SlideShare a Scribd company logo
Գործնական աշխատանք Վիկտոր Համբարձումյան Գործնական աշխատանք ֆիզիկայից ՀԱՅԿ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ Ֆիզմաթ հոսք 12-4 դասարան
Վիկտոր համբարձումյան ( սեպտեմբեր 18 ,  1908  -  օգոստոս 12 ,  1996 ) — հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս,  տեսական աստղաֆիզիկայի   հիմնադիրներից մեկը։ համբարձումյանի աշխատությունները   վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության,  աստղային համակարգերի դինամիկայի , աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը  ստալինյան մրցանակի   կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, սոցիալիստական աշխատանքի կրկնակի (1968, 1978) հերոս,  ռուսաստանի դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։  բյուրականի աստղադիտարանի   հիմնադիրն է։ ,[object Object]
Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում թիֆլիսում 1908 թ. Սեպտեմբերի 5(18)-ին։ հայրը՝ համազասպ ասատուրի համբարձումյանը, եղել է բանասեր, բանաստեղծ,  հոմերոսի   «իլիականի»   և  «ոդիսականի»   թարգմանիչ դասական հունարենից արևելահայ աշխարհաբարի։ 1924 թ. Վիկտորն ընդունվել է լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ, տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ համալսարանն ավարտելուց հետո 1928 – 1931-ը Վ. Համբարձումյանն ուսանել է պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։1934 թ լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։1934 – 1941 թթ Վ. Համբարձումյանը եղել է լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը։1939 թ Վ. Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1953 թ՝ իսկական անդամ։  հայրենական մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր լենինգրադի համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը։ պատերազմի ամենասկզբում համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու` թաթարստանի ելաբուգա քաղաքը, ուր համբարձումյանը անց է կացնում չորս տարի՝ ղեկավարելով համալսարանի գիտական մասնաճյուղը։ պատերազմի ամենածանր փուլում՝ 1943-ին, հիմնադրվում է հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան։ հավանաբար դա արվել էր իբրև շնորհակալություն հայաստանին՝ պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար։ Հ. Ա. Օրբելին դառնում է ակադեմիայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ Վ. Համբարձումյանն ընտրվում է հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվում է այդ պաշտոնում մինչև 1993 թ, որից հետո դառնում  է հայաստանի   գիտությունների ակադեմիայի   պատվավոր նախագահ։ 1946 թ համբարձումյանը հիմնադրում է  բյուրականի աստղադիտարանը , որի անփոփոխ տնօրենն է լինում մինչև 1988 թ։ 1961 – 1964 թթ Վ. Համբարձումյանը եղել է միջազգային աստղագիտական միության նախագահ։ երկու անգամ (1968 – 1970 և 1970 – 1972 թթ) ընտրվել է գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ։ Վ. Հ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. Օգոստոսի 12-ին բյուրականում։ թաղված է բյուրականում մեծ աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը ,[object Object]
1932 թ թագավորական աստղագիտական ընկերության «monthly notices» հանդեսը հրապարակեց Վ. Համբարձումյանի «on the radiative equilibrium of a planetary nebula» հոդվածը, որն այժմ համարվում է գազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ այդ խնդրին է նվիրված համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ։ նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները ։ ,[object Object]
Կիրառելով  վիճակագրական մեխանիկայի   ինքնատիպ եղանակներ` Վ. Համբարձումյանը ստացել է կարևոր արդյունքներ, որոնց մեջ հատկապես նշանակալի են հետևյալները։ 1936 թվականին Վ. Համբարձումյանը նրբագեղ լուծում տվեց անգլիացի նշանավոր աստղագետ  արթուր էդինգտոնի   առաջադրած մաթեմատիկական խնդրին՝ գտնել  աստղակույտի   աստղերի  տարածական արագությունների   բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ այդ խնդրի լուծումը տպագրվեց «monthly notices» հանդեսում հենց Ա. Էդինգտոնի ներկայացմամբ։ տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո (1979 թ), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի  նոբելյան մրցանակով  «համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։ աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Վ. Համբարձումյանին հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները։ մասնավորապես, 1935 – 1937 թթ համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական  ջեյմս ջինսի   հետ՝ մեր աստղային համակարգի՝ գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցեց, որ մեր գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է համընդհանուր ընդունելություն ունեցող՝ Ջ. Ջինսի տված գնահատականից։ աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության վերաբերյալ Վ. Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թվականին՝ իրենց սկզբնավորումից 50 տարի անց, այդ հետազոտությունները պսակվեցին ռուսաստանի դաշնության պետական մրցանակով՝ գիտնականի մահից մեկ տարի առաջ։ ,[object Object]
Վ. Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք նվիրված է գալակտիկայում միջաստղային նյութի հետազոտությանը։ Վ. Համբարձումյան   ստացավ սզբունքորեն նոր արդյունք, համաձայն որի, գալակտիկայում կլանող նյութն ունի պատառաձև բաշխում և լույսի կլանման պատճառը միջաստղային տարածության մեջ բազմաթիվ գազափոշային ամպերի առկայությունն է։ միջաստղային ամպերի ամբողջության հետազոտման հզոր միջոց եղավ ելևէջումների (ֆլուկտուացիաների) տեսությունը ,  որ նոր ուղիներ բացեց աստղագիտության մեջ։ ,[object Object]
Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը երկրորդ աշխարհամարտի տարիներին Վ. Համբարձումյանը ստեղծեց պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն, որ հիմնված էր իր առաջարկած՝ ինվարիանտության սկզբունքի վրա։ կիրառելով այդ նրբագեղ մաթեմատիկական հնարքը` համբարձումյանը լուծեց լույսի ցրման ոչգծային խնդիրների մի ամբողջ շարք։ ինվարիանտության սկզբունքը ներկայումս լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ ճյուղերում։ R.E.Bellman, R.E.Kalaba and M.C.Prestrud-ը իրենց «ինվարիանտ համադրում. Ճառագայթային տեղափոխումը վերջավոր լայնության շերտերում» գրքում գրում են. «Այդ նորարարական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձան վերլուծական մոտեցումներ և պարզ թվային լուծումներ։ հետագայում այդ գաղափարները զարգացվեցին և ընդհանրացվեցին չանդրասեկհարի կողմից՝ վերջինիս հիմնարար հոդվածների շարքի և 1950 թ գրքի մեջ... Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, որ չէին լուծվում այլ եղանակներով, և կատարվեց մեծ առաջընթաց» (american elsevier publishing co., 1963, p1.)։ 1946 թ պղտոր միջավայրում լույսի ցրման տեսութունն ստեղծելու համար Վ. Համբարձումյանը պարգևատրվեց առաջին ստալինյան մրցանակով։ ,[object Object]
գալակտիկայում աստղային համակարգերին վերաբերող դիտողական նյութի տեսական վերլուծության միջոցով Վ. Համբարձումյանը հայտնաբերեց նոր տիպի աստղային համակարգեր։ դրական էներգիայով այդ լայնացող համակարգերը նա անվանեց «աստղասփյուռներ» և ապացուցեց դրանց «երիտասարդ» լինելը։ դա հեղաշրջում էր աստղեր տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետևում էր, որ աստղառաջացման գործընթացը գալակտիկայում շարունակվում է նաև ներկայումս, և աստղերը առաջանում են խմբերով։ աստղասփյուռների հայտնաբերման և հետազոտության համար 1950 թ Վ. Համբարձումյանը պարգևատրվեց երկրորդ ստալինյան մրցանակով ։ ,[object Object]
շատ ուշագրավ են երիտասարդ T ցուլի տիպի և բռնկվող աստղերի սպեկտրերում դիտվող այսպես կոչված «անընդհատ առաքման»ը վերաբերող՝ համբարձումյանի հետազոտությունները։ այդ հետազոտությունները հանգեցրին աստղերի էներգիայի աղբյուրների բնույթի վերաբերյալ կարևոր եզրակացությունների։ Վ. Համբարձումյանը առաջարկեց նախաստղային նյութի նոր հայեցակարգ։ դասական վարկածը ենթադրում է, որ աստղերը առաջանում են ցրված նյութի խտացման միջոցով։ նոր վարկածը, նախորդին հակառակ, ընդունում է անհայտ բնույթի զանգվածեղ մարմինների՝ նախաստղերի գոյությունը։ նախաստղերի պայթյուններով տրոհման գործընթացը հանգեցնում է աստղերի առաջացմանը աստղասփյուռներում ։ ,[object Object]
Վ. Համբարձումյանի աշխատությունների մի մեծ շարք նվիրված է մեր գալակտիկայի նման հսկայական աստղային համակարգերի՝ գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրներին։ Ի մասնավորի՝ հարկ է նշել գալակտիկաների կորիզների (կենտրոնական խտացումների) ակտիվության մասին նոր հայեցակարգը։ ըստ այս հայեցակարգի գալակտիկաների կորիզները վճռորոշ դեր են կատարում գալակտիկաների և դրանց համակարգերի ծագման և էվոլյուցիայի մեջ։ այս հետազոտությունների շնորհիվ արտագալակտիկական աստղագիտության գլխավոր խնդիրը դարձավ գալակտիկաներում դիտվող ահռելի չափերի անկայունության երևույթների ուսումնասիրությունը։ այս շարքին են հարում և Վ. Համբարձումյանի և իր աշակերտների կարևոր հետազոտությունները՝ նվիրված հսկա գալակտիկաների կորիզներից կապույտ արտանետումների, նոր տիպի գալակտիկական համակարգերի՝ այսպես կոչված՝ կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանը։ գալակտիկաների կորիզների պայթյունների մասին 1958 թ Վ. Համբարձումյանի առաջին սոլվեյյան դասախոսությունը ահռելի ազդեցություն ունեցավ։ այդ դասախոսությունը և դրա հետևանքները նկարագրված են ջերսի նոյմանի «հիշողություններ տիեզերաբանության մեջ հետղափոխական շրջափուլի մասին» հոդվածում (problems of physics and evolution of the universe, publishing house of the armenian academy of sciences, yerevan, 1978, pp.243-250)։ ինչպես հիշում է Ջ. Նոյմանը, հակառակ սկզբնական թերահավատությանը, «համբարձումյանի փաստարկները և համակողմանի ապացույցները ներկա գտնվող գիտնականներին ստիպեցին մտմտալ, որին հետևեց միջազգային բազմաբնույթ մեծ գործունեությունը...»։ Նոյմանը եզրակացնում է. «Այժմ համբարձումյանի վարկածի օգտին եղած տվյալները շշմեցնում են։ սրտագին շնորհավորանքս պրոֆեսոր համբարձումյանին՝ կոպեռնիկոսյան հեղափոխականին»։ ,[object Object]
Մանկավարժական գործունեություն համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ խսհմում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952) , որ թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931-ից դասախոսություններ է կարդացել լենինգրադի համալսարանում։ 1934-ին լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիղիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թ.։ 1939 – 1941 թթ. Եղել է լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941 – 1943-ը եղել է լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը ելաբուգայում։ 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում երևանի համալսարանում։ Վ. Հ. Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել լենինգրադում և բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Վ. Համբարձումյանը նաև գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով է, հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ Վ. Համբարձումյանը եղել է գիտության երևելի կազմակերպիչ հայաստանում, ռուսաստանում և միջազգային ասպարեզում։ նա եղել է  բյուրականի աստղադիտարանի   հիմնադիրն ու տնօրենը, հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն ու նախագահը, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, միջազգային աստղագիտական միության փոխնախագահ (1948 – 1955) և նախագահ (1961 - 1964), ապա երկու անգամ ընտրվել է գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ (1968 – 1970, 1970 – 1972)։ ,[object Object]
Հասարակական-քաղաքական գործունեություն 1940 թ. Վ. Համբարձումյանը դարձել է խորհրդային միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) անդամ։ 1947-ին ընտրվել է հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր։ նա ընտրվել է 1950 – 1990 թթ. Բոլոր գումարումների ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։ Վ. Համբարձումյանը եղել է ԽՄԿԿ 19, 22 – 25-րդ համագումարների պատգամավոր։ 1989-ին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի պատգամավոր։ 1948 – 1989 թթ. Վ. Համբարձումյանը հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է եղել և եղել է հայաստանում գիտության պետական հովանավորության քաղաքականության պատասխանատուն։ ,[object Object]
Պարգևներ և կոչումներ Վ. Հ. Համբարձումյանին շնորհվել են երկու ստալինյան մրցանակ, ռուսաստանի դաշնության պետական մրցանակ և ԽՍՀՄ ԳԱ լոմոնոսովի անվան ոսկե մեդալ, Վ. Հ. Համբարձումյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Վ. Հ. Համբարձումյանն արժանացել է հայաստանի ազգային հերոսի կոչման և պարգևատրվել հայրենիքի շքանշանով։ Վ. Հ. Համբարձումյանն ընտրվել է մի շարք ակադեմիաների արտասահմանյան կամ պատվավոր անդամ. ԱՄՆ, ավստրիայի, ադրբեջանի, բելգիայի, բուլղարիայի, ԳԴՀ, դանիայի, իտալիայի, լոնդոնի թագավորական ընկերության, նիդերլանդների, շվեդիայի, վրաստանի, ֆրանսիայի, բոստոնի արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի, նյու յորքի գիտությունների ակադեմիայի, հալեի բնագետների գերմանական «լեոպոլդինա» ակադեմիայի, անգլիայի և կանադայի թագավորական աստղագիտական ընկերությունների, ամերիկյան աստղագիտական ընկերության, քեմբրիջի փիլիսոփայական ընկերության։ եղել է լիեժի, ավստրալիայի ազգային, լա պլատայի, փարիզի, պրահայի, Ն. Կոպեռնիկոսի անվան տորունի համալսարանների պատվավոր դոկտոր։ Վ. Համբարձումյանն արժանացել է խաղաղօվկիանոսյան և բրիտանական թագավորական աստղագիտական ընկերությունների ոսկե մեդալներին, սլովակյան գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալին, ֆրանսիական աստղագիտական ընկերության ժանսենի անվան ոսկե մեդալին, բեռլինի գերմանական գիտությունների ակադեմիայի հելմհոլցի անվան ոսկե մեդալին։ Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` ղրիմի աստղադիտարանում 1972 թ. Մայիսի 14-ին։     ,[object Object]

More Related Content

Viewers also liked

Մնացականյան Ասպրամ
Մնացականյան Ասպրամ Մնացականյան Ասպրամ
Մնացականյան Ասպրամ Alita Miribyan
 
սասւնցի դավիթ
սասւնցի դավիթսասւնցի դավիթ
սասւնցի դավիթganyan
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյանganyan
 
մխիթար հերացի
մխիթար հերացիմխիթար հերացի
մխիթար հերացի
marineapresyan78
 
Սասունցի Դավիթ
Սասունցի ԴավիթՍասունցի Դավիթ
Սասունցի ԴավիթDavid Melkonyan
 
Այբուբեն
ԱյբուբենԱյբուբեն
Այբուբեն
LusiAnn1
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանAnushikNikoghosyan
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցmikaartak2003
 
Biography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes TumanyanBiography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes Tumanyan
Harutyun Jnozyan
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթErik Telunc
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
HasmikPetrosyan
 

Viewers also liked (11)

Մնացականյան Ասպրամ
Մնացականյան Ասպրամ Մնացականյան Ասպրամ
Մնացականյան Ասպրամ
 
սասւնցի դավիթ
սասւնցի դավիթսասւնցի դավիթ
սասւնցի դավիթ
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
 
մխիթար հերացի
մխիթար հերացիմխիթար հերացի
մխիթար հերացի
 
Սասունցի Դավիթ
Սասունցի ԴավիթՍասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ
 
Այբուբեն
ԱյբուբենԱյբուբեն
Այբուբեն
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
Biography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes TumanyanBiography of Hovhannes Tumanyan
Biography of Hovhannes Tumanyan
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 

Similar to Վիկտոր Համբարձումյան

գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանGayane Karagyozyan
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանAnna Mkrtchyan
 
Քիմիական Տարրերի Տարածվածությունը
Քիմիական Տարրերի ՏարածվածությունըՔիմիական Տարրերի Տարածվածությունը
Քիմիական Տարրերի Տարածվածությունը
Ann Isakhanyan
 
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունԱտոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Eduard Yeritsyan
 
Քիմիան և տիեզերքը
Քիմիան և տիեզերքըՔիմիան և տիեզերքը
Քիմիան և տիեզերքը
Vanik Adamyan
 
11 3 das
11 3 das11 3 das
11 3 dasSona8
 
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Elen Eranosyan
 
Մագնիսներ
ՄագնիսներՄագնիսներ
Մագնիսներ
mkrtchyanmilushik
 

Similar to Վիկտոր Համբարձումյան (14)

գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
Haytni Erevanciner
Haytni ErevancinerHaytni Erevanciner
Haytni Erevanciner
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
Աստղագիտություն
ԱստղագիտությունԱստղագիտություն
Աստղագիտություն
 
Քիմիական Տարրերի Տարածվածությունը
Քիմիական Տարրերի ՏարածվածությունըՔիմիական Տարրերի Տարածվածությունը
Քիմիական Տարրերի Տարածվածությունը
 
Շրյոդինգեր
ՇրյոդինգերՇրյոդինգեր
Շրյոդինգեր
 
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունԱտոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
 
Gohar matem
Gohar matemGohar matem
Gohar matem
 
Քիմիան և տիեզերքը
Քիմիան և տիեզերքըՔիմիան և տիեզերքը
Քիմիան և տիեզերքը
 
լույս
լույսլույս
լույս
 
11 3 das
11 3 das11 3 das
11 3 das
 
PAtm
PAtmPAtm
PAtm
 
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
 
Մագնիսներ
ՄագնիսներՄագնիսներ
Մագնիսներ
 

More from Երևանի N198 ավագ դպրոց

մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթները
մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթներըմոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթները
մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթներըԵրևանի N198 ավագ դպրոց
 
Armenia
ArmeniaArmenia
Alaverdyan Diana
Alaverdyan DianaAlaverdyan Diana
Gevorgyan Mariam
Gevorgyan MariamGevorgyan Mariam
Etw certificate 95443_en
Etw certificate 95443_enEtw certificate 95443_en
Etw certificate 95443_en
Երևանի N198 ավագ դպրոց
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկանԵրևանի N198 ավագ դպրոց
 
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանեԵրևանի N198 ավագ դպրոց
 
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանեԵրևանի N198 ավագ դպրոց
 
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյաներևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյանԵրևանի N198 ավագ դպրոց
 
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյաներևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյանԵրևանի N198 ավագ դպրոց
 
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյանթիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյանԵրևանի N198 ավագ դպրոց
 
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյանթիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյանԵրևանի N198 ավագ դպրոց
 
հհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյան
հհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյանհհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյան
հհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյան
Երևանի N198 ավագ դպրոց
 

More from Երևանի N198 ավագ դպրոց (20)

նյութի քանակ ավոգադրոյի հաստատուն
նյութի քանակ ավոգադրոյի հաստատուննյութի քանակ ավոգադրոյի հաստատուն
նյութի քանակ ավոգադրոյի հաստատուն
 
մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթները
մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթներըմոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթները
մոլեկուլային կինետիկ տեսության հիմնադրույթները
 
Armenia
ArmeniaArmenia
Armenia
 
Alaverdyan Diana
Alaverdyan DianaAlaverdyan Diana
Alaverdyan Diana
 
Gevorgyan Mariam
Gevorgyan MariamGevorgyan Mariam
Gevorgyan Mariam
 
eTwinningPlus
eTwinningPluseTwinningPlus
eTwinningPlus
 
Etw certificate 95443_en
Etw certificate 95443_enEtw certificate 95443_en
Etw certificate 95443_en
 
ծնողական ժողով
ծնողական ժողովծնողական ժողով
ծնողական ժողով
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
 
F10
F10F10
F10
 
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
 
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
 
թեմատիկ գրավոր աշխատանք թգա
թեմատիկ գրավոր աշխատանք թգաթեմատիկ գրավոր աշխատանք թգա
թեմատիկ գրավոր աշխատանք թգա
 
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյաներևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյան
 
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյաներևանի հ 87 միջնակարգ դպրոցի  դասվար`  անահիտ պարոնյան
երևանի հ 87 միջնակարգ դպրոցի դասվար` անահիտ պարոնյան
 
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյանթիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
 
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյանթիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
թիվ 151 դպրոցի դասվար` գայանե ավետիսյան
 
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոցԵղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
 
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոցԵղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
 
հհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյան
հհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյանհհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյան
հհ գեղարքունիքի մարզի կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոցի դասվար` կարինե մարտոյան
 

Վիկտոր Համբարձումյան

  • 1. Գործնական աշխատանք Վիկտոր Համբարձումյան Գործնական աշխատանք ֆիզիկայից ՀԱՅԿ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ Ֆիզմաթ հոսք 12-4 դասարան
  • 2.
  • 3.
  • 4.
  • 5.
  • 6.
  • 7.
  • 8.
  • 9.
  • 10.
  • 11.
  • 12.
  • 13.