Ջրածին
Վիգեն հովակիմյան 8-2 դասարան
Ջրածնի անձնագիրը
Քիմ․ նշանը H
Քիմ․ բանաձևը H2
Դիրքը պարբերական համակարգում՝
Կարգաթիվը`1, Պարբերություն՝ 1, Խումբ՝ I, Ենթախումբ`
գլխավոր
Իզոտոպներ՝ Պրոտիում, Դեյտերիում, Տրիտիում
Ատոմի բաղարդությունը՝
1 պրոտոն, 0 նեյտրոն, 1 էլեկտրոն
Ատոմի կառուցվածքը՝
Միջուկը՝ +1
Հարաբերական ատոմային զանգվածը (Ar-ը, Mr-ը, և մեկ
ատոմի զանգվածը)՝
Ar=1, Mr=1, Mo=1x1,66x10-27=1,66x10-27
Վալենտականությունը՝ -1, Օքսիդացման աստիճան՝ +1, -1
Պատմությունը
Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի
կեսերին Պարացելսի կողմից, որը
ստացել է երկաթի վրա ծծմբական
թթու ազդելով։ 1766 թվականին
Կավենդիշը հաստատել է նրա
հատկությունները և ցույց է տվել նրա
տարբերությունը մյուս գազերից և
անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն
1783 թվականին առաջին անգամ
ջրածին ստացավ ջրից և ապացուցեց,
որ ջուրը ջրածնի և թթվածնի
քիմիական միացությունն է և նրան
անվանեց «հիդրոգենիում», որը
նշանակում է ջուր ծնող։
Տարածվածությունը
բնության մեջ
Ջրածինը բնության մեջ
կազմում է 1%-ը։ Այդ 1%
ջրածինը գտնվում է
սպիտակուցներ,
ճարպերի, նավթի,
ածխաջրերի և ջրի մեջ։
Ջրածինը մարդու
օրգանիզմում կամզում է
60%։
Ջրածնի կիրառումը
Ջրածինը օգտագործվում է քիմիական
արդյունաբերությունում, որպես
վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի
առկայությամբ, 1 ծավալ Pd-ի մեջ լուծվում Է
850 ծավալ ջրածին։ Օգտագործվում է
քարածուխից արհեստական բենզինի
ստացման համար, ամոնիակի, սպիրտների,
հալոգենաջրածինների սինթեզում։ Անգլիացի
քիմիկոս Ջոն Դալտոնը 19-րդ դարի սկզբին
առաջարկել է ջրածնի ատոմի զանգվածը,
որպես ամենաթեթև տարր, ընդունել որպես
ատոմական զանգվածի միավոր։ Մեծ
քանակությամբ ջրածին կիրառվում է
ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ
ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես
թեթև գազ հելիումի հետ լցնում էին
օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են
բարձր ջերմաստիճան ստանալու համար։
Ֆիզիկական և քիմիական
հատկություններ
Ջրածինը սովորական պայմաններում
անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ
թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է
լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ
ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման
տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը
ևս անգույն է։
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և
շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։
Ատոմական ջրածնով աշխատող այրիչը
ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան։
Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի
օքսիդացման աստիճանը -1 է, մնացած
միացություններում ունի +1 օքսիդացման
աստիճան։ Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ
մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և
ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ,
առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների
հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ
հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝
սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։
Ստացումը
Ջրածին կարելի է ստանալ ջրածնից փոքր
իոնացման պոտենցիալներով մետաղների
և թթուների փոխազդեցությունից,
ալկալիական և հողալկալիական
մետաղների ու ջրի փոխազդեցությունից,
որոշ մետաղների կամ ոչ մետաղների և
ալկալու ջրային լուծույթի
փոխազդեցությունից, մետաղների
հիդրիդների և ջրի կամ թթուների
փոխազդեցությունից, ալկալիների,
թթուների և որոշ աղերի ջրային
լուծույթների էլեկտրոլիզով, շիկացած
ածխի և ջրային գոլորշու
փոխազդեցությունից, երկաթագոլորշային
եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային
գոլորշու փոխազդեցությունից և մեթանի
կոնվերսիայով (փոխարկմամբ) (900°С)։
Ջրածինը տիեզերքում
Ջրածինը ամենատարածված
տարրն է տիեզերքում և կազմում
է աստղերի և արևի զանգվածի
մոտ կեսը, արեգակի մթնոլորտի
84 %-ը, միջաստղային միջավայրի
և միգամածությունների
հիմնական մասը։ Արևի
քիմիական բաղադրություն. 75%
ջրածին, մնացած 25% -ը
հիմնականում զբաղվում է
հելիումով: Արեգակնային
համակարգի մնացած չորս
մոլորակները ՝ Յուպիտերը,
Սատուրնը, Ուրանը, Նեպտունը,
իրենց կազմով ունեն գազ,
հիմնականում ջրածին:

Ջրածին

  • 1.
  • 2.
    Ջրածնի անձնագիրը Քիմ․ նշանըH Քիմ․ բանաձևը H2 Դիրքը պարբերական համակարգում՝ Կարգաթիվը`1, Պարբերություն՝ 1, Խումբ՝ I, Ենթախումբ` գլխավոր Իզոտոպներ՝ Պրոտիում, Դեյտերիում, Տրիտիում Ատոմի բաղարդությունը՝ 1 պրոտոն, 0 նեյտրոն, 1 էլեկտրոն Ատոմի կառուցվածքը՝ Միջուկը՝ +1 Հարաբերական ատոմային զանգվածը (Ar-ը, Mr-ը, և մեկ ատոմի զանգվածը)՝ Ar=1, Mr=1, Mo=1x1,66x10-27=1,66x10-27 Վալենտականությունը՝ -1, Օքսիդացման աստիճան՝ +1, -1
  • 3.
    Պատմությունը Ջրածինը հայտնաբերվել է16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։
  • 4.
    Տարածվածությունը բնության մեջ Ջրածինը բնությանմեջ կազմում է 1%-ը։ Այդ 1% ջրածինը գտնվում է սպիտակուցներ, ճարպերի, նավթի, ածխաջրերի և ջրի մեջ։ Ջրածինը մարդու օրգանիզմում կամզում է 60%։
  • 5.
    Ջրածնի կիրառումը Ջրածինը օգտագործվումէ քիմիական արդյունաբերությունում, որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ, 1 ծավալ Pd-ի մեջ լուծվում Է 850 ծավալ ջրածին։ Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։ Անգլիացի քիմիկոս Ջոն Դալտոնը 19-րդ դարի սկզբին առաջարկել է ջրածնի ատոմի զանգվածը, որպես ամենաթեթև տարր, ընդունել որպես ատոմական զանգվածի միավոր։ Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար։
  • 6.
    Ֆիզիկական և քիմիական հատկություններ Ջրածինըսովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։ Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։ Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։
  • 7.
    Ստացումը Ջրածին կարելի էստանալ ջրածնից փոքր իոնացման պոտենցիալներով մետաղների և թթուների փոխազդեցությունից, ալկալիական և հողալկալիական մետաղների ու ջրի փոխազդեցությունից, որոշ մետաղների կամ ոչ մետաղների և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից, մետաղների հիդրիդների և ջրի կամ թթուների փոխազդեցությունից, ալկալիների, թթուների և որոշ աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզով, շիկացած ածխի և ջրային գոլորշու փոխազդեցությունից, երկաթագոլորշային եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային գոլորշու փոխազդեցությունից և մեթանի կոնվերսիայով (փոխարկմամբ) (900°С)։
  • 8.
    Ջրածինը տիեզերքում Ջրածինը ամենատարածված տարրնէ տիեզերքում և կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը, արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Արևի քիմիական բաղադրություն. 75% ջրածին, մնացած 25% -ը հիմնականում զբաղվում է հելիումով: Արեգակնային համակարգի մնացած չորս մոլորակները ՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը, Նեպտունը, իրենց կազմով ունեն գազ, հիմնականում ջրածին: