SlideShare a Scribd company logo
1 of 11
Տիեզերք, ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ն, միջգալակտիկական
տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ և մ (նյութական աշխարհը)։
Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի
որ լ արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ
որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային
ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով՝ տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է
մոտավորապես 93 միլիարդ ։
Ըստ տեսության՝ տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ (± 0,037 միլիարդ) տարի առաջ։
Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության
ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը։
Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու
են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում։
Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ
կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը
մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։
Աստղերն ինքնալուսարձակող, ի ու գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր,
իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների։ Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ (Պլուտոնը
դասվում է գաճաճ մոլորակների դասին։ Տես բաժնում) և 10-րդ ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու
գիսավորներ։ Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից։
Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների
հեռավորությունների հետ։ Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8
անգամ պտտվել երկրագնդի շուրջը։ Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ։
Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4
տարի 4 ամսում։ Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են
հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում։
Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք
այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ։ Այսինքն՝ երբ նայում
ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին։
Տիեզերք
Արև
(տեղեկատվական)
Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է
մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է
Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև
տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ
հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ
բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց
լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է
լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ
փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար
չի լինում
Վայր ընկնող
աստղեր
(տեղեկատվական)
Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ
գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ
քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:
Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք
տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով
Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման
կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր,
կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը
հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ
կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք
տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի
մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ
խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և
ընկնել Երկրի վրա:

Լուսին
(տեղեկատվական)
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ
ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ
է Լուսնից։ Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և
ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ
երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր
տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝
իր վրա ընկած լույսը։
Մարսի մասին
Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային
համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։
Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է
հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական
դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ»
մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում
է երկաթի օքսիդի պատճառով։
Մարսը երկրային խմբի մոլորակ է
նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է
երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից
են հարվածային խառնարանները, ինչպես
նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։
Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից
թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու որդիների անունները, որոնք
ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը - 26×21
կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։
Սկսած 1960 թվականին Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել
են ԽՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Մարս
Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։
Վերջ
 Այսքանը տիեզերքի մասին

More Related Content

Similar to Tiezerq.pptx

Տիեզերք նախագիծ, Լուսին
Տիեզերք նախագիծ, ԼուսինՏիեզերք նախագիծ, Լուսին
Տիեզերք նախագիծ, ԼուսինLusiAnn1
 
Նարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղերՆարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղերLusiAnn1
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգHrant Abrahamyan
 
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումԱդրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումLusiAnn1
 
Ծիր կաթին
Ծիր կաթինԾիր կաթին
Ծիր կաթինganyan
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգwww.mskh.am
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyunganyan
 

Similar to Tiezerq.pptx (20)

մոլորկներ
մոլորկներմոլորկներ
մոլորկներ
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
Տիեզերք նախագիծ, Լուսին
Տիեզերք նախագիծ, ԼուսինՏիեզերք նախագիծ, Լուսին
Տիեզերք նախագիծ, Լուսին
 
ֆիզիկա
ֆիզիկաֆիզիկա
ֆիզիկա
 
Նարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղերՆարէ_արեգակ, լուսին, աստղեր
Նարէ_արեգակ, լուսին, աստղեր
 
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptx
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptxՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptx
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ.pptx
 
Տիեզերք նոր.pptx
Տիեզերք նոր.pptxՏիեզերք նոր.pptx
Տիեզերք նոր.pptx
 
Տիեզերք.pptx
Տիեզերք.pptxՏիեզերք.pptx
Տիեզերք.pptx
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
Galaktika
GalaktikaGalaktika
Galaktika
 
լույս
լույսլույս
լույս
 
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը ՏիեզերքումԱդրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
Ադրիանա Յայլոյան. Երկիրը Տիեզերքում
 
Վեներա
Վեներա Վեներա
Վեներա
 
Ծիր կաթին
Ծիր կաթինԾիր կաթին
Ծիր կաթին
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
Աստղեր
ԱստղերԱստղեր
Աստղեր
 
Սատուռն
Սատուռն Սատուռն
Սատուռն
 
Bnagitutyun
BnagitutyunBnagitutyun
Bnagitutyun
 
Space
SpaceSpace
Space
 

Tiezerq.pptx

  • 1. Տիեզերք, ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ն, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ և մ (նյութական աշխարհը)։ Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լ արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով՝ տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ ։ Ըստ տեսության՝ տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ (± 0,037 միլիարդ) տարի առաջ։ Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը։ Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում։ Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։ Աստղերն ինքնալուսարձակող, ի ու գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների։ Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ (Պլուտոնը դասվում է գաճաճ մոլորակների դասին։ Տես բաժնում) և 10-րդ ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ։ Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից։ Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ։ Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը։ Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ։ Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում։ Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում։ Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ։ Այսինքն՝ երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին։ Տիեզերք
  • 2.
  • 3. Արև (տեղեկատվական) Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի: Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել: Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում
  • 4.
  • 5. Վայր ընկնող աստղեր (տեղեկատվական) Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները: Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»: Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր: Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ: Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա: 
  • 6.
  • 7. Լուսին (տեղեկատվական) Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։ Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։ Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։ Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։ Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։ Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։
  • 8. Մարսի մասին Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։ Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։ Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը - 26×21 կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։ Սկսած 1960 թվականին Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Մարս Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։
  • 9.
  • 10.