Դեզօքսիռիբոնուկլեինաթթու բոլոր կենդանի
օրգանիզմներիև որոշ վիրուսների
զարգացման և կենսագործունեության
գենետիկական հրահանգները պարունակող
նուկլեինաթթու։ Վերջինները,
սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի
համար անհրաժեշտ երեք կարևորագույն
մակրոմոլեկուլներն են։
2
3.
ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար
կրկնակիպարույրներ են՝ կազմված երկու
երկար կենսապոլիմերներից, որոնք էլ
իրենց հերթին կազմված են
նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր
նուկլեոտիդ կազմված է ազոտային
հիմքից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական
դերը տեղեկատվության երկարատև
պահպանումն է։ ԴՆԹ-ի այն
հատվածները, որոնք ծածկագրում են
սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ
ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն
կառուցվածքային նշանակություն կամ
մասնակցում են ծածկագրող
հատվածների ակտիվության
կարգավորմանը։
3
4.
Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն
կենսապոլիմեր է, որիմոնոմերները
նուկլեոտիդներն են
Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է
օրթոֆոսֆորական թթվի մնացորդից, որը
միացած է դեզօքսիռիբոզին 5' դիրքում։
Վերջինիս 1' դիրքում միանում է 4
ազոտային հիմքերից որևէ մեկը
գլիկոզիդային կապի միջոցով։
Հենց նուկլեոտիդների կազմության մեջ
մտնող ածխաջրի տեսակն էլ ԴՆԹ-ի և ՌՆԹ-
ի միջև հիմնական տարբերություններից
մեկն է ։ Նուկլեոտիդի օրինակ է
ադենոզինմոնոֆոսֆատը, որի ազոտային
հիմքը ադենինն է։
4