Ֆիզիկա Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը Հիմնական դպրոց, 8-րդ դասարան,  Նելլի Հարությունյան
Ինչպես յուրաքանչյուր   մարմին, ջուրը նույնպես կարող է օժտված լինել որոշակի կինետիկ և պոտենցիալ էներգիաներով: Դրա համար պետք է այն հոսի և թափվի որոշակի  բարձրությունից: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է դեռևս հազարամյակներ առաջ: Մեծ բարձրությունից թափվելիս ջրի պոտենցիալ էներգիան փոխարկվում է կինետիկ էներգիայի, որի շնորհիվ ջուրն աշխատանք է կատարում:
Ջրի էներգիայով աշխատող պարզագույն սարքը ջրանիվն է, որը մարդիկ օգտագործել են վաղնջական ժամանակներից: Ջրի ազդեցոււթյամբ պտտվող ջրանիվն աշխատեցնում էր ջրաղացը: Հիմա ջրի էներգիան առավելապես օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար: Մեծ բարձրությունից թափվող ջուրը հիդրոէլեկտրակայանում /ՀԷԿ/ պտտում է տուրբինը, որին կցված էլեկտրական գեներատորում արտադրվում է էլեկտրաէներգիա:
Անգամ սակավաջուր գետերը կարող են արտադրել մեծ քանակությամբ էներգիա, եթե ջրի անկման բարձրությունը բավականաչափ մեծ լինի: Երկրագնդի վրա գետերի հոսող ջուրն օժտված է ահռելի էներգիայով, որը կարելի է օգտագործել տարբեր հանածոների այրման հետևանքով անջատվող ջերմային էներգիայի փոխարեն: Այդ էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, օգտագործելիս այն չի աղտոտում շրջակա միջավայրը:
ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 %- ն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 % -ը :  Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչ ցանկալի ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա: Մակընթացային էլեկտրակայաններում այդ էներգիան փոխարկվում է էլեկտրաէներգիայի:
Հսկայական էներգիայով են օժտված նաև մթնոլորտում շարժվող քամիները: Մարդկությունը քամու էներգիան սովորել է օգտագործել իր զարգացման վաղ շրջանից սկսած: Դեռևս 3000 տարի առաջ մարդն առագաստանավերով հեռավոր նավարկությունների էր գնում՝ օգտագործելով քամու էներգիան: Քամու էներգիայով են գործում նաև հողմաղացները: Ներկայումս մի շարք երկրներում տարածվում են հողմային էլեկտրակայանները, որոնք կազմված են բարձր աշտարակից, հողմատուրբինից և էլեկտրական գեներատորից: Քամին պտտելով հողմատուրբինի թիերը, աշխատեցնում է գեներատորը, որն արտադրում է էլեկտրաէներգիա:
ՀՀ-ում կան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ, ուստի ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում մեր երկրում հողմաէներգետիկայի զարգացմանը: Հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը, տեխնիկական առումով բարդ չեն և համեմատաբար էժան են:

ֆիզիկա

  • 1.
    Ֆիզիկա Շարժվող ջրիև քամու էներգիայի օգտագործումը Հիմնական դպրոց, 8-րդ դասարան, Նելլի Հարությունյան
  • 2.
    Ինչպես յուրաքանչյուր մարմին, ջուրը նույնպես կարող է օժտված լինել որոշակի կինետիկ և պոտենցիալ էներգիաներով: Դրա համար պետք է այն հոսի և թափվի որոշակի բարձրությունից: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է դեռևս հազարամյակներ առաջ: Մեծ բարձրությունից թափվելիս ջրի պոտենցիալ էներգիան փոխարկվում է կինետիկ էներգիայի, որի շնորհիվ ջուրն աշխատանք է կատարում:
  • 3.
    Ջրի էներգիայով աշխատողպարզագույն սարքը ջրանիվն է, որը մարդիկ օգտագործել են վաղնջական ժամանակներից: Ջրի ազդեցոււթյամբ պտտվող ջրանիվն աշխատեցնում էր ջրաղացը: Հիմա ջրի էներգիան առավելապես օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար: Մեծ բարձրությունից թափվող ջուրը հիդրոէլեկտրակայանում /ՀԷԿ/ պտտում է տուրբինը, որին կցված էլեկտրական գեներատորում արտադրվում է էլեկտրաէներգիա:
  • 4.
    Անգամ սակավաջուր գետերըկարող են արտադրել մեծ քանակությամբ էներգիա, եթե ջրի անկման բարձրությունը բավականաչափ մեծ լինի: Երկրագնդի վրա գետերի հոսող ջուրն օժտված է ահռելի էներգիայով, որը կարելի է օգտագործել տարբեր հանածոների այրման հետևանքով անջատվող ջերմային էներգիայի փոխարեն: Այդ էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, օգտագործելիս այն չի աղտոտում շրջակա միջավայրը:
  • 5.
    ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ20 %- ն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 % -ը : Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչ ցանկալի ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա: Մակընթացային էլեկտրակայաններում այդ էներգիան փոխարկվում է էլեկտրաէներգիայի:
  • 6.
    Հսկայական էներգիայով ենօժտված նաև մթնոլորտում շարժվող քամիները: Մարդկությունը քամու էներգիան սովորել է օգտագործել իր զարգացման վաղ շրջանից սկսած: Դեռևս 3000 տարի առաջ մարդն առագաստանավերով հեռավոր նավարկությունների էր գնում՝ օգտագործելով քամու էներգիան: Քամու էներգիայով են գործում նաև հողմաղացները: Ներկայումս մի շարք երկրներում տարածվում են հողմային էլեկտրակայանները, որոնք կազմված են բարձր աշտարակից, հողմատուրբինից և էլեկտրական գեներատորից: Քամին պտտելով հողմատուրբինի թիերը, աշխատեցնում է գեներատորը, որն արտադրում է էլեկտրաէներգիա:
  • 7.
    ՀՀ-ում կան քամուէներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ, ուստի ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում մեր երկրում հողմաէներգետիկայի զարգացմանը: Հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը, տեխնիկական առումով բարդ չեն և համեմատաբար էժան են: