 Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է
ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում
կուտակված էներգիայի կտրուկ
լիցքաթափման արդյունքում։
1964 թ.
Նիիգատայի
երկրաշարժի
հետեւանքները,
Ճապոնիա:
 Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի
կարելի է դասակարգել երկու խմբերի.
 Բնական երկրաշարժեր
 Տեխնածին երկրաշարժեր
 Բնական երկրաշարժերը կապված են տարբեր
պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական
շարժումներով պայմանվորված
երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված
երկրաշարժեր, երկրակեղևում կարստային
խոռոչների փլուզման հետևանքով առաջացող
երկրաշարժեր և այլն։
 Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է
հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է
մարդկային գործունեության հետ։ Օրինակ
ռազմական կամ արդյունաբերական
պայթյունների հետևանքով առաջացող
ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ)
հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ
օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է
հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ
ակտիվության բարձրացման։
 Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի
տարածքում առավել ուժեղ և առավել տարածված
են տեկտոնական երկրաշարժերը։
Մեխիկոյի
1985 թ-ի
երկրաշարժի
ավերածությունները
 Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է
բաժանել նույնպես երկու խմբի.
 Կանխատեսելի երկրաշարժեր
 Անկանխատեսելի երկրաշարժեր
 Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով
պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և
ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի
համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց
«ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ
նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են
համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի
փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի
փոփոխությունները, ռադոն գազի անոմալ
փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում
առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ) գյուղը 1988 թ-ի
դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո
Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները
 Երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի
պատճառը տարրական վարքականոնների
չիմացությունն է։ Ահա տարբեր երկրների և ՀՀ- ի
փորձի հիման վրա մշակված վարքականոնները:
Սպիտակի
երկրաշարժ
 Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը
նվազեցնող ապօրինի ձևափոխություններ,
 Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն
ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից,
 Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և
թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով
տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և
հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր
առարկաներ,
 Նախապես որոշել տան կամ աշխատատեղի
ամենաանվտանգ տեղերը (շենքի միջին մասի հիմնական
պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց վրա
դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է
պատսպարվել մինչ ցնցումների ավարտը,
 Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և
անվտանգ ուղին։
Երկրաշարժի մագնիտուդը
 Երկրաշարժի մագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ
ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող
մեծությունն է։ Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է
ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում
են նաև՝ Ռիխտերի սանդղակ։ Պարունակում է 1-ից մինչև 9
պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են
սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։
Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի
ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված
է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝
մարդկանց, առարկաների, կառույցների, բնության
օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։
Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում
սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե
ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ
հետո:
Ավերածությունները Փորտ-օ-Փրենսում,
Հաիթի, 2010 թ. հունվար։
Վերջ
Նյութի Հեղինակ՝ Սարգսյան Օֆելյա
Տեղեկությունների աղբյուր՝ https://hy.wikipedia.org
Նկարների աղբյուր՝google.com

Erkrasharj

  • 2.
     Երկրաշարժ, ստորգետնյացնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ 1964 թ. Նիիգատայի երկրաշարժի հետեւանքները, Ճապոնիա:
  • 3.
     Երկրաշարժերը ըստառաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.  Բնական երկրաշարժեր  Տեխնածին երկրաշարժեր  Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
  • 4.
     Տեխնածին երկրաշարժերասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։  Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
  • 5.
  • 6.
     Երկրաշարժերը ըստկանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.  Կանխատեսելի երկրաշարժեր  Անկանխատեսելի երկրաշարժեր  Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
  • 7.
    Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ)գյուղը 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո
  • 8.
    Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները Երկրաշարժավտանգ երկրներում բազմաթիվ զոհերի պատճառը տարրական վարքականոնների չիմացությունն է։ Ահա տարբեր երկրների և ՀՀ- ի փորձի հիման վրա մշակված վարքականոնները: Սպիտակի երկրաշարժ
  • 9.
     Բնակարաններում չկատարելշենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ,  Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից,  Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ,  Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (շենքի միջին մասի հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց վրա դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների ավարտը,  Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և անվտանգ ուղին։
  • 10.
    Երկրաշարժի մագնիտուդը  Երկրաշարժիմագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։ Մագնիտուդի սանդղակը 1935 թ. առաջարկել է ամերիկացի գիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում են նաև՝ Ռիխտերի սանդղակ։ Պարունակում է 1-ից մինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնք հաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրած տատանումներով։ Այս սանդղակը հաճախ շփոթում են երկրաշարժի ինտենսիվության 12 բալանի համակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյա ցնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց, առարկաների, կառույցների, բնության օբյեկտների վրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժը պատահելուց հետո սկզբից հայտնի է դառնում սեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թե ինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշ ժամանակ հետո:
  • 11.
  • 12.
    Վերջ Նյութի Հեղինակ՝ ՍարգսյանՕֆելյա Տեղեկությունների աղբյուր՝ https://hy.wikipedia.org Նկարների աղբյուր՝google.com