Ի տարբերությունմյուս մայրցամաքների՝
Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։
Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և
երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի
բարձրավանդակներ ու սարահարթեր։
3.
Ընդ որում,հարթավայրերը գերակշռում են
մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն
ու բարձրավանդակները՝ հարավային ու
արևելյան շրջաններում։Եվրասիայի
մակերևույթի առանձնահատկություններից է
նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի
ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ
Էվերեստ՝ 8848 մ.), այնպես էլ ամենացածր
(Մեռյալ ծովի ափը՝ -400 մ.) կետերը
4.
մյուս առանձնահատկություննայն է, որ
Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն
բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան
(միջին բարձրությունը մոտ 900 մ. է)։
Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է
հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։
Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է
հնագույն Լավրասիա մայրցամաքի մի կտորը։
5.
Նրա ձևավորմանգործում կարևոր դեր են
խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական),
Սիբիրական, Չինական, Հնդկական և
Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը
հնագույն Գոնդվանա մայրցամաքի մասերն են։
6.
Լավրասիայի ևԳոնդվանայի միջև տարածվում
էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի
արևելյան ափերով՝ Խաղաղօվկիանոսյան
գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում
լեռնակազմական պրոցեսների հետևանքով
առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։
Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը
կազմավորվել է մի քանի պլատֆորմների և
ծալքավորված գեոսինկլինալների միացման
հետևանքով։