Ապահով համացանց 2016. Երևանի թիվ 198 ավագ դպրոց, Լուսինե Բալայան
Ինտեգրված բաց դաս
Կենսաբանություն-ինֆորմատիկա, 11-րդ դասարանում
Դասի թեման` Կենսաբանություն և Ապահով համացանց:
Դասի նպատակը` Ուսուցանել թեման` կապ ստեղծելով Ապահով Համացանցի հետ: Զարգացնել տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, համեմատելու և անալիզի ենթարկելու կարողությունը: Դաստիարակել Ապահով Համացանցի և կենսաբանության գիտելիքների անվտանգ կիրառությունը:
_________________________________
I-փուլ - Նախապատրաստական փուլ:Դասի նպատակի ներկայացում: 3 րոպե
II-փուլ - Ակտիվացնելով աշակերտներին ՝հարցում կատարել մարդու և համակարգչի կառուցվածքի մասին,կապ ստեղծել նրանց միջև: Դիտել տեսանյութ էկրանի վրա/մարդու կառուցվածքի մասին: 7րոպե
III-փուլ - Պրեզենտացիայի ներկայացնելը. յուրաքանչյուր աշակերտ ներկայացնում է պրազենտացիայի 1 սլայդ: 20 րոպե
_________________________________
Կենսաբանություն՝ կենդանի բնության մասին գիտությունների ամբողջություն։ Ուսումնասիրում է կենդանի էակների կառուցվածքն ու ֆունկցիաները, տարածվածությունը, աճը, ծագումն ու զարգացումը, էվոլյուցիան, ինչպես նաև կապը միմյանց և անկենդան բնության հետ։
_________________________________
Համացանց ՝ աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։
_________________________________
• Կենդանի օրգանիզմներում պաշտպանողական ֆունկցիա են կատարում լեյկոցիտները և լիմֆոցիտները, իսկ ընդհանուր համակարգը իմունային համակարգն է:
_________________________________
• Համակարգչի պաշտպանողական ֆունկցիան կատարում են հակավիրուսային ծրագրերը, որոնք կանխում և վերացնում են համացանցից ներթափանցող անցանկալի վիրուսները:
__________________________________
• Կենդանի օրգանիզմների գոյատևման համար խիստ անհրաժեշտ է թթվածին :
• Համացանցի աշխատանքի համար անհրաժեշտ է կապ ընդհանուր ցանցի հետ :
______________________________________________________________________
• Կենդանի օրգանիզմների «շարժիչը» նրանց ուղեղն է:
• Համակարգչի «շարժիչը» պրոցեսորն է, որի միջոցով են իրականացվում բոլոր հրահանգները:
__________________________________
• Կենսաբանությունն ու համացանցը համատեղելի են. պետք է կարողանալ իրագործել այն: Օգտագործեք համացանցը , ինչպ

2. Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ:
Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ
հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից
հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը,
դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին
մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր
հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Իվանովսկին հայտնաբերեց
բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում
անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով:
3. Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և
պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված, թաղանթապատ
մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային
(հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Ընկնելով
օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և
հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես
դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է
ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր
մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների
պատճեններ:
4. Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան
բջիջների մեջ ու ախտահարում դրանք: Կենդանի բջջից դուրս վիրուսների
կենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի
օրգանիզմների նման, օժտված են ժառանգականությամբ: Նրանք կարող են
փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին: Վիրուսների
հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են
հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ
ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային
հիվանդություններ:
5. Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական
հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են:
Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց
շնորհիվ XX դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական
ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանք առաջին
անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը
(ԱՄՆ): Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղ են զբաղեցնում
բարդ քիմիական նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և
պարզագույն օրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր, ռիկետսիաներ,
քլամիդներ) միջև:
6. Ամենախոշոր վիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչ խոշոր
բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի,
դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին (օրինակ՝
արյան հեմոգլոբինի մոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ:
Վիրուսների չափերը տատանվում են 15–300 նանոմետրի (նանոմետրը
միլիմետրի միլիոներորդ մասն է) սահմաններում: Ըստ քիմիական
բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ
վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ
վիրուսները պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝
նաև ֆերմենտներ:
7. Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզել նրա քիմիական
բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ
զբաղեցրած տեղն ու դերը հիվանդությունների առաջացման գործում,
ինչպես նաև մշակել վիրուսային վարակների (որոնց շրջանակը շատ
ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ:
Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային
հիվանդությունների մեծամասնության դեպքում կարելի է
պատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրած շտամի հիմքի վրա
պատրաստած վակցինան ներմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպես
պատասխան այդ ներգործության, մշակվում են հակամարմիններ, որոնք
պայքարում են տվյալ վիրուսային հիվանդության հարուցչի դեմ:
8. Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և
փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր),
որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի
ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են
բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության
նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը
կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք
ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»:
9. Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին
վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական
մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ
պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12
տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի
տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ:
Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն
ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում: