Բակտերիաներ
Էլեն Մկրտչյան և Գոհար Միրումյան
 Բակտերիաները կազմում են նախակորիզավորների
թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն
«բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ:
Բակտերիաներին անվանում են նաև մանրէներ:
Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց,
կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց
մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ
կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ
են:
 Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն
են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ
ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում
են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները
ձևավորվում են անբարենպաստ պայմաններում, ինչը
տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է:
Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են`
առաջացնելով վեգետատիվ բջիջներ:
 Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ
շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել
թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող
այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի
վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ
մտրակիկներ:
 Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները
շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր:
 Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են
օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը
պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ,
սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր,
ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն:
 Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները
օգտագործում են անօրգանական ածխածին ,
մյուսները՝ տարասունները ՝ օրգանական
միացություններ: Տարասուն բակտերիաները
բաժանվում են սապրոֆիտների և մակաբույծների:
Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող
ածխածնի աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային
հեղուկները: Ազոտսևեռող բակտերիաները յուրացնում
են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն
Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում:
Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ,
անօդակյացներ և պայմանական անօդակյացներ: Որոշ
բակտերիաներ բույսերի նման կարող են օգտագործել
անմիջապես Արեգակի, մյուսները ՝ քիմիական
ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական
միացությունների փոխարկումների էներգիան:

բակտերիաներ

  • 1.
  • 2.
     Բակտերիաները կազմումեն նախակորիզավորների թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:  Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում, ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ:
  • 3.
     Բակտերիաներին հատուկեն ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ:  Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր:  Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն:
  • 4.
     Բակտերիաների որոշտեսակներ՝ ինքնասունները օգտագործում են անօրգանական ածխածին , մյուսները՝ տարասունները ՝ օրգանական միացություններ: Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների և մակաբույծների: Ախտածին բակտերիաների համար հեշտ յուրացվող ածխածնի աղբյուր են օրգանիզմի հյուսվածքային հեղուկները: Ազոտսևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում: Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ, անօդակյացներ և պայմանական անօդակյացներ: Որոշ բակտերիաներ բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները ՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների փոխարկումների էներգիան: