Մագնիսական երևույթները, ինչպեսև էլեկտրական երևույթները, մարդկության
հայտնի էին դեռ շատ վաղ ժամանակներից: Մ. թ. ա. VI դարում արդեն գիտեին
երկաթե իրերը դեպի իրեն ձգող հանքատեսակի մասին, որին անվանում էին
«չու-շի», այսինքն՝ սիրող քար:
Հետագայում այն անվանեցին բնական մագնիս, քանի որ, երկաթաքարի մեծ
քանակներ հայտնաբերվեցին Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի շրջակայքում:
3.
Ուսումնասիրելով բնական մագնիսներըմարդիկ
ծանոթացան մարմինների մագնիսական
հատկությունների
և մագնիսական երևույթների հետ:
Այժմ հայտնի է, որ բնական մագնիսները
մագնիսական
երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են, որը
կազմված
է FeO-ից (31և Fe2O3-ից (69%):
Սակայն մագնետիտն ուժեղ մագնիսական
հատկություն՝
այսինքն երկաթե իրերը դեպի իրենց ձգելու
հատկություն
չունի:
Զգալիորեն ուժեղ մագնիսական
հատկությամբ արհեստական
մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի,
նիկելի և
կոբալտի համաձուլվածքից:
Արհեստական մագնիսներին հատուկ ձև են տալիս
և
հաճախ ներկում երկու գույնով:
4.
Մագնիսները կարող ենլինել
թե՛ բնական, և թե՛ արհեստական:
Պարզագույն փորձերի միջոցով կարելի է պարզել
հաստատուն մագնիսների մի շարք հատկություններ.
1. Հաստատուն մագնիսները ձգում են երկաթ կամ
երկաթի համաձուլվածք պարունակող մարմինները
և չեն ձգում փայտից, ապակուց, գունավոր
մետաղներից և այլ նյութերից պատրաստված
առարկաները:
2. Մագնիսները ունակ են մագնիսացնելու մոտակա կամ
իրենց հպվող երկաթե առարկաներ: Այդ առարկաների
մագնիսական հատկությունները ժամանակավոր են և
մագնիսացման աղբյուրը վերացնելիս, որոշ ժամանակ
անց, անհետանում են:
3. Հատատուն մագնիսի հատկությունները նրա տարբեր
մասերում նույնը չեն:
Փորձը ցույց է տալիս, որ առավել ուժեղ մագնիսական
հատկություն է հայտնաբերվում մագնիսի ծայրերին, իսկ
կենտրոնում մագնիսը գրեթե չի ձգում երկաթե իրերը:
Օրինակ՝ եթե մագնիսը հպենք երկաթի հատույթին և
հեռացնենք, ապա կնկատենք, որ նա հիմնականում
կպչում է մագնիսի ծայրերին:
5.
Յուրաքանչյուր մագնիս
ունի 2բևեռ:
Համապատասխանաբար՝ S
հարավային և N հյուսիսային:
Մագնիսական
փոխազդեցության
օրինաչափությունները
պարզաբանելու համար
հաճախ օգտվում են
մագնիսական սլաքից:
6.
Փորձերը ցույց են
տալիս,որ
մագնիսները
փոխազդում են
միմյանց հետ, ընդ
որում մագնիսի
տարանուն
բևեռները իրար
ձգում են, իսկ
նույնանուն
բևեռները վանում: