SlideShare a Scribd company logo
1 of 17
Орхидея- Խոլորձ
Այս շքեղ ծաղկի առաջացման առասպելը ողբերգական է և գաղտնիքներով լի: Խոլորձ
     անվանել են անսովոր գեղեցկություն ունեցող աստվածուհուն , որի հայրն էր
 ազնվության Աստվածը, իսկ մայրը`ուրախության Աստվածուհին: Խոլորձն, ինչպես
 մյուս աստվածային էակները, ապրում էր աշխարհի չորս մայրցամաքների երկրում,
  բայց առանձնանում էր մյուսներից ոչ միայն իր մոգական գրավչությամբ ,այլ նաև
տարօրինակ աշխարհայացքով:Զմայլված լույսով՝ նա չէր տեսնում մութն ու շողքերը,
նրա համար անծանոթ ու անհասկանալի էին կոպտությունը, տխրությունը և չարիքը:
 Այդ տարօրինակությունը դուր չեկավ բազմաթիվ աստվածների, նա նրանց թվում էր
անքաղաքավարի, նրանք մտածում էին, որ նա չի կարող իմանալ , թե ինչ է իրական
    բարությունը: Կախարդական գեղեցկուհուն Աստվածները մեղադրեցին, որ նա
   իմաստուն չէ, դա նշանակում էր, որ նա տեղ չունի իրենց մեջ: Բայց գտնվեցին և
նրանք, ովքեր պաշտպանեցին խոլորձին, հույս ունենալով , որ նրա աշխարհայացքը
    շատ ավելի մաքուր է և ճիշտ:Անտարբերությունը և չարիքի անտեսումը նրանք
   համարեցին իրական իմաստություն: Պաշտպան Աստվածների և մեղադրողների
    միջև բռնկվեց թեժ և չմարող վեճ, որը դարձավ իսկական դատավարություն:
Այդ ժամանակ խոլորձին կալանավորեցին բանտում՝ արգելելով
հանդիպել որևէ մեկին : Իսկ նա ուզում էր հանդիպել արվեստների
հովանավոր Աստծուն: Այդ երիտասարդ Աստվածը սիրահարվեց
խոլորձի զարմանալի բարի և լուսավոր հոգուն, թեպետ հասկանում էր,
թե ինչքան տարբեր են իրենց աշխարահայացքները, քանի որ շողքերը և
կոշտ գծերը պետք էին մարդկանց ստեղծագործել սովորեցնելու
համար: Օրեցօր աճում էին նրա սերն ու ցանկությունը, իսկ
վարպետությունը հեռանում էր և խելագարվելով՝ նա համարձակվեց
առևանգել իր սիրելիին:Աստվածները չգնահատեցին նրա հույզերը և
արտաքսեցին իրենց երկրից : Խոլորձը հասկանալով , որ ինքն էլ է
սիրում, գնաց նրա հետևից մարդկանց աշխարհ, անտառային հրաշալի
ծաղկի կերպարով: Երկար անձրևային եղանակները խոլորձին
դարձնում էին յուրահատուկ վառ և հրաշալի: Ոչ մի ծաղիկ չէր
համարձակվում վիճել,երբ խոլորձին անվանում էին ծաղիկների
թագավորության թագուհի: Խոլորձը օգնւմ է կանանց իրենց աշխարհը
դարձնել լուսավոր և մաքուր:


                                Джаникян Гор
Мак - Կակաչ


   Կակաչը բերքատվության խորհրդանիշ է: Այդ պատճառով նա Գերա
   աստվածուհու մշտական ատրիբուտն էր: Գերան բերքատվության և
ամուսնության աստվածուհին է: Հին հույները գտնում էին, որ այդ ծաղիկը
ստեղծված է եղել քնի աստված Հիպնոսի կողմից Դեմետրայի համար, երբ
    նա հոգնել էր իր կորած աղջկան՝ Պերսեֆոնային, փնտրելուց, որին
   առևանգել է Աիդը, որը չէր կարողանում ապահովվել հացի աճը: Այդ
ժամանակ Հիպնոսը նրան տվեց կակաչ, որպեսզի նա քնի և հանգստանա:
Քնի հիասքանչ պատանի աստված Հիպնոսը այս ու այն կողմ էր գնում իր
 թևերով երկրի վրա, կակաչի գլուխները ձեռքին ու լցնում էր կոտոշներից
  քնաբեր հեղուկ: Նուրբ հպվելով իր հիասքանչ գավազանով մարդկանց
աչքերին, կամաց փակում էր կոպերը՝ սուզելով մահկանացուներին քաղցր
                              քնի մեջ:


                        Меликян Ованнес
Гвоздика- Մեխակ


 Մեխակ ծաղկի անունը թարգմանվում է որպես Զևսի կամ
 աստվածային ծաղիկ: Ինչպես պատմում է հին հունական
առասպելը՝ մի անգամ աստվածուհի Արտեմիսը, վրդովված
   անհաջող որսից, ճանապարհին հանդիպում է սիրուն
 հովվի, որն իր սրինգով անհոգ նվագում է մի պարզունակ
 երաժշտություն: Արտեմիսն համարում է, որ հենց ուրախ
  երաժշտությունն է եղել իր անհաջողության պատճառը:
Զայրացած աստվածուհին մեղադրում է պատանուն, որ իր
ամբողջ որսը ցրել է և որոշում է սպանել անմեղ պատանուն:
Гвоздика- Մեխակ


Խեղճ հովիվը սկսում է արդարանալ և աղաչում է, որ իրեն ների,
իսկ Արտեմիսը կատաղած հարձակվում է պատանու վրա և
հանում նրա աչքերը: Երբ անցնում է զայրույթը, աստվածուհին
գիտակցում է իր մեղքը և ընկնում է գետնիվայր ու հեկեկում: Նա
տեսնում է այդ պատանու անմեղ աչքերը, և մի ակնթարթում
այդտեղ աճում են երկու գեղեցիկ վառ կարմիր մեխակներ, որը
հետագայում բոլորին հիշեցնում է թափված անմեղ արյան մասին:

                           Киракосян Григор
Жасмин-Հասմիկ

 Ծաղիկների և բուրմունքի թագավոր, գիշերների թագուհի, ինչպես
ասես չեն անվանում հասմիկին: Այս զարմանահրաշ բույսը հայտնի է
  մեզ շատ հնուց: Այս ծաղկի մասին մեզ հասել են լեգենդներ, նրան
     խառնում են սննդին, օգտագործում կոսմետիկայի և բուժման
     նպատակով: Նույնիսկ փոքր քանակությունը առաջացնում է
   կենսունակության զգացողություն, ազատում ճնշվածությունից և
    հանգստացնում նյարդային համակարգը: Վերջերս ճապոնացի
հոգեբանները պարզել են, որ հասմիկը ոչ պակաս խթանում է ուղեղի
      աշխատանքը, քան կոֆեինը: Հասմիկի հետ կապված շատ
առասպելներ ու լեգենդներ կան: Ըստ նրանցից մեկի, երբ աշխարհում
     բոլոր ծաղիկները սպիտակ էին, հայտնվում է մի նկարիչ իր
      ներկապնակով և որոշում է ներկել ծաղիկները այնպիսի
երանգներով, ինչպիսին ցանկանում էին նրանք: Նկարչին ամենամոտ
  գտնվում էր հասմիկը: Նա շատ էր ցանկանում դառնալ ոսկեգույն,
                  ինչպիսին էր իր սիրելի արևը:
Жасмин-Հասմիկ
Սակայն նկարիչին դուր չեկավ, որ հասմիկն ուզում էր առաջ ընկնել
վարդերից, և որոշեց պատժել ամբարտավան բույսին՝ ստիպելով նրան
սպասելու, մինչև ինքն ավարտի բոլոր ծաղիկների գունավորումը:
Արդյունքում` ոսկեգույն-դեղին երանգը բաժին հասավ
խատուտիկներին: Հպարտ հասմիկը այլևս չխնդրեց նկարչին և
հրաժարվեց նրա առջև խոնարհվել՝ նախնտրելով կոտրվել, բայց ոչ
ծունկի գալ: Այսպիսով հասմիկը մնաց նուրբ- սպիտակ:
Իտալիայում մեկ այլ լեգենդ է առաջացել հասմիկի մասին: Շատ վաղուց
այնտեղ բնակվում էր մի դուքս, որն ուներ հասմիկի միակ թուփը: Նա իր
այգեպանին խստորեն արգելել էր որևիցե մեկին նվիրելու հասմիկի
փնջից: Սակայն այգեպանը սիրահարվում է մի գեղեցկուհու և նվիրում
հասմիկի ճյուղերից մի փունջ: Այդ ժամանակից ի վեր Իտալիայում
հասմիկը համարվում է սիրո խորհրդհանիշ, որը չի վախենում
արգելքներից ու խոչընդոտներից:
                   Петросян Асмик
Золотые ключики-Գինարբուկ
Հին հույները պատմում են լեգենդ այն մասին, թե ինչպես գինարբուկը ընկավ Երկիր:
  Հետաքրքրասեր երիտասարդը հետազոտեց բոլոր երկրային գիտությունները և
 որոշեց հետազոտել երկինքը, սակայն դրա համար, նրան անհրաժեշտ էր դարբնել
ոսկե բանալիներ, անցնել արծաթե- աստղային ճանապարհով դեպի Գալակտիկա, և
                 ոսկե բանալիներով բացել նրա դարպասները:
Դա այդքան հեշտ չէր անել: Աստղերը բազմաթիվ փորձություններ էին պատրաստել
  պատանու համար , բայց նա համառ էր: Դարբնեց ոսկե բանալիներ ու գնաց Ծիր
                                  կաթինով:
 Երկնային լռության մեջ աստղերը նրան շշնջում էին, և նրանցից մեկը ասում է,
-Դու պետք է մոռանաս այն ամենը ինչ եղել է անցյալում՝ կանաչող երկիրը,
                     հայրենիքը և ծնողներիդ:
Золотые ключики-Գինարբուկ
   Այստեղ երիտասարդը չդիմացավ, ձեռքերն ու ոտքերը դողացին,
գլուխը պտտվեց, նրա շուրջը զնգացին աստղերը:
Երբ նա ուշքի եկավ,պարզվեց ,որ պառկած է երկրի վրա: Իսկ ոսկե
բանալիները, որը նա պահել էր իր ձեռքում, թողեցին արմատներ ու
վերածվեցին ոսկե ծաղիկների:
Գինարբուկը հնագույն ժամանակներից հայտնի է որպես դեղաբույս:
Ոսկե բանալիներ ժողովրդական անվանումը ստացել է նրա համար, որ
ծաղիկները նման են մի փունջ բանալիների: Հին Հունաստանում
գինարբուկը անվանում են 12 աստվածների ծաղիկ, այն համարվում էր
Օլիմպի բուժիչ ծաղիկ: Հույները հավատում էին, որ նրա մեջ է բոլոր
հիվանդությունների բուժման սկիզբը:

                  Халатян Давид
Маргаритка-Մարգարտածաղիկ


 Մարգարտածաղիկը թարգմանվում է որպես մարգարիտ: Իսկապես
 նրա անհամար փոքր ծաղիկները նման են փոքրիկ մարգարիտների:
 Նրանց ծագման մասին կա այսպիսի լեգենդ: Մի տպավորվող աղջիկ
 քնելուց առաջ նայելով աստղերով լի երկնքին՝ մտածմունքով շշնջում
    էր.«Աստղե՛ր, աստղե՛ր, խնդրում եմ ծաղիկներ դարձեք , որ ես
  կարողանամ ձեզ հետ խաղալ»: Աստղերը լսելով աղջկա խնդրանքը՝
   արտացոլվեցին ցողի կաթիլների մեջ: Երբ աղջիկը զարթնեց, նա
 տեսավ , որ իրենց տան առջև գտնվող մարգագետինը ամբողջությամբ
    փայլփլում է սպիտակ արծաթագույն մարգարտածաղիկներով:
Маргаритка-Մարգարտածաղիկ
    Առավոտյան արևը հարցրեց մարգարտածաղիկին.
 - Դու գո՞հ ես, և արդյո՞ք չես ցանկանում էլի ինչ-որ բան:
-Շնորհակալություն,- ասաց մարգարտածաղիկը:- Ես գոհ եմ:
 Միայն թող ինձ ծաղկել տարվա ցանկացած ժամանակին: Ես շատ
 եմ սիրում երեխաներին և շատ եմ սիրում, երբ նրանք ինձ հետ
 խաղում են, թող որ այդ ուրախությունը երբեք չվերջանա: Արևն ի
 պատասխան դիպավ մարգարտածաղկին իր շողերից մեկով և
 ծաղկի մեջտեղում թողեց դեղին շրջան, ու ծաղիկների թերթիկները
 բացվեցին այնպես , որ կարծես թե արևի շողեր լինեին:

                Кешишян Ваагн
Гладиолус-Թրաշուշան


 Հին հռոմեական լեգենդը հավաստում է, եթե թրաշուշանի արմատները
  կախես կրծքից, դրանք ոչ միայն կօգնեն հաղթել մենամարտում, այլև
                       կպաշտպանեն մահից:
    Լատիներենից թարգմանված «гладиолус» նշանակում է թուր, այդ
 պատճառով հռոմեացիները այն համարումեն գլադիատորների ծաղիկ:
                  Գոյություն ունի այսպիսի լեգենդ:
   Դաժան հռոմեացի հրամանատարը գերի էր վերցրել զինվորների և
     հրամայել էր նրանց դարձնել գլադիատորներ: Հրամանատարը
 հրահանգեց, որ սկզբում միմյանց հետ կռվեն ամենահամարձակ, թեթև և
հավատարիմ ընկերները՝ Սեվտը և Տերեսը: Հաղթողին նա խոստացավ իր
                   աղջկա ձեռքն ու ազատություն:
Гладиолус-Թրաշուշան
 Թմբկահարումը համարձակներին կանչում էր կռվի: Բայց
Սեվտն ու Տերեսը թրերը խրեցին հողի մեջ և գրկաբաց վազեցին
դեպի իրար:
Հանդիսատեսն աղմկեց: Նորից հնչեցին թմբուկները: Եվ երբ
երիտասարդները նորից չհամաձայնվեցին կռվել միմյանց հետ,
արյունարբու հռոմեացիները նրանց դատապարտեցին մահվան:
Բայց երբ նրանց մարմինները դիպան հողին, նրանց թրերի
բռնակներից աճեցին թրաշուշաններ, որոնք մինչ այսօր
համարվում են ընկերության, հավատարմության, հիշողության և
առաքինության ծաղիկներ:

              Манвелян Акоб
Георгина- Գեորգենա


Այդ այգում աշխատում էր երիտասարդ այգեպան Գիորգի անունով: Եվ
նա ուներ սիրեցյալ, որին նա մի անգամ նվիրեց գեղեցիկ գեորգենը:
Նա թագավորական այգուց գաղտնի դուրս էր հանել ծաղկի ծիլը և
գարնանը այն տնկել իր հարսնացուի տան առջեւ: Դա չէր կարող մնալ
գաղտնիք, և թագավորի ականջին հասան լուրերն այն մասին, որ իր
այգու ծաղիկը այժմ աճում է նաև նրա պալատների սահմաններից
դուրս: Թագավորի բարկությունը սահման չուներ: Նրա հրամանով
այգեպան Գիորգին բռնեցին և գցեցին բանտ , որտեղից նրան
վիճակված չէր երբևիցե դուրս գալ: Իսկ գեորգենը այդ ժամանակներից
դարձել է բոլոր այն մադկանց սեփականությունը, ում սրտով էր այդ
ծաղիկը:: Ի պատիվ այգեպանի ծաղիկը կոչվեց գեորգեն:


                                  Саргсян Марк
Нарцис-Նարգիզ
 Երբ հիասքանչ անտառային աստվածուհու մոտ երեխա ծնվեց, մայրը
խնդրեց գուշակ ել, թե իր երեխան մինչև ծերություն կապրի˚: ''Եթե ինքն
        իրեն չճանաչի'', - հնչեց անհասկանալի պատասխանը:
   Տղային կոչեցին Նարգիզ: Նա դարձավ բարեկազ մի շատ գեղեցիկ
 պատանի: Շատ աղջիկներ էին նրան սիրում, բայց Նարգիզը չէր ուզում
                             նրանց նկատել:
Մի օր նրան տեսավ հավերժահարս Արձագանքը և սիրահարվեց նրան:
Մի անգամ չէր նա ուզում մոտենալ Նարգիզին և պատմել նրան իր սիրո
մասին: Աստվածները զայրացա ն շատախոս Արձագանքի վրաև որպես
 պատիժ զրկեցին նրան երկխոսությունը սկսելու ունակությունից: Այդ
  օրվանից Արձագանքը կարող էր միայն ուրիշների խոսքերը կրկնել:
       Այդիսկ պատճառով նա լուռ քայլում էր Նարգիզ հետևից:
   Բայց Նարգիզը մի օր զգում է, որ իր հետևից մեկը քայլում է, և նա
գոռաց. ''Ո˚վ է այստեղ'': ''Այս տեղ''- պատասխանեց Արձագանքը: “Արի
   այստեղ~” – կանչեց Նարգիզը, բայց պատասխան ստացավ իրիսկ
խոսքերը: Նա երկար որոնում էր անտեսանելի զրուցակցին և,զայրացած
                   գոռաց. ’’Թող մենք հանդիպենք’’:’
Нарцис-Նարգիզ
“Հանդիպենք’’- ուրախությամբ ասաց Արձագանքը և դուրս եկավ նրա մոտ
ծառերի մոտից: Բայց երբ Նարգիզը տեսավ նրան, նա զայրացավ. ''Կորչիր:
Ավելի լավ է մեռնեմ, քան քոնը լինեմ’’: Արձագանքը, ամոթից վառվելով,
անհայտացավ անտառում:
Բայց սերը նրան չթողեց: Օրերով նա մտածում էրՆարգիզի մասին:
Արձագանքը նիհարում էր, ուժերը լքում էին նրան: Վերջապես, նրանից մնաց
միայն ձայնը: Այդ օրվանից ոչոք նրան չէր տեսել, չնայած մեկ-մեկ լսվում էր
նրա ձայնը:
 Ինչպես Արձագանքը խաբվեց հպարտ պատանու գեղեցկության մեջ, այդպես
էլ ուրիշ հավերժահարսերը խաբվեցին: Եվ մի օր նրանցից մեկը անիծեց
Նարգիզին. ''Թող նա ինքն իրեն սիրի և երբե երջանիկ չլինի իր սիրո
մեջ~’’:Աստվածները լսեցին նրա ձայնը: Մի օր Նարգիզը տեսավ իր շողքը
անտառային առվակում և պաղեց տեղում տեսած գեղեցկությունից: Նա
կռացավ առվակի մոտ, որ համբուրի իր շողքը, բայց նրա շրթունքները կպան
միայն սառը ջրին: Երկար նա կանգնեց առվակի մոտ, մինչև կյանքի ուժերը
նրան չլքեցին նույնպես, ինչպես նա մի օր լքեց խեղճ Արձագանքին: Մի փոքր
էլ ժամանակ անցավ, և առվակի ափին պաղած երիտասարդը դառձավ դեղին
ծաղիկ, որը մինչև օրս էլ կռանում է իր շողքի վրա:
                    Геворгян Ашот

More Related Content

More from Emma Isakhanyan

Ֆոսֆորի մասին
Ֆոսֆորի մասինՖոսֆորի մասին
Ֆոսֆորի մասինEmma Isakhanyan
 
Առուծախի պայմանագրի մասին
Առուծախի պայմանագրի մասինԱռուծախի պայմանագրի մասին
Առուծախի պայմանագրի մասինEmma Isakhanyan
 
About white, lions and white lions
About white, lions and white lionsAbout white, lions and white lions
About white, lions and white lionsEmma Isakhanyan
 
Դարվինզիմ: Գոյության կռվի ձևերը
Դարվինզիմ: Գոյության կռվի ձևերըԴարվինզիմ: Գոյության կռվի ձևերը
Դարվինզիմ: Գոյության կռվի ձևերըEmma Isakhanyan
 
Փախստականների իրավունքները
Փախստականների իրավունքներըՓախստականների իրավունքները
Փախստականների իրավունքներըEmma Isakhanyan
 
Նոր տարին Շվեցարիայում
Նոր տարին ՇվեցարիայումՆոր տարին Շվեցարիայում
Նոր տարին ՇվեցարիայումEmma Isakhanyan
 
ՀԱՊԿ-ի կազմակերպություն
ՀԱՊԿ-ի կազմակերպությունՀԱՊԿ-ի կազմակերպություն
ՀԱՊԿ-ի կազմակերպությունEmma Isakhanyan
 
Կարմիր խաչի կազմակերպություն
Կարմիր խաչի կազմակերպությունԿարմիր խաչի կազմակերպություն
Կարմիր խաչի կազմակերպությունEmma Isakhanyan
 
Երկրորդ սերունդ
Երկրորդ սերունդԵրկրորդ սերունդ
Երկրորդ սերունդEmma Isakhanyan
 
Տարեվերջյան հաշվետվություն
Տարեվերջյան հաշվետվությունՏարեվերջյան հաշվետվություն
Տարեվերջյան հաշվետվությունEmma Isakhanyan
 
Խաչբառի գյուտը
Խաչբառի գյուտըԽաչբառի գյուտը
Խաչբառի գյուտըEmma Isakhanyan
 
Մայիսյան հավաք
Մայիսյան հավաքՄայիսյան հավաք
Մայիսյան հավաքEmma Isakhanyan
 
Մայիսյան հավաք
Մայիսյան հավաքՄայիսյան հավաք
Մայիսյան հավաքEmma Isakhanyan
 
Մարիամի մոլորակը
Մարիամի մոլորակըՄարիամի մոլորակը
Մարիամի մոլորակըEmma Isakhanyan
 
Տիցիանո Վեչելլիո
Տիցիանո ՎեչելլիոՏիցիանո Վեչելլիո
Տիցիանո ՎեչելլիոEmma Isakhanyan
 
Բարձրագույն նյարդային գործունեություն
Բարձրագույն նյարդային գործունեությունԲարձրագույն նյարդային գործունեություն
Բարձրագույն նյարդային գործունեությունEmma Isakhanyan
 
Բարձրագույն նյարդային համակարգ
Բարձրագույն նյարդային համակարգԲարձրագույն նյարդային համակարգ
Բարձրագույն նյարդային համակարգEmma Isakhanyan
 

More from Emma Isakhanyan (20)

Ֆոսֆորի մասին
Ֆոսֆորի մասինՖոսֆորի մասին
Ֆոսֆորի մասին
 
Առուծախի պայմանագրի մասին
Առուծախի պայմանագրի մասինԱռուծախի պայմանագրի մասին
Առուծախի պայմանագրի մասին
 
About white, lions and white lions
About white, lions and white lionsAbout white, lions and white lions
About white, lions and white lions
 
Դարվինզիմ: Գոյության կռվի ձևերը
Դարվինզիմ: Գոյության կռվի ձևերըԴարվինզիմ: Գոյության կռվի ձևերը
Դարվինզիմ: Գոյության կռվի ձևերը
 
Փախստականների իրավունքները
Փախստականների իրավունքներըՓախստականների իրավունքները
Փախստականների իրավունքները
 
Australia: Culture
Australia: CultureAustralia: Culture
Australia: Culture
 
Նոր տարին Շվեցարիայում
Նոր տարին ՇվեցարիայումՆոր տարին Շվեցարիայում
Նոր տարին Շվեցարիայում
 
ՀԱՊԿ-ի կազմակերպություն
ՀԱՊԿ-ի կազմակերպությունՀԱՊԿ-ի կազմակերպություն
ՀԱՊԿ-ի կազմակերպություն
 
Կարմիր խաչի կազմակերպություն
Կարմիր խաչի կազմակերպությունԿարմիր խաչի կազմակերպություն
Կարմիր խաչի կազմակերպություն
 
Դեղերի մասին
Դեղերի մասինԴեղերի մասին
Դեղերի մասին
 
Երկրորդ սերունդ
Երկրորդ սերունդԵրկրորդ սերունդ
Երկրորդ սերունդ
 
V.h.
V.h.V.h.
V.h.
 
Տարեվերջյան հաշվետվություն
Տարեվերջյան հաշվետվությունՏարեվերջյան հաշվետվություն
Տարեվերջյան հաշվետվություն
 
Խաչբառի գյուտը
Խաչբառի գյուտըԽաչբառի գյուտը
Խաչբառի գյուտը
 
Մայիսյան հավաք
Մայիսյան հավաքՄայիսյան հավաք
Մայիսյան հավաք
 
Մայիսյան հավաք
Մայիսյան հավաքՄայիսյան հավաք
Մայիսյան հավաք
 
Մարիամի մոլորակը
Մարիամի մոլորակըՄարիամի մոլորակը
Մարիամի մոլորակը
 
Տիցիանո Վեչելլիո
Տիցիանո ՎեչելլիոՏիցիանո Վեչելլիո
Տիցիանո Վեչելլիո
 
Բարձրագույն նյարդային գործունեություն
Բարձրագույն նյարդային գործունեությունԲարձրագույն նյարդային գործունեություն
Բարձրագույն նյարդային գործունեություն
 
Բարձրագույն նյարդային համակարգ
Բարձրագույն նյարդային համակարգԲարձրագույն նյարդային համակարգ
Բարձրագույն նյարդային համակարգ
 

цветы5 2 класс

  • 1.
  • 2. Орхидея- Խոլորձ Այս շքեղ ծաղկի առաջացման առասպելը ողբերգական է և գաղտնիքներով լի: Խոլորձ անվանել են անսովոր գեղեցկություն ունեցող աստվածուհուն , որի հայրն էր ազնվության Աստվածը, իսկ մայրը`ուրախության Աստվածուհին: Խոլորձն, ինչպես մյուս աստվածային էակները, ապրում էր աշխարհի չորս մայրցամաքների երկրում, բայց առանձնանում էր մյուսներից ոչ միայն իր մոգական գրավչությամբ ,այլ նաև տարօրինակ աշխարհայացքով:Զմայլված լույսով՝ նա չէր տեսնում մութն ու շողքերը, նրա համար անծանոթ ու անհասկանալի էին կոպտությունը, տխրությունը և չարիքը: Այդ տարօրինակությունը դուր չեկավ բազմաթիվ աստվածների, նա նրանց թվում էր անքաղաքավարի, նրանք մտածում էին, որ նա չի կարող իմանալ , թե ինչ է իրական բարությունը: Կախարդական գեղեցկուհուն Աստվածները մեղադրեցին, որ նա իմաստուն չէ, դա նշանակում էր, որ նա տեղ չունի իրենց մեջ: Բայց գտնվեցին և նրանք, ովքեր պաշտպանեցին խոլորձին, հույս ունենալով , որ նրա աշխարհայացքը շատ ավելի մաքուր է և ճիշտ:Անտարբերությունը և չարիքի անտեսումը նրանք համարեցին իրական իմաստություն: Պաշտպան Աստվածների և մեղադրողների միջև բռնկվեց թեժ և չմարող վեճ, որը դարձավ իսկական դատավարություն:
  • 3. Այդ ժամանակ խոլորձին կալանավորեցին բանտում՝ արգելելով հանդիպել որևէ մեկին : Իսկ նա ուզում էր հանդիպել արվեստների հովանավոր Աստծուն: Այդ երիտասարդ Աստվածը սիրահարվեց խոլորձի զարմանալի բարի և լուսավոր հոգուն, թեպետ հասկանում էր, թե ինչքան տարբեր են իրենց աշխարահայացքները, քանի որ շողքերը և կոշտ գծերը պետք էին մարդկանց ստեղծագործել սովորեցնելու համար: Օրեցօր աճում էին նրա սերն ու ցանկությունը, իսկ վարպետությունը հեռանում էր և խելագարվելով՝ նա համարձակվեց առևանգել իր սիրելիին:Աստվածները չգնահատեցին նրա հույզերը և արտաքսեցին իրենց երկրից : Խոլորձը հասկանալով , որ ինքն էլ է սիրում, գնաց նրա հետևից մարդկանց աշխարհ, անտառային հրաշալի ծաղկի կերպարով: Երկար անձրևային եղանակները խոլորձին դարձնում էին յուրահատուկ վառ և հրաշալի: Ոչ մի ծաղիկ չէր համարձակվում վիճել,երբ խոլորձին անվանում էին ծաղիկների թագավորության թագուհի: Խոլորձը օգնւմ է կանանց իրենց աշխարհը դարձնել լուսավոր և մաքուր: Джаникян Гор
  • 4. Мак - Կակաչ Կակաչը բերքատվության խորհրդանիշ է: Այդ պատճառով նա Գերա աստվածուհու մշտական ատրիբուտն էր: Գերան բերքատվության և ամուսնության աստվածուհին է: Հին հույները գտնում էին, որ այդ ծաղիկը ստեղծված է եղել քնի աստված Հիպնոսի կողմից Դեմետրայի համար, երբ նա հոգնել էր իր կորած աղջկան՝ Պերսեֆոնային, փնտրելուց, որին առևանգել է Աիդը, որը չէր կարողանում ապահովվել հացի աճը: Այդ ժամանակ Հիպնոսը նրան տվեց կակաչ, որպեսզի նա քնի և հանգստանա: Քնի հիասքանչ պատանի աստված Հիպնոսը այս ու այն կողմ էր գնում իր թևերով երկրի վրա, կակաչի գլուխները ձեռքին ու լցնում էր կոտոշներից քնաբեր հեղուկ: Նուրբ հպվելով իր հիասքանչ գավազանով մարդկանց աչքերին, կամաց փակում էր կոպերը՝ սուզելով մահկանացուներին քաղցր քնի մեջ: Меликян Ованнес
  • 5. Гвоздика- Մեխակ Մեխակ ծաղկի անունը թարգմանվում է որպես Զևսի կամ աստվածային ծաղիկ: Ինչպես պատմում է հին հունական առասպելը՝ մի անգամ աստվածուհի Արտեմիսը, վրդովված անհաջող որսից, ճանապարհին հանդիպում է սիրուն հովվի, որն իր սրինգով անհոգ նվագում է մի պարզունակ երաժշտություն: Արտեմիսն համարում է, որ հենց ուրախ երաժշտությունն է եղել իր անհաջողության պատճառը: Զայրացած աստվածուհին մեղադրում է պատանուն, որ իր ամբողջ որսը ցրել է և որոշում է սպանել անմեղ պատանուն:
  • 6. Гвоздика- Մեխակ Խեղճ հովիվը սկսում է արդարանալ և աղաչում է, որ իրեն ների, իսկ Արտեմիսը կատաղած հարձակվում է պատանու վրա և հանում նրա աչքերը: Երբ անցնում է զայրույթը, աստվածուհին գիտակցում է իր մեղքը և ընկնում է գետնիվայր ու հեկեկում: Նա տեսնում է այդ պատանու անմեղ աչքերը, և մի ակնթարթում այդտեղ աճում են երկու գեղեցիկ վառ կարմիր մեխակներ, որը հետագայում բոլորին հիշեցնում է թափված անմեղ արյան մասին: Киракосян Григор
  • 7. Жасмин-Հասմիկ Ծաղիկների և բուրմունքի թագավոր, գիշերների թագուհի, ինչպես ասես չեն անվանում հասմիկին: Այս զարմանահրաշ բույսը հայտնի է մեզ շատ հնուց: Այս ծաղկի մասին մեզ հասել են լեգենդներ, նրան խառնում են սննդին, օգտագործում կոսմետիկայի և բուժման նպատակով: Նույնիսկ փոքր քանակությունը առաջացնում է կենսունակության զգացողություն, ազատում ճնշվածությունից և հանգստացնում նյարդային համակարգը: Վերջերս ճապոնացի հոգեբանները պարզել են, որ հասմիկը ոչ պակաս խթանում է ուղեղի աշխատանքը, քան կոֆեինը: Հասմիկի հետ կապված շատ առասպելներ ու լեգենդներ կան: Ըստ նրանցից մեկի, երբ աշխարհում բոլոր ծաղիկները սպիտակ էին, հայտնվում է մի նկարիչ իր ներկապնակով և որոշում է ներկել ծաղիկները այնպիսի երանգներով, ինչպիսին ցանկանում էին նրանք: Նկարչին ամենամոտ գտնվում էր հասմիկը: Նա շատ էր ցանկանում դառնալ ոսկեգույն, ինչպիսին էր իր սիրելի արևը:
  • 8. Жасмин-Հասմիկ Սակայն նկարիչին դուր չեկավ, որ հասմիկն ուզում էր առաջ ընկնել վարդերից, և որոշեց պատժել ամբարտավան բույսին՝ ստիպելով նրան սպասելու, մինչև ինքն ավարտի բոլոր ծաղիկների գունավորումը: Արդյունքում` ոսկեգույն-դեղին երանգը բաժին հասավ խատուտիկներին: Հպարտ հասմիկը այլևս չխնդրեց նկարչին և հրաժարվեց նրա առջև խոնարհվել՝ նախնտրելով կոտրվել, բայց ոչ ծունկի գալ: Այսպիսով հասմիկը մնաց նուրբ- սպիտակ: Իտալիայում մեկ այլ լեգենդ է առաջացել հասմիկի մասին: Շատ վաղուց այնտեղ բնակվում էր մի դուքս, որն ուներ հասմիկի միակ թուփը: Նա իր այգեպանին խստորեն արգելել էր որևիցե մեկին նվիրելու հասմիկի փնջից: Սակայն այգեպանը սիրահարվում է մի գեղեցկուհու և նվիրում հասմիկի ճյուղերից մի փունջ: Այդ ժամանակից ի վեր Իտալիայում հասմիկը համարվում է սիրո խորհրդհանիշ, որը չի վախենում արգելքներից ու խոչընդոտներից: Петросян Асмик
  • 9. Золотые ключики-Գինարբուկ Հին հույները պատմում են լեգենդ այն մասին, թե ինչպես գինարբուկը ընկավ Երկիր: Հետաքրքրասեր երիտասարդը հետազոտեց բոլոր երկրային գիտությունները և որոշեց հետազոտել երկինքը, սակայն դրա համար, նրան անհրաժեշտ էր դարբնել ոսկե բանալիներ, անցնել արծաթե- աստղային ճանապարհով դեպի Գալակտիկա, և ոսկե բանալիներով բացել նրա դարպասները: Դա այդքան հեշտ չէր անել: Աստղերը բազմաթիվ փորձություններ էին պատրաստել պատանու համար , բայց նա համառ էր: Դարբնեց ոսկե բանալիներ ու գնաց Ծիր կաթինով: Երկնային լռության մեջ աստղերը նրան շշնջում էին, և նրանցից մեկը ասում է, -Դու պետք է մոռանաս այն ամենը ինչ եղել է անցյալում՝ կանաչող երկիրը, հայրենիքը և ծնողներիդ:
  • 10. Золотые ключики-Գինարբուկ Այստեղ երիտասարդը չդիմացավ, ձեռքերն ու ոտքերը դողացին, գլուխը պտտվեց, նրա շուրջը զնգացին աստղերը: Երբ նա ուշքի եկավ,պարզվեց ,որ պառկած է երկրի վրա: Իսկ ոսկե բանալիները, որը նա պահել էր իր ձեռքում, թողեցին արմատներ ու վերածվեցին ոսկե ծաղիկների: Գինարբուկը հնագույն ժամանակներից հայտնի է որպես դեղաբույս: Ոսկե բանալիներ ժողովրդական անվանումը ստացել է նրա համար, որ ծաղիկները նման են մի փունջ բանալիների: Հին Հունաստանում գինարբուկը անվանում են 12 աստվածների ծաղիկ, այն համարվում էր Օլիմպի բուժիչ ծաղիկ: Հույները հավատում էին, որ նրա մեջ է բոլոր հիվանդությունների բուժման սկիզբը: Халатян Давид
  • 11. Маргаритка-Մարգարտածաղիկ Մարգարտածաղիկը թարգմանվում է որպես մարգարիտ: Իսկապես նրա անհամար փոքր ծաղիկները նման են փոքրիկ մարգարիտների: Նրանց ծագման մասին կա այսպիսի լեգենդ: Մի տպավորվող աղջիկ քնելուց առաջ նայելով աստղերով լի երկնքին՝ մտածմունքով շշնջում էր.«Աստղե՛ր, աստղե՛ր, խնդրում եմ ծաղիկներ դարձեք , որ ես կարողանամ ձեզ հետ խաղալ»: Աստղերը լսելով աղջկա խնդրանքը՝ արտացոլվեցին ցողի կաթիլների մեջ: Երբ աղջիկը զարթնեց, նա տեսավ , որ իրենց տան առջև գտնվող մարգագետինը ամբողջությամբ փայլփլում է սպիտակ արծաթագույն մարգարտածաղիկներով:
  • 12. Маргаритка-Մարգարտածաղիկ Առավոտյան արևը հարցրեց մարգարտածաղիկին. - Դու գո՞հ ես, և արդյո՞ք չես ցանկանում էլի ինչ-որ բան: -Շնորհակալություն,- ասաց մարգարտածաղիկը:- Ես գոհ եմ: Միայն թող ինձ ծաղկել տարվա ցանկացած ժամանակին: Ես շատ եմ սիրում երեխաներին և շատ եմ սիրում, երբ նրանք ինձ հետ խաղում են, թող որ այդ ուրախությունը երբեք չվերջանա: Արևն ի պատասխան դիպավ մարգարտածաղկին իր շողերից մեկով և ծաղկի մեջտեղում թողեց դեղին շրջան, ու ծաղիկների թերթիկները բացվեցին այնպես , որ կարծես թե արևի շողեր լինեին: Кешишян Ваагн
  • 13. Гладиолус-Թրաշուշան Հին հռոմեական լեգենդը հավաստում է, եթե թրաշուշանի արմատները կախես կրծքից, դրանք ոչ միայն կօգնեն հաղթել մենամարտում, այլև կպաշտպանեն մահից: Լատիներենից թարգմանված «гладиолус» նշանակում է թուր, այդ պատճառով հռոմեացիները այն համարումեն գլադիատորների ծաղիկ: Գոյություն ունի այսպիսի լեգենդ: Դաժան հռոմեացի հրամանատարը գերի էր վերցրել զինվորների և հրամայել էր նրանց դարձնել գլադիատորներ: Հրամանատարը հրահանգեց, որ սկզբում միմյանց հետ կռվեն ամենահամարձակ, թեթև և հավատարիմ ընկերները՝ Սեվտը և Տերեսը: Հաղթողին նա խոստացավ իր աղջկա ձեռքն ու ազատություն:
  • 14. Гладиолус-Թրաշուշան Թմբկահարումը համարձակներին կանչում էր կռվի: Բայց Սեվտն ու Տերեսը թրերը խրեցին հողի մեջ և գրկաբաց վազեցին դեպի իրար: Հանդիսատեսն աղմկեց: Նորից հնչեցին թմբուկները: Եվ երբ երիտասարդները նորից չհամաձայնվեցին կռվել միմյանց հետ, արյունարբու հռոմեացիները նրանց դատապարտեցին մահվան: Բայց երբ նրանց մարմինները դիպան հողին, նրանց թրերի բռնակներից աճեցին թրաշուշաններ, որոնք մինչ այսօր համարվում են ընկերության, հավատարմության, հիշողության և առաքինության ծաղիկներ: Манвелян Акоб
  • 15. Георгина- Գեորգենա Այդ այգում աշխատում էր երիտասարդ այգեպան Գիորգի անունով: Եվ նա ուներ սիրեցյալ, որին նա մի անգամ նվիրեց գեղեցիկ գեորգենը: Նա թագավորական այգուց գաղտնի դուրս էր հանել ծաղկի ծիլը և գարնանը այն տնկել իր հարսնացուի տան առջեւ: Դա չէր կարող մնալ գաղտնիք, և թագավորի ականջին հասան լուրերն այն մասին, որ իր այգու ծաղիկը այժմ աճում է նաև նրա պալատների սահմաններից դուրս: Թագավորի բարկությունը սահման չուներ: Նրա հրամանով այգեպան Գիորգին բռնեցին և գցեցին բանտ , որտեղից նրան վիճակված չէր երբևիցե դուրս գալ: Իսկ գեորգենը այդ ժամանակներից դարձել է բոլոր այն մադկանց սեփականությունը, ում սրտով էր այդ ծաղիկը:: Ի պատիվ այգեպանի ծաղիկը կոչվեց գեորգեն: Саргсян Марк
  • 16. Нарцис-Նարգիզ Երբ հիասքանչ անտառային աստվածուհու մոտ երեխա ծնվեց, մայրը խնդրեց գուշակ ել, թե իր երեխան մինչև ծերություն կապրի˚: ''Եթե ինքն իրեն չճանաչի'', - հնչեց անհասկանալի պատասխանը: Տղային կոչեցին Նարգիզ: Նա դարձավ բարեկազ մի շատ գեղեցիկ պատանի: Շատ աղջիկներ էին նրան սիրում, բայց Նարգիզը չէր ուզում նրանց նկատել: Մի օր նրան տեսավ հավերժահարս Արձագանքը և սիրահարվեց նրան: Մի անգամ չէր նա ուզում մոտենալ Նարգիզին և պատմել նրան իր սիրո մասին: Աստվածները զայրացա ն շատախոս Արձագանքի վրաև որպես պատիժ զրկեցին նրան երկխոսությունը սկսելու ունակությունից: Այդ օրվանից Արձագանքը կարող էր միայն ուրիշների խոսքերը կրկնել: Այդիսկ պատճառով նա լուռ քայլում էր Նարգիզ հետևից: Բայց Նարգիզը մի օր զգում է, որ իր հետևից մեկը քայլում է, և նա գոռաց. ''Ո˚վ է այստեղ'': ''Այս տեղ''- պատասխանեց Արձագանքը: “Արի այստեղ~” – կանչեց Նարգիզը, բայց պատասխան ստացավ իրիսկ խոսքերը: Նա երկար որոնում էր անտեսանելի զրուցակցին և,զայրացած գոռաց. ’’Թող մենք հանդիպենք’’:’
  • 17. Нарцис-Նարգիզ “Հանդիպենք’’- ուրախությամբ ասաց Արձագանքը և դուրս եկավ նրա մոտ ծառերի մոտից: Բայց երբ Նարգիզը տեսավ նրան, նա զայրացավ. ''Կորչիր: Ավելի լավ է մեռնեմ, քան քոնը լինեմ’’: Արձագանքը, ամոթից վառվելով, անհայտացավ անտառում: Բայց սերը նրան չթողեց: Օրերով նա մտածում էրՆարգիզի մասին: Արձագանքը նիհարում էր, ուժերը լքում էին նրան: Վերջապես, նրանից մնաց միայն ձայնը: Այդ օրվանից ոչոք նրան չէր տեսել, չնայած մեկ-մեկ լսվում էր նրա ձայնը: Ինչպես Արձագանքը խաբվեց հպարտ պատանու գեղեցկության մեջ, այդպես էլ ուրիշ հավերժահարսերը խաբվեցին: Եվ մի օր նրանցից մեկը անիծեց Նարգիզին. ''Թող նա ինքն իրեն սիրի և երբե երջանիկ չլինի իր սիրո մեջ~’’:Աստվածները լսեցին նրա ձայնը: Մի օր Նարգիզը տեսավ իր շողքը անտառային առվակում և պաղեց տեղում տեսած գեղեցկությունից: Նա կռացավ առվակի մոտ, որ համբուրի իր շողքը, բայց նրա շրթունքները կպան միայն սառը ջրին: Երկար նա կանգնեց առվակի մոտ, մինչև կյանքի ուժերը նրան չլքեցին նույնպես, ինչպես նա մի օր լքեց խեղճ Արձագանքին: Մի փոքր էլ ժամանակ անցավ, և առվակի ափին պաղած երիտասարդը դառձավ դեղին ծաղիկ, որը մինչև օրս էլ կռանում է իր շողքի վրա: Геворгян Ашот