SlideShare a Scribd company logo
1 of 17
ԱՐԵԳԱԿ
ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
• Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային
  համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ
  սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու
  վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ
  դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը
  զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև
  առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված
  կենտրոնական գունդ:
• Նույն կերպ են առաջացել նաև մոլորակները. նրանց կենտրոնական
  գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանրիկ
  մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով
  քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ
  այդ մոլորակների մի մասի (ներքին մոլորակներ` Մերկուրի, Վեներա,
  Երկիր, Մարս) միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա
  աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից
  անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը:
  Մոլորակների մյուս խումբը (արտաքին մոլորակներ` Յուպիտեր,
  Սատուռն, Ուրան, Նեպտուն) հսկայական գազային զանգվածներ են: Իսկ
  Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է` չափերով մեծությամբ
  գրեթե համաչափելի իր Քարոն արբանյակի հետ:
•   Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ
    է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն
    ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք
    գիշերային երկնքում դիտվող հազարավոր
    ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի
    կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ:
    Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի
    օրգանիզմներն ապրում ու գոյատևում են
    Արեգակից եկող ջերմության և լույսի
    շնորհիվ:
•   Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և
    հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
•   Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից:
    Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի
    տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից
    կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել:
•   Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին
    մոտ, հասնում է 16 000 000 օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում
    Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են
    էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով
    ճառագայթվում են:
• Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և
  անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ
  քանակությունները կործանարար են բոլոր կենդանի
  օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր
  օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը
  կլանում է այդ ճառագայթների մեծ մասը:
  Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում
  չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ
  խոշորացույցով, հեռադիտակով կամ
  աստղադիտակով նայել Արեգակին:
• Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին
  նայելը վտանգավոր է տեսողության
  համար: Այդ պատճառով աստղագետներն
  օգտվում են հատուկ սարքերից:
• Արեգակը լույս է տալիս և կարծես թե
  «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր
  զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի
  է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա
  ծախսելով էլ կշարունակի լուսավորել և
  ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
ԱՐԵԳԱԿԻ
  ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ
• Արեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում
  է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և
  ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական
  լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես
  արտահոսում է միջմոլորակային տարածություն:
• Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր.
  այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր
  աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի
  մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում:
  Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է:
• Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը
  դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են
  աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր
  շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է
  ճառագայթումը:
• Գիտնականներն ուսումնասիրում են արեգակնային և երկրային
  երևույթների կապը, աշխատում գտնել այնպիսի միջոցներ,
  որոնք պաշտպանեն մեզ Արեգակի վնասակար ազդեցությունից:
• Արեգակի շուրջը, բոլոր ուղղություններով,
  տարածվում է արեգակնային մթնոլորտը, որը
  նույնպես հիմնականում կազմված է ջրածնից
  և հելիումից: Արեգակի լրիվ խավարումների
  ժամանակ, երբ Լուսինը մեզանից
  ամբողջապես ծածկում է Արեգակը, նրա
  շուրջը մի քանի րոպեով բռնկում է
  արևապսակը՝ երկար ելուստներով
  մարգարտաարծաթափայլ լուսապսակը,
  որտեղ ելուստներն արեգակնային մթնոլորտի
  ամենահեռավոր ծայրամասերն են:
• Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն
  արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝
  պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են
  այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է
  ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի
  մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝
  արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի
  տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող
  մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա
  գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող
  են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են
  արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից
  պաշտպանվելու եղանակներ:
Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան
սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում,
նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված
արեգակնային մարտկոցներում:
Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են
աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև
ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի
խանգարում:
ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում
հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը` էլեկտրական
հոսանք ստանալու նպատակով:
• Նյութը պատրաստեց
• Միքայելյան Արտյուշը
• 9-2 դասարանի աշակերտ, սովորող
• Մխիթար Սեբաստացի
  Կրթահամալիրից

More Related Content

What's hot

մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ George Tevosyan
 
երկիր մոլորակ
երկիր  մոլորակերկիր  մոլորակ
երկիր մոլորակLusiAnn1
 
Արեգանային համակարգ
Արեգանային համակարգԱրեգանային համակարգ
Արեգանային համակարգEleonorHarutyunyan
 
տարրերերային աղետներ
տարրերերային աղետներտարրերերային աղետներ
տարրերերային աղետներFedo Mkrtchyan
 
տարրերի աղետներ
տարրերի աղետներտարրերի աղետներ
տարրերի աղետներFedo Mkrtchyan
 
հրաբուխ
հրաբուխհրաբուխ
հրաբուխganyan
 
Հրաբուխներ
ՀրաբուխներՀրաբուխներ
ՀրաբուխներVan Papikyan
 
Aregaknayin ham.
Aregaknayin ham.Aregaknayin ham.
Aregaknayin ham.LusiAnn1
 
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգՀանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգnordprocmskh
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգwww.mskh.am
 
Երկիր
Երկիր Երկիր
Երկիր LusiAnn1
 
Արեգակնային համակարգ
Արեգակնային համակարգԱրեգակնային համակարգ
Արեգակնային համակարգLusiAnn1
 

What's hot (17)

մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ մոլորակներ և գալակտիկաներ
մոլորակներ և գալակտիկաներ
 
երկիր մոլորակ
երկիր  մոլորակերկիր  մոլորակ
երկիր մոլորակ
 
Արեգանային համակարգ
Արեգանային համակարգԱրեգանային համակարգ
Արեգանային համակարգ
 
տարրերերային աղետներ
տարրերերային աղետներտարրերերային աղետներ
տարրերերային աղետներ
 
Tiezerq
TiezerqTiezerq
Tiezerq
 
Space
SpaceSpace
Space
 
Մերկուրի
Մերկուրի Մերկուրի
Մերկուրի
 
հրաբուխ
հրաբուխհրաբուխ
հրաբուխ
 
տարրերի աղետներ
տարրերի աղետներտարրերի աղետներ
տարրերի աղետներ
 
հրաբուխ
հրաբուխհրաբուխ
հրաբուխ
 
Հրաբուխներ
ՀրաբուխներՀրաբուխներ
Հրաբուխներ
 
Aregaknayin ham.
Aregaknayin ham.Aregaknayin ham.
Aregaknayin ham.
 
Presentation4 copy
Presentation4 copyPresentation4 copy
Presentation4 copy
 
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգՀանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
Հանրակրթական Դիջիտեք Արեգակնային համակարգ
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
Երկիր
Երկիր Երկիր
Երկիր
 
Արեգակնային համակարգ
Արեգակնային համակարգԱրեգակնային համակարգ
Արեգակնային համակարգ
 

Similar to արեգակ

արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքըganyan
 
Արեգակնային համակարգի կառուցվածքը
Արեգակնային համակարգի  կառուցվածքըԱրեգակնային համակարգի  կառուցվածքը
Արեգակնային համակարգի կառուցվածքըEmanuel Arutunyan
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներՄանե Բարսեղյան
 
արեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումարեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումmilena-milena10
 
Լույսի տարածումը
Լույսի տարածումըԼույսի տարածումը
Լույսի տարածումըArtush Miqayelyan
 
Arevi ....
Arevi ....Arevi ....
Arevi ....ganyan
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ67gayane
 
Տիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակՏիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակLusiAnn1
 
Նարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղերՆարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղերLusiAnn1
 
մարիա բաբայան
մարիա բաբայանմարիա բաբայան
մարիա բաբայանnordprocmskh
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationGor123
 

Similar to արեգակ (20)

Աստղեր
ԱստղերԱստղեր
Աստղեր
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Արեգակնային համակարգի կառուցվածքը
Արեգակնային համակարգի  կառուցվածքըԱրեգակնային համակարգի  կառուցվածքը
Արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Tiezerq (3).pptx
Tiezerq (3).pptxTiezerq (3).pptx
Tiezerq (3).pptx
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներ
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
Տիեզերք.pptx
Տիեզերք.pptxՏիեզերք.pptx
Տիեզերք.pptx
 
արեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումարեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարում
 
Լույսի տարածումը
Լույսի տարածումըԼույսի տարածումը
Լույսի տարածումը
 
Aregak
AregakAregak
Aregak
 
Arevi ....
Arevi ....Arevi ....
Arevi ....
 
բնական աղետներ
բնական աղետներբնական աղետներ
բնական աղետներ
 
Տիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, ԱրեգակՏիեզերք նախագիծ, Արեգակ
Տիեզերք նախագիծ, Արեգակ
 
Նարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղերՆարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղեր
 
մարիա բաբայան
մարիա բաբայանմարիա բաբայան
մարիա բաբայան
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
Մթնոլորտ
ՄթնոլորտՄթնոլորտ
Մթնոլորտ
 
Աստղագիտություն
ԱստղագիտությունԱստղագիտություն
Աստղագիտություն
 

More from Artush Miqayelyan

Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )
Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )
Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )Artush Miqayelyan
 
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն էԱյսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն էArtush Miqayelyan
 
մենդել գրեգոր յոհան
մենդել գրեգոր յոհանմենդել գրեգոր յոհան
մենդել գրեգոր յոհանArtush Miqayelyan
 
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]Artush Miqayelyan
 
միջազգային մարդասիրական իրավունք
միջազգային մարդասիրական իրավունքմիջազգային մարդասիրական իրավունք
միջազգային մարդասիրական իրավունքArtush Miqayelyan
 
հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքները
հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներըհաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքները
հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներըArtush Miqayelyan
 
կանանց իրավունքները
կանանց իրավունքներըկանանց իրավունքները
կանանց իրավունքներըArtush Miqayelyan
 

More from Artush Miqayelyan (20)

Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )
Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )
Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ (խմբային աշխատանք )
 
Վրաստան
ՎրաստանՎրաստան
Վրաստան
 
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն էԱյսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է
Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է
 
թալին
թալինթալին
թալին
 
մենդել գրեգոր յոհան
մենդել գրեգոր յոհանմենդել գրեգոր յոհան
մենդել գրեգոր յոհան
 
վիրուսներ
վիրուսներվիրուսներ
վիրուսներ
 
մուտացիա
մուտացիամուտացիա
մուտացիա
 
Wi fi
Wi fiWi fi
Wi fi
 
Paris
ParisParis
Paris
 
Crocodile
CrocodileCrocodile
Crocodile
 
արշիլ գորկի
արշիլ գորկիարշիլ գորկի
արշիլ գորկի
 
պոլ գոգեն
պոլ գոգենպոլ գոգեն
պոլ գոգեն
 
պոլ սեզան
պոլ սեզանպոլ սեզան
պոլ սեզան
 
Vektor
VektorVektor
Vektor
 
ֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզ
 
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
 
միջազգային մարդասիրական իրավունք
միջազգային մարդասիրական իրավունքմիջազգային մարդասիրական իրավունք
միջազգային մարդասիրական իրավունք
 
հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքները
հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներըհաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքները
հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքները
 
կանանց իրավունքները
կանանց իրավունքներըկանանց իրավունքները
կանանց իրավունքները
 
Քիմիա
ՔիմիաՔիմիա
Քիմիա
 

արեգակ

  • 2. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ • Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ:
  • 3.
  • 4. • Նույն կերպ են առաջացել նաև մոլորակները. նրանց կենտրոնական գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանրիկ մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ այդ մոլորակների մի մասի (ներքին մոլորակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս) միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը: Մոլորակների մյուս խումբը (արտաքին մոլորակներ` Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն) հսկայական գազային զանգվածներ են: Իսկ Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է` չափերով մեծությամբ գրեթե համաչափելի իր Քարոն արբանյակի հետ:
  • 5. Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ:
  • 6. Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն: • Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել:
  • 7. Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000 օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են:
  • 8. • Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին:
  • 9. • Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: • Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
  • 10.
  • 11. ԱՐԵԳԱԿԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ • Արեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես արտահոսում է միջմոլորակային տարածություն: • Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր. այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում: Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է:
  • 12. • Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է ճառագայթումը: • Գիտնականներն ուսումնասիրում են արեգակնային և երկրային երևույթների կապը, աշխատում գտնել այնպիսի միջոցներ, որոնք պաշտպանեն մեզ Արեգակի վնասակար ազդեցությունից:
  • 13. • Արեգակի շուրջը, բոլոր ուղղություններով, տարածվում է արեգակնային մթնոլորտը, որը նույնպես հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից: Արեգակի լրիվ խավարումների ժամանակ, երբ Լուսինը մեզանից ամբողջապես ծածկում է Արեգակը, նրա շուրջը մի քանի րոպեով բռնկում է արևապսակը՝ երկար ելուստներով մարգարտաարծաթափայլ լուսապսակը, որտեղ ելուստներն արեգակնային մթնոլորտի ամենահեռավոր ծայրամասերն են:
  • 14. • Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝ պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից պաշտպանվելու եղանակներ:
  • 15. Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում, նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված արեգակնային մարտկոցներում: Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում: ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը` էլեկտրական հոսանք ստանալու նպատակով:
  • 16.
  • 17. • Նյութը պատրաստեց • Միքայելյան Արտյուշը • 9-2 դասարանի աշակերտ, սովորող • Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրից