1921 թ-ին, մահացել է 1983թ-ին: Առնո Բաբաջանյանը 1929 թ-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ-ին ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48 թթ-ին միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950–56 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
  • 3.
    Որպես դաշնակահար` աչքիէ ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախըմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:
  • 4.
    Բաբաջանյանի ինքնատիպ ոճըդրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին:
  • 5.
    Կոմպոզիտորի բացառիկ տաղանդըխոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955 թ.), «Ամպրոպի արահետով» (1956 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Երջանկության մեխանիկան» (1982 թ.) և այլն: 1991 թին` Մոսկվայում, 1996 թ-ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
  • 6.
    Երևանում Բաբաջանյանի անունով կոչվելեն Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը:
  • 7.