Ռուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարանը Երևանում
հիմնադրվել է սոցիալիստական աշխատանքի
հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,
Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ
Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա
Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման
վրա: Այս նվիրատվությունը իր պատմական
հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի
հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:
Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է
համաձայն Հայաստանի ԽՍՀ կառավարության
1979 թ. դեկտեմբերի 17-ի N 14 կարգադրության և
Հայաստանի մշակույթի նախարարի 1980 թ.
հոկտեմբերի 23-ի N 538 հրամանի: Այցելունների
համար թանգարանը բացվել է 1984 թ. նոյեմբերի
19-ին:
Հայտնի է, որ վերջին տասնամյակների
ընթացքում աշխարհում կտրուկ աճել է
հետաքրքրությունը XIX դարավերջի և XX
դարասկզբի ռուսական կերպարվեստի
նկատմամբ, որը չափազանց կարևոր~
բացառիկ ժամանակաշրջան է ոչ միայն
ռուսական, այլև համաշխարհային
արվեստում:
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում
բավականին լայնորեն ներկայացված են հենց
այդ ժամանակաշրջանի գեղանկարչության,
գրաֆիկայի, դեկորատիվ-կիռարական
արվեստի և բեմական ձևավորման
վարպետների աշխատանքները, որոնք
հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական
ողջ մշակույթի հետագա զարգացման
ընթացքի համար:
Թանգարանում ցուցադրված են այնպիսի
նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք
են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ.
Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ.
Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ.
Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Րերիխը, Ռ.
Ֆալկը, Պ. Կանչալովսկին, Մ. Սարյանը, Պ.
Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա.
Տիշլերը և ուրիշները:
Հեղինակներից շատերը ներկայացված են
թանգարանում ըստ այն ստեղծագործական
խմբավորումների, որոնց անդամներն էին իրենք,
ինչպես, օրինակ, հանրահայտ «Միր
իսկուստվա», «Գոլուբայա Ռոզա», «Բուբնովի
Վալետ», «Օսլինի Խվոստ», «Ռուս նկարիչների
միություն» և այլն:
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը իր
նշանակությամբ և ցուցադրվածգործերի լայն
ընդգրկումով կարող է հավակնել կարևոր
տեղի` ռուսական մշակույթի
ուսումնասիրության համաշխարհային
կենտրոնների թվում:
Ռուսական արվեստի թանգարանը գտնվում է
Երևանի շատ գրավիչ վայրերից մեկում`
Կասկադի հանրահայտ համալիրի տարածքում,
և իր հարուստ հավաքածուով և հետաքրքիր
ինտերիերով այն հիրավի արվեստի անկրկնելի
օջախ է: Այստեղ հաճախակի կազմակերպվում
են տարբեր միջոցառումներ և կրթական
ծրագրեր: Թանգարանում մշակված է
անդամակցության ծրագիր, գործում է
թանգարանային խանութը, որտեղ կարելի է
գնել բացառիկ հուշանվերներ` թանգարանի
հավաքածուի թեմաներով:
Նյութը պատրաստեց՝ Նազելի Տեր-Պետրոսյանը
6-3 դասարան
Նյութի աղբյուրը՝www.vipcatalog.am

Ռուսական արվեստի թանգարան

  • 1.
  • 2.
    Ռուսական արվեստի թանգարանըԵրևանում հիմնադրվել է սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվայի պատվավոր քաղաքացի պրոֆ. Արամ Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է համաձայն Հայաստանի ԽՍՀ կառավարության 1979 թ. դեկտեմբերի 17-ի N 14 կարգադրության և Հայաստանի մշակույթի նախարարի 1980 թ. հոկտեմբերի 23-ի N 538 հրամանի: Այցելունների համար թանգարանը բացվել է 1984 թ. նոյեմբերի 19-ին:
  • 3.
    Հայտնի է, որվերջին տասնամյակների ընթացքում աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը XIX դարավերջի և XX դարասկզբի ռուսական կերպարվեստի նկատմամբ, որը չափազանց կարևոր~ բացառիկ ժամանակաշրջան է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստում: Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բավականին լայնորեն ներկայացված են հենց այդ ժամանակաշրջանի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար:
  • 4.
    Թանգարանում ցուցադրված ենայնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Րերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կանչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները: Հեղինակներից շատերը ներկայացված են թանգարանում ըստ այն ստեղծագործական խմբավորումների, որոնց անդամներն էին իրենք, ինչպես, օրինակ, հանրահայտ «Միր իսկուստվա», «Գոլուբայա Ռոզա», «Բուբնովի Վալետ», «Օսլինի Խվոստ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:
  • 5.
    Երևանի Ռուսական արվեստիթանգարանը իր նշանակությամբ և ցուցադրվածգործերի լայն ընդգրկումով կարող է հավակնել կարևոր տեղի` ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների թվում: Ռուսական արվեստի թանգարանը գտնվում է Երևանի շատ գրավիչ վայրերից մեկում` Կասկադի հանրահայտ համալիրի տարածքում, և իր հարուստ հավաքածուով և հետաքրքիր ինտերիերով այն հիրավի արվեստի անկրկնելի օջախ է: Այստեղ հաճախակի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և կրթական ծրագրեր: Թանգարանում մշակված է անդամակցության ծրագիր, գործում է թանգարանային խանութը, որտեղ կարելի է գնել բացառիկ հուշանվերներ` թանգարանի հավաքածուի թեմաներով:
  • 6.
    Նյութը պատրաստեց՝ ՆազելիՏեր-Պետրոսյանը 6-3 դասարան Նյութի աղբյուրը՝www.vipcatalog.am