SlideShare a Scribd company logo
1 of 8
ԵՂԵՎՆԻ
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին
ծառերը` հավատալով, որ դրանք օժտված
են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի
ոգիներ: Ծառերին նվերներ կախելով`
մարդիկ աշխատում էին գոհացնել բարի
ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները
խորհրդանշում էին պտղաբերություն,
ընկուզեղենը` աստվածային
նախախնամության անիմանալիություն,
ձվերը` զարգացող կյանք,
ներդաշնակություն և լիակատար
բարեկեցություն:Եղևնին զարդարելու
սովորույթն առաջացել է ավելի քան 2000
տարի առաջ: Մշտադալար եղևնին
առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր
ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և
կյանքի վերածնունդը մթից ու խավարից:
Շատերը կարծում են, թե մշտադալար
եղևնին դրախտում աճող անմահության
ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը`
մարդկային հոգիները, իսկ
զարդարանքները` խորհրդանշական
նվիրատվությունները:
Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ
լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և
ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ
գիշերը` մեծ ուրախություն պարգևելով
մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից
մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ
դնելով հրեշտակների երգեցողությանը`
հովիվները փառաբանում և
երախտագիտություն էին հայտնում
Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին`
մոգերը հեռավոր արևելքից շտապում էին`
խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ
միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող
ծառերն ու ծաղիկներն էին յուրովի
մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ
տարուբերվում էին` ասես խոնարհվելով
Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում
էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու
թփերը տարածում էին իրենց
ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում
գլուխները` ջանալով տեսնել քարայրի
ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ
կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր
մսուրը և այնտեղ պառկած Մանուկը`
շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն
էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին
և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ
խոսակցությունը.
- Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային
Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
- Ինձ էլ տարեք ձեզ հետ, - ամաչկոտ ասաց
համեստ եղևնին:
- Ո՞ւր` մեզ հետ, - արհամարհանքով նայելով
նրան` հպարտորեն ասաց արմավենին:
- Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային
Մանկանը, - ավելացրեց ձիթենին: - Դու ի՞նչ ունես.
միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց`
չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը,
տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն
ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի
խոսակցությունը, տեսավ թե արմավենու և
ձիթենու հպարտությունն ու
գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել
նրան:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի
խոսակցությունը, տեսավ թե արմավենու և
ձիթենու հպարտությունն ու
գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել
նրան:
- Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ
օրերին, - ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու
հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ
քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն`
առանց նախանձի:
<<Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ
համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ
եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու
Աստվածային Մանկանը>>, - մտածում էր
նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
- Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում
ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և
քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը
փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան
արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին
թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի
վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով:
Իսկ երբ Աստվածային Մանուկն
արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ
թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ
հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը
նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց
դեպի եղևնին: Հրճվեց
եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացա
վ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում
կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա
պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ
դա և ասաց.
- Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ
կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն
ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և
թե երեխաները, թե մանուկները կուրախանան`
նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ
եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան
ուրախ տոնի խորհրդանիշը:
Տարածվածությունը
Տարածված
է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային
Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է
կավային, ավազակավային հողերում:
Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի:
Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝
50) տեսակ,ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ:
Առավել տարածված են սովորական կամ
եվրոպական և կեռիկավոր կամ
արծաթափայլ եղևնիները:
Նկարագրությունը
Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև
դասավորություն: Բունն ուղիղ է:
Ասեղնատերևները դասավորված են
մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին
կողմից մոմափառի երկու շերտով: Հասունացած
կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են
փոշոտվելու տարին և վերածվում են մասերի:
Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում:
Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի
Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ
է, աճում է կովկասյան լեռների արևմտյան
մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է
Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A.
nephrolepis, որն աճում է Պրիմորյեի
լեռներում, եղևնի եվրոպական A. alba: Սաղարթը
խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–
50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն
է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝
հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ
արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի:
Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ
ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև
թեվիկներ: Բնափայտը սպիտակ
է, թեթև, օգտագործվում է
շինարարության, թղթի, թաղանթանյութի
արտադրության մեջ, երաժշտական գործիքներ
պատրաստելու համար: Կեղևից ստանում են
խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և
այլն: Գեղազարդիչ է:
Եղևնին որպես խորհրդանիշ

Տարբեր ժողովուրդների
պատկերացումներում եղևնին համարվում է
խիզախության, բարձր
տրամադրության, հավատարմության, երկա
րակեցության և անմահության խորհրդանիշ:
Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը `
տանը և քաղաքների հրապարակներում:

More Related Content

More from marineapresyan78 (20)

London zoo
London     zooLondon     zoo
London zoo
 
կենդանաբանական այգի
կենդանաբանական այգիկենդանաբանական այգի
կենդանաբանական այգի
 
Lusine
LusineLusine
Lusine
 
Lilit
LilitLilit
Lilit
 
Ajvazyan robe8 t smbat
Ajvazyan robe8 t  smbatAjvazyan robe8 t  smbat
Ajvazyan robe8 t smbat
 
зоопарк сандиего Dallaqyan gor
зоопарк сандиего Dallaqyan gor зоопарк сандиего Dallaqyan gor
зоопарк сандиего Dallaqyan gor
 
Harutyunyan karine
Harutyunyan karineHarutyunyan karine
Harutyunyan karine
 
Davtyan anahit
Davtyan anahitDavtyan anahit
Davtyan anahit
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
գիհի
գիհիգիհի
գիհի
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
ալոճենի
ալոճենիալոճենի
ալոճենի
 
Anahit ericuk
Anahit ericukAnahit ericuk
Anahit ericuk
 
Nersisyan abraham kaktusner
Nersisyan abraham   kaktusnerNersisyan abraham   kaktusner
Nersisyan abraham kaktusner
 
Exevni gor dallaky an
Exevni gor dallaky anExevni gor dallaky an
Exevni gor dallaky an
 
Nersisyan abraham kaktusner
Nersisyan abraham   kaktusnerNersisyan abraham   kaktusner
Nersisyan abraham kaktusner
 
Nersisyan abraham kaktusner
Nersisyan abraham   kaktusnerNersisyan abraham   kaktusner
Nersisyan abraham kaktusner
 
p
pp
p
 

Exevni gor dallaky an

  • 1. ԵՂԵՎՆԻ Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
  • 2. Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը. Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
  • 3. Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը. - Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, ասաց ձիթենին` դիմելով արմավենուն: - Ինձ էլ տարեք ձեզ հետ, - ամաչկոտ ասաց համեստ եղևնին: - Ո՞ւր` մեզ հետ, - արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին: - Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, - ավելացրեց ձիթենին: - Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ: Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր: Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
  • 4. Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան: Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան: - Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, - ասաց նա: Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով: Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: <<Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը>>, - մտածում էր նա: Սակայն հեշտակն ասաց նրան.
  • 5. - Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ: Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացա վ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց. - Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
  • 6. Տարածվածությունը Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է կավային, ավազակավային հողերում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ,ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները:
  • 7. Նկարագրությունը Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն: Բունն ուղիղ է: Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով: Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի: Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում: Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A. nephrolepis, որն աճում է Պրիմորյեի լեռներում, եղևնի եվրոպական A. alba: Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20– 50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղազարդիչ է:
  • 8. Եղևնին որպես խորհրդանիշ Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկա րակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում: