SlideShare a Scribd company logo
Վիկտոր Համբարձումյան
Մարինե Իշխանայն
Միջին դպրոց
8-4 դասարան
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝
Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս
տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի
լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական
ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և
աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն
հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության
խնդիրների վերաբերյալ։ 1924 թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի
պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և
աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի
հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ
հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։
1924 թ. Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-
մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական
համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական
հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է
ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931-ին
Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝
ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում
չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ
առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թ. Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ
գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը
նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի
արդյունքն էր։
1939 թ. ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի
պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ին հիմնադրվում է
Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Վ. Համբարձումյանն ընտրվում է
փոխնախագահ։ 1947 թ-ից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թ. ընտրվում է
Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։
Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թ.,։ 1947 թ. հրատարակում է իր հայտնի
աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր
հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման
աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։
Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող
գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն
աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ
մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ
միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար
Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։
1932 թ․ Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը
հրապարակեց Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» (Մոլորակաձև
միգամածության ճառագայթման հավասարակշռության մասին) հոդվածը, որն այժմ համարվում
էգազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված
Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային
թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի
մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի
գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ
համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների
զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման
խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային
անկայունության ամենաաննշան դրսևորումները։
Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Համբարձումյանը
կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի
աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել
աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց
տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվել է «Monthly
Notices» հանդեսում հենց Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն
խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման
կապակցությամբ։ Ի վերջո (1979 թ.), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը
նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային
տոմոգրաֆիայի մշակման համար»։
Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Համբարձումյանին
հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները։ Մասնավորապես, 1935-
1937 թթ․ Համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս
Ջինսի հետ՝ մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցեց, որ մեր
Գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է Ջինսի տված գնահատականից, որը
համընդհանուր ընդունելություն ուներ։ Աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության
վերաբերյալ Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի
վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թ. Համբարձումյանը այդ հետազոտությունների համար
Ռուսաստանի Դաշնությունից Պետական մրցանակ է ստացել։
Ավելին կարող եք կարդալ այստեղ ՝
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%8
0_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%8
2%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6

More Related Content

Similar to Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյանganyan
 
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըհայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
Mariam Davidyan
 
դմիտրի մենդելեև
դմիտրի մենդելեևդմիտրի մենդելեև
դմիտրի մենդելեև
Liana Margaryan
 
Դմիտրի Մենդելեև
Դմիտրի ՄենդելեևԴմիտրի Մենդելեև
Դմիտրի Մենդելեև
YuriDanielyan
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանGayane Karagyozyan
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանGayane Karagyozyan
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանAnna Mkrtchyan
 
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունԱտոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Eduard Yeritsyan
 

Similar to Վիկտոր Համբարձումյան (13)

Gohar matem
Gohar matemGohar matem
Gohar matem
 
Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր ՀամբարձումյանՎիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան
 
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըհայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
հայ և արտերկյա քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
 
դմիտրի մենդելեև
դմիտրի մենդելեևդմիտրի մենդելեև
դմիտրի մենդելեև
 
Շրյոդինգեր
ՇրյոդինգերՇրյոդինգեր
Շրյոդինգեր
 
Դմիտրի Մենդելեև
Դմիտրի ՄենդելեևԴմիտրի Մենդելեև
Դմիտրի Մենդելեև
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
dndjkl
dndjkldndjkl
dndjkl
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
Աբրահամ Ալիխանով
Աբրահամ ԱլիխանովԱբրահամ Ալիխանով
Աբրահամ Ալիխանով
 
գրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյանգրիգոր գուրզադյան
գրիգոր գուրզադյան
 
Հիդեկի Յուկավա:
Հիդեկի Յուկավա:Հիդեկի Յուկավա:
Հիդեկի Յուկավա:
 
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունԱտոմ,Մոլեկուլ  Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
Ատոմ,Մոլեկուլ Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմություն
 

More from Marine Ishkhanyan

Pollution
PollutionPollution
Easter
EasterEaster
էլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներէլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներ
Marine Ishkhanyan
 
հոսանքի աշխատանքը և հզորությունը
հոսանքի աշխատանքը և հզորությունըհոսանքի աշխատանքը և հզորությունը
հոսանքի աշխատանքը և հզորությունը
Marine Ishkhanyan
 
հոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներհոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներ
Marine Ishkhanyan
 
գալիլեո գալիլեյ
գալիլեո գալիլեյգալիլեո գալիլեյ
գալիլեո գալիլեյ
Marine Ishkhanyan
 
նուկլեինաթթու
նուկլեինաթթունուկլեինաթթու
նուկլեինաթթու
Marine Ishkhanyan
 
էլեկտրական լիցք
էլեկտրական լիցքէլեկտրական լիցք
էլեկտրական լիցք
Marine Ishkhanyan
 
презентация без названия
презентация без названияпрезентация без названия
презентация без названия
Marine Ishkhanyan
 
ներքին էներգիա
ներքին էներգիաներքին էներգիա
ներքին էներգիա
Marine Ishkhanyan
 
ջերմաչափ
ջերմաչափջերմաչափ
ջերմաչափ
Marine Ishkhanyan
 
Մարտիրոս Սարանյան
Մարտիրոս ՍարանյանՄարտիրոս Սարանյան
Մարտիրոս Սարանյան
Marine Ishkhanyan
 
Կրիա
ԿրիաԿրիա
ծծումբ
ծծումբ ծծումբ
ծծումբ
Marine Ishkhanyan
 
вырубка леса
вырубка леса вырубка леса
вырубка леса
Marine Ishkhanyan
 

More from Marine Ishkhanyan (20)

Pollution
PollutionPollution
Pollution
 
Easter
EasterEaster
Easter
 
էլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներէլեկտրամագնիսական երևույթներ
էլեկտրամագնիսական երևույթներ
 
հոսանքի աշխատանքը և հզորությունը
հոսանքի աշխատանքը և հզորությունըհոսանքի աշխատանքը և հզորությունը
հոսանքի աշխատանքը և հզորությունը
 
հոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներհոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներ
 
գալիլեո գալիլեյ
գալիլեո գալիլեյգալիլեո գալիլեյ
գալիլեո գալիլեյ
 
նուկլեինաթթու
նուկլեինաթթունուկլեինաթթու
նուկլեինաթթու
 
էլեկտրական լիցք
էլեկտրական լիցքէլեկտրական լիցք
էլեկտրական լիցք
 
презентация без названия
презентация без названияпрезентация без названия
презентация без названия
 
ներքին էներգիա
ներքին էներգիաներքին էներգիա
ներքին էներգիա
 
հրազդան
հրազդանհրազդան
հրազդան
 
ջրածին
ջրածինջրածին
ջրածին
 
չիպսեր
չիպսերչիպսեր
չիպսեր
 
ջերմաչափ
ջերմաչափջերմաչափ
ջերմաչափ
 
O թթվածին (2)
O թթվածին (2)O թթվածին (2)
O թթվածին (2)
 
քացախաթթու
քացախաթթուքացախաթթու
քացախաթթու
 
Մարտիրոս Սարանյան
Մարտիրոս ՍարանյանՄարտիրոս Սարանյան
Մարտիրոս Սարանյան
 
Կրիա
ԿրիաԿրիա
Կրիա
 
ծծումբ
ծծումբ ծծումբ
ծծումբ
 
вырубка леса
вырубка леса вырубка леса
вырубка леса
 

Վիկտոր Համբարձումյան

  • 2. Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։
  • 3. 1924 թ. Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա- մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931-ին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թ. Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։
  • 4. 1939 թ. ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թ-ից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թ. ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թ.,։ 1947 թ. հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։
  • 5. 1932 թ․ Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը հրապարակեց Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» (Մոլորակաձև միգամածության ճառագայթման հավասարակշռության մասին) հոդվածը, որն այժմ համարվում էգազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները։
  • 6. Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Համբարձումյանը կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվել է «Monthly Notices» հանդեսում հենց Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո (1979 թ.), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։
  • 7. Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Համբարձումյանին հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները։ Մասնավորապես, 1935- 1937 թթ․ Համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս Ջինսի հետ՝ մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցեց, որ մեր Գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է Ջինսի տված գնահատականից, որը համընդհանուր ընդունելություն ուներ։ Աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության վերաբերյալ Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թ. Համբարձումյանը այդ հետազոտությունների համար Ռուսաստանի Դաշնությունից Պետական մրցանակ է ստացել։
  • 8. Ավելին կարող եք կարդալ այստեղ ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%8 0_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%8 2%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6