Մագնիսներ
Էլեկտրամագնիսական երևույթներ
Ուսումնական դաս




        Նկարում պատկերված են
        շերտավոր և պայտաձև
        մագնիսներ
   Եթե թղթի վրա լցված մետաղի խարտուքի տակ
    մագնիս պահենք, ապա խարտուքի մասնիկները
    կդասավորվեն մագնիսական ուժագծերը
    պատկերող դաշտի ձևով:Ցանկացած մագնիսի
    մագնիսական ուժագծերը, թվում է, դուրս են գալիս
    նրա ծայրերում գտնվող 2 կետերից: Դրանց
    անվանում են մագնիսի բևեռներ, որոնցից մեկը
    հյուսիսային բևեռն է, մյուսը՝ հարավային: Երկաթի
    մետաղական խարտուքը ցույց է տալիս մագնիսի
    ուժագծերը. ա. նույնանուն բևեռները վանում են
    իրար, բ. տարանուն բևեռները ձգում են իրար:Եթե
    ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ
    տանը մեզ ամենուրեք շրջապատում են
    մագնիսներ: Դրանցից մի քանիսը փակ են պահում
    սառնարանի ու պահարանի դռները, մյուսները
    թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ:
   Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և
    էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ
    մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը,
    անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց
    մագնիսները չեն ձգում:Եթե մագնիսի մոտ դնենք
    պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած
    կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը
    հեռացնենք: Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը
    նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը
    հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի,
    մեխը կորցնում է իր մագնիսական
    հատկությունները: Մագնիսական հատկությունները
    պահպանող մագնիսներն անվանում են
    հաստատուն մագնիսներ:



                  Տարանուն
                  մագնիսական բևեռները
                  իրար ձգում են իսկ
                  նույնանուն բևեռները`
                  վանում
   Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից
    կամ համաձուլվածքներից: Յուրաքանչյուր
    մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային:
    Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի
    մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի
    հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով, 2
    մագնիսների տարանուն բևեռները ձգում են
    իրար, իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած
    մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք
    դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող
    բևեռներից:
 Ինչպես են գործում մագնիսները
Եթե հոսանք անցնի կոճին փաթաթված հաղորդալարի
  գալարով, ապա այն կդառնա թույլ էլեկտրամագնիս:
  Պարզվում է, որ է՜լ ավելի թույլ՝ հյուլեաչափ
  էլեկտրամագնիսներ կան նաև յուրաքանչյուր ատոմում:
  Երկաթում կամ պողպատում և դրանց նման այլ նյութերում
  յուրաքանչյուր ատոմ մի փոքրիկ մագնիս է: Սովորական
  վիճակում այդ «ատոմական մագնիսները» տարբեր կողմեր
  են ուղղված, ուստի նրանք փոխադարձաբար իրար մարում
  են: Երբ որևէ առարկա մագնիսանում է, նրա ատոմները
  շրջվում և ընդունում են նույն ուղղությունը, և առարկան
  վերածվում է մի մեծ մագնիսի: Մագնիսի շրջապատի
  տարածությունը, որտեղ գործում է մագնիսի ձգելու կամ
  վանելու հատկությունը, անվանում են մագնիսական դաշտ:
   Այժմ պարզենք, թե ինչպես են փոխազդում
    մագնիսների բևեռները:Եթե մագնիսները
    մոտեցնենք թելից կախված մեկ այլ մագնիսի,
    ապա կնկատենք, որ վերջինս կպտտվի և կձգվի
    դեպի առաջին մագնիսը:Դա տեղի է ունենում
    այն պատճառով, որ մագնիսի հյուսիսային
    բևեռը ձգում է թելից կախված մագնիսի
    հարավային բևեռը և վանում հյուսիսային
    բևեռը:Նման փորձերը ցույց են տալիս, որ
    տարանուն մագնիսների բևեռները իրար ձգում
    են, իսկ նույնանուն բևեռները իրար վանում:
   Մագնիսական դաշտը էլեկտրական
    հոսանքի և մագնիսական
    նյութերի մագնիսական ազդեցության
    մաթեմատիկական նկարագրությունն է:
    Մագնիսական դաշտը ներկայացվում է
    երկու բաղադրիչներով՝ ուղղությամբ
    և մագնիտուդով (կամ ուժով):Որպես
    այդպիսին այն վեկտոր դաշտ է:




       Իդեալական
       գլանաձև մագնիսի
       մագնիսական
       դաշտը:
   Մագնիսական դաշտի մասին
    պատկերացում կարելի է կազմել հետևյալ
    պարզ փորձով:Սեղանին դրված շերտավոր
    մագնիսը ծածկենք թղթի կտորով և նրա
    վրա ցանենք երկաթի խարտուք:Եթե
    թևթևակի թափահարենք թուղթը
    կստանանք նկար 71ում պատկերված
    նկարը:Այս դեպքում խարտուքի
    մասնիկները մագնիսանում են դառնալով
    փոքրիկ մագնիսական սլաքներ, որոնք
    դասավորված են որոշակի գծերի
    երկայնքով:
   Այն գծերը, որոնց երկայնքով
    դասավորվում են մագնիսական
    դաշտում տեղղադրված մագնիսական
    սլաքները, կոչվում են մագնիսական
    գծեր:Ընդունված է մագնիսական գծերին
    վերգրել ուղղություն:Այդ ուղղությունը
    համընկնում է տվյալ կետում
    տեղադրված մագնիսական սլաքի
    հյուսիսային բևեռի ցույց տված
    ուղղությանը:
                        Հաստատուն մագնիսի
                        մագնիսական դաշտի
                        գծերը




           Հոսանքի կոճի մագնիսական դաշտի գծերը
   Նյութը պատրաստեց` Ասյա
    Թադևոսյանը
    9.2դասարան
    Միջին դպրոց

մագնիսներ

  • 1.
    Մագնիսներ Էլեկտրամագնիսական երևույթներ Ուսումնական դաս Նկարում պատկերված են շերտավոր և պայտաձև մագնիսներ
  • 2.
    Եթե թղթի վրա լցված մետաղի խարտուքի տակ մագնիս պահենք, ապա խարտուքի մասնիկները կդասավորվեն մագնիսական ուժագծերը պատկերող դաշտի ձևով:Ցանկացած մագնիսի մագնիսական ուժագծերը, թվում է, դուրս են գալիս նրա ծայրերում գտնվող 2 կետերից: Դրանց անվանում են մագնիսի բևեռներ, որոնցից մեկը հյուսիսային բևեռն է, մյուսը՝ հարավային: Երկաթի մետաղական խարտուքը ցույց է տալիս մագնիսի ուժագծերը. ա. նույնանուն բևեռները վանում են իրար, բ. տարանուն բևեռները ձգում են իրար:Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ տանը մեզ ամենուրեք շրջապատում են մագնիսներ: Դրանցից մի քանիսը փակ են պահում սառնարանի ու պահարանի դռները, մյուսները թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ:
  • 4.
    Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում:Եթե մագնիսի մոտ դնենք պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը հեռացնենք: Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի, մեխը կորցնում է իր մագնիսական հատկությունները: Մագնիսական հատկությունները պահպանող մագնիսներն անվանում են հաստատուն մագնիսներ: Տարանուն մագնիսական բևեռները իրար ձգում են իսկ նույնանուն բևեռները` վանում
  • 5.
    Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից կամ համաձուլվածքներից: Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային: Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով, 2 մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող բևեռներից:
  • 6.
     Ինչպես ենգործում մագնիսները Եթե հոսանք անցնի կոճին փաթաթված հաղորդալարի գալարով, ապա այն կդառնա թույլ էլեկտրամագնիս: Պարզվում է, որ է՜լ ավելի թույլ՝ հյուլեաչափ էլեկտրամագնիսներ կան նաև յուրաքանչյուր ատոմում: Երկաթում կամ պողպատում և դրանց նման այլ նյութերում յուրաքանչյուր ատոմ մի փոքրիկ մագնիս է: Սովորական վիճակում այդ «ատոմական մագնիսները» տարբեր կողմեր են ուղղված, ուստի նրանք փոխադարձաբար իրար մարում են: Երբ որևէ առարկա մագնիսանում է, նրա ատոմները շրջվում և ընդունում են նույն ուղղությունը, և առարկան վերածվում է մի մեծ մագնիսի: Մագնիսի շրջապատի տարածությունը, որտեղ գործում է մագնիսի ձգելու կամ վանելու հատկությունը, անվանում են մագնիսական դաշտ:
  • 7.
    Այժմ պարզենք, թե ինչպես են փոխազդում մագնիսների բևեռները:Եթե մագնիսները մոտեցնենք թելից կախված մեկ այլ մագնիսի, ապա կնկատենք, որ վերջինս կպտտվի և կձգվի դեպի առաջին մագնիսը:Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է թելից կախված մագնիսի հարավային բևեռը և վանում հյուսիսային բևեռը:Նման փորձերը ցույց են տալիս, որ տարանուն մագնիսների բևեռները իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները իրար վանում:
  • 8.
    Մագնիսական դաշտը էլեկտրական հոսանքի և մագնիսական նյութերի մագնիսական ազդեցության մաթեմատիկական նկարագրությունն է: Մագնիսական դաշտը ներկայացվում է երկու բաղադրիչներով՝ ուղղությամբ և մագնիտուդով (կամ ուժով):Որպես այդպիսին այն վեկտոր դաշտ է: Իդեալական գլանաձև մագնիսի մագնիսական դաշտը:
  • 9.
    Մագնիսական դաշտի մասին պատկերացում կարելի է կազմել հետևյալ պարզ փորձով:Սեղանին դրված շերտավոր մագնիսը ծածկենք թղթի կտորով և նրա վրա ցանենք երկաթի խարտուք:Եթե թևթևակի թափահարենք թուղթը կստանանք նկար 71ում պատկերված նկարը:Այս դեպքում խարտուքի մասնիկները մագնիսանում են դառնալով փոքրիկ մագնիսական սլաքներ, որոնք դասավորված են որոշակի գծերի երկայնքով:
  • 10.
    Այն գծերը, որոնց երկայնքով դասավորվում են մագնիսական դաշտում տեղղադրված մագնիսական սլաքները, կոչվում են մագնիսական գծեր:Ընդունված է մագնիսական գծերին վերգրել ուղղություն:Այդ ուղղությունը համընկնում է տվյալ կետում տեղադրված մագնիսական սլաքի հյուսիսային բևեռի ցույց տված ուղղությանը: Հաստատուն մագնիսի մագնիսական դաշտի գծերը Հոսանքի կոճի մագնիսական դաշտի գծերը
  • 11.
    Նյութը պատրաստեց` Ասյա Թադևոսյանը 9.2դասարան Միջին դպրոց