Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Albert

389 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Albert

  1. 1. Համբարձումն եկավ , ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով : Փունջ -փունջ աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով : Համբարձում յա՛յլա , յա՛յլա ջան , յա՛յլա …ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
  2. 2. Սուրբ Համբարձման տոնը Հայ առաքելական եկեղեցու Տերունիտոներից է: Հիսուս Քրիստոսի հարության օրվանից քառասունօր հետո` հինգշաբթի օրը, Հայ եկեղեցին տոնում է Հիսուսիերկինք համբարձվելու հիշատակը: Համբարձման տոնը Զատկիհետ 35 օրվա շարժականություն ունի և նշվում է ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում:Քրիստոսը, հարությունից հետո քառասուն օր երկրի վրամնալով, քառասուներորդ օրը Ձիթենյաց լեռան վրա իր վերջինպատգամները, հորդորներն ու օրհնություններն է տվել իրառաքյալներին, համբարձվել երկինք ու նստել Հայր Աստծո աջկողմում :
  3. 3. Համբարձման տոնը Հայաստանում, իր մեջ ներառելով հեթանոսական շրջանի մի շարք սովորություններ ու ավանդություններ, վերածվել է ժողովրդական տոնակատարության:Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»: Այդ օրը աղջիկները, գույնզգույն, հատկապես կարմիր ու կանաչ զգեստներ հագած, գարնանային ծաղկած դաշտերում կամ այգիներում կազմակերպել են զբոսանք և վիճակախաղ:
  4. 4. Անցյալում Համբարձման «Ջան գյուլումը» մեծ տոնախմբություն է եղել և միայն աղջիկներին վերաբերող տոն համարվել: Այդպես է կոչվել, որովհետև վիճակի համար երգվող տաղերըվերջացել են «Ջան գյուլում»-ով, ինչը ծաղկի, մասնավորապես` վարդի փառաբանությունն էր: Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից, այգիներից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել, որոնցից մեծը և խաչաձևը կոչվել է Ծաղկամեր: Ապա 7 աղբյուրի ջրից լցրած կժի մեջ յուրաքանչյուրը որևէ իր է գցել: Կուժը ծաղիկների հետ պահել են և հսկել, որ տղաները չգողանան:
  5. 5. Մյուս օրը` Համբարձման տոնին, նստել են բոլորակ` իրենց առաջ դնելով կուժն ուծաղկեփնջերը, և սկսվել է վիճակը (վիճակահանությունը): Երգել են մի-մի տուն ժողովրդական երգ, որի մեկ տողն էր «Ջան գյուլում, ջան, ջան», մյուս տողը` «Ջան ծաղիկ, ջան, ջան»: Ամեն մի տունը երգելուց հետո մի փոքրիկ աղջիկ կժից հանել է մի իր: Այդ իրի տիրոջ բախտը որոշվել է երգի կամ արտասանված քառյակի բովանդակությամբ: Այս արարողությունը կոչվել է «Ծաղիկ գովել»: Ծաղիկների, ծառերի, տերևների միջոցով հմայություն և գուշակություն են արել, իսկ ծաղիկներն ու տերևները գործածել որպես բուժիչ դեղ: Բոլոր ծաղիկները բաժանելուց հետո Ծաղկամերը նվիրել են եկեղեցուն:
  6. 6. «Վիճակը», «Ջան գյուլումը», «Ծաղիկ գովելը» հայկական սովորությունների և կենցաղի մաս են կազմել: Դրանք, ինչպես Կանաչ և Կարմիր կիրակիները և գարնանային այլ տոներ,սերտորեն կապվել են գարնան զարթոնքի, բնության զարդարանքի և ծաղկումի հետ: Այդ օրերին եփել են կաթնապուր, և տոնը կոչվել է նաև կաթնապուրի տոն:
  7. 7. Ջան գյուլումը և ծաղիկ գովելը գրեթե մոռացվել են, և մնացել է միայն զբոսանքի սովորությունը դպրոցական տարիքի երեխաների և ժողովրդի մի մասի մոտ: Մինչդեռ ժամանակին մեծ տոնախմբություն է եղել Համբարձման «Ջան գյուլումը», որը միմիայնաղջիկներին վերբերող տոն էր համարվում: Հենց այս սովորությունն է գեղեցկորեն պատկերել մեծն Հովհաննես Թումանյանը իր անմահ «Անուշ» պոեմում: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում էին Ծաղկավանք, որտեղ կազմակերպվում էր«Ջան գյուլումի» մեծ տոնակատարություն: Ծաղկավանքը Արայի լեռան ստորոտին է, ուր, ըստ ավանդության, գտնվում է Վարվառե կույսի գերեզմանը
  8. 8. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ղարագյոզյան Ալբերտ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի հիմնական դպրոցի 1-ին դասարան Դասվար ` Սեդա Խաչատրյան

×