Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Հրաբուխներ

1,068 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Հրաբուխներ

  1. 1. Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորն եր, շիկացած գազեր ու գոլորշի։
  2. 2. Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ թ. Վեզուվ հրաբխի ժայթքման 79 հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։
  3. 3. Էթնա հրաբուխի ժայթքումըէ
  4. 4. Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարածական լավային հոսքեր, ծածկոցներ) հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտա վիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են`  գործող հրաբուխ (մշտական կամ պարբերական ակտիվության),  հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 մլն տարվա ընթացքում),  հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում),  բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ),  միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում),  բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով),  մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ևն։
  5. 5.  Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայ ում,Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճ ապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկ այում, Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ:
  6. 6. Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։
  7. 7. Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ 189-ին և 341ին Մասիսի և VII-րդ դարում Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ Մծբնացի, Ստեփանոս Օրբելյան)։ Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասար ը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ բազմածին կենտրոնական և ճեղքային ՀՀ հրաբուխների լանջերին ամենուր տարածված են
  8. 8. Պատրաստեց՝ Վանուշ Պապիկյանը Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1 %D5%A2%D5%B8%D6%82%D5%AD

×