Առաջնային ձևաբանական տարրեր
•Ձևավորվում եմ արտաքինից անփոփոխ մաշկի վրա
• Արտաքին ազդեցությունը բացառվում է
• Կարող են առաջանալ ինչպես հիվանդության սկզբում, այնպես էլ
ընթացքում
Եղնջայտուց – Волдырь– Wheals (hives)
• սուր բորբոքային
• Անխոռոչ
• մաշկից բարձրադիր
• գոյանում է շճային այտուցից -
սպոնգիոզ
• բուն մաշկի պտկիկային շերտի
վերին մասերում:
26.
Եղնջայտուց – Волдырь– Wheals (hives)
• Մաշկի մակերեսից բարձր, սահմանափակ, ամրավուն գոյացություն է՝
կլոր, ձվաձև կամ անկանոն ձևի, վարդագույն կամ սպիտակ գույնի,
• Ոսպից մինչև ափի մեծության և ավելի,
• Մակերեսն ուղիղ է, հարթ
• Ուղեկցվում է քորով
• Առաջանում է մաշկի պտկիկային շերտի սահմանափակ այտուց, որը
գոյանում է մազանոթների սուր կերպով ծագող լայնացումից ու նրանց
պատերի թափանցելիության բարձրացումից
• Այտուցի շեշտակի մեծացումը կարող է հանգեցնել անոթների ճնշման,
որով և բացատրվում է սպիտակ գույնի եղնջայտուցների գոյացումը
(հախճապակենման եղնջայտուցներ)։
Բշտիկ – Пузырек– Vesicles
• Մաշկի մակերեսից քիշ վեր բարձրացող, խոռոչ ունեցող
կիսագնդաձև, մեղրադեղին կամ թեթևակի պղտորավուն գույնի
ոչ մեծ գոյացություն է,
• Պարունակությունր սովորաբար շճային է, հազվադեպ՝
արյունային,
• Դուրս են գալիս մեծ թվով, և միաձոլլվելով միմյանց, գոյացնում են
մեծ չափերի տարրեր, որոնք բշտերից տարբերվում են
բազմախոռոչությամբ
Թարախաբշտիկ – Гнойничок– Pustules
• Մակերեսային՝ տեղակայված վերնամաշկի մեջ
• Խոր՝ տեղակայված բուն մաշկի և ենթամաշկային բջջանքի մեջ
• Ֆոլիկուլային (մազապարկի հետ կապված)
• Ոչ ֆոլիկուլային (մազապարկի հետ չկապված)
44.
Թարախաբշտիկ – Гнойничок– Pustules
• Խոռոչային գոյացություն է՝ լցված թարախային էքսուդատով,
որը կազմված է մեծ քանակությամբ լեյկոցիտներից և հարուստ է
ալբումիններով ու գլոբուլիններով,
• Խոռոչը գոյանում է վերնամաշկի մեջ՝ էպիթելային բջիջների
մեռուկացման (նեկրոզի) հետևանքով, առավել հաճախ նրանց
վրա մանրէների կենսագործունեության արգասիքների
ազդեցության տակ
• Արտաքուստ՝ սահմանափակ, մաշկի մակարդակից քիչ բարձր,
կանաչավուն կամ սպիտակ գույնի կիսագնդաձև գոյացություն,
շրջապատված վարդագույն պսակով:
Հանգույցիկ – Узелок– Papules (or plaques)
• մաշկից բարձրադիր
• անխոռոչ
• պինդ կամ փափուկ
համակազմվածքով
• գունավորման փոփոխությամբ
• հետ զարգանալիս սպի չի թողնում
49.
Հանգույցիկ – Узелок– Papules (or plaques)
• Ոչ մեծ, մաշկի մակարդակից բարձր, շատ թե քիչ ամուր, խոռոչ
չպարունակող գոյացություն
• Առաջանում են կամ մաշկի վերին հատվածներում բջջային
ինֆիլտրատի առաջացման հետևանքով, կամ ի հաշիվ մաշկի
հյուսվածնքների գերաճի կամ նրա լրացուցիչ, մասնավորապես
գեղձային, գոյացությունների
• Ըստ չափերի
• Կորեկանման – milium
• Ոսպանման – lenticulum
• Դրամանման – nummus
• Ըստ ձևի՝ կիսագնդաձև, տափակ, սրածայր
Թմբիկ – Бугорок– Tumors
• Բորբոքային
• մաշկից բարձրադիր
• անխոռոչ
• գոյանում է բուն մաշկի մեջ բջջային
ներսփռանքի (ինֆիլտրացիայի)
կուտակման հետևանքով:
54.
Թմբիկ – Бугорок– Tumors
• Առաջանում են բուն մաշկում, բորբոքման սահմանափակ
օջախների զարգացման հետևանքով՝ ինֆեկցիոն գրանուլոմայի
տիպի
• Ոչ մեծ գոյացություններ են՝ մերթ մաշկի մակարդակից քիչ
բարձրադիր, մերթ ներդրված նրա մակարդակին, կորեկի
հատիկից մինչև սիսեռի հատիկի մեծության
• Նրանց կոնսիստենցիան ամուր է, խմորանման կամ փափուկ,
գույնը ՝ ճակնդեղակարմրից մինչև կապտավուն
• Տեղում մնում են մաշկի կայուն փոփոխություններ՝ սպի կամ
մաշկի սպիացած ապաճում