Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր
   օրգանների և օրգան համակարգերի գործունեությունը,
        ապահովելով նրանց ֆուկցիոնալ միասնությունը,
     միարժամանակ ապահովում օրգանիզմի, որպես մեկ
        ամբողջության կապը արտաքին միջավայրի հետ:
         Նյարդային համակարգով են պայմանավորված
գիտակցությունը,մտածողությունը,խոսքը,վարքագիծը:Այդ
 պիսով`նյարդային համակարգի հիմնական գործառույթն
     օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից
       հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և
  համապատասխան գործողությունների իրականացումը:
Նյարդային             համակարգի կառուցվածքը
   Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային
    բաժիններից:Կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և
    ողնուղեղը:Նրանց նեյրոններն առաջացնում են նյարդային կենտրոններ,որոնք
    ընկալում,մշակում են տեղեկատվությունը և կարգավորում համապատասխան
    օրգանների աշխատանքը:
   Ծայրամասային նյարդային համակարգի մեջ մտնում են բոլոր
    նյարդերը,նյարդային վերջույթները և նյարդային հանգույցները:Նյարդերը
    նեյրոնների երկար ելուստների`նյարդաթելերի խրձեր են`պատված
    շարակցահյուսվածքային թաղանթով,իսկ նյարդային հանգույցները
    կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող նեյրոնների մարմինների
    կուտակումներ են:
   Նյարդերն ըստ գործառական բնույթի լինում են զգայական,որոնք նյարդային
    գրգիռը հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ,շարժողական,որոնք
    կենտրոնական նյարդային համակարգից պատասխան գրգիռը հաղորդում են
    աշխատող օրգանին, և խառը,որոնք պարունակում են զգայական և շարժողական
    նյարդաթելեր:Ծայրամասային նյարդային համակարգն իր հերթին լինում է
    մարմնական և վեգետատիվ:
 Մարմնական նյարդային   համակարգն
  իրականացնում է օրգանիզմի կապը
  միջավայրի հետ,կարգավորում է միջաձիգ
  զոլավոր մկանների աշխատանքը,այդ թվում
  նաև մարդու կամքից կախված բոլոր
  շարժումներն ու գործողություններն:
 Վեգետատիվ նյարդային համակարգը
  կարգավորում է ներքին օրգանների,գեղձերի և
  հարթ մկանների աշխատանքը:Այդ օրգանների
  գործունեությունը կախված չէ մարդու
  կամքից,ուստի այն կոչվում է նաև ինքնավար
  նյարդային համակարգ:

նյարդային համակարգ

  • 1.
    Նյարդային համակարգը կարգավորումէ բոլոր օրգանների և օրգան համակարգերի գործունեությունը, ապահովելով նրանց ֆուկցիոնալ միասնությունը, միարժամանակ ապահովում օրգանիզմի, որպես մեկ ամբողջության կապը արտաքին միջավայրի հետ: Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը,մտածողությունը,խոսքը,վարքագիծը:Այդ պիսով`նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը:
  • 2.
    Նյարդային համակարգի կառուցվածքը  Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից:Կենտրոնական նյարդային համակարգի մեջ մտնում են գլխուղեղը և ողնուղեղը:Նրանց նեյրոններն առաջացնում են նյարդային կենտրոններ,որոնք ընկալում,մշակում են տեղեկատվությունը և կարգավորում համապատասխան օրգանների աշխատանքը:  Ծայրամասային նյարդային համակարգի մեջ մտնում են բոլոր նյարդերը,նյարդային վերջույթները և նյարդային հանգույցները:Նյարդերը նեյրոնների երկար ելուստների`նյարդաթելերի խրձեր են`պատված շարակցահյուսվածքային թաղանթով,իսկ նյարդային հանգույցները կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող նեյրոնների մարմինների կուտակումներ են:  Նյարդերն ըստ գործառական բնույթի լինում են զգայական,որոնք նյարդային գրգիռը հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ,շարժողական,որոնք կենտրոնական նյարդային համակարգից պատասխան գրգիռը հաղորդում են աշխատող օրգանին, և խառը,որոնք պարունակում են զգայական և շարժողական նյարդաթելեր:Ծայրամասային նյարդային համակարգն իր հերթին լինում է մարմնական և վեգետատիվ:
  • 3.
     Մարմնական նյարդային համակարգն իրականացնում է օրգանիզմի կապը միջավայրի հետ,կարգավորում է միջաձիգ զոլավոր մկանների աշխատանքը,այդ թվում նաև մարդու կամքից կախված բոլոր շարժումներն ու գործողություններն:  Վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է ներքին օրգանների,գեղձերի և հարթ մկանների աշխատանքը:Այդ օրգանների գործունեությունը կախված չէ մարդու կամքից,ուստի այն կոչվում է նաև ինքնավար նյարդային համակարգ: