Տիգրան Բ-ն ԱրտաշեսԱ արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա)
գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի հայ-
պարթևական պատերազմում պարտություն կրելով՝
անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին
ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո
Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին
թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում
այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր
ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ
Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն
հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-
արևելքում:
3.
Տիգրանն իր գահակալությաներկրորդ տարում Մեծ Հայքին է
միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը:
Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը:
Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր
դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ
այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն
պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության
հաստատման դեմ:
Տիգրան Բ-ն Տիգրանակերտիհիմնադրումով ստեղծել է կառավարման
ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական
թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան
Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն,
հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե
արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների
հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի
դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ
շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր
Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան
լեռներից մինչև Միջագետք:
6.
Մ. թ. ա.73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ
հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած
ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և
Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես
նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական
պետություն) և Հուդայի (հրեական պետություն)
թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան
Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է
գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական
պատերազմում: