Salvador Dalí was a prominent Spanish surrealist painter born in Figueres, Spain in 1904. He was a skilled draftsman best known for his striking and bizarre surrealist images. His most famous work is The Persistence of Memory, completed in 1931. Dalí dabbled in many art forms including painting, sculpture, film and photography. He was heavily influenced by Renaissance masters in his painting technique and was inspired by a range of historical and modern artists throughout his career.
2. Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է
առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ
աղբյուրներից: Վերին հոսանքում գետը
դանդաղահոս է, բայց դեռ
չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է
արագահոս և, ճեղքելով Վարդենիսի
լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ
խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան հոսում է
գալարումներով և իր ընթացքը մերթ
արագ, մերթ դանդաղ շարունակում է
մինչև Արենի գյուղը:
3. Ստորին հոսանքում Արփան բաժանվում է
բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան
ամիսներին ամբողջովին օգտագործվում է
դաշտերն ու այգիները ոռոգելու համար:
Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի
Հանրապետության տարածքում։ Գետի
երկարությունը 128 կմ է։Արփա գետի վերին
հոսանքում կառուցվել է Կեչուտի
ջրամբարը որտեղից սկսվում է Արփա–
Սևան ջրատար թունելը։
4. Արտակարգ գրավիչ է Արփա գետի
հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են
գտնվում Ջերմուկ առողջարանը
ևհամանունջրվեժը։Ստորին հոսանքում
Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու
փոքր առուների և ամռան ամիսներին
ամբողջովին օգտագործվում է դաշտերն
ու այգիները ոռոգելու համար: Արաքսի
մեջ է թփվում Նախիջևանի
Հանրապետության տարածքում։
Գետի երկարությունը 128 կմ
է։(Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝
2630ք.կմ:
5. Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից
սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։ Արտակարգ գրավիչ է Արփա
գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ
առողջարանը և համանուն ջրվեժը։Գլխավոր վտակներն են. աջից՝
Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝
Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը: Սնումը հիմնականում ձնաանձրևային է
57% է:
6. Ջուրն օգտագործվում է ոռոգման և
էլէկտրաէներգիա ստանալու համար: Արփայի
վրա կառուցված են
Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի
ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան
կայանները: Ջրերի մի մասը Սևանա լիճ
փոխադրելու նպատակով կառուցվել է 48,3կմ
երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար
թունելը, Արենիի ջրհան կայանը և Կեչուտի
ջրամբարը, որով կարգավորվում է գետի
ռեժիմը:
7. Շատ գեղատեսիլ է Արփայի կիրճը, որով
անցնում է Երևանից Արցախ և Իրան
տանող մայրուղին: Արփայի
մոտակայքում են գտնվում Արենիի
եկեղեցին, Մոզ քաղաքի
ավերակները, Գնդեվանքը, Ագարակաձո
րի մոտ՝ XIIIդ-ի միակամար
կամուրջը, բազմաթիվ քարանձավներ և
այլ դիտարժան վայրեր:
8.
9. Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի
մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:
Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա
Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել:
Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը...
10. Շատ հնուց ջրվեժի
գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա
գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց:
Իշխանը ուներ շատ գեղեցիկ
դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս
աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն
գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի
նրա սիրտը պատկանում էր հովվի
որդուն` երիտասարդ, քաջարի ու
գեղեցիկ:
11. Ամեն օր, կեսգիշերից հետո, իր
ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր
նետում մի երկար պարան, որով հովվի
որդին խորը կիրճից բարձրանում էր
սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը
գտնում է աղջկա սենյակում պարանը և
գլխի է ընկնում... Ջղայնանում է ու
անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ
հանդիպես հովվի որդուն, ջրահարս
դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
12. Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման
գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի
բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի
բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն
ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է
ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են
հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»: