SlideShare a Scribd company logo
1 of 10
Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ:
Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ
հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից
հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը,
դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին
մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր
հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Իվանովսկին հայտնաբերեց
բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում
անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով:
Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և
պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված, թաղանթապատ
մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային
(հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Ընկնելով
օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և
հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես
դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է
ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր
մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների
պատճեններ:
Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան
բջիջների մեջ ու ախտահարում դրանք: Կենդանի բջջից դուրս վիրուսների
կենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի
օրգանիզմների նման, օժտված են ժառանգականությամբ: Նրանք կարող են
փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին: Վիրուսների
հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են
հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ
ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային
հիվանդություններ:
Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական
հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են:
Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց
շնորհիվ XX դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական
ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանք առաջին
անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը
(ԱՄՆ): Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղ են զբաղեցնում
բարդ քիմիական նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և
պարզագույն օրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր, ռիկետսիաներ,
քլամիդներ) միջև:
Ամենախոշոր վիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչ խոշոր
բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի,
դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին (օրինակ՝
արյան հեմոգլոբինի մոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ:
Վիրուսների չափերը տատանվում են 15–300 նանոմետրի (նանոմետրը
միլիմետրի միլիոներորդ մասն է) սահմաններում: Ըստ քիմիական
բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ
վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ
վիրուսները պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝
նաև ֆերմենտներ:
Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզել նրա քիմիական
բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ
զբաղեցրած տեղն ու դերը հիվանդությունների առաջացման գործում,
ինչպես նաև մշակել վիրուսային վարակների (որոնց շրջանակը շատ
ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ:
Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային
հիվանդությունների մեծամասնության դեպքում կարելի է
պատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրած շտամի հիմքի վրա
պատրաստած վակցինան ներմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպես
պատասխան այդ ներգործության, մշակվում են հակամարմիններ, որոնք
պայքարում են տվյալ վիրուսային հիվանդության հարուցչի դեմ:
Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և
փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր),
որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի
ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են
բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության
նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը
կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք
ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»:
Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին
վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական
մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ
պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12
տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի
տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ:
Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն
ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:
կենսաբանություն 4

More Related Content

What's hot

Վիրուսներ
ՎիրուսներՎիրուսներ
ՎիրուսներLiana V
 
Համացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջՀամացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջSafer Internet Armenia
 
բակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքըբակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքըLilit Sahakyan
 
վարակիչ հիվանդությունններ
վարակիչ հիվանդությունններվարակիչ հիվանդությունններ
վարակիչ հիվանդությունններLilit Sahakyan
 
Բակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասինԲակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասինAnn Isakhanyan
 
Բակտերիաների մասին
Բակտերիաների մասինԲակտերիաների մասին
Բակտերիաների մասինgexarvest
 
սննդային թունավորումներ
սննդային թունավորումներսննդային թունավորումներ
սննդային թունավորումներtatevikaleks-yan
 
օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներ
օդակաթիլային ճանապարհով  փոխանցվող վարակներօդակաթիլային ճանապարհով  փոխանցվող վարակներ
օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներganyan
 
Կենսաբանությունը և Համացանցը
Կենսաբանությունը և ՀամացանցըԿենսաբանությունը և Համացանցը
Կենսաբանությունը և ՀամացանցըSafer Internet Armenia
 

What's hot (15)

Վիրուսներ
ՎիրուսներՎիրուսներ
Վիրուսներ
 
բակտերիա
բակտերիաբակտերիա
բակտերիա
 
վիրուսներ
վիրուսներվիրուսներ
վիրուսներ
 
Համացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջՀամացանցի դերը կենսաբանության մեջ
Համացանցի դերը կենսաբանության մեջ
 
բակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքըբակտերիաների կառուցվածքը
բակտերիաների կառուցվածքը
 
Բակտերիաներ
ԲակտերիաներԲակտերիաներ
Բակտերիաներ
 
վարակիչ հիվանդությունններ
վարակիչ հիվանդությունններվարակիչ հիվանդությունններ
վարակիչ հիվանդությունններ
 
Բակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասինԲակտերիաների և Սնկերի մասին
Բակտերիաների և Սնկերի մասին
 
Բակտերիաների մասին
Բակտերիաների մասինԲակտերիաների մասին
Բակտերիաների մասին
 
Սելեկցիա
ՍելեկցիաՍելեկցիա
Սելեկցիա
 
սննդային թունավորումներ
սննդային թունավորումներսննդային թունավորումներ
սննդային թունավորումներ
 
օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներ
օդակաթիլային ճանապարհով  փոխանցվող վարակներօդակաթիլային ճանապարհով  փոխանցվող վարակներ
օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներ
 
Սելեկցիա
ՍելեկցիաՍելեկցիա
Սելեկցիա
 
Կենսաբանությունը և Համացանցը
Կենսաբանությունը և ՀամացանցըԿենսաբանությունը և Համացանցը
Կենսաբանությունը և Համացանցը
 
սննդային
սննդայինսննդային
սննդային
 

Viewers also liked

բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներGOGIK2003
 
Բակտերիաներ
Բակտերիաներ Բակտերիաներ
Բակտերիաներ annamari82
 
հիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյան
հիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյանհիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյան
հիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյանMargo Sargsyan
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
ՄթնոլորտAnnagspoyan
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն67gayane
 

Viewers also liked (7)

презентация 3
презентация 3презентация 3
презентация 3
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
բակտերիաներ
բակտերիաներբակտերիաներ
բակտերիաներ
 
Բակտերիաներ
Բակտերիաներ Բակտերիաներ
Բակտերիաներ
 
հիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյան
հիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյանհիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյան
հիվանդություն առաջացնող բակտերիաներ մարգո սարգսյան
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 

More from harutyunyan--erik (20)

Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
 
HISTORY
HISTORYHISTORY
HISTORY
 
ECONOMICS
ECONOMICSECONOMICS
ECONOMICS
 
Էկոլոգիա
ԷկոլոգիաԷկոլոգիա
Էկոլոգիա
 
Էկոլոգիա
Էկոլոգիա Էկոլոգիա
Էկոլոգիա
 
Xanenc
XanencXanenc
Xanenc
 
Ռաֆայել
ՌաֆայելՌաֆայել
Ռաֆայել
 
ECO
ECOECO
ECO
 
Filasofia
FilasofiaFilasofia
Filasofia
 
Filasofia
FilasofiaFilasofia
Filasofia
 
Վերբեր Բերնար
Վերբեր ԲերնարՎերբեր Բերնար
Վերբեր Բերնար
 
Eco
EcoEco
Eco
 
հայոց լեզու
հայոց լեզուհայոց լեզու
հայոց լեզու
 
презентация3
презентация3презентация3
презентация3
 
презентация 3
презентация 3презентация 3
презентация 3
 
00000
0000000000
00000
 
ստալին հիտլեր
ստալին հիտլերստալին հիտլեր
ստալին հիտլեր
 
презентация 2
презентация 2презентация 2
презентация 2
 
презентация 9
презентация 9презентация 9
презентация 9
 
презентация 8
презентация 8презентация 8
презентация 8
 

կենսաբանություն 4

  • 1.
  • 2. Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ: Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով:
  • 3. Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված, թաղանթապատ մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ:
  • 4. Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ու ախտահարում դրանք: Կենդանի բջջից դուրս վիրուսների կենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմների նման, օժտված են ժառանգականությամբ: Նրանք կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին: Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ:
  • 5. Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են: Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց շնորհիվ XX դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանք առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը (ԱՄՆ): Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղ են զբաղեցնում բարդ քիմիական նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և պարզագույն օրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր, ռիկետսիաներ, քլամիդներ) միջև:
  • 6. Ամենախոշոր վիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչ խոշոր բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի, դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին (օրինակ՝ արյան հեմոգլոբինի մոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ: Վիրուսների չափերը տատանվում են 15–300 նանոմետրի (նանոմետրը միլիմետրի միլիոներորդ մասն է) սահմաններում: Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ վիրուսները պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝ նաև ֆերմենտներ:
  • 7. Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզել նրա քիմիական բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ զբաղեցրած տեղն ու դերը հիվանդությունների առաջացման գործում, ինչպես նաև մշակել վիրուսային վարակների (որոնց շրջանակը շատ ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային հիվանդությունների մեծամասնության դեպքում կարելի է պատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրած շտամի հիմքի վրա պատրաստած վակցինան ներմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպես պատասխան այդ ներգործության, մշակվում են հակամարմիններ, որոնք պայքարում են տվյալ վիրուսային հիվանդության հարուցչի դեմ:
  • 8. Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»:
  • 9. Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում: