ՄԱԳՆԻՍՆԵՐ
Մագնիսացվածությամբ օժտված, այսինքն ՝
մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ
է ձգելու երկաթը, նիկելը և այլն։Պատրաստում
են մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր
նյութերից ՝ պայտի, ձողի ձևով։ Ազատ շարժվող
մագնիսի բևեռները միացնող
գիծը Երկրիմագնիսական դաշտում ուղղվում
է միջօրեականով։ Կիրառվում է տեխնիկայում ՝
իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր։
Օգտագործվում է նաև էլեկտրամագնիսներ։
Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ տանը
մեզ ամենուրեք շրջապատում են մագնիսներ: Դրանցից
մի քանիսը փակ են պահում սառնարանի ու պահարանի
դռները, մյուսները թաքնված են դռան զանգի և
հեռախոսի մեջ: Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը,
կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան
բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը,
արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց
մագնիսները չեն ձգում:
Եթե մագնիսի մոտ դնենք պողպատե ասեղ, այն
կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ
հիմնական մագնիսը հեռացնենք: Մագնիսի մոտ դրված
երկաթե մեխը նույնպես մագնիսանում է, սակայն
մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն պողպատե
ասեղի, մեխը կորցնում է իր մագնիսական
հատկությունները: Մագնիսական հատկությունները
պահպանող մագնիսներն անվանում են հաստատուն
մագնիսներ:
• Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից կամ
համաձուլվածքներից: Յուրաքանչյուր մագնիս ունի 2
բևեռ՝ հյուսիսային և հարավային: Մագնիսները ձգում
են նաև միմյանց. մի մագնիսի հյուսիսային բևեռը ձգում
է մյուսի հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով,
2 մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար,
իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած մագնիս ունի
անտեսանելի ուժագծեր, որոնք դուրս են գալիս նրա 2
ծայրերում գտնվող բևեռներից:

մագնիսներ

  • 1.
  • 2.
    Մագնիսացվածությամբ օժտված, այսինքն՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը և այլն։Պատրաստում են մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր նյութերից ՝ պայտի, ձողի ձևով։ Ազատ շարժվող մագնիսի բևեռները միացնող գիծը Երկրիմագնիսական դաշտում ուղղվում է միջօրեականով։ Կիրառվում է տեխնիկայում ՝ իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր։ Օգտագործվում է նաև էլեկտրամագնիսներ։
  • 3.
    Եթե ուշադիր լինենք,ապա կտեսնենք, որ նույնիսկ տանը մեզ ամենուրեք շրջապատում են մագնիսներ: Դրանցից մի քանիսը փակ են պահում սառնարանի ու պահարանի դռները, մյուսները թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ: Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում:
  • 4.
    Եթե մագնիսի մոտդնենք պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը հեռացնենք: Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի, մեխը կորցնում է իր մագնիսական հատկությունները: Մագնիսական հատկությունները պահպանող մագնիսներն անվանում են հաստատուն մագնիսներ:
  • 5.
    • Դրանց մեծմասը պատրաստվում է պողպատից կամ համաձուլվածքներից: Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային: Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով, 2 մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող բևեռներից: