SlideShare a Scribd company logo
Հոգնածություն
Մարիամ Հովհաննիսյան
Միջին դպրոց
6֊1
Հոգնածություն
• Հոգնածություն, աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ, որն
առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր
աշխատանքից հետո և բնորոշվում աշխատունակության
ժամանակավոր իջեցմամբ, ֆիզիկական և նյարդային ռեակցիաների
որոշակի փոփոխությամբ։ Կարճատև լարված աշխատանքից հետո
հոգնածությունը սովորաբար արագ է անցնում, իսկ տևական
աշխատանքին հաջորդողը՝ դանդաղ և աստիճանաբար։
•
• Հոգնածությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին։
էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճաններում գտնվող
օրգանիզմների հոգնածության պրոցեսը և խորությունը տարբեր են.
ցածրակարգ կենդանիների մոտ այն առաջանում է դանդաղ, բայց խորն
է, հետևաբար նրանց աշխատունակությունն ուշ է վերականգնվում։
Զարգացում
• Հոգնածություն, աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ, որն
առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր
աշխատանքից հետո և բնորոշվում աշխատունակության
ժամանակավոր իջեցմամբ, ֆիզիկական և նյարդային ռեակցիաների
որոշակի փոփոխությամբ։ Կարճատև լարված աշխատանքից հետո
հոգնածությունը սովորաբար արագ է անցնում, իսկ տևական
աշխատանքին հաջորդողը՝ դանդաղ և աստիճանաբար։
•
• Հոգնածությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին։
էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճաններում գտնվող
օրգանիզմների հոգնածության պրոցեսը և խորությունը տարբեր են.
ցածրակարգ կենդանիների մոտ այն առաջանում է դանդաղ, բայց խորն
է, հետևաբար նրանց աշխատունակությունն ուշ է վերականգնվում։
Ի հայտ գալ
Հոգնածությունն արտահայտվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշաններով,
աշխատունակության կորուստ, ֆիզիկական և մտավոր ունակությունների իջեցում,
անտարբերություն դեպի միջավայրը, դրդման շեմքի բարձրացում։ Հոգնած վիճակում
աշխատանքը շարունակելը հանգեցնում է գերհոգնածության, որին բնորոշ հիվանդությունները
ավելի հաճախ նկատվում են մտավոր աշխատանքով զբաղվողների մոտ։ Այդ
հիվանդությունների կորագիծն առանձնապես բարձրացել է վերջին տասնամյակներում՝
գիտատեխնիկական առաջընթացի, նյութական և հոգևոր բարիքների արտադրության պրոցեսի
խիստ ինտենսիվացման հետ կապված, երբ խստորեն բարձրացել է մտավոր աշխատանքի
տեսակարար կշիռը։ Ֆիզիկական աշխատանքով պայմանավորված հոգնածության սուբյեկտիվ
զգացողության ռեֆլեքսները էվոլյուցիայի պրոցեսում մարդու մոտ զարգացել են բավարար,
դրա շնորհիվ հոգնած ժամանակ մարդը դադարեցնում է աշխատանքը, իսկ մտավոր
աշխատանքով պայմանավորված հոգնածությունը՝ թույլ, այդ պատճառով էլ անհատը
շարունակում է աշխատանքը և ընկնում գերհոգնածության մեջ։ Վերջինիս նպաստում են նաև
սև սուրճի, ալկոհոլային խմիչքների օգտագործման չարաշահումները, աշխատանքային կամ
կենցաղային ոչ բնականոն փոխհարաբերությունները, աշխատանքային անբավարար
պայմանները, սրտի ինտենսիվ ինֆորմացիան և ֆիզիկական աշխատանքի խիստ պակասը։
Հոգնածությունը արդի աշխատանքի ֆիզիոլոգիայի և հոգեբանության ամենահրատապ ու բարդ
պրոբլեմներից է և բավարար չափով ուսումնասիրված չէ, սակայն գոյություն ունեն այն
բացատրող մի շարք տեսություններ.
Հոգնածության
տեսությունները
• 1.Աշխատանքի ընթացքում աշխատող օրգաններում էներգիայի աղբյուր
հանդիսացող նյութերի պակասումը,
• 2.Նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կաթնաթթվի և թունավոր
արգասիքների կուտակումը։
• 3.Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելին հոգնածությունը բացատրել է սիմպաթիկ
նյարդային համակարգի սնուցող-հարմարվողական ֆունկցիայի ընկճմամբ, որն
արդյունք է ինտենսիվ կամ տևական աշխատանքի։
• 4.Վերջին տարիներին հոգնածությունը փորձում են բացատրել աշխատանքի
հետևանքով ուղեղի կեղևի բջիջներում տեղի ունեցող որոշակի
փոփոխություններով, որոնք ի վերջո հանգեցնում են դրանց հյուծման և
աշխատունակության իջեցման։
• Մի խումբ հեղինակների կարծիքով հոգնածությունն օրգանիզմի ֆիզիոլոգիական
մի նոր վիճակ է, որը պայմանավորված է ինչպես էներգետիկ նյութերի
պակասությամբ, նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ, այնպես
էլ նյարդային և մկանային համակարգերի որոշակի փոփոխություններով, որոնք,
ի վերջո, հանգեցնում են աշխատունակության իջեցման։ Հոգնածությանը
հաջորդող հանգիստը հնարավորություն է տալիս դրանք լրիվ վերականգնելու։
Կանխարգելումը
• Հոգնածության լուրջ խորացման կանխում,
աշխատունակության պահպանում, որին նպաստում եև՝
ֆիզիկական աշխատանքի մի տեսակից մյուսին անցնելը,
արդյունաբերության ճյուղերում լայնորեն կիրառվող
պարտադիր ֆիզիկական վարժությունները, աշխատանքի
փորձի ձեռքբերումը, աշխատանքային վարժվածությունը,
կենցաղի, սննդի, հանգստի ռեժիմների ճիշտ
կազմակերպումը, մաքուր օդը, աշխատանքի վայրում
վնասակար գործոնների դեմ կազմակերպվող ճիշտ
պայքարը, դրական հուզումները։ Առավելապես մտավոր
աշխատանքով զբաղվող անհատների համար՝ մտավոր
աշխատանքը միջին ծանրության ֆիզիկական
աշխատանքի հետ զուգորդելը, ֆիզկուլտուրայով և
սպորտով զբաղվելը, քայլելը։
Վերջ...

More Related Content

More from Narek Sahakyan

Cathédrale notre dame de paris
Cathédrale notre dame de parisCathédrale notre dame de paris
Cathédrale notre dame de parisNarek Sahakyan
 

More from Narek Sahakyan (10)

նախնիներ
նախնիներնախնիներ
նախնիներ
 
մագնիսներ
մագնիսներմագնիսներ
մագնիսներ
 
մագնիսներ
մագնիսներմագնիսներ
մագնիսներ
 
Cathédrale notre dame de paris
Cathédrale notre dame de parisCathédrale notre dame de paris
Cathédrale notre dame de paris
 
La tour eiffel
La tour eiffelLa tour eiffel
La tour eiffel
 
Lara fabian
Lara fabianLara fabian
Lara fabian
 
Paris
ParisParis
Paris
 
Paris
ParisParis
Paris
 
Jeanne d%27 arc
Jeanne d%27 arcJeanne d%27 arc
Jeanne d%27 arc
 
Mesrop machtots
Mesrop machtotsMesrop machtots
Mesrop machtots
 

հոգնածություն 1

  • 2. Հոգնածություն • Հոգնածություն, աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր աշխատանքից հետո և բնորոշվում աշխատունակության ժամանակավոր իջեցմամբ, ֆիզիկական և նյարդային ռեակցիաների որոշակի փոփոխությամբ։ Կարճատև լարված աշխատանքից հետո հոգնածությունը սովորաբար արագ է անցնում, իսկ տևական աշխատանքին հաջորդողը՝ դանդաղ և աստիճանաբար։ • • Հոգնածությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին։ էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճաններում գտնվող օրգանիզմների հոգնածության պրոցեսը և խորությունը տարբեր են. ցածրակարգ կենդանիների մոտ այն առաջանում է դանդաղ, բայց խորն է, հետևաբար նրանց աշխատունակությունն ուշ է վերականգնվում։
  • 3. Զարգացում • Հոգնածություն, աշխատող օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակ, որն առաջանում է կարճատև լարված կամ երկարատև չափավոր աշխատանքից հետո և բնորոշվում աշխատունակության ժամանակավոր իջեցմամբ, ֆիզիկական և նյարդային ռեակցիաների որոշակի փոփոխությամբ։ Կարճատև լարված աշխատանքից հետո հոգնածությունը սովորաբար արագ է անցնում, իսկ տևական աշխատանքին հաջորդողը՝ դանդաղ և աստիճանաբար։ • • Հոգնածությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին։ էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճաններում գտնվող օրգանիզմների հոգնածության պրոցեսը և խորությունը տարբեր են. ցածրակարգ կենդանիների մոտ այն առաջանում է դանդաղ, բայց խորն է, հետևաբար նրանց աշխատունակությունն ուշ է վերականգնվում։
  • 4. Ի հայտ գալ Հոգնածությունն արտահայտվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշաններով, աշխատունակության կորուստ, ֆիզիկական և մտավոր ունակությունների իջեցում, անտարբերություն դեպի միջավայրը, դրդման շեմքի բարձրացում։ Հոգնած վիճակում աշխատանքը շարունակելը հանգեցնում է գերհոգնածության, որին բնորոշ հիվանդությունները ավելի հաճախ նկատվում են մտավոր աշխատանքով զբաղվողների մոտ։ Այդ հիվանդությունների կորագիծն առանձնապես բարձրացել է վերջին տասնամյակներում՝ գիտատեխնիկական առաջընթացի, նյութական և հոգևոր բարիքների արտադրության պրոցեսի խիստ ինտենսիվացման հետ կապված, երբ խստորեն բարձրացել է մտավոր աշխատանքի տեսակարար կշիռը։ Ֆիզիկական աշխատանքով պայմանավորված հոգնածության սուբյեկտիվ զգացողության ռեֆլեքսները էվոլյուցիայի պրոցեսում մարդու մոտ զարգացել են բավարար, դրա շնորհիվ հոգնած ժամանակ մարդը դադարեցնում է աշխատանքը, իսկ մտավոր աշխատանքով պայմանավորված հոգնածությունը՝ թույլ, այդ պատճառով էլ անհատը շարունակում է աշխատանքը և ընկնում գերհոգնածության մեջ։ Վերջինիս նպաստում են նաև սև սուրճի, ալկոհոլային խմիչքների օգտագործման չարաշահումները, աշխատանքային կամ կենցաղային ոչ բնականոն փոխհարաբերությունները, աշխատանքային անբավարար պայմանները, սրտի ինտենսիվ ինֆորմացիան և ֆիզիկական աշխատանքի խիստ պակասը։ Հոգնածությունը արդի աշխատանքի ֆիզիոլոգիայի և հոգեբանության ամենահրատապ ու բարդ պրոբլեմներից է և բավարար չափով ուսումնասիրված չէ, սակայն գոյություն ունեն այն բացատրող մի շարք տեսություններ.
  • 5. Հոգնածության տեսությունները • 1.Աշխատանքի ընթացքում աշխատող օրգաններում էներգիայի աղբյուր հանդիսացող նյութերի պակասումը, • 2.Նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կաթնաթթվի և թունավոր արգասիքների կուտակումը։ • 3.Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելին հոգնածությունը բացատրել է սիմպաթիկ նյարդային համակարգի սնուցող-հարմարվողական ֆունկցիայի ընկճմամբ, որն արդյունք է ինտենսիվ կամ տևական աշխատանքի։ • 4.Վերջին տարիներին հոգնածությունը փորձում են բացատրել աշխատանքի հետևանքով ուղեղի կեղևի բջիջներում տեղի ունեցող որոշակի փոփոխություններով, որոնք ի վերջո հանգեցնում են դրանց հյուծման և աշխատունակության իջեցման։ • Մի խումբ հեղինակների կարծիքով հոգնածությունն օրգանիզմի ֆիզիոլոգիական մի նոր վիճակ է, որը պայմանավորված է ինչպես էներգետիկ նյութերի պակասությամբ, նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ, այնպես էլ նյարդային և մկանային համակարգերի որոշակի փոփոխություններով, որոնք, ի վերջո, հանգեցնում են աշխատունակության իջեցման։ Հոգնածությանը հաջորդող հանգիստը հնարավորություն է տալիս դրանք լրիվ վերականգնելու։
  • 6. Կանխարգելումը • Հոգնածության լուրջ խորացման կանխում, աշխատունակության պահպանում, որին նպաստում եև՝ ֆիզիկական աշխատանքի մի տեսակից մյուսին անցնելը, արդյունաբերության ճյուղերում լայնորեն կիրառվող պարտադիր ֆիզիկական վարժությունները, աշխատանքի փորձի ձեռքբերումը, աշխատանքային վարժվածությունը, կենցաղի, սննդի, հանգստի ռեժիմների ճիշտ կազմակերպումը, մաքուր օդը, աշխատանքի վայրում վնասակար գործոնների դեմ կազմակերպվող ճիշտ պայքարը, դրական հուզումները։ Առավելապես մտավոր աշխատանքով զբաղվող անհատների համար՝ մտավոր աշխատանքը միջին ծանրության ֆիզիկական աշխատանքի հետ զուգորդելը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, քայլելը։